ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB ԹԵԺ ԳԻԾ 119
Տեսչական մարմնի գործառույթները https://ecoinspect.am/hy/activity

✅ Իրավախախտները շտկել են խախտումները՝ կասեցումները դադարեցվել են. ԲԸՏՄ💧Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակ...
01/06/2026

✅ Իրավախախտները շտկել են խախտումները՝ կասեցումները դադարեցվել են. ԲԸՏՄ

💧Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները նախկինում կասեցրել էին Արմավիրի մարզի Հացիկ բնակավայրում քաղաքացիներ Ա.Ա.-ի և Ս.Ղ.-ի կողմից՝ ոռոգման նպատակով առանց ջրօգտագործման թույլտվությունների ապօրինի 1-ական խորքային հորից կատարվող ապօրինի ջրառները։

💧 Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրում կասեցվել էր նաև քաղաքացի Ա.Ի.-ի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից վարձակալած տարածքում գործող հանգստյան գոտում հայտնաբերված ապօրինի խորքային հորի հորատումը։

✅ 3 քաղաքացիներն էլ լիազոր մարմնից ձեռք են բերել համապատասխան թույլտվություններ։

✅ Կայացվել են կասեցումները դադարեցնելու մասին որոշումներ։

🛑 ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում💦 Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ը...
01/06/2026

🛑 ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում

💦 Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի ու Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

📍 Արարատի մարզի Դալար բնակավայրում Ա.Է.-ն 2 ապօրինի հորից, Այգեստանում՝ Մ.Գ.-ն ու Վ.Մ.-ն, Բերքանուշում՝ Հ.Չ.-ն, Մխչյանում՝ Ա.Հ.-ն, Ոստանում՝ Վ.Հ.-ն առանց ջրօգտագործման թույլտվության ոռոգման նպատակով ապօրինի շահագործել են 1-ական խորքային հոր։

📍 Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում Լ.Մ.-ի կողմից 2 ապօրինի հորից, իսկ Գեղակերտ բնակավայրում Ս.Մ.-ի կողմից 1 ապօրինի հորից նույնպես ոռոգման նպատակով իրականացվել են ապօրինի ջրօգտագործումներ՝ առանց համապատասխան թույլտվությունների։

🚫 Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր 10 ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։

📌ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ✅Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պա...
22/05/2026

📌ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

✅Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
🟢 https://www.ecoinspect.am/hy/vacancy_announcement

Ծանոթացեք նաև ՔԾՏՀ-ի կայքէջում, հղում՝
🟢 https://cso.gov.am/internal-external-competitions/17112/view
🟢 https://cso.gov.am/rating-interview-competitions/16987/view
🟢 https://cso.gov.am/internal-external-competitions/16918/view
🟢 https://cso.gov.am/internal-external-competitions/16236/view
🟢 https://cso.gov.am/internal-external-competitions/16235/view
🟢 https://cso.gov.am/internal-external-competitions/16233/view
🟢 https://cso.gov.am/internal-external-competitions/16231/view

🌿 Կենսաբազմազանության միջազգային օր – մայիսի 22🌍 Ամեն տարի մայիսի 22-ին աշխարհում նշվում է Կենսաբազմազանության միջազգայի...
22/05/2026

🌿 Կենսաբազմազանության միջազգային օր – մայիսի 22

🌍 Ամեն տարի մայիսի 22-ին աշխարհում նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը կենսաբազմազանության պահպանման կարևորության և էկոհամակարգերի պաշտպանության անհրաժեշտության վերաբերյալ։

🦌 Կենսաբազմազանությունը ներառում է կենդանի օրգանիզմների ամբողջ բազմազանությունը՝ կենդանիներ, բույսեր, սնկեր և միկրոօրգանիզմներ, ինչպես նաև այն բնական միջավայրերը, որոնցում դրանք գոյություն ունեն։
Կենսաբազմազանության պահպանումը կենսական նշանակություն ունի պարենային անվտանգության, մաքուր ջրի ապահովման, կլիմայի կայունության, մարդու առողջության և կայուն զարգացման համար։

🇦🇲 Այս տարի Կենսաբազմազանության միջազգային օրը առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն առումով, որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով (COP17)-ը, որը կարևորագույն միջազգային հարթակ է կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական համագործակցության հարցերի քննարկման համար։

🤝 Համաժողովի անցկացումը Հայաստանում վկայում է կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառության, ինչպես նաև միջազգային բնապահպանական գործընթացներում երկրի ակտիվ ներգրավվածության մասին։ Հայաստանը հետևողականորեն իրականացնում է քայլեր՝ ուղղված բնական էկոհամակարգերի պահպանությանը, վայրի բնության պաշտպանությանն ու կենսաբազմազանության կայուն կառավարմանը։

🌱 Կենսաբազմազանության միջազգային օրը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու, որ բնության պահպանումը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, իսկ կենսաբազմազանության կորուստը գլոբալ մարտահրավեր է, որը պահանջում է համատեղ և համակարգված գործողություններ։

🌍 Կենսաբազմազանության պահպանումը նշանակում է պահպանել կյանքի հիմքը Երկրի վրա։

🌿 International Day for Biological Diversity – 22 May

Every year on 22 May, the world marks the International Day for Biological Diversity to raise awareness about the importance of biodiversity conservation and the need to protect ecosystems and natural resources.

