Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին

Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա մարմին է:

❌ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ՈՒՄ ԿՐԿԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԽԱԽՏՈՒՄ՝ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՓԱՍՏ․ ՇՎՏՄ-Ն ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ...
19/05/2026

❌ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ՈՒՄ ԿՐԿԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԽԱԽՏՈՒՄ՝ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՓԱՍՏ․ ՇՎՏՄ-Ն ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՉՕԳՏՎԵԼ ՆՇՎԱԾ ԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻՑ

🔹ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից 2026թ․ մայիսի 19-ին իրականացված վերահսկողական այցի ընթացքում պարզվել է, որ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պոկված են եղել Տեսչական մարմնի կողմից 2026թ. մայիսի 15-ին տեղադրված կապարակնիքները (հասցե` ք. Երևան, Ռուբինյանց 41/1)։

📋 Փաստը տեղում արձանագրվել է ՇՎՏՄ տեսուչների կողմից, որի արդյունքում կազմվել է արձանագրություն։

⚖️ Իրավախախտ տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական ավելի խիստ պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

❗️ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ևս մեկ անգամ սպառողներին հորդորում է զերծ մնալ նշված լցակայանից լիցքավորում իրականացնելուց, քանի որ վերջին ամիսների ընթացքում նույն տնտեսվարողի մոտ` տարբեր հասցեներում, բազմիցս արձանագրվել են թերլիցքավորման դեպքեր։

Հետևեք մեզ նաև այլ սոցիալական ցանցերում՝ 👇

🔹 Telegram - t.me/am_msib
🔹 Instagram - www.instagram.com/am.msib
🔹 Youtube - https://www.youtube.com/-t3n

#խախտում #ՇՎՏՄ #ՏեսչականՄարմին #ՍպառողներիԻրավունքներ #Վառելիք #դիզել #գազ #բենզին #ստուգաչափում

❌️ ԿՐԿԻՆ ԽԱԽՏՈՒՄ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ՈՒՄ․ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ, ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԸՀՀ Շուկայի վերահսկողու...
16/05/2026

❌️ ԿՐԿԻՆ ԽԱԽՏՈՒՄ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ՈՒՄ․ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ, ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԸ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու դիմումի հիման վրա, Երևան քաղաքի Ռուբինյանց 41/1 հասցեում գործող՝ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։

🔎 Վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է, որ տնտեսվարող սուբյեկտը շահագործում է չստուգաչափված չափիչ սարք, ինչպես նաև թերլիցքավորում՝ խախտելով չափագիտական կանոնների և նորմերի պահանջները։

Արձանագրված խախտումների հիմքով կասեցվել է լցակայանում հեղուկ գազի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սպառողներին հորդորում է զերծ մնալ նշված լցակայանից լիցքավորում իրականացնելուց, քանի որ վերջին ամիսների ընթացքում նույն տնտեսվարողի մոտ` տարբեր հասցեներում, բազմիցս արձանագրվել են թերլիցքավորման դեպքեր։

Հետևեք մեզ նաև այլ սոցիալական ցանցերում՝ 👇

🔹 Telegram - t.me/am_msib
🔹 Instagram - www.instagram.com/am.msib
🔹 Youtube - https://www.youtube.com/-t3n

#խախտում #ՇՎՏՄ #ՏեսչականՄարմին #ՍպառողներիԻրավունքներ #Վառելիք #դիզել #գազ #բենզին #ստուգաչափում

❌️ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՏՐԱՆՍ ԳԱԶ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԼՑԱԿԱՅԱՆԻ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԸ․  ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՉՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՉԱՓԻՉ ՍԱՐՔՀՀ Շուկ...
15/05/2026

❌️ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՏՐԱՆՍ ԳԱԶ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԼՑԱԿԱՅԱՆԻ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԸ․ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՉՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՉԱՓԻՉ ՍԱՐՔ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 1/1 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՏՐԱՆՍ ԳԱԶ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։

🔎 Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «ՏՐԱՆՍ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

