ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia

ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia Welcome to the official page of the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետական կառավարման համակարգի լիազոր մարմինն է, որը մշակում և իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը:
Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը և գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» և այլ օրենքների հիման վրա:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված տոնական զորահան...
28/05/2026

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված տոնական զորահանդեսին։

🇦🇲🇦🇲🇦🇲

🇦🇲 Հանրապետության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից շնորհվել են ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՀիմք ընդունելով ...
28/05/2026

🇦🇲 Հանրապետության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից շնորհվել են ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել՝

Տիգրան Թելմանի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Կարինե Կառլենի ՍՈՒՋԱՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ

2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել՝

Արսեն Ալեքսանդրի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան

Դավիթ Վարդգեսի ԿՆՅԱԶՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործացության վարչության պետի պաշտոնակատար

Արման Նորայրի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ:

🇦🇲 Շնորհավորու՜մ ենք բոլոր գործընկերներին:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանա-դրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի. 1. Ար....

28/05/2026

Շնորհավո՜ր Հանրապետության օրը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

28/05/2026

🇦🇲 Փառք նահատակներին և հավերժ կեցցե Հայաստանի Հանրապետությունը 🇦🇲

27/05/2026

Building 🇦🇲-🇺🇸 COMPREHENSIVE Strategic Partnership!

27/05/2026

💬 Նախարար Միրզոյան. «Հայաստանի Հանրապետությունը եղել է և լինելու է ինքնիշխան, ժողովրդավար և խաղաղ պետություն»։

🎥⤵️

27/05/2026

💬 Նախարար Միրզոյան. «Ես չեմ հասկանում՝ որևէ մեկը կարող է լրջորեն մտածել, որ գերիների վերաբերյալ հարցին կարելի է ասել «ծնգլ արեցի՞ք»։

«Չափազանց շահագրգիռ պետք է լինել իրականությունը լրիվ հակառակ ներկայացնելու մեջ, որպեսզի այդպես մատուցվի»։

🎥⤵️

27/05/2026

💬 Նախարար Միրզոյան. «Ցանկացած երկիր լավ ատոմակայան կառուցելիս պետք է հաշվի առնի իր շահերը, իր հետաքրքրությունները»։

🎥⤵️

27/05/2026

💬 Նախարար Միրզոյան. «Մեր համագործակցությունը որևէ երկրի հետ ուղղված չէ որևէ այլ՝ երրորդ երկրի դեմ»։

🎥⤵️

27/05/2026

ՌԴ-ից հնչող հռետորաբանության և հայկական ապրանքների արտահանման խնդիրների վերաբերյալ հարցին նախարար Միրզոյանի պատասխանը.

💬 «Մենք ընդհանրապես որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում: Տրամադրված ենք բոլոր այդ տեսակ խնդիրներն առողջ, կառուցողական մթնոլորտում քննարկել և գտնել լուծումներ»:

(…)

💬 «Մենք աշխատում ենք տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ»:

🎥⤵️

Address

Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն #2, Արտաքին գործերի նախարարություն
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460620000

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia:

Share