Երևանի Մնջախաղի Պետական Թատրոն | Yerevan State Pantomime Theatre

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Երևանի Մնջախաղի Պետական Թատրոն | Yerevan State Pantomime Theatre

Երևանի Մնջախաղի Պետական Թատրոն | Yerevan State Pantomime Theatre Հիմնադրվել է 1974թ | Since 1974

Մնջախաղի ավանդույթը Հայաստանում դարերի պատմություն ունի: Ե՛Վ գրավոր աղբյուրներում, և՛ ձեռագիր մատյաններում կարելի է հանդիպել մնջախաղի դերասանների` կատակների, վարձակների, գուսանների, հուշկապարիկների մասին բազմաթիվ վկայությունների: Նոր ժամանակներում մնջախաղի արվեստի վերազարթոնքը մեր իրականության մեջ անշուշտ կապվում է անվանի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անվան հետ: Երևանցիների հիշողության մեջ

դեռ թարմ են այս զարմանալի ծաղրածուի մնջախաղային երեկոները` բարություն քարոզող լուսավոր մանրապատումները:

Որպես կոլեկտիվ բեմարվեստ մնջախաղի թատրոնի ծննդյան ազդաղողանջը հնչել է 1969 թվականին: Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ուսանող Հենրիկ Պողոսյանը՝ հրապուրվելով մնջախաղի ժանրով ստեղծեց «Տուշպա» թատերախումբը և մանրապատումների ծրագրով 1969 թ. գարնանը դարձավ հանրապետության ուսանողական գարուն փառատոնի դափնեկիր: Թատրոնը գործում էր Հայաստանի Արվեստի Աշխատողների Տանը: Բեմադրվեցին Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն», Հ. Պողոսյանի «Շարժիր ժամանակ» և այլ ներկայացումներ:

1972թ. Հ. Պողոսյանը ներկայացում բեմադրելու համար թատրոն է հրավիրում Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետի ուսանող Արսեն Փոլադովին: Ա. Փոլադովն արդեն ավարտել էր Պետական կինոինստիտուտին կից մնջախաղի երկամյա դասընթացները, որը ղեկավարում էր ռուս անվանի մնջախաղաց Ա. Ռումնևը և համարվում էր մնջախաղի լավագույն մասնագետներից մեկը: Սակայն իրադարձությունները այնպես զարգացան, որ Հ. Պողոսյանը թողեց թատրոնը և խումբը ցրվեց: Արդեն Երևան ժամանած Ա. Փոլադովը ստիպված եղավ ամեն ինչ սկսել նորից: Կարճ ժամանակահատվածում ամբողջովին նորացված կազմով, որի մեջ ընդգրկված էին Նունե Օգանեզովան, Սամվել Աղաբալյանը, Լևոն Իվանյանը, Լևոն Հովսեփյանը, Կարինե Շահինյանը, Ռուզան Բանդուրյանը, Ստեփան Շահինյանը և ուրիշներ, թատերախումբը բեմադրեց Վ. Սարոյանի «Սովյալներ» մնջախաղային ներկայացումը և մի շարք մանրապատումներ: 1974թ. մայիսի 18-ին Հայաստանի մշակույթի նախարարության գեղարվեստական խորհրդի և մշակույթի անվանի գործիչների ներկայությամբ թատերախումբը ցուցադրեց իր անդրանիկ ամբողջական ներկայացումը, ճանաչվեց որպես պրոֆեսիոնալ կոլեկտիվ և ընդգրկվեց Հայհամերգի կազմում: 1983թ. թատրոնը ստացավ պետական կարգավիճակ:

