Armenia National SDG Innovation Lab

Armenia National SDG Innovation Lab We bring experimentation, evidence, & collaboration into policy-making to imagine & build a sustainab This is the role of the National SDG Innovation Lab.

In 2015 the United Nations introduced the 17 Sustainable Development Goals. The SDGs are being comprehensively tied to the National Reform Agenda of the Republic of Armenia, including the Armenia National Development Strategy 2030 currently being developed. The goals are extremely ambitious, targeting everything from reversing land degradation to reducing youth unemployment to upgrading Armenia’s

infrastructure. These challenges are complex and intertwined, and therefore necessitate new approaches, new methodologies and possibly new types of institutions to provide ‘out of the box’ solutions that bring about transformative impact. Working closely with the United Nations Development Programme (UNDP), the Lab will serve as space for experimentation, evidence and collaboration into policy-making to imagine and build a sustainable development path to [Armenia [and beyond].

--

2015 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը ներկայացրեց Կայուն զարգացման 17 նպատակները։ Այս նպատակները սերտորեն փոխկապակցված են Հայաստանում իրականացվող ազգային բարեփոխումների գործընթացներին, այդ թվում այժմ մշակվող «Հայաստան 2030» զարգացման ազգային ռազմավարությանը:
Նպատակները չափազանց հավակնոտ են, ուղղված բազմաբնույթ խնդիրների կարգավորմանը՝ վարելահողերի որակի բարելավումից մինչև երիտասարդության շրջանում գործազրկության կրճատում և կայուն սպառման մակարդակի բարձրացում։ Այս խնդիրները բարդ և փոխկապակցված են և պահանջում են ոչ ավանդական մտածողություն, նոր գործիքներ և նորարար ինստիտուտներ, որոնք կնպաստեն այդ փոխակերպմանը։

Հենց սա է ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ հիմնադրված Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի դերը։ Սերտորեն համագործակցելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ՝ Կենտրոնը ծառայում է որպես նորարարական հարթակ, նպատակ ունենալով խթանել ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրագործումը պետական մակարդակով։ Հայաստանի զարգացման ներուժը բացահայտելու և Օրակարգ 2030-ի իրականացման գործընթացը արագացնելու համար Կենտրոնը կիրառելու է աշխարհում գործող նորարարական մեթոդաբանությունները, ինչպես նաև հենց ՄԱԿ-ում առկա նորարարական մոտեցումները և գործիքները։

🏅 Հանրային ոլորտում նորարարությունը հաճախ մնում է աննկատ։ Սակայն այս բարդ ու բազմաշերտ աշխատանքի հետևում կանգնած են մարդ...
30/03/2026

🏅 Հանրային ոլորտում նորարարությունը հաճախ մնում է աննկատ։ Սակայն այս բարդ ու բազմաշերտ աշխատանքի հետևում կանգնած են մարդիկ, որոնք չեն վախենում նոր մոտեցումներ փորձարկելուց։ Նրանք ստեղծում են իրապես աշխատող թվային լուծումներ և հանրային ծառայությունները նախագծում են քաղաքացու հետ միասին, այլ ոչ թե պարզապես նրա համար։

Հպարտ ենք տեղեկացնել, որ Հայաստանում տեղի ունեցավ Հանրային ոլորտի նորարարների առաջին մրցանակաբաշխությունը՝ արժևորելու այս չափազանց կարևոր, բայց հաճախ աննկատ մնացող աշխատանքը։

Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովի շրջանակում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ գործակցությամբ և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, մրցանակներ հանձնվեցին հետևյալ անվանակարգերում.

🏆 Թվային լուծումներով պայմանավորված նորարարություն՝
🔹 ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան
🔹 ՀՀ ներքին գործերի նախարարության թվայնացումը համակարգող խորհրդական Աննա Հարությունյան

🏆 Տեխնոլոգիական լուծումներով պայմանավորված նորարարություն՝
🔹 ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյան
🔹 ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյան

🏆 Մարդակենտրոն նորարարություն՝
🔹 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան
🔹 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյան

🏆 Կառավարման նորարարություն՝
🔹 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան
🔹 ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան
🔹 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արաիկ Եսայան

Ավելի ժամանակակից և մարդակենտրոն համակարգ կերտելու մեր հանձնառությունը շարունակվում է։ Այն շարունակվում է նախարարություններում, համայնքներում և հանրային կառավարման ամենատարբեր օղակներում, որտեղ հարյուրավոր մասնագետներ իրենց գործով ապացուցում են, որ հանրային կառավարման համակարգն ունի հսկայական ներուժ։

✨ Շնորհակալ ենք մրցանակակիրներին և պետական համակարգի բոլոր նվիրյալներին։ Ձեր աշխատանքն իսկապես փոխում է մեր իրականությունը։



🏅 Inaugural Public Sector Innovation Award Ceremony

Innovation in government often happens invisibly. Civil servants testing new approaches, building digital systems that actually work, redesigning services with users rather than for them, leading reform under budget constraints and bureaucratic resistance. This work rarely receives validation. It competes with daily operational demands. It requires persistence when results take time to materialize. And it happens despite systems designed for predictability, not experimentation.

