ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան

ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան
Երկուշաբթի-ուրբաթ

Մայիսի 20-ը օրթոպեդ- վնասվածքաբանների  միջազգային օրն է։📚📖ԱԱԻ գիտաբժշկական գրադարանի հավաքածուն հարուստ է օրթոպեդիայի և ...
20/05/2026

Մայիսի 20-ը օրթոպեդ- վնասվածքաբանների միջազգային օրն է։
📚📖ԱԱԻ գիտաբժշկական գրադարանի հավաքածուն հարուստ է օրթոպեդիայի և վնասվածքաբանության գրքերով. օրվա առթիվ առանձնացրել ենք դրանցից մի քանիսը👇

 Այսօր, մայիսի 17-ին, իրենց մասնագիտական տոնն են նշում թոքաբանները:Շնորհավորում ենք թոքաբաններին և այդ առթիվ ներկայացնու...
17/05/2026


Այսօր, մայիսի 17-ին, իրենց մասնագիտական տոնն են նշում թոքաբանները:
Շնորհավորում ենք թոքաբաններին և այդ առթիվ ներկայացնում գրադարանում առկա գրքերից մի քանիսը👇

📓Տեղեկացնում ենք, որ գրադարանի հավաքածուն համալրվել է «Revolutionizing Medical Education» գրքով։ Հատկանշական է, որ գիրքը...
15/05/2026

📓Տեղեկացնում ենք, որ գրադարանի հավաքածուն համալրվել է «Revolutionizing Medical Education» գրքով։ Հատկանշական է, որ գիրքը գրադարանին է նվիրել հենց ինքը` հեղինակը՝ բժշկության դոկտոր Դեյվիդ Լ․ Բատինելլին (David L. Battinelli), ինչի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը։

❗️Հիշեցնենք, որ  ԱԱԻ գիտաբժշկական գրադարանից կարող եք օգտվել Cochrane Library, DynaMed, HINARI, UpToDate շտեմարաններից, ...
13/05/2026

❗️Հիշեցնենք, որ ԱԱԻ գիտաբժշկական գրադարանից կարող եք օգտվել Cochrane Library, DynaMed, HINARI, UpToDate շտեմարաններից, ինչպես նաև «Консультант врача» և MedBaseGeotar բժշկական գիտելիքների հարթակներից։
❗️Շտապե՛ք օգտվել ամենաբարձր որակի ապացույցների վրա հիմնված այս շտեմարաններից, քանի որ դրանց բաժանորդագրության ժամկետները սահմանափակ են։

Հարցերի դեպքում գրեք՝ [email protected] հասցեին կամ զանգահարեք՝ 033 249677, հեռախոսահամարին։

 Բուժքրոջ մասնագիտությունը առաքելություն է:​Սիրելի՛ բուժքույրեր, շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ: Անհնար է թերա...
12/05/2026



Բուժքրոջ մասնագիտությունը առաքելություն է:
​Սիրելի՛ բուժքույրեր, շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ: Անհնար է թերագնահատել ձեր անձնվեր աշխատանքը, անսահման հոգատարությունն ու սրտացավությունը։
📚📖ԱԱԻ գիտաբժշկական գրադարանի հարուստ հավաքածուից առանձնացրել ենք բուժքույրական գրքերից մի քանիսը։

 Մայիսի 5-ը համարվում է Մանկաբարձների միջազգային օր:Շնորհավորում ենք բոլոր մանկաբարձներին՝  գնահատելով նրանց կատարած  կա...
05/05/2026



Մայիսի 5-ը համարվում է Մանկաբարձների միջազգային օր:
Շնորհավորում ենք բոլոր մանկաբարձներին՝ գնահատելով նրանց կատարած կարևորագույն աշխատանքը, քանի որ կյանքի ճիչը լսելու առաջին հնարավորությունը հենց նրանցն է:
📚📖ԱԱԻ գիտաբժշկական գրադարանի հավաքածուն հարուստ է մանկաբարձական գրքերով. օրվա առթիվ առանձնացրել ենք դրանցից մի քանիսը👇

 Ամեն տարի ապրիլի 25-ին աշխարհում նշում են ԴՆԹ-ի միջազգային օրը։Այն լավ առիթ է հիշեցնելու, որ գրադարանում առկա են գենետի...
25/04/2026



Ամեն տարի ապրիլի 25-ին աշխարհում նշում են ԴՆԹ-ի միջազգային օրը։
Այն լավ առիթ է հիշեցնելու, որ գրադարանում առկա են գենետիկայի վերաբերյալ հետևյալ գրքերը👇

Տեսահոլովակում ներկայացված են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ բժիշկները: Նյութերը տրամադրել...
24/04/2026

Տեսահոլովակում ներկայացված են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ բժիշկները: Նյութերը տրամադրել է բժիշկ Հարություն Մինասյանը՝ իր «Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ» գրքից:

Նահատակված հայ բժիշկների հիշատակին

17/04/2026



Այսօր, ապրիլի 17-ին, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում, ԱԱԻ Գիտաբժշկական գրադարանում կայացավ «Հայ անվանի բժիշկներ․ Մաս Բ» գրքի շնորհանդեսը։ Հանդիպումն անցավ շատ ջերմ և մտերմիկ մթնոլորտում😊

Ազգային գրադարանային շաբաթը (ԱԳՇ), Հայաստանի գրադարանների և գրադարանային ծառայություններից օգտվող հանրության միջև ակտիվ համագործակցության շաբաթ է, որի ժամանակ գրադարանները տարբեր բնույթի միջոցառումների միջոցով ներկայացնում են իրենց դերը որպես կրթության, մշակույթի և համայնքային կյանքի կարևոր հաստատություններ։