🦌 Biodiversity encompasses the full variety of living organisms — animals, plants, fungi, and microorganisms — as well as the natural habitats in which they exist. Conserving biodiversity is essential for food security, access to clean water, climate stability, human health, and sustainable development.

🇦🇲 This year, the International Day for Biological Diversity holds special significance for Armenia as the country prepares to host the 17th Meeting of the Conference of the Parties to the Convention on Biological Diversity (COP17), an important international platform for discussing global biodiversity conservation and environmental cooperation.

🤝 Hosting the conference reflects the Republic of Armenia’s commitment to biodiversity protection and its active engagement in international environmental processes. Armenia continues to undertake consistent measures aimed at preserving natural ecosystems, protecting wildlife, and promoting the sustainable management of biodiversity.

🌱 The International Day for Biological Diversity is another opportunity to emphasize that protecting nature is a shared responsibility, while biodiversity loss remains a global challenge requiring coordinated international action.

🌍 Protecting biodiversity means protecting the foundation of life on Earth.

🌿 Международный день биологического разнообразия – 22 мая

🌍 Ежегодно 22 мая во всем мире отмечается Международный день биологического разнообразия с целью повышения осведомлённости о важности сохранения биоразнообразия и необходимости защиты экосистем и природных ресурсов.

🦌 Биоразнообразие включает всё многообразие живых организмов — животных, растений, грибов и микроорганизмов, а также природные среды их обитания. Сохранение биоразнообразия имеет ключевое значение для продовольственной безопасности, обеспечения чистой водой, климатической стабильности, здоровья человека и устойчивого развития.

🇦🇲 В этом году Международный день биологического разнообразия имеет особое значение для Армении, поскольку страна готовится принять 17-е совещание Конференции сторон Конвенции о биологическом разнообразии (COP17) — важную международную площадку для обсуждения вопросов сохранения биоразнообразия и экологического сотрудничества.

🤝 Проведение конференции в Армении свидетельствует о приверженности Республики Армения вопросам охраны биоразнообразия и активном участии страны в международных экологических процессах. Армения последовательно реализует меры, направленные на сохранение природных экосистем, защиту дикой природы и устойчивое управление биоразнообразием.

🌱 Международный день биологического разнообразия — ещё одна возможность подчеркнуть, что охрана природы является общей ответственностью, а утрата биоразнообразия остаётся глобальным вызовом, требующим скоординированных международных действий.

🌍 Сохраняя биоразнообразие, человечество сохраняет основу жизни на Земле.

🌿 ԲԸՏՄ-ի Էկոկրթական արշավը դպրոցներում՝ ներդրում սերունդների կայուն ու կանաչ ապագայի համար🌍 Բնապահպանության և ընդերքի տե...
21/05/2026

🌿 ԲԸՏՄ-ի Էկոկրթական արշավը դպրոցներում՝ ներդրում սերունդների կայուն ու կանաչ ապագայի համար

🌍 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կարևորելով շրջակա միջավայրի պահպանության գործում կրթության անկյունաքարային դերը, 5-րդ տարին անընդմեջ հանրապետության դպրոցներում իրականացնում է էկոկրթական դասաժամերի շարք։ Այս տարի նախաձեռնությունն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության «Անվտանգ և ապահով կրթության տարվա» միջոցառումների շրջանակում։

📚Մայրաքաղաքի և մարզերի 35 դպրոցներում դասընթացներն անցկացվել են ինտերակտիվ ձևաչափով՝ ուսուցողական տեսանյութերի, հարցուպատասխանի միջոցով աշակերտների հետ քննարկվել է մարդու գործունեության, արդյունաբերական արտանետումների հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասները, ընդգծվել է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործման կարևորությունը, թափոնների տեսակավորման մշակույթն ու կլիմայի փոփոխության հետևանքները։

✅ Տեսչական մարմնի կողմից իրականացվող այս արշավը միտված է բնության հանդեպ պատասխանատու վարքագծի ու էկոլոգիական մտածողության ձևավորմանը՝ ի նպաստ պետության կայուն և կանաչ ապագայի զարգացման։

English text below ⤵️

🌿 EPMIB's Eco-Education Campaign in Schools: An Investment in a Sustainable and Green Future for Generations to Come

🌍 The Environmental Protection and Mining Inspection Body (EPMIB), recognizing the fundamental role of education in environmental protection, has been implementing a series of eco-educational classes in schools across the republic for the fifth consecutive year. This year, the initiative was carried out within the framework of the Ministry of Education, Science, Culture and Sport's "Year of Safe and Secure Education" events.

