Armenian National Instruments State Orchestra

Armenian National Instruments State Orchestra Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն` Արվեստի հայկական հետքերով

Ստեղծվել է 2005թ. ապրիլի 30-ին կոմպոզիտոր Արա Գևորգյանի և դիրիժոր Նորայր Դավթյանի նախաձեռնությամբ: Սկզբից ևեթ այն առաքելություն է ստանձնել պահպանելու և զարգացնելու Հայաստանում վաղուց ի վեր ձևավորված ժողովրդական նվագախմբային կատարողական արվեստի ավանդույթները: Իր գործունեությամբ նվագախումբը կամրջել է ժամանակները և ապահովել հին և նոր սերունդների փոխկանչը ու շարունակական երթը: Բարձրագույն կոնսերվատորի

ական և ասպիրանտական կրթությամբ շուրջ 40 երաժիշտ-կատարողներից բաղկացած նվագախմբի երկացանկը ներառում է թե՛ անցյալի հայկական ժողովրդական ու աշուղական մեղեդիների ժամանակակից մշակումներ, թե՛ արդի հայ կոմպոզիտորների գործիքային ստեղծագործություններ: Հայկական ազգային նվագարանների միջոցով միաժամանակ մատուցվել են եվրոպական կոմպոզիտորների (Բիզե, Բրամս, Պիացոլլա և այլք) ստեղծագործություններ` դրանց հաղորդելով յուրօրինակ գրավչություն և նորօրյա շունչ: Գործունեության ընթացքում նվագախումբը համագործակցել է ժողովրդական և էստրադային հանրահայտ երգիչ-երգչուհիների հետ, իսկ շատ երիտասարդ սկսնակ կատարողների համար հարթել հայտնիության ճանապարհ: Նվագախումբը բազմաթիվ համերգներ է ունեցել ոչ միայն երևանյան համերգասրահներում, այլ Հայաստանի այլ քաղաքներում և գյուղերում: Բարեգործական համերգներով հանդես է եկել ծերանոցներում և ՀՀ զինվորական հաստատություններում, մասնակցություն ունեցել երաժշտական մի շարք նախագծերին («Ժողովրդական երգիչ», «Ժողովրդական տասնյակ», «Բենեֆիս» և այլն), «Հայաստան» համահայկական փառատոնին, տարբեր արտիստների ձայնասկավառակների թողարկմանը, որոնցից է «Առավոտ Լուսո» ձայնասկավառակը, որն ընդգրկում է բազմաբնույթ նվագախմբային ստեղծագործություններ` պիեսներ, ֆանտազիա, ռապսոդիա և այլն: Նվագախմբի հետ կայացել են ամերիկացի երգիչ Դանիել Դեքքերի, լիբանանահայ երգչուհի Շողիկ Թորոսյանի մենահամերգները: Տարբեր համերգների մասնակցել է նաև ստամբուլահայ երգչուհի Սիբիլը: Իրականացվել է կանադահայ երգահան Գրիգոր Բանանցի ստեղծագործություններից կազմված հեղինակային համերգ: Նվագախումբը կազմակերպել է նաև հոբելյանական երեկոներ` նվիրված հայ անվանի արվեստագետներին` Վլադիլեն Բալյանին, Մանվել Բեգլարյանին, Խաչատուր Ավետիսյանին, Հովհաննես Բադալյանին և այլոց: Համագործակցել է հանրահայտ երգիչ-երգչուհիների հետ, ինչպես նաև տարբեր կրթական և մշակութային կառույցների հետ: Մասնակցել է մի շարք պետական միջոցառումների համերգային ծրագրերին: Համերագային շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում, Թուրքմենստանում: Նվագախմբի կազմում ընդգրկված են հետևյալ ազգային երաժշտական գործիքները` թառ, քամանչա, ուդ, դուդուկ, քանոն, սանթուր, շվի, սրինգ, դհոլ այլն: Նվագախումբն Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ժողովրդական համույթ» մրցանակին: 2022թ. Հանրային ռադիոյի ֆոնդի համար ձայնագրվել է 7 ստեղծագործություն՝ Խ.Ավետիսյանի «Տոնական նախերգանք», «Կոնցերտ» շվիի համար, Գ.Հախինյանի «Պարային սյուիտ» /1-4-րդ մասեր/, Ա.Ներսիսյանի «Դլե յաման», Ժ.Բիզեի նախերգանքը «Կարմեն» օպերայից, Ա.Խաչատրյանի «Սուսերով պար», Ա.Գևորգյանի «Նաիրուհի»: 2023թ. նվագախումբը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում: Նվագախմբի երաժշտական ղեկավարն է Հայաստանի վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը:

05/06/2026

🎞️ «ԿԻՆՈԵՐԱԺՇՏՈւԹՅՈւՆ ԱԶԳԱՅԻՆ ՀՆՉՅՈւՆՆԵՐՈՎ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈւՄԲ

🎶 Կիսվում ենք Անժելա Բարխուդարյանի կատարմամբ Արտեմի Այվազյանի «Երգ Արաքսի մասին» երգի կատարումից հատվածով: Առաջիկա համերգին ստեղծագործությունը կհնչի Աննա Խաչատրյանի կատարմամբ:

🇦🇲 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը ներկայացնում է սիրված երաժշտական նախագիծը` «ԿԻՆՈԵՐԱԺՇՏՈւԹՅՈւՆ ԱԶԳԱՅԻՆ ՀՆՉՅՈւՆՆԵՐՈՎ»

🎶 Համերգի ընթացքում կհնչեն հայ և համաշխարհային կինոերաժշտության ճանաչված ստեղծագործություններ՝ ներկայացված հայկական ազգային նվագարանների ինքնատիպ հնչողությամբ։