   Սաքինե Փերի․ Իրանի առաջին կին վիրաբույժը և ուռուցքաբանըԻրանի պատմության մեջ հայ կանայք կարևոր դեր են խաղացել երկրի մշ...
07/04/2026





Սաքինե Փերի․ Իրանի առաջին կին վիրաբույժը և ուռուցքաբանը
Իրանի պատմության մեջ հայ կանայք կարևոր դեր են խաղացել երկրի մշակութային, կրթական, գիտական կյանքում։ Նրանք իրենց համարձակությամբ և աշխատասիրությամբ կոտրել են սեռական և ազգային խտրականության սահմանները՝ դառնալով առաջամարտիկներ յուրաքանչյուրն իր ներկայացրած որոլտում։ Այդ կանանցից մեկն էլ Սաքինե Փերին է՝ Իրանի առաջին կին վիրաբույժը և ուռուցքաբանը։ Իր աշխատասիրության, հաստատակամության և նվիրումի շնորհիվ նա կարողացել է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և նվաճել այն բարձունքը, որը մինչ այդ անհասանելի էր համարվում կանանց համար։
Նրա կենսագրության մեջ երկու իրարամերժ տեղեկություններ կան։ Որոշ աղբյուրներ նշում են, որ Սաքինեն ծնվել է Իրանում։ Հայրը եղել է պարսիկ, իսկ մայրը՝ Ռեհանեն, եղել է հայուհի։ Սաքինեն ընտանիքի երկրորդ զավակն էր։ Սակայն ըստ Սաքինեի տված միակ հարցազրույցի՝ նա ծնվել է 1902 թ–ին Ցարական Ռուսաստանի Բախչիսարայում՝ իրանահայ ընտանիքում։
Ընտանիքի՝ ԽՍՀՄ տեղափոխվելու պատճառները հայտնի չեն։ Կարծիքներ կան, որ 1917 թ-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշևիկյան գաղափարներով տարված իրանահայ ընտանիքը Ռուսաստանում մնալու որոշում է կայացրել։ Այդ դեպքում հարց է ծագում․ ինչո՞վ կարող էր հետաքրքրել լենինյան գաղափարախոսությունը Սաքինեի պարսիկ հորը, եթե նա իրոք պարսիկ էր․․․
Նախնական և բարձրագույն կրթություն Սաքինեն ստանում է Աստրախանում։ Ուսման տարիներին նա բախվում է բազմաթիվ դժվարությունների։ Բանն այն է, որ այդ ժամանակաշրջանում աղջիկների մուտքը բժշկության ոլորտ ողջունելի չէր։ Հաղթահարելով բոլոր դժվարությունները նրան հաջողվում է ավարտել Աստրախանի բժշկական համալսարանը։ Այնուհետև ավարտում է ասպիրանտուրան և վիրաբույժի ու ուռուցքաբանի որոկավորում ստանալուց հետո Սաքինեն աշխատում է ԽՍՀՄ հիվանդանոցներում՝ մատուցելով բժշկական տարբեր ծառայություններ։
Ծնողների մահից հետո հեռանում է Խորհրդային Միությունից․․․1934-ին վերադառնում է Իրան։ Նրա վերադարձը համընկնում է Թեհրանի համալսարանի բացման հետ, որը նոր էջ է բացում Սաքինեի կյանքում։
Շուտով նա աշխատանքի առաջարկ է ստանում «Շիլաթ» ընկերության կողմից և տեղափոխվում է Էրզրումի վիլայեթի Կարասու գավառ, որտեղ ապրում և աշխատում է 14 տարի։
1939 թ–ին Սաքինեն ամուսնանում է, սակայն անմնացորդ նվիրվելով մարդկանց բուժելու առաքելությանը նա չի հասցնում ժամանակ հատկացնել ընտանեկան կյանքին, այդ հանգամանքն էլ ամուսնալուծության պատճառ է դառնում։ Ամուսնալուծությունից հետո Սաքինեն բնակության է տեղափոխվում Իրանի Բանդարե Գեզ քաղաք, որտեղ հիմնում է իր կլինիկան՝ նպատակ ունենալով օգնել կարիքավոր մարդկանց։ Նա դասավանդելու բազմաթիվ հրավերներ է ստանում Թեհրանի համալսարանից, սակայն մերժում է՝ պատճառաբանելով, որ իր առաքելությունը մարդկանց բուժելն է, ոչ թե սովորեցնելը։
Մինչև 1968 թ-ը դոկտոր Փերին շարունակում է հիվանդներ ընդունել իր կլինիկայում։ Թեև վերջին տասնամյակում նա ֆինանսական դժվարություններ ուներ, սակայն հիվանդներին անվճար էր բուժում։ Նա մեծ ջանքեր է գործադրել քաղցկեղով հիվանդների բուժման համար՝ ծախսելով իր ամբողջ աշխատավարձը։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա կատարել է հազարավոր վիրահատություններ, արժանացել է բժշկական առաջին կարգի շքանշանի, բազմաթիվ շնորհակալագրերի և պարգևների։ Բացառիկ տաղանդավոր և բանիմաց բժիշկ Սաքինե Փերին մահացել է 1979 թ–ին Բանդարե Գեզ քաղաքում։

Էդուարդ Մանվելյանի «Մշուշոտ ճակատագրերի երգը» գրքից

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան:

Share

Category