1993թ. դեկտեմբերին Արսեն Փոլադովի առաջարկով թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում Յուրի Կոստանյանը, որը սկսել էր զբաղվել մնջախաղով դեռևս 70-ականների սկզբին` Կաունասում, լեգենդար Մոդրիս Տենիսսոնի մոտ: Սկսվում է մի գործընթաց, որը կարելի է բնութագրել որպես սերնդափոխություն և ինչպես ցանկացած փոփոխություն`ընթանում է դժվարությամբ: Հրավիրվում են նոր, երիտասարդ դերասաններ, բեմադրիչներ:
1998թ. մարտին Յուրի Կոստանյանի առաջարկով թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում Ժիրայր Դադասյանը: Այս շրջանը առանձնանում է և նոր արտահայտչաձևերի ինքնահաստատման և խաղացանկի ձևավորման առումով: Թատրոնը նորից սկսում է հյուրախաղերով հանդես գալ արտերկրում:
2001թ. թատրոնը կազմակերպեց «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնը, որը անկախ Հայաստանի առաջին միջազգային թատերական փառատոնն էր: 2008 թ. թատրոնը Ծաղկաձորում կազմակերպեց Մնջախաղի միջազգային փառատոն, որն այսուհետ անցկացվում է երկու տարին մեկ: 2010 թ.-ին փառատոնը կոչվեց հայտնի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով, և 2012 թ.՝ հերթական Մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակներում, Ծաղկաձորի կենտրոնական Ծաղկունյաց հրապարակում տեղադրվեց մեծանուն արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը: 2014թ. անցկացվեց Մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը, և ծրագրում ընդրկվեց նաև ավազանկարչություն, աճպարարություն, կենդանի արձան: 2008, 2010, 2012, 2014, 2016, 2017, 2019թթ.-ին անցկացված փառատոների շրջանակներում մասնակցել են թատերախմբեր և անհատ կատարողներ Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից, Լեհաստանից, Դանիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, Բանգլադեշից, Ուկրաինայից, Իրանից, Թայլանդից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Արգենտինայց, ինչպես նաև հայկական թատերական, կրկեսային խմբեր, նվագախմբեր, հրե շոոուներ, երիտասարդական խմբեր: Ներկայացումներն անցկացվում են հենց փողոցում կամ հրապարակում տեղադրված բացօթյա բեմում և անվճար են հանդիսատեսի համար: 2017 թվականիմայսի 4-ին ՀՀ Կառավարության Որոշմամբ թատրոնին հանձնվեց սեփական տարածք՝ Գևորգ Քոչար 21 հասցեում:

Թատրոնի խաղացանկը

“Պիերոյի Երազը” (2019)
“Թատրոն ափի մեջ” (2018)
“Անքնություն” (2017)
“Գալաթեա” (2016)
“Գահի ոգին” (2015)
“Այծ-Ծես” (2014)
“Աթոռի ոգին” (2012)
“Սոնետ N 90” (2010)
“Արդաղիոն” (2009)
“Գիրք ծաղկանց” (2008)
“Դևը” (2007)
“Շերանիկ” (2005)
“Մետամորֆոզ” (1999)
“Չարի ծաղիկներ” (1998)
“Ինչպես նկարել թռչուն” (1998)
“Թիթեռներ” (1997)
“Խաղ” (1996)
“Արծիվներ” (1994)

Թատրոնի հյուրախաղերը

2020 – Իրան – Թեհրան / Իտալիա – Միլան
2018 – Ռուսաստան – ՍանկտՊետերբուրգ / Մոլդովա – Քիշնև / Ռուսաստան – Վոլոգդա / Մակեդոնիա – Վելես / Ռուսաստան – Մոսկվա
2017–Ռուսաստան – Չելյաբինսկ / Մոլդովա – Քիշնև / Ուկրաինա – Խարկով, Զապորոժիե / Ռուսաստան – Տյումեն / Ռուսաստան – Եկատերինբուրգ, Չելյաբինսկ, Զլատոուստ
2016 –Բոսնիա և Հերցեգովինա – Սերբական Հանրապետություն – Բանիա Լուկա / Մալթա–Վիտորիոզա
2015 – Բոսնիա և Հերցեգովինա – Սերբական Հանրապետություն – Բանիա Լուկա/
Վրաստան – Թբիլիսի / Սերբիա – Բելգրադ / Վրաստան – Թբիլիսի / Գերմանիա - Բրեմեն
2014 –Թուրքիա–Իստամբուլ / Իրան–Թեհրան, Քիշ Կղզի / Թուրքմենստան–Աշխաբադ /Լեհաստան–Վրոցլավ
2013 –Թայլանդ–Բանկոկ, Պատայա / Լեհաստան–Պոզնան / Գերմանիա–Բոնն,Քյոլն / Ռուսաստան–Մուրմանսկ / Վրաստան–Թբիլիսի
2012 –ԱՄՆ–Լոս Անջելես
2011 –Շվեյցարիա–Ցյուրիխ
2007 –Իտալիա–Հռոմ / Չինաստան–Պեկին, Շենյան
2006–Ռուսաստան–Եկատերինբուրգ, Մոսկվա /Ռումինիա–Սիբիու
2004–ԱՄԷ–Շարժա
2003 –Լիբանան–Բեյրութ
2002 –Իրան–Թեհրան
2001 –Եգիպտոս–Կահիրե
1998 –Գերմանիա/ Վրաստան–Թբիլիսի
1991 –Սերբիա–Բելգրադ
1983–Ռուսաստան–Կենտրոնական Սիբիր /Գերմանիա
1982 –Ռուսաստան–Լենինգրադ / Հունգարիա
1981 –Ռուսաստան–Սիբիր, Օմսկ, Տոմսկ,Կեմերովո, Բառնաուլ, Անգարսկ, Բրատսկ, Բլագովեշենսկ
1980 –Ռուսաստան / Ուկրաինա -Կիև, Օդեսա
1978 –Ռուսաստան / Բելառուս/ Մոլդովա
1976 –Ուրալ–Սվերդլովսկ, Չելյաբինսկ,Մագնիտոգորսկ/ Ռուսաստան/ Միջին Արևելք
1975–Ուկրաինա–Վորոշիլովոգրադ, Խարկով, Լիսիչանսկ, Կադիևկա