For the first time in Armenia, Public Sector Innovation Forum III made this work visible through the Inaugural Public Sector Innovation Award Ceremony, presented by Prime Minister Nikol Pashinyan in partnership with the Office of the Prime Minister. ✧

🏆 Innovation Driven by Digital Solutions
🔹 Arpine Sargsyan, Minister of Internal Affairs of the Republic of Armenia
🔹 Anna Harutyunyan, Advisor on Digitalization Coordination, Ministry of Internal Affairs of the Republic of Armenia

🏆 Innovation Driven by Technological Solutions
🔹 Vahan Grigoryan, Head of Subsoil Control Department, Environmental and Subsoil Inspection Body of the Republic of Armenia
🔹 Hovhannes Martirosyan, Head of the Environmental and Subsoil Inspection Body of the Republic of Armenia

🏆 Human-Centred Innovation
🔹 Zhanna Andreasyan, Minister of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia
🔹 Raisa Avetyan, Head of the Distance Learning Organization Department at the National Centre for Educational Technologies, Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia

🏆 Governance Innovation
🔹 Arsen Torosyan, Minister of Labor and Social Affairs of the Republic of Armenia
🔹 Vahe Hovhannisyan, Minister of Finance of the Republic of Armenia
🔹 Araik Yesayan, Deputy Minister of Labor and Social Affairs of the Republic of Armenia

What makes these awards meaningful is not the ceremony itself, but what visibility enables. Making innovation careers visible attracts talent to public service. Celebrating tested approaches creates permission for others to experiment. Acknowledging the difficulty of this work reduces the isolation that kills reform momentum.

The recipients demonstrated something essential: transformation happens when people inside institutions commit to working differently, building capacity that survives political transitions, and staying focused on outcomes that matter for people's lives.

✨ The work of building adaptive, mission-driven, people-centered governance continues - in ministries, municipalities, and across public administration where practitioners are testing approaches, learning from results, and proving that public systems can evolve to serve Armenia's people better.

🛠️ Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովի պրակտիկ ուսուցման լաբը փաստեց՝ նորարարությունը պարզապես տեսություն չէ, ...
26/03/2026

🛠️ Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովի պրակտիկ ուսուցման լաբը փաստեց՝ նորարարությունը պարզապես տեսություն չէ, այլ կենդանի փորձառություն։

🎓 Այստեղ տեսական զրույցներն իրենց տեղը զիջեցին բուն աշխատանքին։ Մասնակիցներն անմիջապես անցան բարդ հարցերի լուծմանը՝ ինչպե՞ս համակարգել տարբեր նախարարությունների աշխատանքը մեկ ընդհանուր նպատակի շուրջ, ինչպե՞ս բյուրոկրատական համակարգում ստեղծել հոգեբանական անվտանգություն, ինչպե՞ս պետական ծառայողին դարձնել արհեստական բանականությանը տիրապետող մասնագետ, և վերջապես՝ ինչպե՞ս փոփոխություններ սերմանել այնտեղ, որտեղ չկան պաշտոնական լծակներ։

Այս հարթակն ընտրել էր ուսուցման բոլորովին այլ ձևաչափ։ Թրծված պատմություններ լսելու փոխարեն մասնակիցներն ազատություն ստացան՝ նոր մեթոդներ փորձարկելու, իրական խնդիրների լուծումներ գտնելու և զինվելու այնպիսի հմտություններով, որոնք անմիջապես կկիրառեն իրենց ամենօրյա աշխատանքում։ 🧪

Ուսուցման լաբի առանցքային ուղերձը շատ հստակ էր. նորարարությունը չի ծնվում ռազմավարությունները թղթին հանձնելուց կամ ոգեշնչող ելույթներից։ Այն ծնվում է, երբ անընդհատ փորձում ես, անկեղծորեն վերլուծում ես սեփական սխալներն ու որդեգրում փաստահենք մոտեցումներ։ 📈

