Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան / KMI Music Library

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան / KMI Music Library

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան  /  KMI Music Library Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան / Music Library of Komitas Museum-Institute

📚 Գիրք  նվիրելու տոնին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան  /  KMI Music Library գրքեր է նվիրել իր թանկագին...
20/02/2026

📚 Գիրք նվիրելու տոնին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան / KMI Music Library գրքեր է նվիրել իր թանկագին ընթերցողներին, երաժշտական դպրոցներին, քոլեջներին և այլ հաստատություններին՝ նպաստելով մասնագիտական գրականության տարածմանն ու երաժշտական կրթության զարգացմանը։

📖 Տոնի առթիվ երաժշտական գրադարանն իր ընթերցողներից ստացել է նաև արժեքավոր ընծաներ, որոնցով առաջիկա օրերին կհամալրվի նրա բազմահարուստ ֆոնդը:

#ԳիրքՆվիրելուՕր
#ԿոմիտասիԹանգարանԻնստիտուտ
#ԵրաժշտականԳրադարան
#Նվիրատվություն

📚✨ Գրադարանավարի միջազգային օրԳրադարանավարները գիտելիքի տիեզերքի այն անտեսանելի նավավարներն են, ովքեր անցնում են ժամանակ...
07/10/2025

📚✨ Գրադարանավարի միջազգային օր

Գրադարանավարները գիտելիքի տիեզերքի այն անտեսանելի նավավարներն են, ովքեր անցնում են ժամանակի ալիքներով՝ պահելով մարդկության մտավոր ժառանգությունը։

Այս օրը՝ հոկտեմբերի 7-ին, մենք շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումով դարձնում են գրադարանները կենդանի օրգանիզմներ, որտեղ գրքերը շնչում են, իսկ միտքը՝ զորանում։
🎉Տոնդ շնորհավո՜ր, գրադարանավա՜ր

📣ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։
Այս տոնի խորհուրդը գրադարանավարի մասնագիտության և ձեր դերի արժևորումն է կրթական միջավայրի ձևավորման և գիտելիքի տարածման գործում:
Գրադարանն ինչպես անցյալում, այնպես էլ այսօր համարվում է հասարակության հոգևոր և կրթական կյանքի հիմնարար ինստիտուտներից մեկը։

Այն մի տարածք է, որտեղ համադրվում են դասական արժեքներն ու դրանց պահպանման նորարարական լուծումները, ձևավորվում են գիտելիքի ստեղծման, տարածման և փոխանակման հնարավորություններ, ինչպես նաև ապահովվում է հանրային հաղորդակցության և սոցիալ-մշակութային կապերի ամրապնդման բազմաշերտ միջավայր։

Ձեր մասնագիտական ներուժի շնորհիվ պահպանվում է ոչ միայն գրավոր ժառանգությունը, այլև ամրանում է սերունդների միջև գիտելիքի ու արժեքների փոխանցման կամուրջը։ Այսօր, երբ թվային դարաշրջանը նոր հնարավորություններ և մարտահրավերներ է բերում, ձեր աշխատանքը ստանում է նոր բովանդակություն՝ դառնալով մշակութային նորարարության կարևոր օղակ։

Վստահ եմ, որ ձեր գիտելիքն ու ստեղծագործական կարողությունները շարունակելու եք օգտագործել ի նպաստ գրադարանային գործի զարգացման, գիտելիքի տարածման և ընթերցանության մշակույթի զորացման։

Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում առողջություն, ստեղծագործական ոգի և նոր հաջողություններ մեր մշակութային կյանքի հարստացման ճանապարհին։

📚 Մեկնարկեց «Գրադարանների վերափոխումը դինամիկ համայնքային և մշակութային կենտրոնների» workshop-ը։ՀՀ կրթության, գիտության,...
17/09/2025

📚 Մեկնարկեց «Գրադարանների վերափոխումը դինամիկ համայնքային և մշակութային կենտրոնների» workshop-ը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ, IFLA - International Federation of Library Associations and Institutions-ի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ իրականացվող ծրագրին մասնակցում են նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան / KMI Music Libraryի աշխատակիցները։

📣 Սեպտեմբերի 16–19-ը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան  /  KMI Music Library-ը, ի թիվս հանրապետության առա...
14/09/2025

📣 Սեպտեմբերի 16–19-ը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան / KMI Music Library-ը, ի թիվս հանրապետության առաջատար գրադարանների, մասնակցում է գրադարանավարների վերապատրաստման դասընթացին, որը կազմակերպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայկական գրադարանային ասոցիացիան և IFLA - International Federation of Library Associations and Institutionsը։
✨ Սա բացառիկ հնարավորություն է հետևել միջազգային չափանիշներին, տեսնել նորարարական մոտեցումներ և ամրապնդել գրադարանների համայնքային դերը։

#ԿոմիտասԹանգարանԻնստիտուտ #ԵրաժշտականԳրադարան #Գրադարաններ #Վերապատրաստում #ՀԳԱ #ԳրադարանավարիՕր #ՆորարարականԳրադարան

