09/06/2026
Դեպրեսիան նյարդաբանական հիվանդությունների դեպքում ամենահաճախ հանդիպող ուղեկցող (կոմորբիդ) խանգարումներից մեկն է։ Բժշկի ընդունելության ժամանակ «դասական դեպրեսիվ եռյակը» ունեցող պացիենտին հաճախ դժվար չէ ճանաչել։
Սովորաբար պատկերացնում ենք մռայլ, հոռետես, ընկճված տրամադրությամբ, անքնությամբ, ախորժակի բացակայությամբ, մշտապես տառապող և կյանքից ուրախություն ստանալ չկարողացող մարդու։
Սակայն դեպրեսիայի «ատիպիկ» ձևը միշտ չէ, որ հեշտ է հայտնաբերել։
📋 Ամերիկյան հիվանդությունների դասակարգման՝ DSM-5-ի համաձայն, ատիպիկ դեպրեսիայի հիմնական տարբերակիչ առանձնահատկությունը տրամադրության արձագանքն է իրավիճակին։
Օրինակ՝ անսպասելի արձակուրդի լուրը, խանութում զեղչը, ղեկավարի գովասանքը կամ ցանկացած դրական տեղեկատվություն նույնիսկ դրա մասին երևակայելը կարող է ժամանակավորապես բարելավել մարդու հոգեկան ինքնազգացողությունը։ Մարդը որոշ ժամանակ կարող է իրեն զգալ առողջ, մինչև կրկին վերադառնա տխրության և ընկճվածության զգացումը։ Այդ պատճառով այս ձևը երբեմն անվանում են նաև «ժպտացող դեպրեսիա»։ 🎭
Բացի տրամադրության նման արձագանքից, կարևոր է նաև առնվազն երկու հետևյալ ախտանիշների առկայությունը՝
✔️ Հիպերսոմնիա` քունը օրական ավելի քան 10 ժամ, շաբաթական առնվազն 3 օր, 3 ամսից ոչ պակաս տևողությամբ։
✔️ Հիպերֆագիա (գերսնվել)՝ քաշի ավելացում, վերջին 3 ամսվա ընթացքում մոտ 3–5 կգ կամ ավելի շատ ուտելու հետևանքով։
✔️ Անձնային սենսիտիվություն` մերժման նկատմամբ բարձր զգայունություն, որը խանգարում է հասարակական և աշխատանքային լիարժեք գործունեությանը։
✔️ «Կապարե կաթված»` ձեռքերում կամ ոտքերում ծանրության կամ թուլության զգացում, օրական առնվազն 1 ժամ, շաբաթական 3 օրից ոչ պակաս, 3 ամսվա ընթացքում։
🌿 Ախտանիշների ժամանակին ընդունումն ու մասնագիտական օգնությանը դիմելը կարող են դառնալ կյանքի որակը վերականգնելու առաջին ու ամենակարևոր քայլը:
Մասնագետի հետ խորհրդատվության համար կարող եք զանգահարել հիվանդանոցի ընդունարան՝ +374 43 356100 ( 24/7)