💡 Այստեղ ձեռք բերված գործիքներն ու հմտություններն այժմ մասնակիցների հետ միասին մուտք կգործեն նախարարություններ, համայնքապետարաններ, կրթական հաստատություններ և հասարակական կազմակերպություններ։ Ի վերջո, նորարարությունն ընտրյալ մարդկանց մենաշնորհ չէ. այն մտածելակերպ է և աշխատելաոճ, որն արմատավորվում է հանրային կառավարման համակարգում, երբ մարդիկ ստանում են այլ կերպ աշխատելու վստահություն ու կարողություն։

Շնորհակալ ենք բոլորին սովորելու և գործելու մեծ պատրաստակամության համար։ Համաժողովն ավարտվեց, բայց այստեղ ծնված կարողություններն արդեն սկսել են իրենց առաքելությունը՝ քայլ առ քայլ կերտելով ավելի ճկուն և արագ արձագանքող հանրային կառավարման համակարգ։

--

🛠️ Building institutional capacity for innovation requires more than understanding frameworks - it requires developing practical skills through deliberate practice. PSI Learning Lab created that opportunity at Public Sector Innovation Forum III, shifting from discussion to application through hands-on workshops. Participants engaged directly with methods for coordinating across competing ministries through Shared Agendas, building psychological safety in bureaucratic environments, developing AI literacy for civil servants, enabling whole-of-society transitions, and leading transformation when formal authority is limited.

This stage took a fundamentally different approach to capacity building. Rather than presenting case studies or frameworks, facilitators created space for participants to practice methods, test approaches, work through real challenges, and develop skills they could apply immediately in their work. 🧪

What distinguished PSI Learning Lab was its clarity of purpose and ex*****on. Innovation capacity is not built through strategy documents or inspiring speeches. It is built through repeated practice, honest reflection on results, and developing the confidence to test approaches, learn from what emerges, and adjust based on evidence rather than assumption. 📈

💡 The tools, methods, and capabilities developed here travel with participants into their daily work across ministries, municipalities, and civil society organizations. Innovation is not a separate function that happens in specialized units - it is a mindset and practice that can be embedded into how public systems operate when people have the skills and confidence to work differently.

Thank you to everyone who engaged with curiosity, commitment, and willingness to learn through practice. The Forum has concluded, but the capabilities built here continue forward - shaping more adaptive, responsive governance one experiment, one learning cycle, one improved system at a time.

💼 «Ֆինանսավորում և ազդեցության դաշինքներ» խորագրով հարթակի շրջանակում մենք առարկայական զրույցներ ծավալեցինք այն մասին, թ...
25/03/2026

💼 «Ֆինանսավորում և ազդեցության դաշինքներ» խորագրով հարթակի շրջանակում մենք առարկայական զրույցներ ծավալեցինք այն մասին, թե իրականում ինչպես են ֆինանսավորվում, պահպանվում և կենսունակ դառնում արմատական փոփոխությունները։

Հստակեցվեց մեկ առանցքային մոտեցում. կայուն բարեփոխումը պահանջում է իր հավակնություններին համահունչ ֆինանսական հիմք։ Բարեփոխումներն իրապես շունչ են առնում այն ժամանակ, երբ ռեսուրսները, ինստիտուցիոնալ շահերն ու ոլորտի դերակատարները համախմբվում են մեկ ընդհանուր տեսլականի շուրջ։ 📊

Հարթակը ցույց տվեց, թե ինչպես ճիշտ գործընկերությունը կարող է բացել կապիտալի նոր աղբյուրներ, բաշխել ռիսկն ու պատասխանատվությունը և իրական ազդեցության ուղիներ հարթել այնտեղ, որտեղ սովորական բյուջետային մոտեցումներն այլևս անզոր են։

Այստեղ հնչած մոտեցումները՝ համայնքային ֆինանսավորումից մինչև միջոլորտային համագործակցության մոդելներ ու փորձարկումների ֆինանսավորման նոր մեխանիզմներ, ապացուցեցին, որ լուծումներ կան և դրանք արդեն հաջողությամբ կիրառվում են։ 🤝 Համաժողովում ձևավորված նոր կապերը, ուսումնասիրված մոդելներն ու ձեռք բերված գիտելիքը դառնում են այն ամուր հիմքը, որը թույլ կտա շարունակել բարեփոխումների կարևորագույն այս ուղին՝ անկախ որևէ քաղաքական տեղաշարժից։

🌱 Շնորհակալ ենք մեր խոսնակներին, մոդերատորներին և մասնակիցներին։ Բարեփոխումներին ծառայող ճկուն ֆինանսական մեխանիզմներ ստեղծելու մեր համատեղ հանձնառությունը շարունակվում է։

---

💼 Financing & Impact Alliances created a substantive dialogue about how transformation gets resourced, sustained, and made financially viable over time. This stage convened government officials managing budgets and allocating resources, private sector leaders navigating procurement and partnership, investment bodies structuring support, and development partners with experience enabling reform across diverse contexts.