📚 Interactive classes were conducted in 35 schools in the capital and regions through educational videos and Q&A sessions, during which students discussed the damage caused to the environment by human activities and industrial emissions, with emphasis placed on the importance of responsible use of natural resources, the importance of waste sorting culture, and the consequences of climate change.

✅ This campaign, implemented by the Inspection Body, aims to foster environmentally responsible behavior and ecological awareness, contributing to the country’s sustainable and green development.

🚫 ԲԸՏՄ-ն կասեցրել է ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումը🚨 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատ...
19/05/2026

🚫 ԲԸՏՄ-ն կասեցրել է ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումը

🚨 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի և Արագածոտնի մարզերի 3 ջերմոցում արձանագրել են մի շարք խախտումներ։

💦 Արմավիրի մարզի Արաքս գյուղում Ա.Ա.-ն, Արշալույս գյուղում Ս.Հ.-ն ջերմոցային տնտեսությունների ոռոգումն ապահովելու նպատակով առանց ջրօգտագործման թույլտվությունների շահագործել են ապօրինի խորքային 1-ական հոր։

🏭 Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում «Նարինե Օնիկի Մանուկյան» Ա/Ձ-ն ջերմոցային տնտեսության գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

🚫 Տեսչական մարմնի Արմավիրի, Արագածոտնի տարածքային բաժինների պետերի որոշումներով ապօրինի խորքային հորերի ու կաթսայատան գործունեությունը կասեցվել են։

💦 Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին.🔴 ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում💧Բնապահպանության և ընդերքի տ...
15/05/2026

💦 Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին.
🔴 ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում

💧Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Շաքիի ջրվեժի ջրային հոսքի նվազման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա տեսուչները ստուգում են կատարել Սյունիքի մարզի Շաքի գյուղում գործող «ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԷԿ» ՍՊԸ-ի «Շաքի» ՓՀԷԿ-ում։

🔍 Ստուգման արդյունքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են, որ Ընկերությունը ՓՀԷԿ-ում գործունեությունն իրականացրել է խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։

⚠️ Ընկերությունը, գերազանցելով ջրօգտագործման սահմանված չափաքանակները, Շաքի գետից իրականացրել է 13538687 խմ ավել ջրառ, խախտել ըստ ամիսների սահմանված ջրառի ծավալները, ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը։

💰Կատարվել է ջրային ռեսուրսի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ՝ 27.077.374 ՀՀ դրամի չափով:

❌ Ընկերության տնօրենը կենթարկվի վարչական պատասխանատվության։

🔴 Կասեցվել է «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի վառարանի շահագործումը. ներկայացվել է շուրջ 17 մլն դրամի վնասի փոխհատուցման պ...
12/05/2026

🔴 Կասեցվել է «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի վառարանի շահագործումը. ներկայացվել է շուրջ 17 մլն դրամի վնասի փոխհատուցման պահանջ. ԲԸՏՄ

🏭 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում գործող մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ զբաղվող «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ում։

🔍 Պարզվել է, որ Ընկերությունը գործունեության ընթացքում թրծման տեղամասի բազմահատակ վառարանը շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

❌ Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ թրծման տեղամասի բազմահատակ վառարանի ապօրինի շահագործումը կասեցվել է։

💰 Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 450.000 ՀՀ դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 16.961.440 ՀՀ դրամի չափով։

English text below ⤵️🌍 ԲԸՏՄ-ում քննարկվել են վայրի կենդանիների և բույսերի շրջանառության կարգավորման, այդ թվում՝ CITES-ի ...
07/05/2026

English text below ⤵️

🌍 ԲԸՏՄ-ում քննարկվել են վայրի կենդանիների և բույսերի շրջանառության կարգավորման, այդ թվում՝ CITES-ի պահանջներին համապատասխանեցման քայլերը

🐻 Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վայրի կենդանիների և բույսերի արտահանման, ներմուծման և պահման պայմանների օրենսդրական կարգավորման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։

