Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա (Badminton Federation of Armenia)

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա (Badminton Federation of Armenia)

Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա (Badminton Federation of Armenia) Badminton Federation of Armenia

Հայաստանի պատանեկան առաջնություն, օր 3
10/05/2026

Հայաստանի պատանեկան առաջնություն, օր 3

Հայաստանի 2026թ. պատանեկան առաջնության արդյունքները.Տղամարդկանց մենախաղեր ____________🥇Գոռ Ենոքյան (Երևան)🥈Էդգար Հովհանն...
10/05/2026

Հայաստանի 2026թ. պատանեկան առաջնության արդյունքները.

Տղամարդկանց մենախաղեր
____________
🥇Գոռ Ենոքյան (Երևան)
🥈Էդգար Հովհաննիսյան(Երևան)
🥉Նարեկ Պողոսյան (Երևան)

Կանանց մենախաղեր
____________
🥇Էմի Սահակյան (Երևան)
🥈Լիլի Կիրակոսյան (Իջևան)
🥉Սիրանուշ Կիրակոսյան (Իջևան)

Տղամարդկանց զուգախաղեր
____________
🥇Գոռ Ենոքյան/Էդգար Հովհաննիսյան (Երևան)
🥈Մարկ Վարդանյան/Հրաչ Միսակյան (Երևան)
🥉Դավիթ Հովհաննիսյան/Արեգ Հակոբյան (Երևան)

Կանանց զուգախաղեր
____________
🥇Բիայնի Բալասանյան/Աննա Շահինյան (Երևան)
🥈Անիտա Արզումանյան/Լիլի Կիրակոսյան (Իջևան)
🥉Անի Կիչատյան/Էլիզա Հովհաննիսյան (Երևան)

Հայաստանի պատանեկան առաջնություն, օր 2 (մաս 3)📸 Photo credits: .abbas.b
09/05/2026

Հայաստանի պատանեկան առաջնություն, օր 2 (մաս 3)

📸 Photo credits: .abbas.b

Հայաստանի պատանեկան առաջնություն, օր 2 (մաս 2)
09/05/2026

Հայաստանի պատանեկան առաջնություն, օր 2 (մաս 2)

Հայաստանի պատանեկան առաջնություն, օր 2 (մաս 1)
09/05/2026

Հայաստանի պատանեկան առաջնություն, օր 2 (մաս 1)

Հայաստանի պատանեկան առաջնություն, օր 1
08/05/2026

Հայաստանի պատանեկան առաջնություն, օր 1

Մեկնարկեց Հայաստանի պատանեկան առաջնությունը 🇦🇲🏸Ներկայացնում ենք խաղերի ժամանակացույցը.- մայիսի 8 - 15:00-20:00- մայիսի 9...
08/05/2026

Մեկնարկեց Հայաստանի պատանեկան առաջնությունը 🇦🇲🏸

Ներկայացնում ենք խաղերի ժամանակացույցը.

- մայիսի 8 - 15:00-20:00
- մայիսի 9 - 13:00-18:00
- մայիսի 10 - 13:00-17:00

📸 Photo credits: .abbas.b

Ապրիլի 27-ից մայիսի 3-ը Երևանում կայացավ ուսումնամարզական հավաք Ռուսաստանի Խիմկի բադմինթոնի ակումբի պատանեկան խմբի հետ։Մ...
02/05/2026

Ապրիլի 27-ից մայիսի 3-ը Երևանում կայացավ ուսումնամարզական հավաք Ռուսաստանի Խիմկի բադմինթոնի ակումբի պատանեկան խմբի հետ։

Մեր մարզիկները հնարավորություն ունեցան մասնակցելու համատեղ մարզումներին, բարձրացնելու իրենց խաղային մակարդակը, ձեռք բերելու նոր փորձ և մրցակցելու տարբեր խաղաոճ ունեցող մարզիկների հետ։