What shifted across these conversations was understanding that sustainable transformation requires financial architecture that matches its ambitions. When resources, institutional incentives, and diverse actors align around shared vision, reform becomes viable in ways that isolated efforts cannot achieve. 📊

The stage explored how partnerships can unlock new forms of capital, distribute risk and responsibility, and create pathways for impact when conventional budget structures prove insufficient.

The approaches shared here - from municipal financing innovations to cross-sector partnership models to new mechanisms for resourcing experimentation - demonstrated that solutions exist and are being tested in contexts facing similar constraints. 🤝 The connections formed, the models explored, and the alignment beginning to take shape create a foundation for transformation that can be sustained beyond initial political commitment.

🌱 Thank you to everyone who contributed expertise, creativity, and forward-thinking perspectives to addressing one of reform’s most persistent challenges. The work of building financing mechanisms adequate to transformation needs continues, strengthened by what we built together at this Forum.

👥 Հանրային համակարգերի իրական ուժը չափվում է ոչ թե վարչարարական կարողություններով, այլ այն փորձառությամբ, որը քաղաքացին ...
24/03/2026

👥 Հանրային համակարգերի իրական ուժը չափվում է ոչ թե վարչարարական կարողություններով, այլ այն փորձառությամբ, որը քաղաքացին ունենում է դրանց հետ առնչվելիս։

Հենց այս գաղափարն էր ընկած «Արժանապատվություն, բարեկեցություն և ապագա» հարթակի հիմքում, որը դարձավ Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովի առանցքային ուղղություններից մեկը։ Այն հնարավորություն ընձեռեց խոսելու այն մասին, թե ինչպես կարելի է պարզապես ծառայություններ մատուցելուց անցում կատարել դեպի ճկուն համակարգեր։ Քննարկվեցին սոցիալական բարեկեցության ու մարդակենտրոն ծառայությունների նախագծումը, իսկ «Թեժ աթոռ» ձևաչափով զրույցները կենտրոնացան աշխատանքի ու արժանապատվության երկխոսության շուրջ։ 🧠

Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ մարդակենտրոն կառավարումն ամրապնդում է և՛ պետության արդյունավետությունը, և՛ հանրային վստահությունը։ Երբ հանրային կառավարման կառույցները ճանաչում են մարդկանց առջև ծառացած իրական խնդիրները, նրանք դառնում են շատ ավելի արդյունավետ և թիրախային։ Սա զուտ վերացական գաղափար չէ. սա այն հիմնարար նախապայմանն է, որի շնորհիվ համակարգերը ամրապնդում են հանրային վստահությունը։ 📊

🔄 Այս հարթակը երկխոսության սկիզբ դրեց հռչակված արժեքների և իրական կյանքի միջև եղած հավասարակշռության վերականգման ուղղությամբ։ Խոսնակները կիսվեցին ոչ միայն վերլուծություններով, այլև գործնական մոտեցումներով, արդեն իսկ փորձարկված մեթոդաբանությամբ և անկեղծորեն բարձրաձայնեցին այն ամենի մասին, ինչն իրականում աշխատում է, և ինչը դեռ կատարելագործման կարիք ունի։

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց փորձով, տեսլականով ու գիտելիքով հարստացրին այս կարևորագույն զրույցը։ Մարդկանց արժանապատվորեն ծառայող համակարգեր կառուցելու մեր համատեղ աշխատանքը շարունակվում է։



👥 At its core, the strength of public systems is ultimately measured not by their administrative capacity alone, but by how people experience them in practice.

Dignity, Welfare & Futures brought this essential dimension to the center of Public Sector Innovation Forum III, creating space to explore how governance can move beyond service delivery toward systems that genuinely support people in ways that are accessible, respectful, and empowering. This stage convened ministers, civil society leaders, transparency advocates, and international practitioners through panels examining welfare systems and people-centered service design and Hot Chair conversations on work and dignity. 🧠

What became evident across sessions is that human-centered governance strengthens both effectiveness and trust. When institutions understand the real barriers people face, the ways they access support, and what dignity means in practice, they become more capable of delivering outcomes that matter. This is not an abstract principle - it is what enables public systems to function in ways that build rather than diminish public confidence. 📊

🔄 This stage created meaningful dialogue about closing the gap between stated values and lived experience. The practitioners present - from government, civil society, and international organizations - shared not only analysis but practical approaches, tested methods, and honest reflection on what works and what requires further development.

Thank you to all who contributed insight, experience, and vision to this important conversation. The work of building systems that serve people with dignity extends forward, shaped by what we developed together.

