Armenian State “Altounian” Folk Ensemble

Armenian State “Altounian” Folk Ensemble Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն՝ Արվեստի հայկական հետքերով
(1)

Հիմնադրվել է 1938 թվականի մարտի 5-ին խմբավար Թաթուլ Ալթունյանի կողմից: Համահիմնադիր են եղել կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրյանը և բալետմայստեր Էդվարդ Մանուկյանը: Անսամբլն ի սկզբանե կոչվել է Ժողովրդական երգի-պարի անսամբլ: Անսամբլը կազմված էր ժողովրդական արվեստը ներկայացնող երաժիշտներից, երգիչներից և պարողներից և միակն էր իր տեսակով ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Խորհրդային Միությունում: Թաթուլ Ալթու

նյանը Հայաստանի տարբեր շրջաններից հավաքելով ժողովրդական երգն ու պարը` մաքրելով, զտելով դրանք օտարամուտ տարրերից, հղկել, բազմաձայնել, համերգային, բեմական կյանք է պարգևել և վերադարձրել ժողովրդին: Ստեղծագործական երկար տարիների ընթացքում համույթի ղեկավարությունը ստանձնեցին մարդիկ, ովքեր հանձն առան երգի-պարի անսամբլի նորացմանը, բարեփոխումներին` պահպանելով ալթունյանական մշակութային ժառանգությունը, անսամբլի ազգային դիմագիծը` ներգրավելով համերգային ծրագրի մեջ երաժշտական թատերականացված, էպիկական շնչով համարներ: 1970 թվականին անսամբլի գեղարվեստական ղեկավար է դարձել կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, ում ղեկավարման օրոք անսամբլի խաղացանկը համալրվեց երաժշտական թատերականացված համարներով: 1974թ. անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակվել է կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը, իսկ անսամբլն անվանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի անվան: Այդ տարիներին անսամբլի ծրագիրը հարստացել է հեղինակային, ժողովրդական ոգով գրված բազմաթիվ ստեղծագործություններով: 1977թ-ից անսամբլի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել է խմբավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Էմմա Ծատուրյանը, ով անսամբլի ազգային դիմագիծը պահպանելով, կատարել է ստեղծագործական նոր քայլեր` բխող արդիականության պահանջներից: 1987թ. անսամբլի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Թաթուլ Ալթունյանի որդին՝ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը: Անսամբլի ծրագրում տեղ են գտել ալթունյանական ոճին հոգեհարազատ, բայց և ինքնատիպ մշակումներ: 1991-97թթ անսամբլի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել է կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանը: Այդ տարիներին անսամբլի երկացանկում ընդգրկվել են ժամանակի կողմից թելադրված, հայրենասիրական, ազգային-ազատագրական թեմաներով երգեր և պարեր: 1998թ. անսամբլի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել է դիրիժոր-խմբավար Հենրի Մանգասարյանը: Լինելով ինքնատիպ մտածողության արվեստագետ` հեղինակել է Հայաստանի տարբեր շրջանների երգեր և պարեր, նվագախմբային ստեղծագործություններ, մշակումներ: 2004-20թթ անսամբլի գեղարվեստական ղեկավարն է եղել Թաթուլ Ալթունյանի մյուս որդին՝ դիրիժոր Ժիրայր Ալթունյանը, ով աշխատել է պահպանել և կատարել նախորդ ղեկավարների կողմից ստեղծած լավագույն ծրագրերը և նոր ոճի մեջ ներկայացնել այսօրվա անսամբլի համերգային երկացանկը: 2020թ-ից համույթի գեղարվեստական մասի պատասխանատվությունը ստանձնել է դիրիժոր Գրիգոր Ոսկանյանը, ում ջանքերով անսամբլը շարունակել է ծավալել իր ստեղծագործական լայն գործունեությունը՝ ծրագրում ընդգրկելով ժանրային փոփոխված համարներ: Տարբեր տարիների անսամբլի գլխավոր բալետմայստերներն են եղել Էդվարդ Մանուկյանը, Ազատ Ղարիբյանը, Վիլեն Գալստյանը, Հովհաննես Դիվանյանը, Աշոտ Ասատրյանը, Արտյուշա Կարապետյանը, Վարդգես Ռաշիդյանը, Ռաֆայել Պողոսյանը, Փայլակ Սարգսյանը: 2000թ-ից պարուսույց, Հայաստանի ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը հրավիրվել է անսամբլ որպես պարային խորհրդատու, ով իր բազմաթիվ բեմադրություններով հարստացրել է անսամբլի երկացանկը: 2008-21թթ անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանը, 2021-23թթ՝ Գարիկ Խաչիկյանը: Տարիներ շարունակ անսամբլի գործիքային մասի ղեկավարներն էին ՀՀ ժողովրդական արտիստներ Ալեքսանդր Ալեքսանդրյանը, Հակոբ Ոսկանյանը, արվեստի վաստակավոր գործիչ Մանվել Բեգլարյանը, վաստակավոր արտիստ Ռուբեն Ալթունյանը, կոմպոզիտորներ Գևորգ Մանասյանը, Հայկ Գրիգորյանը, Հայկազ Հակոբյանը: Անսամբլի կազմում հանդես են եկել այնպիսի հանրաճանաչ արտիստներ, ինչպիսիք են` Լուսիկ Քոշյանը, Աստղիկ Քամալյանը, Վարդուհի Խաչատրյանը, Անժելա Շահնաբաթյանը, Պավլինե Բուռնազյանը, Թովմաս Պողոսյանը, Ալբերտ Սարգսյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը և այլք: Անսամբլի պատմության ընթացքում ներկայացվել են հետևյալ ստեղծագործությունները՝ ժողովրդական «Յաման յար», «Քոչարի», «Կենաց երգ», «Հայոց աղջիկներ», «Թամզարա», «Վաղարշապատ», «Դարձյալ փայլեց», «Գյուլում ջան», «Հոյ իմ նազանի յարը», «Հոյ նար», «Մոկաց հարսներ», «Շուշան ջան», «Ղափամա», հայրենասիրական «Զարթի՛ր լաո», ազգային երգ ու պարի շարան «Նավասարդ», Գ.Մանասյանի «Տոնական», Կ.Պետրոսյանի «Հայաստան», Սայաթ-Նովայի «Յիս քու ղիմեթըն չիմ գիդի», Գուսան Աշոտի «Զով արեք», «Ով սուրբ մայրեր», Ա.Խաչատրյանի «Լեռնցիների պարը», «Սուսերով պար», Ա.Բաբաջանյանի «Սերենադ», «Էլեգիա», Խ.Ավետիսյանի «Կռունկներ», «Հովվի երգը և հոտաղների պարը», «Իմ եղեգն», Հ.Բադալյանի «Սարերի հովին մեռնեմ», Ռ.Աբրահամյանի «Ելեք հայկազունք», Վ.Կոտոյանի «Սևանի ձկնորսների պարը», Ա.Տիգրանյանի «Լոռվա պատկերներ», Ա.Սմբատյանի «Հայաստան», Է.Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ», Ա.Հեքիմյանի «Բարի արագիլ», Թ.Ալթունյանի «Հոպինա», Ա.Հարությունյանի «Սասունցիների պար», Գ.Երանյանի «Կիլիկիա», Աշուղ Շերամի «Պարտեզում վարդ է բացվել» և այլն: Անսամբլը հարուստ է նաև իր տարազների բազմազանությամբ և յուրօրինակությամբ` շնորհիվ հանրաճանաչ նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Խաչատուր Եսայանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Ֆլորա Գրիգորյանի, Աշոտ Համբարձումյանի, Ռուբինէ Հովհաննիսյանի և այլոց: Անսամբլը հյուրախաղերով 1944թ. հանդես է եկել Իրանում, 1957թ.՝ Ալբանիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, 1959թ., 1964թ.՝ Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, 1971թ.՝ Հարավսլավիայում, 1974թ.՝ Սենեգալում, Լիբերիայում, 1978թ.՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, 1984թ.՝ Կանադայում, 1985թ.՝ Անգլիայում, Պորտուգալիայում, 1987թ.՝ Ավստրիայում, Շվեդիայում, 1988թ.՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Սիրիայում, 2003թ.՝ Իրաքում, Չինաստանում, 2014թ.՝ Հոլանդիայում, Դանիայում, Հարավային Կորեայում, 2016թ.՝ Իտալիայում, 2018թ.՝ Թուրքիայում, Իրանում, 2022թ.՝ Վրաստանում: 1950թ. նոյեմբերի 28-ին անսամբլն արժանացել է «Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ» կոչման, 2011թ. և 2018թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն ժողովրդական համույթ» կոչման: 2022թ. անսամբլը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում: 2023-25թթ անսամբլի երաժշտական մասը ղեկավարել է երաժիշտ, գործիքավորող Գարեգին Առաքելյանը։ 2024թ․ անսամբլի գլխավոր բալետմայստեր է նշանակվել պարուսույց Նունե Գրիգորյանը: 2024թ․ անսամբլը Կապանում և Երևանում ներկայացել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Ազնավուր 100» նախագծով։ 2025թ․ անսամբլի ստեղծագործական խմբի ղեկավար է նշանակվել երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանը։

30/05/2026

✨ «Խաչատուր Ավետիսյան 100»

28/05/2026

🇦🇲 Շնորհավո´ր տոնդ, Հայաստան

21/05/2026

🔹 ԿԱՅԱՑԱՎ «ԽԱՉԱՏՈւՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 100» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

✨ Այս տարի լրանում է հայ երաժշտական արվեստի երախտավոր, կոմպոզիտոր, մանկավարժ, ազգային նվագարանների ջատագով, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը։

