Լուսէ Հիմնադրամ / Lousé Foundation

Լուսէ Հիմնադրամ / Lousé Foundation Սոցիալ-վերականգնողական ծառայություններ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար:

05/06/2026

Գլենդելի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ունեցանք բացառիկ հնարավորություն այցելելու Գլենդելի հրշեջ ծառայություն։🇺🇸🧯♥️

Այս օրը երեխաների համար դարձավ անմոռանալի փորձառություն․ նրանք մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հրշեջների պատասխանատու և հերոսական աշխատանքին, դիտեցին տեխնիկան և ստացան բազմաթիվ նոր տպավորություններ։🤗👏🏻

Անչափ շնորհակալ ենք հյուրընկալող և կազմակերպող անձնակազմին ջերմ ընդունելության, հոգատար վերաբերմունքի և երեխաներին այսքան ոգեշնչող ու հիշարժան օր պարգևելու համար։ 🚒❤️

Այսօր այցելեցինք ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան հայկական վարժարան, որտեղ հանդիպեցինք նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներ...
05/06/2026

Այսօր այցելեցինք ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան հայկական վարժարան, որտեղ հանդիպեցինք նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներին, ինչպես նաև հայ համայնքի կրթության ու զարգացման գործում մեծ ներդրում ունեցող նվիրյալ ուսուցիչներին։👩‍🏫📚♥️

Այցի նպատակն էր ծանոթանալ հայկական դպրոցում իրականացվող կրթական գործընթացին, զրուցել սովորողների հետ, ուսումնասիրել ներառական կրթության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու փորձը, ինչպես նաև ծանոթանալ այն մոտեցումներին, որոնք նպաստում են ներառող միջավայրի ձևավորմանը և յուրաքանչյուր երեխայի լիարժեք մասնակցությանը համայնքային կյանքում։👏🏻

Today, we visited the AGBU Manoogian-Demirdjian School, where we had the opportunity to meet preschool and school-age students, as well as the educators who make contribute to the education and development of the Armenian community on daily basis.
The purpose of the visit was to learn about the educational process implemented at the Armenian school, engage with students, explore the school’s experience and efforts in the field of inclusive education, and gain insight into the approaches that foster an inclusive environment and support the full participation of every child in community life.

English text belowԱՄՆ-ում մեր առաջին օրը սկսվեց հանդիպումներով, նոր ծանոթություններով ու մեծ ոգևորությամբ 🇺🇸✨Մենք արդեն ...
29/05/2026

English text below

ԱՄՆ-ում մեր առաջին օրը սկսվեց հանդիպումներով, նոր ծանոթություններով ու մեծ ոգևորությամբ 🇺🇸✨
Մենք արդեն Գլենդեյլում ենք՝ «Լուսէ» կենտրոնի և JKS կարատեի ֆեդերացիայի կողմից մեկնարկած կարևոր ու ոգեշնչող նախագծի շրջանակներում։

Քանի որ ծրագիրն իրականացվում է Երևանի և Գլենդեյլի քույր քաղաքների համագործակցության շրջանակում, մեր խմբին ջերմորեն հյուրընկալեցին Գլենդեյլի քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ Elen Asatryan, Vartan Gharpetian, Ani Avanesyan, Jemma Pogosian և Nora Yacoubian

Հանդիպման ընթացքում «Լուսէ» կենտրոնը ներկայացրեց իր ծրագրերն ու գործունեությունը, ինչպես նաև խորին շնորհակալություն հայտնեց նախաձեռնության շրջանակում կրթական և սպորտային այցերը կազմակերպելու և աջակցելու համար։

Այս գեղեցիկ ու հիշարժան այցը չէր կայանա առանց մեր սիրելի ընկերների ու վստահելի գործընկերների աջակցության, որոնց մասին շուտով սիրով կպատմենք առանձին հրապարակմամբ ✨

Սա միայն սկիզբն է ✈️�Հետևեք մեզ՝ մեր ամերիկյան արկածներին, ջերմ հանդիպումներին ու նոր ձեռքբերումներին ծանոթանալու համար 🇦🇲❤️🇺🇸

Our first day in the United States began with meaningful meetings, new connections, and great excitement!

We have officially arrived in Glendale as part of an important and inspiring initiative launched by the Luse Center and the JKS Karate Federation.

As this program is being implemented within the framework of the Sister Cities partnership between Yerevan and Glendale, our delegation was warmly welcomed by representatives of the Glendale City Council and City Hall: Elen Asatryan, Vardan Gharpetian, Ani Avetisyan, Gemma Poghosyan, and Nora Yakubyan. 💛

During the meeting, the Luse Center presented its mission, programs, and ongoing activities, while also expressing its sincere gratitude for the support and coordination provided in organizing the educational and sports visits taking place within this initiative.

This memorable and meaningful visit would not have been possible without the support of our dear friends and trusted partners, whom we look forward to introducing and thanking in a separate post very soon. ✨

This is only the beginning! ✈️

Follow our journey as we share our American adventure, inspiring meetings, cultural exchanges, and new achievements. 🇦🇲❤️🇺🇸

26/05/2026

Փոքր հատված լոգոպեդի աշխատանքից🗣️🤗
Արդյունքը ակնհայտ է👌💛

Նախաձեռնությունն իրականացվում է «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմադրամի «Ներառական ապագա. մայրերի զորացում, համակարգերի բարելավում» ծրագրի շրջանակում՝ «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի ներքո։ Վերջինս իրականացվում է Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ` Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։

All these activities are carried out through Louse՛’s “Inclusive Future: Empowering Mothers, Improving Systems” project which is implemented under the “Women’s Empowerment for Wellbeing” (WoW) project. The latter is funded by the Government of Germany and implemented by the Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH.

#լոգոպեդ #խոսքիզարգացում

21/05/2026

🤗💛Վարքային թերապիան և սիրելի ինքնաթիռը✈️

Նախաձեռնությունն իրականացվում է «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմադրամի «Ներառական ապագա. մայրերի զորացում, համակարգերի բարելավում» ծրագրի շրջանակում՝ «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի ներքո։ Վերջինս իրականացվում է Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ` Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։

All these activities are carried out through Louse՛’s “Inclusive Future: Empowering Mothers, Improving Systems” project which is implemented under the “Women’s Empowerment for Wellbeing” (WoW) project. The latter is funded by the Government of Germany and implemented by the Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH.

Կինը կարող է լինել ուժեղ, կայացած և պատասխանատու, եթե իր կողքին ունի ընդունող ու աջակցող միջավայր»․ այս կարևոր մտքի շուր...
19/05/2026

Կինը կարող է լինել ուժեղ, կայացած և պատասխանատու, եթե իր կողքին ունի ընդունող ու աջակցող միջավայր»․ այս կարևոր մտքի շուրջ էր Արմինե Իսրայելյանի խոսքը «Ընտանիք և հասարակություն․ ճանաչումից ընդունում» համաժողով-պանելային քննարկման ընթացքում։💪♥️👸

Ընտանիքի միջազգային օրվա շրջանակում «Լուսէ» հիմնադրամը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան համատեղ կազմակերպեցին քննարկումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց ընտանիքի, ներառականության, հասարակական վերաբերմունքի և պատասխանատու պաշտոններ զբաղեցնող կանանց առջև ծառացած մարտահրավերներին։🔥

Armine Melik-Israyelyanը խոսեց նաև ընտանիքի, մասնագիտական կայացման և անձնական զարգացման միջև հավասարակշռության պահպանման կարևորության մասին՝ ընդգծելով, որ հասարակության փոփոխությունը սկսվում է հենց ընդունումից։🤗♥️

Համաժողովն իրականացվեց «Ներառական ապագա․ մայրերի զորացում, համակարգերի բարելավում» ծրագրի շրջանակում՝ «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) նախաձեռնության ներքո՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)-ի աջակցությամբ։

Հետևեք էջին՝ մյուս քննարկումների և թեմաների մասին առաջիկա հրապարակումներին ծանոթանալու համար։🥰📮

16/05/2026

Մայիսի 15-ին՝ ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, «Լուսէ» կենտրոն-ը՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարան-ի հետ համատեղ, իրականացրեց «Ընտանիք և հասարակություն․ ճանաչումից ընդունում» խորագրով համաժողովը 💛

Այս կարևոր օրը միավորեց մասնագետների, ուսանողների և գործընկեր կառույցների՝ խոսելու ընտանիքի դերի, ներառման, հոգեբանական աջակցության և ընդունող հասարակություն կառուցելու կարևորության մասին։ ՀՊՄՀ կուլտւրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի ազգային նվագարնների նվագախումբն ու ԼԽՈՒԵ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի սաների երաժշտական կատարումները յուրահատուկ ջերմությամբ համալրեցին համաժողովի մթնոլորտը։

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ու գործընկերներին՝ այս օրը ջերմ, կարևոր դարձնելու համար ✨

Նախաձեռնությունն իրականացվում է «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմադրամի «Ներառական ապագա. մայրերի զորացում, համակարգերի բարելավում» ծրագրի շրջանակում՝ «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի ներքո։ Վերջինս իրականացվում է Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ` Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։

All these activities are carried out through Louse՛’s “Inclusive Future: Empowering Mothers, Improving Systems” project which is implemented under the “Women’s Empowerment for Wellbeing” (WoW) project. The latter is funded by the Government of Germany and implemented by the Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH.
Karine Abelyan
Anna Safaryan

14/05/2026

Երբ աջակցությունը սկսվում է ճիշտ ժամանակին, նույնիսկ փոքր քայլերը դառնում են մեծ առաջընթաց 💛

Այս փոքրիկը վաղ միջամտության փուլում ստանում է լոգոպեդական աջակցություն, և արդեն մի քանի պարապմունքից նկատելի են առաջին դրական փոփոխությունները ✨

Յուրաքանչյուր նոր հնչյուն, փորձ ու արձագանք փոքր հաղթանակ է, որը ձևավորում է մեծ ճանապարհ 🌱

12/05/2026

🤍 Իզաբելայի ջերմությունն ու վարակիչ ծիծաղը պարզապես անհնար է չսիրել ✨

Պարապմունքը սկսեց ժպիտով🤗
ավարտեց՝ ուրախ պարով 💃😄

Նախաձեռնությունն իրականացվում է «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմադրամի «Ներառական ապագա. մայրերի զորացում, համակարգերի բարելավում» ծրագրի շրջանակում՝ «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի ներքո։ Վերջինս իրականացվում է Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ` Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։

All these activities are carried out through Louse՛’s “Inclusive Future: Empowering Mothers, Improving Systems” project which is implemented under the “Women’s Empowerment for Wellbeing” (WoW) project. The latter is funded by the Government of Germany and implemented by the Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH.


#սեր #երեխաներ

07/05/2026

Շոշափելով ճանաչում ենք աշխարհը....🌎💛
Շոշափումն առաջին զգայական ազդակներից է, որի միջոցով ձևավորվում է երեխայի աշխարհընկալումն ու հմտությունները։👋

Address

3, Israyelyan Street
Yerevan
0015

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37411562335

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Լուսէ Հիմնադրամ / Lousé Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share