🧩 «Վերաիմաստավորելով կառավարումը» խորագրով մեր առաջին հարթակն ազդարարեց համաժողովի մեկնարկը՝ հնչեցնելով մեր ժամանակների ...
23/03/2026

🧩 «Վերաիմաստավորելով կառավարումը» խորագրով մեր առաջին հարթակն ազդարարեց համաժողովի մեկնարկը՝ հնչեցնելով մեր ժամանակների գլխավոր հարցադրումներից մեկը. ինչպե՞ս կարող է պետությունը սովորել, հարմարվել և արձագանքել մի իրականության մեջ, որտեղ փոփոխությունն այլևս ոչ թե դրվագ է, այլ՝ մշտական ու հարատև վիճակ։

Այս հարթակը մեկտեղեց միջազգային առաջատար փորձագետների ու հայաստանյան առաջնորդների՝ մեկնարկելով խորքային և բովանդակային երկխոսության սկիզբը։ Եվրոպայից մինչև Լատինական Ամերիկա պետական նորարարության լաբորատորիաներ հիմնած առաջնորդներ, նախարարներ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ քննարկեցին ոլորտին առնչվող կարևորագույն թեմաները, իսկ ինտերակտիվ ձևաչափերը թույլ տվեցին դուրս գալ նախապես գրված տեքստերի շրջանակից և անցնել ուղիղ, չկաղապարված հարցուպատասխանի։ 🎤

Քննարկումների արդյունքում մենք հասկացանք, որ հանրային կառավարման կարողունակությունը չի որոշվում զուտ ինստիտուցիոնալ կառույցներով։ Այն կերտվում է ամենօրյա աշխատանքի, սովորելու մշակույթի և այնպիսի գործելաոճի արմատավորման շնորհիվ, որտեղ ճկունությունը դառնում է համակարգի բնականոն վիճակ։ 🔄 Իրենց փորձով կիսվող մասնագետներն ապացուցեցին, որ սա արդեն իսկ իրականություն է այն երկրներում, որոնք պատրաստ են փորձարկել նոր մոտեցումներ, սովորել սեփական սխալներից ու հաջողություններից և կառուցել կարողություններ, որոնք անխափան գործում են նույնիսկ քաղաքական անցումների ժամանակ։

Միասին մենք ձևավորեցինք մի արժեք, որը հաստատապես դուրս է գալիս երկօրյա համաժողովի շրջանակից։ Ավելի քան 1000 մասնագետներից բաղկացած համայնք, որն այժմ գիտակցում է իր հավաքական ներուժը։ Միջազգային ամուր կապեր, որոնք կշարունակեն գործել նաև վաղը։ Հայաստանի համատեքստին հարմարեցված գործիքակազմ և վստահություն առ այն, որ անորոշության պայմաններում աշխատող հանրային կառույցներ ստեղծելը ոչ թե հեռավոր երազանք է, այլ հանձնառությամբ իրագործվող կենսական անհրաժեշտություն։ 🌐

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր կիսվեցին իրենց փորձառությամբ և կարևորագույն հարցեր բարձրաձայնեցին։ Ճկուն և արագ արձագանքող հանրային կառավարման համակարգ կառուցելու մեր ընդհանուր գործը շարունակվում է Հայաստանի նախարարություններում, համայնքներում և քաղաքացիական հասարակության կառույցներում։ Եվ այն, ինչ սկիզբ առավ այս հարթակում, անշրջելիորեն կուղենշի այդ աշխատանքի ապագան։ 🚀



🧩 Governance Reimagined opened Public Sector Innovation Forum III with a question that increasingly defines the conditions under which public institutions operate: how do states build the capability to adapt, learn, and respond when change is constant rather than episodic?

This stage convened an exceptional mix of international practitioners and Armenian leaders across multiple dialogue formats designed to enable honest, substantive exchange. Keynotes from those who built and led government innovation labs across Europe, Asia Pacific, and Latin America. Panels bringing ministers and civil society leaders into conversation about implementation gaps, AI governance, and closing the distance between policy design and delivery. Fishbowl dialogues on procurement reform where participants stepped into the circle to contribute. Hot Chair sessions, creating space for direct questioning without rehearsed answers. 🎤

What emerged across these sessions was a clear and constructive understanding. State capability is not determined by institutional design alone. It is built through practice, through deliberate investment in learning systems, and through creating the organizational conditions where adaptation becomes embedded in how governments operate. 🔄 The practitioners sharing their experience demonstrated that this work is already underway in governments willing to test new approaches, learn from both success and failure, and build capacity that survives political transitions.