🇦🇲 Հոբելյանի շրջանակում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, կազմակերպեց մեծ հոբելյանական համերգ, որը կայացավ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում:

🎶 Երաժշտության լեգենդար վարպետ Խաչատուր Ավետիսյանին նվիրված համերգին ելույթներով հանդես են եկել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, հայ երգի երախտավոր Ռուբեն Մաթևոսյանը, երգիչներ Մաշա Մնջոյանը, Վարդան Բադալյանը, Մոնիկա Նազարյանը, Դավիթ Խաչատրյանը, Արփին, Արման Գրիգորյանը:

🇦🇲 Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը հանդիսատեսին ներկայացրեց «Հոտաղների պարը» և «Իմ եղեգն» պարային բեմադրությունները: Վերջինիս ժամանակ երգի կատարմամբ հանդես եկավ սիրված երգչուհի Մոնիկա Նազարյանը:

🎞️ Կիսվում ենք համերգային երեկոյից Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի ելույթի վառ պահերով:

21/05/2026

✨ Այս գեղեցիկ հոկովակով ամփոփում ենք «Խաչատուր Ավետիսյան 100» հոբելյանական երեկոն

🇦🇲 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն

🔹 ԿԱՅԱՑԱՎ «ԽԱՉԱՏՈւՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 100»  ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ✨ Այս տարի լրանում է հայ երաժշտական արվեստի երախտավոր, կոմպոզիտո...
20/05/2026

🔹 ԿԱՅԱՑԱՎ «ԽԱՉԱՏՈւՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 100» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

✨ Այս տարի լրանում է հայ երաժշտական արվեստի երախտավոր, կոմպոզիտոր, մանկավարժ, ազգային նվագարանների ջատագով, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը։

🇦🇲 Հոբելյանի շրջանակում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, կազմակերպեց մեծ հոբելյանական համերգ, որը կայացավ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում:

🎶 Երաժշտության լեգենդար վարպետ Խաչատուր Ավետիսյանին նվիրված համերգին ելույթներով հանդես են եկել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, հայ երգի երախտավոր Ռուբեն Մաթևոսյանը, երգիչներ Մաշա Մնջոյանը, Վարդան Բադալյանը, Մոնիկա Նազարյանը, Դավիթ Խաչատրյանը, Արփին, Արման Գրիգորյանը:

🇦🇲 Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը հանդիսատեսին ներկայացրեց «Հոտաղների պարը» և «Իմ եղեգն» պարային բեմադրությունները:

📸 Կիսվում ենք գեղեղիկ երեկոյի վառ պահերով:

19/05/2026

✨ «ԽԱՉԱՏՈւՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 100» հոբելյանական համերգի մասին` 21TV հեռուստաընկերության եթերում:

16/05/2026

🔴 «ԽԱՉԱՏՈւՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 100». ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

🇦🇲 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը մեծ շուքով կնշի լեգենդար Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը:

🔸 Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը նույնպես կմասնակցի մեծանուն վարպետ, անսամբլի համահիմնադիր Խաչատուր Ավետիսյանին նվիրված մեծ համերգին և կներկայացնի նրա հանրաճանաչ ստեղծագործությունները։

✨ «Իմ եղեգ» պարային բեմադրության կենդանի կատարումը կարող եք վայելել`
📅 ՄԱՅԻՍԻ 19-ին 🕗 19:00-ին
📍 Երևան, Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
🎟️ https://www.tomsarkgh.am/hy/event/50749/Ժողովրդական-երաժշտության-և-պարիազգա.html
📞 +374 55 526 477 | +374 91 526 477 | +374 33 300 175

15/05/2026

🔴 «ԽԱՉԱՏՈւՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 100». ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

🇦🇲 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը մեծ շուքով կնշի լեգենդար Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը:

🔸 Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը նույնպես կմասնակցի մեծանուն վարպետ, անսամբլի համահիմնադիր Խաչատուր Ավետիսյանին նվիրված մեծ համերգին և կներկայացնի նրա հանրաճանաչ ստեղծագործությունները։

✨ Անսամբլի կենդանի կատարումները կարող եք վայելել`
📅 ՄԱՅԻՍԻ 19-ին 🕗 19:00-ին
📍 Երևան, Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
🎟️ https://www.tomsarkgh.am/hy/event/50749/Ժողովրդական-երաժշտության-և-պարիազգա.html
📞 +374 55 526 477 | +374 91 526 477 | +374 33 300 175

14/05/2026

✨ Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակի հոբելյանական մեծ համերգի մասին «Արմենիա» հեռուստաընկերության անդրադարձը

🇦🇲 ՊԱՐԳԵՎԱՏՐՈւՄՆԵՐ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
12/05/2026

🇦🇲 ՊԱՐԳԵՎԱՏՐՈւՄՆԵՐ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Address

30 Vardanants
Yerevan
0070

Telephone

+37433300175

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian State “Altounian” Folk Ensemble posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Armenian State “Altounian” Folk Ensemble:

Share