ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia

ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջ / The official page

ՀՀ պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

🇦🇲🇺🇸🇫🇷🇬🇷Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-25-ը Հայաստանի Հանրա...
15/06/2026

🇦🇲🇺🇸🇫🇷🇬🇷Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-25-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի արդեն ամենամյա դարձած «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը։

Զորավարժությանը մասնակցելու են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները:

Զորավարժության ընթացքում կանցկացվեն խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և իրականացման վարժանքներ:

«Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև ամրապնդել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

🔗 https://t.me/mil_armenia

15/06/2026

🇦🇲🇫🇷Այսօր Փարիզում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ընթացքին առնչվող մի շարք հարցեր։

15/06/2026

🇦🇲 «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների միասնական տաղավար, որտեղ ցուցադրված է երկրի գիտահետազոտական և արտադրական ներուժը:

15/06/2026

Ցուցադրական պարապմունք՝ «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ

15/06/2026

🇦🇲 🇫🇷 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 15-ին մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը։

14/06/2026

🇦🇲🇫🇷Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ։

🇦🇲 Հունիսի 10-11-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ Եվրոպակա...
12/06/2026

🇦🇲 Հունիսի 10-11-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում, մասնակցել է Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի նիստին։

Միջոցառման ընթացքում գեներալ-մայոր Արթուր Երոյանը ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման շրջանակում ռազմական կրթության և վարժանքների ոլորտներում իրականացվող բարեփոխումները։
Բանախոսություններով հանդես են եկել նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ ռազմական կրթության ոլորտի ՀՀ ՊՆ գործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը։

Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ ռազմաուսումնական հաստատություններում իրականացվող բարեփոխումները և կարևորել գործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ ԵՄ ռազմական «Էրազմուս» (EMILYO) ծրագրի շրջանակում։ Հավանություն է տրվել ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի՝ քոլեջին ասոցացված գործընկերոջ կարգավիճակով անդամակցելու առաջարկին, որը փոխանցվել է քոլեջի ղեկավար կոմիտեին՝ հաստատման համար։

Բրյուսել կատարած այցի շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ, քննարկել պաշտպանության ոլորտում գործակցության ընթացիկ ծրագրերին և հեռանկարներին վերաբերող հարցեր։

🔗 https://t.me/mil_armenia

11/06/2026

🇦🇲ԶՈՒ կործանիչների ուսումնական թռիչքները. «Զինուժ»-ի անդրադարձը

🔗 https://t.me/mil_armenia

11/06/2026

🇦🇲Մարտական գործողությունների ընթացքում ստացած ծանր վնասվածքների և վիրավորումների հետևանքով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին հնարավորություն է տրվում կրկին դիմել՝ պայմանագրային ծառայության անցնելու համար:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան

11/06/2026

🇦🇲 Փոխանցումավազք. «Զինուժ»-ի անդրադարձը ՀՀ զինված ուժերում անցկացված մարզական խոշոր միջոցառմանը

🔗 https://t.me/mil_armenia

Address

5 Bagrevand
Yerevan
0044

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia:

Share