The conversations here created something that extends well beyond two days. A community of over 1,000 practitioners who now understand they are part of a broader effort. International connections that will continue beyond the Forum. Methods tested under real constraints that can be adapted to Armenia’s context. And renewed confidence that building governance systems capable of operating under uncertainty is not distant aspiration, but practical necessity being pursued with seriousness and commitment. 🌐

Thank you to everyone who brought depth, experience, and honesty to these exchanges. The work of building adaptive governance capacity continues—in ministries, municipalities, and civil society organizations across Armenia. What began here shapes that work in meaningful and lasting ways. 🚀

🧭 Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովը մոտեցավ իր տրամաբանական ավարտին՝ մեզ տալով ոչ միայն երկօրյա բացառիկ երկխ...
20/03/2026

🧭 Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովը մոտեցավ իր տրամաբանական ավարտին՝ մեզ տալով ոչ միայն երկօրյա բացառիկ երկխոսության հնարավորություն, այլև հավատ ու նոր տեսլական առ այն, թե ինչպիսին կարող է և պետք է դառնա հանրային կառավարումը Հայաստանում։ 

Չորս հարթակ և ավելի քան 1000 մասնակից. համաժողովը մեկ հարկի տակ համախմբեց պետական պաշտոնյաների ու հանրային ծառայողների, նորարարների ու գործարարների, միջազգային գործընկերների ու հասարակական գործիչների։ Սակայն այս երկու օրերն առանձնահատուկ ու արժեքավոր դարձրեց ոչ միայն մասնակցության լայն շրջանակը, այլև ներգրավվածության մակարդակն ու բովանդակային հիմքը։ Հարթակների, զրույցների և մտքերի փոխանակման ողջ ընթացքում շոշափելի էր մեկ պարզ ճշմարտություն. հանրային ինստիտուտների ապագան կերտող հարցերն այլևս լուսանցքում չեն։ Դրանք մեր օրակարգի բացարձակ կենտրոնում են։

🧠 Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովը վերահաստատեց այն հարթակների հետզհետե աճող կարևորությունը, որտեղ պետությունը, նորարարական էկոհամակարգն ու հասարակությունը կարող են միասին մտածել հանրային կառավարման ապագայի շուրջ։ Մի ժամանակաշրջանում, երբ պետություններից պահանջվում է արձագանքել խնդիրներին, տեխնոլոգիական սրընթաց փոփոխություններին և հանրային բարձր ակնկալիքներին, նման հարթակներն անգնահատելի են։ Դրանք օգնում են զրույցը դուրս բերել կարգախոսների և հատվածական բարեփոխումների շրջանակից՝ տանելով այն դեպի հանրային կառավարման առավել ճկուն, մարդակենտրոն և հստակ առաքելության վրա խարսխված տեսլական։

Համաժողովի ողջ ընթացքում քննարկվեցին մի շարք խորքային հարցեր. հանրային ինստիտուտների ապագան, արհեստական բանականությունն ու թվային փոխակերպումը, հանրային ծառայությունների մատուցման որակը, տաղանդների ներգրավումն ու առաջնորդությունը, վստահությունը, ներառականությունը, հոգածությունը և, որ ամենակարևորն է, պետության ունակությունը՝ ոչ միայն բարեփոխումներ որդեգրելու, այլև սովորելու, հարմարվելու և վճռական քայլերով առաջ շարժվելու։ Եվ սրանք վերացական քննարկումներ չէին։ Դրանք հիմնված էին իրական փորձի, գործնական մարտահրավերների և այն ընդհանուր գիտակցության վրա, որ արժեքավոր ու անշրջելի փոփոխությունը պահանջում է և՛ համարձակ երևակայություն, և՛ ինստիտուցիոնալ ամուր կարողություններ։ 🧩

🌱 Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս համաժողովն իրականություն դարձրին՝ մեր բանախոսներին, հովանավորներին, գործընկերներին, մասնակիցներին, մոդերատորներին, մեր թիմին, կամավորներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ժամանակը, միտքն ու ներուժը ուղղեցին այս համաժողովի իրականացմանը։ Ձեր ներկայությունը մեր համաժողովը դարձրեց շատ ավելին, քան պարզապես միջոցառում։ Այն դարձավ հավաքական վերլուծության, երկխոսության և դեպի ապագան միտված հանրային գործողության կենդանի հարթակ։



🧭 Public Sector Innovation Forum III has come to a close, leaving behind not only two remarkable days of dialogue, but also a renewed sense of possibility about what public governance in Armenia can become. 

Bringing together more than 1,000 participants, the Forum convened an unusually broad and powerful mix of voices: public servants, ministers, policy professionals, innovators, private sector leaders, development partners, civil society actors, and international guests. What made these two days especially meaningful was not only the scale of participation, but the quality of engagement. Across sessions, conversations, and exchanges, there was a strong and tangible sense that the questions shaping the future of public institutions are no longer peripheral. They are central.

🧠 PSIF III once again demonstrated the importance of having a platform where government, innovation ecosystems, and society can think together — seriously, openly, and with ambition — about the future of the public sector. At a time when states are being asked to respond to growing complexity, rapid technological change, and rising public expectations, such spaces matter deeply. They help move the conversation beyond slogans and isolated reforms toward a more adaptive, human-centered, and mission-driven vision of governance.

Over the course of the Forum, the agenda opened up some of the most urgent issues of our time: the future of public institutions, AI and digital transformation, public service delivery, talent and leadership, trust, inclusion, care, and the capacity of the state not only to reform, but to learn, adapt, and act with agency. These were not abstract discussions. They were grounded in real experience, practical challenges, and a shared recognition that meaningful change requires both imagination and institutional capacity։ 🧩

🌱 Thank you to everyone who made this Forum possible and meaningful — our speakers, sponsors, partners, participants, moderators, teams, volunteers, and all those who contributed their time, thought, and energy to these two days. Your presence made PSIF III more than an event. It became a living platform for collective reflection, serious exchange, and future-oriented public action.

Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովն այսօր մեկնարկեց Երևանում՝ համախմբելով ավելի քան 1,000 մասնակցի՝ Հայաստանի ...
17/03/2026

Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովն այսօր մեկնարկեց Երևանում՝ համախմբելով ավելի քան 1,000 մասնակցի՝ Հայաստանի հանրային ոլորտում նորարարության առաջխաղացման օրակարգի շուրջ։

Բացման օրը վերահաստատեց հստակ և հավակնոտ տեսլականը՝ ձևավորել հանրային կառավարման այնպիսի համակարգ, որը կլինի ճկուն, մարդակենտրոն և ունակ՝ արդյունավետ արձագանքելու մեր ժամանակների արագությանը և բարդությանը։ 🌍

Համաժողովի պաշտոնական բացման արարողությանը մասնակցեցին և ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ նախագահ Ն․Գ․ Վահագն Խաչատուրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Հայաստանում Եվրոպական միության դեսպան Ն․Գ․ Վասիլիս Մարագոսը։

🏆 Օրվա առանցքային իրադարձությունների թվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը։ Վարչապետը հանդես եկավ ելույթով և հանձնեց Նորարարության մրցանակները՝ արժևորելով այն անհատների և թիմերի աշխատանքը, որոնք առաջ են մղում թվային, տեխնոլոգիական, մարդակենտրոն և կառավարման նորարարությունը Հայաստանի հանրային հատվածում։

Հայաստանի պետական բարձրաստիճան ղեկավարների, ինչպես նաև Եվրոպական միության և ՄԱԶԾ գործընկերների ուղերձները վերահաստատեցին համաժողովի առանցքային միտքը՝ հանրային ոլորտում նորարարությունը պարզապես բարեփոխումների գործիք չէ, այլ ռազմավարական առաջնահերթություն՝ կարողունակ, դիմակայուն և ապագային միտված պետություն կառուցելու համար։ 🤝

Համաժողովը վաղը կշարունակվի երկրորդ օրով, որը նվիրված կլինի արհեստական բանականության, ծառայությունների արդիականացման և նորարարական ֆինանսավորման շուրջ խորքային քննարկումներին՝ առաջարկելով գործնական պատկերացումներ և ռազմավարական հեռանկարներ հետագա ճանապարհի համար։ ⚙️

🔗 Իմացե՛ք ավելին և հետևե՛ք համաժողովի ընթացքին՝ https://forum.sdglab.am/hy



The 3rd Public Sector Innovation Forum opened today in Yerevan, bringing together more than 1,000 participants around a shared commitment to advancing the future of public governance in Armenia.

The opening day underscored a clear and ambitious vision: to build a public administration system that is adaptive, human-centered, and capable of responding effectively to the pace and complexity of today’s world. 🌍

The official opening ceremony featured the participation and welcoming remarks of Natia Natsvlishvili, UNDP Resident Representative in Armenia, H.E. Vahagn Khachaturyan, President of the Republic of Armenia, Tigran Avinyan, Mayor of Yerevan, and H.E. Vassilis Maragos, Ambassador of the European Union to Armenia.

🏆 Among the key highlights of the day was the participation of H.E. Nikol Pashinyan, who addressed the Forum and presented the Innovation Awards, recognizing individuals and teams whose work is driving digital, technological, human-centered, and governance innovation across Armenia’s public sector.