📄 Աշխատանքային խումբը ձևավորվել է Տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի ապրիլի 28-ի № 12-Լ հրամանով՝ հիմք ընդունելով նախորդիվ կայացած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

👥 Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Պետական եկամուտների կոմիտեի պատասխանատու ներկայացուցիչներ ու ոլորտի այլ մասնագետներ։

🎙️ Աշխատանքային խմբի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, ողջունելով անդրանիկ նիստի մասնակիցներին, ընդգծել է, որ խմբի գլխավոր նպատակն է ստեղծել այնպիսի իրավական և թվայնացված հենք, որը կերաշխավորի պահման պայմանների համապատասխանությունը միջազգային չափորոշիչներին և Կոնվենցիայի դրույթներին։

📑 Նիստի ընթացքում քննարկվել են CITES կոնվենցիայի պահանջներին համապատասխան թույլտվությունների տրամադրման և վերահսկողության ուժեղացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ներմուծման, արտահանման, վերաարտահանման, տնօրինման և տիրապետման կարգերի իրավական կարգավորումները, որոնք կնպաստեն մաքսանենգության կանխմանը։

🐆 Անդրադարձ է կատարվել օրենսդրական հասկացությունների ճշգրտմանը և անազատ ու կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների համար նվազագույն չափորոշիչների սահմանմանը, ինչը հաշվառման ամբողջական համակարգի ներդրման միջոցով կապահովի կենդանիների տեղաշարժի հետագծելիությունը։

🔄 Կարևորվել է նաև սահմանային և ներքին շուկայի հսկողությունն իրականացնող առաջնային մարմինների լիազորությունների հստակեցումը՝ տեղեկատվության օպերատիվ փոխանակման թվային լուծումների կիրառմամբ։

✅ Հանդիպման ավարտին նախանշվել են աշխատանքային խմբի հետագա քայլերը և տրվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջարկների փաթեթի մշակման վերջնաժամկետների վերաբերյալ։

🇬🇧 🌍 Regulatory steps on wild fauna and flora circulation, including alignment with CITES requirements, discussed at EPMIB

🐻 Today, under the leadership of the Head of the Environmental
Protection and Mining Inspection Body, Hovhannes Martirosyan, the inaugural meeting of the interagency working group established for the legislative regulation of the export, import, and keeping conditions of wild animals and plants was held at the EPMIB.

📄 The working group was established by Order No. 12-L of April 28, 2026, issued by the Head of the Inspection Body, based on agreements reached during previous consultations.

👥 The meeting was attended by Deputy Minister of Environment Aram Meymaryan, Deputy Head of the Inspection Body Vrezh Galoyan, representatives of the Prime Minister’s Office Coordination Bureau for Inspection Bodies, the Food Safety Inspection Body, the State Revenue Committee, and other relevant experts.

🎙️ Welcoming the participants, Hovhannes Martirosyan emphasized that the main objective of the group is to develop a legal and digital framework ensuring compliance with international standards and the provisions of the Convention.

📑 During the meeting, participants discussed measures to strengthen permitting procedures and inspection mechanisms in line with the requirements of the Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora (CITES), as well as regulatory provisions governing import, export, re-export, possession, and ownership, aimed at preventing smuggling.

🐆 The discussion also addressed the refinement of legal terminology and the establishment of minimum standards for animals kept in captivity and semi-captivity, which, through a comprehensive registration system, will ensure full traceability of animal movements.

🔄 Special emphasis was placed on clarifying the mandates of border and domestic market control authorities through the introduction of digital solutions for efficient information exchange.

✅ At the conclusion of the meeting, the next steps of the working group were outlined and relevant instructions were issued regarding deadlines for the preparation of a package of proposals.

🐻 Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ԲԸՏՄ🐾 2026թ. մայիսի 4-ին, ժամը 13:00-...
05/05/2026

🐻 Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ԲԸՏՄ

🐾 2026թ. մայիսի 4-ին, ժամը 13:00-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնից ստացվել է ահազանգ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ ճանապարհի բարձրացված հատվածի հենապատի վրա հայտնաբերված արջի 2 քոթոթի վերաբերյալ:

📍 Տեսչական մարմնի աշխատակիցների անհապաղ արձագանքի արդյունքում դեպքի վայրում պարզվել է, որ անօգնական վայրի կենդանիները ՀՀ Կարմիր գրքում գրանցված գորշ արջի մոտ մեկ ամսական քոթոթներ են:

✅ Արտաքին զննությամբ վայրի կենդանիների մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել:

🌲 Քոթոթների պատշաճ խնամքն ապահովելու և հետագայում նրանց վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ կենդանիները տեղափոխվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։

Address

Կորյունի փող. , 15
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37415488887

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB:

Share