Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman Official account of Human Rights Ombudsman of the Republic of Artsakh (Nagorno-Karabakh). Incumbent is Gegham Stepanyan, since 25.03.2021.

Մարդու իրավունքների պաշտպանն անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` ղեկավարվելով օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով:
Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն ԼՂՀ

Սահմանադրությանը և օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին: Պաշտպանը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որում իրականացվում է պետական ծառայություն` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայություն անվանմամբ:

10/02/2026

During the visit of JD Vance, the team of the Ombudsman of Artsakh joined the peaceful protests in an attempt to draw the attention of the US Vice President to the urgent humanitarian issues. The voiced demands included the release of political prisoners and Armenian hostages from the Baku prisons, justice to 120,000 Artsakh Armenians who were ethnically cleansed and forcibly displaced from their homes by Azerbaijan in September 2023.

15/04/2025
03/04/2025
🇦🇲🇬🇧Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի այցը ԱՄՆ___________Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը սեպտեմբեր...
23/09/2024

🇦🇲🇬🇧
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի այցը ԱՄՆ
___________
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը սեպտեմբերի 15-20-ը աշխատանքային այցով գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այցը կազմակերպվել է Save Armenia և Save Persecuted Christians կազմակերպությունների հրավերով։

Այցի շրջանակներում Գեղամ Ստեփանյանը հանդես է եկել ելույթով ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում, որտեղ իր ելույթում ընդգծել է Արցախից բռնի տեղահանված անձանց միջազգային աջակցության տրամադրման, Ադրբեջանում անօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման հարցում միջազգային ճնշման, Արցախում հոգևոր մշակութային ժառանգության պահպանության հարցում միջազգային կազմակերպությունների գործուն ներգրավվածության և Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացման հարցի քննարկման համար միջազգային հարթակի ձևավորման անհրաժեշտությունը։

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետական դեպարտամենտի միջազգային կրոնական ազատությունների բաժնի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում առանձնապես ընդգծել է Արցախում հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու համար Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողությունների ձեռնարկման կարևորությունը։

Գեղամ Ստեփանյանն Արցախի հայաթափման առաջին տարելիցին նվիրված ելույթներով հանդես է եկել նաև «Save Armenia»-ի կազմակերպած «Իրավիճակի պարզաբանում. Արցախի էթնիկ-կրոնական զտում» խորագրով քննարկմանը և ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպած «Հաշվետվողականություն 2024» միջոցառմանը։
ԱՄՆ մեկնած պատվիրակության կազմում էին Տեր Հովհաննես քահանա Հոնվհաննիսյանը, ադրբեջանական հանցագործությունների զոհերի հարազատները, CFTJ կազմակերպության ներկայացուցիչներ։
***
Artsakh Human Rights Defender՛s Visit to USA
___________
On September 15-20, Artsakh Human Rights Defender Gegham Stepanyan was on a working visit to the United States of America. The visit was organized at the invitation of Save Armenia and Save Persecuted Christians organizations.

Within the framework of his visit, Gegham Stepanyan addressed the Tom Lantos Human Rights Commission of the U.S. Congress, emphasizing the urgent need for:

International support for the forcibly displaced people of Artsakh: Providing essential resources to help them rebuild their lives and recover from the trauma of displacement.

Immediate release of Armenian prisoners of war and hostages: Ensuring their safe return and holding Azerbaijan accountable for these illegal detentions.

International pressure to preserve religious and cultural heritage in Artsakh: Protecting these invaluable assets from destruction and ensuring their restoration.

Establishment of an international platform to discuss the right to a safe and dignified return of the people of Artsakh: Facilitating dialogue and action towards a just and sustainable solution.

The human rights defender had a meeting with the representatives of the International Religious Freedoms Department of the US State Department, during which he particularly emphasized the importance of taking punitive actions against Azerbaijan to prevent the destruction of the spiritual and cultural heritage in Artsakh.

Gegham Stepanyan also delivered speeches at the “Setting the Record Straight: The Ethnic & Religious Cleansing of Artsakh” event organized by Save Armenia, and the "Accountability 2024" event organized by the ARF Armenian National Committee of America.
The delegation to the USA included Father Hovhannes, relatives of victims of Azerbaijani crimes, and representatives of the CFTJ organization.

Address

Կնունյանցների 1/Knunyantsneri 1
Yerevan
375000

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37447979045

Alerts

Be the first to know and let us send you an email when Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman:

Share