📣📣📣 Վերապատրաստման դասընթաց գրադարանավարների համար

💫Գրադարանավարի օրվան ընդառաջ Հայկական գրադարանային ասոցիացիան ՀՀ ԿԳՄՍ նախարարության և IFLA-ի աջակցությամբ կազմակերպում է չորսօրյա վերապատրաստման ծրագիր գրադարանավարների համար։

🏵Ծրագիրը կիրականացվի սեպտեմբերի 16-ից 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, «Գրադարանների վերափոխումը դինամիկ համայնքային և մշակութային կենտրոնների» խորագրով։

👥Դասընթացին կմասնակցեն 100 գրադարանավարներ Երեւանից եւ մարզերից։

🎯Ծրագիրը նպատակ ունի զարգացնել գրադարանավարների մասնագիտական կարողություններն ու հմտությունները, խթանել ընթերցանությունը ժամանակակից և նորարարական մեթոդներով, աջակցել գրադարանների արդիականացմանը և նրանց համայնքային դերի ամրապնդմանը։
Դասընթացի ընթացքում կքննարկվեն գրադարանների զարգացման միտումներն ու ռազմավարությունը, գրադարանային տարածքների վերափոխման հնարավորությունները՝ գրքերի պահոցից դեպի թվային հարթակ և համայնքային միջավայր։

👥Վերապատրաստումը մասնակիցներին հնարավորություն կտա արդյունավետ կիրառել ընթերցանության խթանման և կազմակերպման ժամանակակից մեթոդները։
Դասընթացը կվարեն ոլորտի փորձառու մասնագետներ Մարիանա Աբրեյու-Լորեյրուն Պորտուգալիայից և դոկտոր Հաննա Ֆոգտը Գերմանիայից։

📌Վերապատրաստման դասընթացի ծրագրերը՝
http://alarmenia.am/?p=2011&lang=hy

«Ֆրանսիայի օրերը Հայաստանում» ֆրանկոֆոն միջոցառումների շրջանակում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանը հրա...
23/04/2025

«Ֆրանսիայի օրերը Հայաստանում» ֆրանկոֆոն միջոցառումների շրջանակում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանը հրավիրում է մասնակցելու ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր, երաժշտագետ, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ, Դանիել Երաժշտի «Հայ-Ֆրանսիական պատմամշակութային առնչություններ» թեմայով բանախոսությանը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանը «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառումների շրջանակում՝ Ապրիլի 16-ին ի...
22/04/2025

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանը «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառումների շրջանակում՝ Ապրիլի 16-ին իր ընթերցողների ուշադրությանը ներկայացրեց ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ, դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժշտի «Ներառականությունը արվեստում» բանախոսությունը։ Ելույթում ներկայացվեցին տեսողության խանգարում ունեցող հանրահռչակ արվեստագետների ստեղծագործական ուղին, խոսվեց նրանց ներաշխարհի, ընկալման առանձնահատկությունների և արվեստում ունեցած նշանակալի ներդրման մասին։ Բանախոսը շեշտեց, որ սահմանափակումները երբեմն վերածվում են ուժի աղբյուրի՝ ձևավորելով եզակի արտահայտչամիջոցներ ու խորը ներգործություն հանդիսատեսի վրա։

22/04/2025

2025 թվականի ապրիլի 14-21-ը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանը մասնակցեց «Ազգային գրադարանային շաբաթ»-ին, որն այս տարի անցկացվեց «Գրադարանը ներառականության հարթակ» խորագրով։ Շաբաթն ընդգրկեց մի շարք միջոցառումներ, որոնք միավորեցին կրթական, երաժշտական և մշակութային ներառականության գաղափարները։
Ապրիլի 14-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանի թվայնացման բաժնի ղեկավար Անի Մուշեղյանը հանդես եկավ «Երաժշտության շոշափելի լեզուն. Բրայլի նոտագրության դերը գրադարաններում» բանախոսությամբ՝ ներկայացրելով Բրայլի նոտագրության սկզբունքներն ու կիրառման դաշտը՝ ընդգծելով դրա դերը տեսողության սահմանափակում ունեցող անձանց համար երաժշտական կրթության և տեղեկատվության հասանելիության գործում։ Բանախոսությունը դարձավ կարևոր քայլ դեպի մասնագիտական ու հանրային իրազեկում՝ բարձրաձայնելով Բրայլի նոտագրության նշանակությունը ինչպես երաժշտական գրադարանային միջավայրում, այնպես էլ համընդհանուր կրթական հասանելիության ապահովման համատեքստում։

📖 Մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը։ Այս տարվա խորագիրն է՝ «Գրադարանը ներառականության հարթակ»։Ավանդույթի համաձայն՝...
16/04/2025

📖 Մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը։ Այս տարվա խորագիրն է՝ «Գրադարանը ներառականության հարթակ»։

Ավանդույթի համաձայն՝ Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնած ծրագրին միացել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանը, ընթերցասերի ուշադրությանը ներկայացնելով հետևյալ միջոցառումները.