🎤 Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ` Դավիթ Խաչատրյանը, Աննա Խաչատրյանը և Վահե Մարգարյանը

📅 2026թ. հունիսի 11-ին, 🕖 19:00, 
🎟️ Տոմսերը` https://www.tomsarkgh.am/hy/event/47625/Հայաստան-ազգային-նվագարան.html
📍Երևան, «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
📞 +374 55 526 477 | +374 91 526 477 | +374 33 300 175

🔸 Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Նորայր Դավթյան /ՀՀ վաստակավոր արտիստ/
🔸 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն` Արմեն Սարգսյան

05/06/2026

🏅 «Խաչատուր Ավետիսյան 100» պետական հուշամեդալի թողարկման մասին

04/06/2026

🎞️ «ԿԻՆՈԵՐԱԺՇՏՈւԹՅՈւՆ ԱԶԳԱՅԻՆ ՀՆՉՅՈւՆՆԵՐՈՎ»

🇦🇲 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը ներկայացնում է սիրված երաժշտական նախագիծը` «ԿԻՆՈԵՐԱԺՇՏՈւԹՅՈւՆ ԱԶԳԱՅԻՆ ՀՆՉՅՈւՆՆԵՐՈՎ»

🎶 Համերգի ընթացքում կհնչեն հայ և համաշխարհային կինոերաժշտության ճանաչված ստեղծագործություններ՝ ներկայացված հայկական ազգային նվագարանների ինքնատիպ հնչողությամբ։

🎤 Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ` Դավիթ Խաչատրյանը, Աննա Խաչատրյանը և Վահե Մարգարյանը

📅 2026թ. հունիսի 11-ին, 🕖 19:00, 
🎟️ Տոմսերը` https://www.tomsarkgh.am/hy/event/47625/Հայաստան-ազգային-նվագարան.html
📍Երևան, «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
📞 +374 55 526 477 | +374 91 526 477 | +374 33 300 175

🔸 Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Նորայր Դավթյան /ՀՀ վաստակավոր արտիստ/
🔸 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն` Արմեն Սարգսյան

🇦🇲🇬🇪 Թբիլիսիում կայացավ ամենամյա Վարդատոնը📍 2026թ. մայիսի 31-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Սայաթ-Նովային նվի...
31/05/2026

🇦🇲🇬🇪 Թբիլիսիում կայացավ ամենամյա Վարդատոնը

📍 2026թ. մայիսի 31-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Սայաթ-Նովային նվիրված ամենամյա Վարդատոնը, որը կազմակերպվեց Թբիլիսիի քաղաքապետարանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայերի միության կողմից:

🇦🇲 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը` սիրված երգիչներ Արփիի և Վարդան Բադալյանի հետ հանդես եկավ Սայաթ-Նովայի լավագույն ստեղծագործությունների կատարմամբ:

30/05/2026

✨ «Խաչատուր Ավետիսյան 100»

28/05/2026

🇦🇲 Շնորհավո´ր տոնդ, Հայաստան

23/05/2026

🔹 ԿԱՅԱՑԱՎ «ԽԱՉԱՏՈւՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 100» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

✨ Այս տարի լրանում է հայ երաժշտական արվեստի երախտավոր, կոմպոզիտոր, մանկավարժ, ազգային նվագարանների ջատագով, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը։

🇦🇲 Հոբելյանի շրջանակում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, կազմակերպեց մեծ հոբելյանական համերգ, որը կայացավ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում:

🎶 Երաժշտության լեգենդար վարպետ Խաչատուր Ավետիսյանին նվիրված համերգին ելույթներով հանդես են եկել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, հայ երգի երախտավոր Ռուբեն Մաթևոսյանը, երգիչներ Մաշա Մնջոյանը, Վարդան Բադալյանը, Մոնիկա Նազարյանը, Դավիթ Խաչատրյանը, Արփին, Արման Գրիգորյանը:

🇦🇲 Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը` գլխավոր դիրիժոր և երաժշտական ղեկավար Նորայր Դավթյանի գլխավորությամբ հանդիսատեսին ներկայացավ ոչ միայն բազմաթին երաժշտական ստեղծագործությունների կատարմամբ, այլև նվագակցեց պարային անսամբլներին:

🇦🇲🇫🇷 Մարսելի Նելսոն Մանդելայի անվան լիցեյի սովորողներն ու ուսուցիչները ներկա գտնվեցին նվագախմբի փորձին🔹 Մայիսի 21-ին լից...
22/05/2026

🇦🇲🇫🇷 Մարսելի Նելսոն Մանդելայի անվան լիցեյի սովորողներն ու ուսուցիչները ներկա գտնվեցին նվագախմբի փորձին

🔹 Մայիսի 21-ին լիցեյի ուսանողական և ուսուցչական կազմը այցելեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն, որտեղ ներկա գտնվեց Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի փորձին։

🎶 Նվագախմբի գլխավոր դիրիժոր և երաժշտական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը հյուրերին ներկայացրեց նվագախմբի ստեղծման պատմությունը, գործունեության առաքելությունն ու նպատակները։ Հանդիպման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան անհատապես ծանոթանալու հայկական ազգային նվագարաններին, դրանց պատմությանը, կառուցվածքային առանձնահատկություններին և կատարողական հնարավորություններին։

🫶🏻 Այցի ավարտին հատուկ հյուրերի համար հնչեցին նվագախմբի երգացանկի լավագույն ստեղծագործություններից՝ կոմպոզիտորական և աշուղական երաժշտություն, ինչպես նաև հայ և արտասահմանյան ֆիլմերի հայտնի սաունդթրեքեր։

Address

30 Vardanants
Yerevan
0070

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian National Instruments State Orchestra posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share