15/04/2026
📖«Էդիթ Պրինտ»-ի ուսումնագիտական շրջայցերը Արագածոտնի մարզում․ կրթական երկխոսության հերթական կայացած փուլը
«Էդիթ Պրինտ» հրատարակչության «Ուսումնագիտական շրջայցեր ՀՀ հանրակրթական դպրոցներ» ծրագիրը գրականություն, ֆիզիկա և տեխնոլոգիա առարկաների համար տեղեկատվական և ուսուցողական հանդիպումների շրջանակում, շարունակեց իր ընթացքը՝ տեղափոխվելով Արագածոտնի մարզ։
Ծրագրի հերթական կանգառը Աշտարակի թիվ 2 դպրոցն էր, որը ապրիլի 10-ին համախմբեց մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, դպրոցական գրադարանավարներին և նախադպրոցական հաստատությունների մեթոդիստներին։
Ծրագրի շրջանակում ելույթներով հանդես եկան և քննարկումներն անցկացրին Դավիթ Սամվելյանը, Թամարա Թովմասյանը, Լյուդմիլա Առուշանյանը, Ժաննա Ավետիսյանը և Աիդա Ասատուրյանը։ Բանախոսները ներկայացրեցին «Էդիթ Պրինտի» գրականությունը, դասագրքերն ու ուսումնաօժանդակ նյութերը՝ առանձնացնելով դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները։ Միաժամանակ ձևավորվեց մասնագիտական քննարկման միջավայր, որտեղ արձանագրվեցին մանկավարժների դիտարկումներն ու առաջարկությունները՝ նպաստելով բովանդակային շարունակական կատարելագործմանը։
Միջոցառման ընթացքում իրականացվեց նաև ցուցահանդես-վաճառք, որի շրջանակում գործեց հատուկ առաջարկ՝ 30–50% զեղչ հրատարակչության բոլոր գրքերի համար։
Նախաձեռնության իրականացմանը աջակցեցին Արագածոտնի համայնքապետարանի և Աշտարակի թիվ 2 դպրոցի ներկայացուցիչները։
#ԷդիթՊրինտ