Հետադարձ կապ

Ժիրայր Դադասյան
Գեղարվեստական ղեկավար
Հեռ՝ (+374) 91 60 15 94
Էլ. Հասցե՝ [email protected]

Մանվել Խաչատրյան
Տնօրեն
Հեռ.՝ (+374) 91 81 55 50
Էլ. Հասցե՝ [email protected]

Կիմա Գալստյան
Հասարակայնության հետ կապերի պատասխանատու (PR Manager)
Հեռ․՝ (+374) 77 50 50 06
Էլ. Հասցե՝ [email protected]

📆 Հունիսի 2-ից 15-ը📍Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվում է The Black Box 20-րդ միջազգային փառատոնը, որի հոբելյանական ...
02/06/2026

📆 Հունիսի 2-ից 15-ը📍Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվում է The Black Box 20-րդ միջազգային փառատոնը, որի հոբելյանական պաշտոնական բացումն այսօր կազդարարի մեր «Խալի» բեմադրությունը։

Հատկանշական է, որ «Խալի»-ն կներկայացվի Պլովդիվի դրամատիկական թատրոնում, որը հիմնադրվել է 1881 թվականին և համարվում է Բուլղարիայի առաջին պրոֆեսիոնալ թատրոնը։

Ավելի քան 140 տարի այն եղել է երկրի մշակութային կյանքի կարևոր կենտրոններից մեկը՝ ձևավորելով բուլղարական թատերարվեստի պատմությունն ու հյուրընկալելով միջազգային հեղինակավոր նախագծեր🎭

♥️Մեզ այսօր հաջողությո՜ւն

Այսօր Մնջախաղի Թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանի ծննդյան օրն է 🎉❤️Թատրոնի ողջ անձնակազմը սիրո՜վ շնորհավորում է
02/06/2026

Այսօր Մնջախաղի Թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանի ծննդյան օրն է 🎉

❤️Թատրոնի ողջ անձնակազմը սիրո՜վ շնորհավորում է

Ուղևորվում ենք 📍Պլովդիվ՝ հայկական անանուն գորգի պատմությունը  հանդիսատեսի դատին հանձնելու նաև 🇧🇬բուլղարական բեմում։🤞🏻
01/06/2026

Ուղևորվում ենք 📍Պլովդիվ՝ հայկական անանուն գորգի պատմությունը հանդիսատեսի դատին հանձնելու նաև 🇧🇬բուլղարական բեմում։🤞🏻

🎉Շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 👧👦🎈
01/06/2026

🎉Շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 👧👦🎈

🕊Ինչպես Նկարել Թռչունհիմքում՝ Ժակ Պրևերի բանաստեղծությունները ❕❕Ներկայացման համար գործում է դպրոցական աբոնեմենտային համա...
31/05/2026

🕊Ինչպես Նկարել Թռչուն

հիմքում՝ Ժակ Պրևերի բանաստեղծությունները

❕❕Ներկայացման համար գործում է դպրոցական աբոնեմենտային համակարգը

🎨Եվ քնարապոչ թռչունը խաղում է,
Եվ Երեխան երգում է,
Եվ ուսուցիչը գոռում է.
—Ե՞րբ եք վերջացնելու այս կրկեսը
Բայց բոլոր երեխաները լսում են քնարապոչի երաժշտությունը…
Եվ դասարանի պատերը դանդաղ փլվում են,
Եվ պատուհաններն ավազ են դառնում,
Թանաքը՝ ջուր,
Գրասեղանները՝ ծառեր,
Կավիճը դառնում է ժայռ,
Եվ գրչի փետուրը թռչուն է դառնում…

Հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Ժիրայր Դադասյան
Ռեժիսոր՝ Իննա Հախնազարյան

Տոմսերի համար⬇️

📲 (+374) 98-123-132

https://www.tomsarkgh.am/hy/event/48322/Ինչպե-ս-նկարել-թռչուն.html

Հուլիս 5, 🕖19:00, 📍ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոն

 #Օֆլայն. Հունիս 27 🕗19:00📍ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոն📲❌16+ Պսիխոդրամա այն մասին, թե որքան ենք հեռացել օֆլայն կյանքից, եւ...
30/05/2026

#Օֆլայն. Հունիս 27 🕗19:00

📍ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոն

📲❌16+ Պսիխոդրամա այն մասին, թե որքան ենք հեռացել օֆլայն կյանքից, եւ անդադար օնլայն լինելով, չենք նկատում ամենակարևորը. մենք կորցրել ենք իրար զգալու հատկությունը...