‼️ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

⚖️ Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Հետևեք մեզ նաև այլ սոցիալական ցանցերում՝ 👇

🔹 Telegram - t.me/am_msib
🔹 Instagram - www.instagram.com/am.msib
🔹 Youtube - https://www.youtube.com/-t3n

#խախտում #ՇՎՏՄ #ՏեսչականՄարմին #ՍպառողներիԻրավունքներ #Վառելիք #դիզել #գազ #բենզին #ստուգաչափում

❌️ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԶՈՀՐԱԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ» Ա/Ձ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԼՑԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ․  ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՉՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ...
15/05/2026

❌️ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԶՈՀՐԱԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ» Ա/Ձ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԼՑԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ․ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՉՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՉԱՓԻՉ ՍԱՐՔԵՐ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արագածոտնի մարզի Ուջան գյուղի Երևան-Գյումրի մայրուղի 999 հասցեում գործող նավթամթերքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԶՈՀՐԱԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ» Ա/Ձ֊ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։

🔎 Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է նավթամթերքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «ԶՈՀՐԱԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը։

‼️ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

⚖️ Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Հետևեք մեզ նաև այլ սոցիալական ցանցերում՝ 👇

🔹 Telegram - t.me/am_msib
🔹 Instagram - www.instagram.com/am.msib
🔹 Youtube - https://www.youtube.com/-t3n

#խախտում #ՇՎՏՄ #ՏեսչականՄարմին #ՍպառողներիԻրավունքներ #Վառելիք #դիզել #գազ #բենզին #ստուգաչափում

❌️ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԺԱՆԵՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՐՎԱՆԴԻ» Ա/Ձ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԼՑԱԿԱՅԱՆԻ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԸ․  ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՉՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՉԱ...
13/05/2026

❌️ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԺԱՆԵՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՐՎԱՆԴԻ» Ա/Ձ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԼՑԱԿԱՅԱՆԻ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԸ․ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՉՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՉԱՓԻՉ ՍԱՐՔ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան 34/6 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԺԱՆԵՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՐՎԱՆԴԻ» Ա/Ձ֊ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։

🔍 Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «ԺԱՆԵՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՐՎԱՆԴԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

❗️ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

⚖️ Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Հետևեք մեզ նաև այլ սոցիալական ցանցերում՝ 👇

🔹 Telegram - t.me/am_msib
🔹 Instagram - www.instagram.com/am.msib
🔹 Youtube - https://www.youtube.com/-t3n

#խախտում #ՇՎՏՄ #ՏեսչականՄարմին #ՍպառողներիԻրավունքներ #Վառելիք #դիզել #գազ #բենզին #ստուգաչափում

🛑 ՇՈՒԿԱՅԻՑ ՀԵՏ ԵՆ ԿԱՆՉՎՈՒՄ ՑՎԻԼԼԻՆԳ (ZWILLING) ENFINIGY ԵՎ ENFINIGY PRO ՄՈԴԵԼՆԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԵՅՆԻԿՆԵՐՀՀ Շուկայի վերահսկո...
11/05/2026

🛑 ՇՈՒԿԱՅԻՑ ՀԵՏ ԵՆ ԿԱՆՉՎՈՒՄ ՑՎԻԼԼԻՆԳ (ZWILLING) ENFINIGY ԵՎ ENFINIGY PRO ՄՈԴԵԼՆԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԵՅՆԻԿՆԵՐ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ են ներմուծվել և իրացվել խոհանոցի համար նախատեսված հնարավոր վտանգավոր թեյնիկներ։

Խոսքը վերաբերում է գերմանական հայտնի Ցվիլլինգ (Zwilling) ընկերության Enfinigy և Enfinigy Pro (1․5 լ) մոդելների սպիտակ և սև թեյնիկներին։