▪️ Ապրիլի 14, 16:00 — Անի Մուշեղյան.
«Երաժշտության շոշափելի լեզուն. Բրայլի նոտագրության դերը գրադարաններում»

▪️ Ապրիլի 16, 14:30 — Դանիել Երաժիշտ.
«Ներառականությունը արվեստում»

▪️ Ապրիլի 18, 14:00
«Երաժշտությունն ինձ տեսողություն պարգևեց»
Աստղիկ Վարդանյան (կիթառ), Հակոբ Բաբայան (սրինգ), Հովհաննես Հովհաննիսյան (երգիչ)

🎼 Հիշեցնենք, որ ԱՊՀ տարածքի միակ երաժշտական գրադարանը 2017 թվականից գործում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կազմում։

🕙 Երաժշտական գրականության բացառիկ նմուշներին հարմարավետ միջավայրում կարող եք ծանոթանալ
երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-17:00,
շաբաթ օրերին՝ 10:00-15:00։

Մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը։ Սիրով սպասում ենք Ձեզ Komitas Museum-Instituteի երաժշտական գրադարանում՝ միասին...
11/04/2025

Մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը։ Սիրով սպասում ենք Ձեզ Komitas Museum-Instituteի երաժշտական գրադարանում՝ միասին արժևորելու գրքի, երաժշտության և մշակույթի աշխարհը։

📖 Մեկնարկում է «Ազգային գրադարանային շաբաթը»

📆 Այս տարի այն կանցկացվի ապրիլի 14-21-ը «Գրադարանը ներառականության հարթակ» խորագրով։

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնած ծրագրին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանը կմիանա հետևյալ միջոցառումներով՝

▪️ Ապրիլի 14, 16։00 Անի Մուշեղյան․ «Երաժշտության շոշափելի լեզուն. Բրայլի նոտագրության դերը գրադարաններում»

▪️ Ապրիլի 16, 14։30 Դանիել Երաժիշտ․ «Ներառականությունը արվեստում»

▪️ Ապրիլի 18, 14։00 «Երաժշտությունն ինձ տեսողություն պարգևեց»․ Աստղիկ Վարդանյան (կիթառ), Հակոբ Բաբայան (սրինգ), Հովհաննես Հովհաննիսյան (երգիչ)

🎼 Հիշեցնենք, որ ԱՊՀ տարածքի միակ Երաժշտական գրադարանը 2017 թվականից գործում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կազմում:

🕙 Երաժշտական գրականության բացառիկ նմուշներին հարմարավետ միջավայրում կարող եք ծանոթանալ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-17:00, շաբաթ՝ ժամը 10:00-15:00

🔔 Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան  /  KMI Music Library-ում այս անգամ հյուրընկալել ենք դերասան, երգիչ և...
24/03/2025

🔔 Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան / KMI Music Library-ում այս անգամ հյուրընկալել ենք դերասան, երգիչ և բեմադրիչ Hayk Petrosyanին, որը Կոմիտասի և խազագիտության նկատմամբ խոր հետաքրքրությամբ էր համակված։
📚 Վարդապետի թողած հարուստ ժառանգությունը շարունակում է լինել ներշնչանքի աղբյուր՝ դարձյալ բացելով նոր հորիզոններ ստեղծագործական որոնումների համար։
🎶 Գուցե հենց այս արժեքավոր հրատարակությունները դառնան հիմնարար կետ՝ նոր բեմադրություն կամ նախագիծ կյանքի կոչելու համար։

#Կոմիտաս #ՀայկՊետրոսյան #ԵրաժշտականԳրադարան

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան  /  KMI Music Library-ն այս օրերին բազմաթիվ նվիրատվություններ է ստացել ...
05/03/2025

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան / KMI Music Library-ն այս օրերին բազմաթիվ նվիրատվություններ է ստացել ինչպես անհատներից, այնպես էլ մեր գործընկեր կազմակերպություններից՝ թե՛ Գիրք նվիրելու օրվա շրջանակներում, թե՛ օրվա խորհրդից դուրս։
Միևնույն ժամանակ, թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանը ևս կատարել է նվիրատվություններ՝ գրքեր ընծայելով ինչպես անհատներին, այնպես էլ երաժշտական տարբեր հաստատությունների գրադարաններին՝ նպաստելով գիտելիքի տարածմանն ու մշակութային արժեքների պահպանմանը։ Շնորհակալություն երաժշտական գրադարանի բարեկամներին ու թանգարան-ինստիտուտի գործընկերներին՝ այս կարևոր նախաձեռնության մասնակից լինելու համար։ Ընծայած հրատարակությունները արժեքավոր աղբյուր կդառնան ուսանողների, երաժշտությամբ զբաղվողների, հետազոտողների և երաժշտագետների համար
#ԵրաժշտականԳրադարան #ԳրքիՆվիրատվություն #ԿոմիտասիԺառանգություն #Երաժշտագիտություն #ՆոտայինԺառանգություն #ՄշակութայինՆվիրատվություն #ԳրադարանիՀարստացում

Address

28 Arshakunyats
Yerevan
0023

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00
Saturday 10:00 - 15:00

Telephone

+37411570576

Alerts

Be the first to know and let us send you an email when Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան / KMI Music Library posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան / KMI Music Library:

Share

Category