Ներկայացման հերոսները փորձում են ցույց տալ՝ որքան վտանգավոր կարող է լինել անկենդան շփման քառակուսում հայտնվելն ու փնտրում են դեպի իրական կյանք եւ էմոցիաներ տանող ելքեր...

Տոմսերի համար⬇️
(+374) 98-123-132

https://www.tomsarkgh.am/hy/event/43897/Օֆլայն-I-Offline-I-Офлайн.html

Ռեժիսոր`
Արսեն Խաչատրյան

Դերասաններ`

Կարեն Խաչատրյան
Լուիզա Մելքոնյան

Երաժշտական ձեւավորում՝ Հայկ Կարոյի🎶

⏳
25/05/2026

🎭«Գահի ոգին». 🗓️Մայիսի 27-ին, ⌚️ժամը՝ 19:00

Տոմսերի համար👉🏻 https://www.tomsarkgh.am/hy/event/12335/Դիտեք-Գահի-ոգին-Soul-of-Throne.html

📲 098 123132

Ցնորք է ցոլում օրնիբուն,
Բարք է սփռում ամենուր,
Արգելք չկա, ցնորքն է տերն ու տիրակալը,
Այն ոչնչին էր սպասում։
Ոչնչի մեջ կա հարատեւ խենթ ակնթարթ։
Ինչ որ ունենք մերը չէ, ոչնչինն է ամենը....

Հեղինակ և բեմադրիչ՝ Յուրի Կոստանյան

Երաժշտական ձևավորում՝ Անուշ Գրիգորյան
Դերերում՝ Յուրի Կոստանյան և Անուշ Գրիգորյան

Հյուսիսային Մակեդոնիայում փայլելուց հետո «Դեպի Ներսը» կրկին Երևանյան բեմում է😍🐺Հունիս 29 🕖19:00📍ԵԹԿՊԻ Երիտասարդական թատր...
25/05/2026

Հյուսիսային Մակեդոնիայում փայլելուց հետո «Դեպի Ներսը» կրկին Երևանյան բեմում է😍

🐺Հունիս 29 🕖19:00

📍ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոն

Տոմսերի համար ⬇️

https://www.tomsarkgh.am/hy/event/44076/Դեպի-ներս-I-Inside-I-Внутрь.html

098 123132

Ըստ հին լեգենդներից մեկի Աստված մեղսավոր մարդուն, հատկապես կնոջը պատժելու համար երկնքից գայլի մորթի է նետում: Կինը վերափոխվում է մարդագայլի ու այդպես կրում իր պատիժը մինչ ապաշխարելը: Նա անվերջ ձգտում է լույսի, յուրաքնչյուր փորձ հանդիպում է փակուղու… դեռ ժամանակը չէ …Իսկ ե՞րբ է գալու այդ ժամանակը… Երբ իրապես թոթափի մարմնի ու իր ներսի ծանրությունը։

🎭Բեմադրիչ և դերակատար՝ Նաիրա Եդիգարյան

📆Հունիսի 2-ից 15-ը 📍Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի կունենա The Black Box 20-րդ միջազգային փառատոնը, որի հոբելյանական ...
23/05/2026

📆Հունիսի 2-ից 15-ը 📍Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի կունենա The Black Box 20-րդ միջազգային փառատոնը, որի հոբելյանական պաշտոնական բացումը կազդարարի մեր «Խալի» բեմադրությունը։

Այնպես որ հայկական անանուն գորգի պատմությունը շատ շուտով արդեն կհանձնենք հանդիսատեսի դատին նաև 🇧🇬բուլղարական բեմում։🤞🏻

Բեմադրիչ-խորեոգրաֆ՝ Ռիմա Պիպոյան
🎶Երաժշտություն՝ Հայկ Կարոյի, կատարումները՝ «Խազեր» երգչախմբից

Address

Yerevan

Telephone

+37491815550

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Երևանի Մնջախաղի Պետական Թատրոն | Yerevan State Pantomime Theatre posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Երևանի Մնջախաղի Պետական Թատրոն | Yerevan State Pantomime Theatre:

Share