Պարզվել է, որ առանձին դեպքերում թեյնիկների բռնակը կարող է թուլանալ կամ ամբողջությամբ կոտրվել օգտագործման ընթացքում։ Դա կարող է հանգեցնել թեյնիկից տաք ջրի թափվելուն՝ ստեղծելով այրվածքների վտանգ օգտագործողի կամ անմիջապես շրջակայքում գտնվող անձանց, այդ թվում՝ մանկահասակ երեխաների համար։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել Ցվիլլինգի հետ zwilling.com/kettle-recall հղումով և հետևել գրանցման գործընթացին՝ վնասված թեյնիկների համար փոխհատուցում ստանալու համար։

Անհրաժեշտության դեպքում, բոլոր սպառողները կարող են կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել թեյնիկները։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝

📞 060 68 02 42
☎️ Թեժ գիծ՝ 85 20

🔗 Ավելին՝ https://msib.am/post/more/453

Հետևեք մեզ նաև այլ սոցիալական ցանցերում՝ 👇

🔹 Telegram - t.me/am_msib
🔹 Instagram - www.instagram.com/am.msib
🔹 Youtube - https://www.youtube.com/-t3n

#խախտումներ #ՇՎՏՄ #ՏեսչականՄարմին #ՍպառողներիԻրավունքներ

❌️ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ ԷԴԻԼԻ» Ա/Ձ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԼՑԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ․  ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՉՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՉԱՓԻՉ ՍԱՐՔԵՐ...
08/05/2026

❌️ ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ ԷԴԻԼԻ» Ա/Ձ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԼՑԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ․ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՉՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՉԱՓԻՉ ՍԱՐՔԵՐ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գործող բենզինի և դիզելային վառելիքի, ինչպես նաև հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ ԷԴԻԼԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։

🔍 Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ ԷԴԻԼԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը։

❗️ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

⚖️ Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

🔗 Ավելին՝ https://msib.am/post/more/452

Հետևեք մեզ նաև այլ սոցիալական ցանցերում՝ 👇

🔹 Telegram - t.me/am_msib
🔹 Instagram - www.instagram.com/am.msib
🔹 Youtube - https://www.youtube.com/-t3n

#խախտում #ՇՎՏՄ #ՏեսչականՄարմին #ՍպառողներիԻրավունքներ #Վառելիք #դիզել #գազ #բենզին #ստուգաչափում

🛑 «ՎԱԶԳԵՆ ԱՄՅԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ» Ա/Ձ -ՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ (ԹՈՒՆԱՎՈՐ) ԽԱՂԱԼԻՔՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմի...
29/04/2026

🛑 «ՎԱԶԳԵՆ ԱՄՅԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ» Ա/Ձ -ՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ (ԹՈՒՆԱՎՈՐ) ԽԱՂԱԼԻՔ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՎԱԶԳԵՆ ԱՄՅԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ» Ա/Ձ-ում։

🧪 Իրականացվել է խաղալիքի նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Դինոզավր» անվանմամբ վաճառվող խաղալիքի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր (թունավոր) նյութեր։

📋 Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝

🔄 նշված անվանմամբ խաղալիքի հետկանչման,
♻️ և ոչնչացման վերաբերյալ։

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքից, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով։

🔗 Ավելին՝ https://msib.am/post/more/451

📞 Թեժ գիծ՝ 85-20
📧 [email protected]
🌐 www.msib.gov.am

Հետևեք մեզ նաև այլ սոցիալական ցանցերում՝ 👇

🔹 Telegram - t.me/am_msib
🔹 Instagram - www.instagram.com/am.msib
🔹 Youtube - https://www.youtube.com/-t3n

#խախտումներ #ՇՎՏՄ #ՏեսչականՄարմին #ՍպառողներիԻրավունքներ #խաղալիք

25/04/2026

«Մենք ենք մեր պետությունը»

Շնորհավո՛ր Քաղաքացու օր
#Քաղաքացուօր

23/04/2026

❌ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԸ

📍 հասցե՝ Կոտայքի մարզ, Արզնի համայնք,
Երևան–Սևան մայրուղի 6/1

Address

Կոմիտաս 49/2
Yerevan
0051

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին:

Share