Շնորհակալություն Խիմկի բադմինթոնի ակումբի մարզիչներին և մարզիկներին արդյունավետ համագործակցության, բարձր պրոֆեսիոնալիզմի և այս արժեքավոր մարզումային շաբաթվա համար։ Վստահ ենք, որ նման նախաձեռնությունները նպաստում են մարզական աճին և միջազգային կապերի ամրապնդմանը։ 🏸

Բադմինթոնի աշխարհում սպասվում է կարևոր փոփոխություն․ հաստատվել է նոր 3x15 միավորային համակարգը, որը կփոխարինի գործող 3x2...
26/04/2026

Բադմինթոնի աշխարհում սպասվում է կարևոր փոփոխություն․ հաստատվել է նոր 3x15 միավորային համակարգը, որը կփոխարինի գործող 3x21-ին։

📌 Ի՞նչ է նշանակում 3x15 համակարգը
- Խաղը կազմված կլինի առավելագույնը 3 սեթից, և յուրաքանչյուր սեթում հաղթում է առաջինը 15 միավոր հավաքող մարզիկը (2 միավոր առավելությամբ) 
- 3-րդ սեթում խաղացողները փոխում են կողմերը, երբ առաջինը հասնում են 8 միավորի։
- Եթե հաշիվը դառնում է 14-14, խաղը շարունակվում է մինչև որևէ մեկը ստանա 2 միավոր առավելություն, բայց ոչ ավել քան 21։

🔥 Ի՞նչ կփոխվի խաղում
- Ավելի արագ և ինտենսիվ խաղեր
Քանի որ սեթերը կարճ են, խաղերը կդառնան առավել դինամիկ և արագընթաց 
- Յուրաքանչյուր միավորը ավելի կարևոր կլինի
Սխալների արժեքը մեծանում է․ յուրաքանչյուր միավոր կարող է վճռորոշ լինել 
- Խաղերի ավելի կարճ տևողություն
Սա կօգնի էֆեկտիվորեն կազմակերպել մրցաշարերը և դարձնել խաղերը ավելի հարմար հեռուստատեսության և հանդիսատեսի համար 
- Մարզիկների ֆիզիկական բեռնվածության նվազում
Կարճ խաղերը կարող են նպաստել ավելի լավ վերականգնմանը և նվազեցնել գերծանրաբեռնվածությունը 

🤔 Ի՞նչ է սա նշանակում մեր մարզիկների համար
Նոր համակարգը պահանջում է՝
✔ ավելի արագ մտնել խաղի մեջ
✔ ավելի կայուն լինել առաջին միավորներից
✔ ավելի ճշգրիտ տակտիկական որոշումներ ընդունել

📢 Բադմինթոնը մտնում է նոր փուլ․
Ավելի արագ, ավելի ինտենսիվ, ավելի դիտարժան։

Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Խաչատրյանը և ադմինիստրատոր Լիլիթ Պողոսյանը մասնակցեցին բադմինթոնի եվր...
24/04/2026

Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Խաչատրյանը և ադմինիստրատոր Լիլիթ Պողոսյանը մասնակցեցին բադմինթոնի եվրոպական կոնֆեդերացիայի (BEC) կոնգրեսին, որը տեղի ունեցավ ապրիլի 22-23-ը Դանիայի Հորսենս քաղաքում։

Մեր ֆեդերացիայի ներկայացուցիչները մասնակցում են նաև բադմինթոնի միջազգային ֆեդերացիայի (BWF) տարեկան ընդհանուր ժողովին, որը անցկացվում է նույն քաղաքում՝ ապրիլի 24-25-ը։

Օրակարգի կարևոր հարցերից մեկը խաղերի միավորների հաշվարկման նոր համակարգի քննարկումն է՝ 3x15 ձևաչափով՝ ներկայում կիրառվող 3x21-ի փոխարեն։ Քվեարկությունը նախատեսված է վաղը։

📸 Photo credits: Badminton Europe

Address

Abovyan Street , 9 Building (community: Kentron)
Yerevan
0001

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա (Badminton Federation of Armenia) posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա (Badminton Federation of Armenia):

Share