ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

❗️Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ․ ԿԳՄՍՆ և Ն...
04/06/2026

❗️Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ․ ԿԳՄՍՆ և ՆԳՆ նախաձեռնությունը

Մեր երկրում անվտանգ ճանապարհային երթևեկության մշակույթի ձևավորումը շարունակում է մնալ պետական կարևոր առաջնահերթություն։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ներքին գործերի նախարարության հետ համատեղ մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր։

Արդեն այս սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։

Խմբակի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները կսովորեն․
✅ճանապարհային երթևեկության կանոնները
✅ճանապարհային նշանները և գծանշումները
✅լուսացույցի և կարգավորողի ազդանշանները
✅հետիոտնի և ուղևորի վարքականոնները
✅ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները
✅վարորդական գործնական հմտություններ և այլն:

Խմբակի մասնակցությունը 12-րդ դասարանում կարող է հանդիսանալ նաև վարորդական իրավունքի քննության համար նախապատրաստական դասընթաց, որի շնորհիվ սովորողները կարող են քննություն հանձնել և վարորդական վկայական ստանալ:

Կյանքի համար անհրաժեշտ հմտությունների զարգացումը, սովորողների գործնական կարողությունների և հմտությունների զարգացումը, առավել պատրաստված և պատասխանատու շրջանավարտների ձևավորումը կրթական համակարգի կարևոր խնդիրներից են։

Ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ գիտելիքներն ու վարքականոնը կարևոր ներդրում են շրջանավարտի՝ որպես քաղաքացու պատրաստման գործում, որը մեծապես կարող է նպաստել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանն ուղղված պատասխանատու և անվտանգ հանրային մշակույթի ձևավորմանը։

Եվրոպական կրթական հիմնադրամի կազմակերպած «Նոր ուսուցում 2026» (New Learning Award 2026) միջազգային մրցույթում Հայաստանը ...
04/06/2026

Եվրոպական կրթական հիմնադրամի կազմակերպած «Նոր ուսուցում 2026» (New Learning Award 2026) միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Համայնքի նորարար լաբ» (Community Renewal Lab) նախաձեռնությունը, որն իրականացվել է ԿԳՄՍՆ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում, արժանացել է միջազգային ժյուրիի բարձր գնահատականին և ընդգրկվել լավագույն նախագծերի ցանկում։
Մրցույթին ներկայացվել էր ավելի քան 450 հայտ շուրջ 50 երկրից։

Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Հակոբ Հովհաննիսյանը հաջողությամբ ներկայացրել է նախագիծը՝ դառնալով մրցույթի եզրափակիչ փուլ անցած 9 լավագույն մասնակիցներից մեկը։

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Բրյուսելում, որտեղ տարբեր երկրների մասնագիտական կրթության ոլորտի ներկայացուցիչներ ցուցադրել են ուսուցման և ուսումնառության նորարարական մոտեցումներ՝ ուղղված առանցքային կարողությունների զարգացմանը, համայնքային ներգրավվածությանը, կրթության և իրական կյանքի միջև կապի ամրապնդմանը։

ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Սիրանուշ Մելոյանի խոսքով՝ այս ձեռքբերումը կարևոր էր միջազգային հարթակում Հայաստանի մասնագիտական կրթության համակարգը, իրականացվող նորարարական նախաձեռնությունները և հաջողված փորձը ներկայացնելու առումով։

Ավելին՝ https://escs.am/am/news/36847

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ ք...
04/06/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել դպրոցներում անվտանգ միջավայրի ապահովմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, ինչպես նաև ուսուցման գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցերի։

Ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ՝ https://shorturl.at/jIYiT:

2026–2027 ուսումնական տարվա համար Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը «CyprusAid» զարգացման համագործակցության ծառայո...
04/06/2026

2026–2027 ուսումնական տարվա համար Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը «CyprusAid» զարգացման համագործակցության ծառայության հետ համատեղ հայտարարում է ամբողջական կրթաթոշակների մրցույթ, որին կարող են մասնակցել օտարերկրյա քաղաքացիները՝ Կիպրոսի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով։

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 12-ն է։

Կրթաթոշակային ծրագրին դիմելու պայմանները՝ կայքում ⤵ https://escs.am/am/news/36835

04/06/2026

Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները: Հարց զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մինչև այդ կատարված օրենքի փոփոխությունից հետո իրականացվել են մի շարք աշխատանքներ։ Մասնավորապես` ֆիթնես կենտրոնների գործունեությունը դարձել է ծանուցման ենթակա, և այս տարվա փետրվարի վերջից մինչ օրս իրենց գործունեության մասին ծանուցել են շուրջ 40 կազմակերպություններ։

«Ֆիթնես ծառայություն մատուցող կազմակերպությունները գործում են գրեթե բոլոր մարզերում և Երևանում և աշխարհագրական առումով բավականին լայն ընդգրկվածություն ունեն։ Կառավարության քաղաքականությունը միտված է դրանց զարգացմանը, որպեսզի մարդիկ կարողանան մարզվել առողջ ու ակտիվ ժամանց ապահովող միջավայրում՝ բարելավելով իրենց առողջությունը։ Սահմանվել է նաև ֆիթնես կենտրոններում աշխատող մարզիչների հավաստագրման կարգը՝ կարևորելով քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրող և նրանց մարզող մասնագետների պատշաճ մասնագիտական պատրաստվածության հարցը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հիշեցրել՝ հավաստագրման կարգն այս տարվա մայիսի 7-ից ուժի մեջ է մտել և գործում է։

