ՀԱԱՀ Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀԱԱՀ Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոն

ՀԱԱՀ Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀԱԱՀ Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոն, Public & Government Service, Տերյան 74, Yerevan.

25/06/2019

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️‼️‼️
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2019-2020 ուստարվա ԱՌԿԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ուսուցման ընդունելություն 2-րդ փուլով 31 մասնագիտությունների գծով:
2-րդ փուլով ընդունելությանը կարող են մասնակցել
✅ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները,
✅ ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները,
✅ ինչպես նաև մինչև հուլիսի 31–ը զորացրվողները:

Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի ՀՈՒՆԻՍԻ 24–ից ՀՈՒԼԻՍԻ 1–ը,
⏰ ժամը 9:00-18:00, /շաբաթ, կիրակի օրերը ներառյալ/:
↪️↪️↪️ Դիմել Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք,
220ա սենյակ
☎️ հեռ.(012)58 58 28

Բակալավրիական կրթական ծրագիր 081101.01.6«ԱԳՐՈՆՈՄԻԱ, ՍԵԼԵԿՑԻԱ ԵՎ ԳԵՆԵՏԻԿԱ»Ուսուցման տևողությունը՝ 4 տարիԱնվճար տեղեր՝ 7Նպ...
17/05/2019

Բակալավրիական կրթական ծրագիր 081101.01.6
«ԱԳՐՈՆՈՄԻԱ, ՍԵԼԵԿՑԻԱ ԵՎ ԳԵՆԵՏԻԿԱ»
Ուսուցման տևողությունը՝ 4 տարի
Անվճար տեղեր՝ 7
Նպատակային՝ 2
Վճարովի տեղեր՝ 50
Վարձավճարը՝ 440.000 դրամ

Սիրելի դիմորդներ!
Ընտրելով «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» մասնագիտությունը (բակալավրի որակավորմամբ), դուք տիրապետելով ագրոնոմիայի և բույսերի ընտրասերման ժամանակակից տեխնոլոգիաների, կկարողանաք՝
- կազմակերպել և վարել ագրարագյուղացիական (ֆերմերային) տնտեսություններ,
- բարելավել և բարձրացնել գյուղատնտեսական հողատեսքերի բերրիությունը, դրանց ջրարբիացման մակարդակը և տնտեսական արդյունավետությունը,
- ստեղծել գյուղատնտեսական մշակաբույսերի բարձրարդյունավետ, կոնկրետ պայմաններին լավ հարմարված, որակյալ և ժամանակակից շուկայի լայն պահանջներին բավարարող սորտեր (հիբրիդներ):
Այսօր արդեն բուռն զարգացում են ստանում խոշոր գյուղատնտեսական ձեռնարկությունները՝ իրենց ինտենսիվ այգիներով, բարձրարդյունավետ նոր մշակաբույսերով, ժամանակակից կարկտապաշտպան համակարգերով, ոռոգման կաթիլային համակարգերով, որոնց ճիշտ վարման համար ևս մեծ է լինելու գյուղատնտեսների պահանջը:
ՀԱԱՀ ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՆՋԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

Բակալավրիական կրթական ծրագիր 081101.03.6«ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԳՐՈՒՆՏԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»Ուսուցման տևողությունը՝ 4 տարիԱնվճար տեղեր՝ 4Նպատ...
16/05/2019

Բակալավրիական կրթական ծրագիր 081101.03.6
«ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԳՐՈՒՆՏԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»
Ուսուցման տևողությունը՝ 4 տարի
Անվճար տեղեր՝ 4
Նպատակային՝ 1
Վճարովի տեղեր՝ 20
Վարձավճարը՝ 440.000 դրամ

Սիրելի դիմորդներ!
Ընտրելով «Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա» մասնագիտությունը (բակալավրի որակավորմամբ), դուք ձեռք կբերեք գյուղատնտեսական գիտելիքներ հատուկ տիպի կառույցներում (ջերմատներում և ջերմոցներում) սեզոնայնությունից անկախ գյուղարտադրության կազմակերպման ժամանակակից (աէրոպոնիկ, հիդրոպոնիկ և գրունտային) համակարգերով բանջարաբույսերի, պտղահատապտղային բույսերի, ծաղկաբույսերի, դեղաբույսերի և ուտելի սնկերի մշակության տեխնոլոգիաների վարման վերաբերյալ:
ՀՀ-ում շուրջ 700 հա-ի վրա գործում են ջերմոցա-ջերմատնային տնտեություններ, որից շուրջ 120 հա-ը հիդրոպոնիկ ժամանակակից ավտոմատ համակարգերով հագեցած:
Ջերմատների մեծ մասում մշակում են վարունգ, պոմիդոր և ելակ, ինչպես նաև ծաղիկներ, որոնց գերակշիռ մասը արտահանվում է արտերկիր:
Առաջիկա 2-3 տարիներին այդ մակերեսը կկազմի 1000 հա:
Ջերմատներ այսօր կառուցվում են ՀՀ բոլոր մարզերում:
Ջերմատնային մասնագետների պահանջը ամեն տարի աճում է, որտեղ ամսական միջին աշխատավարձը կազմում է 400 հազար ՀՀ դրամ:
ՀԱԱՀ ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՆՋԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

Address

Տերյան 74
Yerevan
0009

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀԱԱՀ Բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share