Remarks delivered by Armenia’s senior leadership, together with partners from the European Union and UNDP, reaffirmed a central message of the Forum: innovation in the public sector is not simply an instrument of reform, but a strategic priority for building a capable, resilient, and forward-looking state. 🤝

The Forum continues tomorrow with a second day dedicated to in-depth discussions on artificial intelligence, service modernization, and innovative financing, offering practical insights and strategic perspectives for the road ahead. ⚙️

🔗 Explore more and follow the Forum: https://forum.sdglab.am

Պետական գնումների համակարգն ի սկզբանե ստեղծված է կանխատեսելիություն, հաշվետվողականություն և ռիսկերի վերահսկողություն ապա...
16/03/2026

Պետական գնումների համակարգն ի սկզբանե ստեղծված է կանխատեսելիություն, հաշվետվողականություն և ռիսկերի վերահսկողություն ապահովելու համար։ Մինչդեռ նորարարությունը պահանջում է լիովին հակառակը՝ փորձարկումներ, սխալների վրա սովորելու հնարավորություն և անընդհատ վերափոխում։

Գլխավոր հարցն այն է, թե ինչպես նոր լուծումներ փորձարկելու համար դաշտ ստեղծել՝ առանց վտանգելու համակարգի թափանցիկությունն ու վստահությունը։

Այս ձևաչափով քննարկումը կմեկտեղի որոշում կայացնողներին ու ոլորտի մասնագետներին՝ անկաշկանդ խոսելու այն մասին, թե ինչ պետք է փոխվի գնումների համակարգում նորարարությանը զարկ տալու համար, և ինչն է այսօր իրականում խոչընդոտում առաջընթացին։ 💬

Ինչպե՞ս է անցնելու քննարկումը 💡

Շրջանաձև դասավորված հինգ աթոռ, որոնցից չորսը զբաղված են, իսկ մեկը՝ ազատ։ Ցանկացած մասնակից կարող է միանալ զրույցին՝ զբաղեցնելով ազատ աթոռը, կիսվել իր մտքերով և ապա տեղը զիջել հաջորդին։ 🔄

Քննարկմանը կմասնակցեն՝
🔹 Ավագ Ավանեսյան՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
🔹 Սարգիս Հայոցյան՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ
🔹 Ներսես Երիցյան՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA) տնօրեն

Մոդերատոր՝
🔹 Աշխեն Թանյան՝ Enterprise France, ծրագրի համակարգող

📍 17–18 մարտի 2026 թ. | Սունդուկյանի անվան թատրոն
👉 Գրանցվելու համար՝ https://forum.sdglab.am/



Public procurement is designed for predictability, accountability, and risk control. Innovation depends on experimentation, iteration, and learning. The challenge is how public systems can create space for piloting and adaptation without compromising integrity or trust.

This fishbowl will bring policymakers and practitioners into an open discussion on what must change for procurement systems to better enable innovation—and what continues to stand in the way. 💬

💡 The format:

Five chairs in a circle. Four are occupied, one remains open. Anyone may join the discussion by taking the open chair, contributing briefly, and then making space for others. 🔄

Starting the conversation:
🔹 Avag Avanesyan, Deputy Minister of Finance
🔹 Sargis Hayotsyan, Chairman of the RA MESCS Higher Education and Science Committee
🔹 Nerses Yeritsyan, Director of ISAA

Moderator:
🔹 Ashkhen Tanyan, Project Coordinator, Expertise France

📍 17–18 March 2026 | Sundukyan Theatre
👉 Register here: https://forum.sdglab.am/

Address

26/1 V. Sargsyan St. , Erebuni Plaza, 4th Floor, Room 405
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37455707517

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenia National SDG Innovation Lab posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Armenia National SDG Innovation Lab:

Share

Armenia National SDG Innovation Lab

The Government of Armenia in close collaboration with the United Nations created National SDG Innovation Lab - an innovation platform to support the UN SDGs implementation at country level. This is the first in a kind innovation model in the world where the National Government and the UN are joining forces to establish a joint platform to support the acceleration and implementation of the SDGs in a country.

The Lab is a space for experimentation, collaboration, analytics and world class human resource development, and is partnering with the leading innovation and technological centers of the world to bring in the best available expertise and experience to Armenia to boost the SDG implementation. The Lab aims to find new approaches, new methodologies and possibly new types of institutions to provide ‘out of the box’ solutions and to remove barriers to growth at all levels of society, from Armenia’s smallest rural communities to its largest government Ministries. Currently, the National SDG Innovation Lab uses Behavioral Science and Data Analytics, looks for innovative financing solutions and conducts Capacity Building workshops to maximise the achievement of #Agenda2030 in Armenia.