Ըստ այդմ՝ սահմանված են հստակ ընթացակարգեր և մասնագիտական գիտելիքների շրջանակ, որոնք հիմք են հանդիսանում հավաստագրման համար. «Ըստ էության` տվյալ որոշումը գալիս է ամբողջացնելու այս քաղաքականության շղթան՝ սահմանելով ֆիթնես կենտրոնների համար նախատեսվող չափորոշիչները։ Դրանք կգործեն որոշման ընդունումից մեկ տարի անց․ գործող կազմակերպությունների համար մեկ տարին բավարար ժամանակ է՝ վերլուծելու իրենց գործունեությունը և անհրաժեշտության դեպքում իրականացնելու համապատասխան փոփոխություններ»։

Ավելի՝ https://escs.am/am/news/36821

Մանրամասները՝ տեսանյութում ⤵

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող «Քույր դպրոցն...
03/06/2026

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի շրջանակում Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի պատվիրակությունը հունիսի 3-4-ը հյուրընկալվում է Երևանում:

Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտներն այսօր համերգային ծրագրով ելույթ են ունեցել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում, այնուհետև մասնակցել են վարպետության դասերի:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է եղել է եղել համերգին և հետևել վարպետության դասերին. «Այս ծրագիրն ավելի խորքային իմաստ ունի. այստեղ առաջնային է մարդկային ներկայությունը՝ համագործակցությունը, միմյանց ճանաչելը, երեխաների շփումները: Սա նաև մեր երկիրը բացահայտելու և ճանաչելու ևս մեկ առիթ է, որովհետև լավ մասնագետ, այս դեպքում՝ լավ երաժիշտ դառնալու համար կարևոր են նաև մարդկային արժեքների յուրացումն ու հայրենասիրությունը»:

Ավելին՝ https://escs.am/am/news/36814

03/06/2026

Հարգելի՛ ծնողներ, մինչև առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրմումը՝ նախ ծնողը պետք է գրանցվի my.emis.am հարթակում․ գրանցման քայլերը մանրամասն ներկայացված են ուղեցույցում՝ https://www.youtube.com/watch?v=NFiHAmFJPyg

my.emis.am հարթակում գրանցումից հետո անհրաժեշտ է հայտագրել երեխային ըստ ժամանակացույցի՝
✅հունիսի 8-21-ը՝ արտոնություն ունեցող երեխաների համար
✅հունիսի 23-ից՝ հայերենով ուսուցման դասարանների համար՝ ընդհանուր հիմունքներով
✅հունիսի 30-ից՝ ռուսերենով ուսուցման դասարանների համար

Առաջին դասարանցիների առցանց հայտագրման քայլերը՝ ուղեցույցում ⤵ https://www.youtube.com/watch?v=Rll2nuKB2JA

03/06/2026

«Լույսերի տաճարը»․ Զվարթնոցի պատմամշակութային արգելոց-թանգարանում գործարկվել է լուսավորության նոր համակարգը

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում կա...
03/06/2026

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում կարևոր քայլ է կատարվել․ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը ՀՀ կառավարության որոշմամբ համալրվել է նոր տարրերով՝ ընդգծելով ազգային մշակույթի բազմազանությունն ու կենսունակությունը։

Որոշմամբ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 12 նոր արժեքով՝ ընդհանուր թիվը հասցնելով 80-ի։

Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված արժեքները հայ ժողովրդի մշակութային ինքնատիպության, պատմական հիշողության և ազգային ինքնության կարևոր արտահայտություններն են։ Դրանց պահպանումը, փոխանցումն ու հանրահռչակումը կարևոր դեր ունեն սերունդների միջև մշակութային շարունակականության ապահովման և միջազգային մշակութային հարթակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։

Նոր ընդգրկված տարրերի ցանկը՝ https://escs.am/am/news/36813

Լույսերի տաճարը․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը«Զվարթնոց» պատմա...
03/06/2026

Լույսերի տաճարը․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գեղարվեստական լուսավորության նոր համակարգ ունի։ Նախօրեին «Լույսերի տաճարը» խորագրով մշակութային միջոցառման ընթացքում վառվել են տաճարի նոր լույսերը՝ միավորելով պատմության և մշակույթի բացառիկ կոթողի անցյալի ու ներկայի խորհրդանշական սահմանները։

Լույսերի վառման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, բազմաթիվ հյուրեր։

Զվարթնոց տաճարի լուսավորության նախագծի շուրջ մասնագետներն աշխատել են մոտ երեք տարի: Նախագիծն իրականացրել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը․ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 26 մլն 205 հազար դրամ (19 մլն 800 հազար դրամ՝ պետական բյուջեից, 6 մլն 405 հազար դրամ՝ ՊՈԱԿ-ի արտաբյուջեից)։

Պատմամշակութային արգելոց֊թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը նշել է, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում վերջին երեք տարիներին պետական միջոցներով մոտ 170 միլիոն դրամի ներդրում է իրականացվել. ամբողջությամբ փոխվել են սալահատակը, ոռոգման համակարգը, վերականգնվել է հնձանը, նորոգվել է Զվարթնոցի թանգարանի շենքի տանիքը, իրականացվել է լուսավորության նախագիծը, նախատեսվում են նաև այլ աշխատանքներ:

Նրա խոսքով՝ կատարված աշխատանքները միտված են հուշարձանի պահպանմանը և հանրահռչակմանը․ 2026 թվականի առաջին կիսամյակում, 2025-ի առաջին կիսամյակի հետ համեմատ, մոտ 15%-ով ավելացել է այցելուների թիվը:

Ավելին՝ https://escs.am/am/news/36810

Address

3 Vazgen Sargsyan Street, Government House 2
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410599600

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Share