ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական մարմին է, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված, ինչպես նաև երկիր ներմուծվող սննդամթերքի անվտանգության և համապատասխանության գնահատման, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված

կարգով՝ իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ՝ այդ բնագավառում հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

15/06/2026

🚫 ՊԱՆԻՐ «ԱՐՈՄԱ ԴԵԼ ՎԻՆՈ»
ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՈՒՆԸ
ԿԱՍԵՑՎԵԼ Է

12/06/2026

🚫 ԿԱՍԵՑՎԵԼ Է ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

🚫 ՊԱՆԻՐ «ԱՐՈՄԱ ԴԵԼ ՎԻՆՈ» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է📌 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Միքայ...
12/06/2026

🚫 ՊԱՆԻՐ «ԱՐՈՄԱ ԴԵԼ ՎԻՆՈ» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

📌 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊ ընկերությանը պատկանող պանրի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։
Այսպես՝ փորձաքննության ներկայացված Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:

🔻 Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի այդ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:
Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:

🚫 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ📌 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռն...
12/06/2026

🚫 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

📌 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Քոչարյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գ․ Բլագոդարնոյե) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։

🔻 Փորձաքննության ներկայացված «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի նմուշը՝ «Listeria monocytogenes» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

✔️ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

12/06/2026

🚫 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԴԻԵՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

✅ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ📌 Սննդամթերքի անվտանգության տ...
12/06/2026

✅ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

📌 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Արսեն Հովսեփյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան, Սուրբ Նշանի 5/1) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։

🔻 Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը:

✅ ՎԵՐԱՑՎԵԼ Է ԳՅՈՒՄՐԻԻ «ԱՐՁԱԳԱՆՔ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ📌 Սննդամթերքի անվտանգութ...
12/06/2026

✅ ՎԵՐԱՑՎԵԼ Է ԳՅՈՒՄՐԻԻ «ԱՐՁԱԳԱՆՔ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

📌 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արձագանք-մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտում (ք․ Գյումրի, Վ․ Խաչատրյան փողոց 3) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։

🔻 Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը:

12/06/2026

🚫 ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՎԵՐԵՎ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

11/06/2026

🚫 ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

🚫 ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ📌 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կ...
11/06/2026

🚫 ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

📌 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Ռուբիկ Գրիգորյանին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Մարտունի խոշորացված համայնք, Գեղհովիտ բնակավայր) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

- հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղները, արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։

📢 Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացամթերքի (լավաշ և մատնաքաշ) արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

Address

49/2 Komitas Avenue
Yerevan
0051

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37415404040

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

Share