Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Khachatur Abovyan House-Museum

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Khachatur Abovyan House-Museum

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Khachatur Abovyan House-Museum Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Khachatur Abovyan House-Museum, Perch Zeytuntsyan, 4, Yerevan.
(2)

The house-museum of the great Armenian enlightener, the first Armenian intellectual with European education-Khachatur Abovyan, allocated on the heights of picturesque Kanaker surrounded with a large and beautiful garden.

🏆 Կայացավ հանրապետական աբովյանագիտական օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը։Վաստակած միավորների հ...
05/06/2026

🏆 Կայացավ հանրապետական աբովյանագիտական օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը։

Վաստակած միավորների հիման վրա մասնակիցներն արժանացան «Բարձրագույն պարգևի», առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների ու մրցանակների։ Օլիմպիադայի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին գովասանագրերով։
Շնորհավորական խոսքով հանդես եկան Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը և ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը։

📽️ Հյուրերը հնարավորություն ունեցան դիտելու «Մեծերը մեծի մասին» ֆիլմը, որը ստեղծվել է «Վերք Հայաստանի» պատմավեպի 185-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

ℹ️ Հանրապետական օլիմպիադան «Վերք Հայաստանի»-ին նվիրված միջոցառումների շարքում առանձնանում էր իր ընդգրկմամբ՝ համախմբելով շուրջ 250 աշակերտի Հայաստանի տարբեր մարզերից։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, մեր գործընկեր կառույցներին, ինչպես նաև մասնակից դպրոցների ղեկավարներին, ուսուցիչներին և աշակերտներին՝ օլիմպիադայի կայացմանն ու հաջող ընթացքին նպաստելու, Խաչատուր Աբովյանի գրական ու գաղափարական ժառանգության հանդեպ հետաքրքրությունը պահպանելու և նոր սերնդին փոխանցելու գործում ունեցած կարևոր ավանդի համար։

———

📍 Երևան, Պերճ Զեյթունցյան 4

📞 +374(10) 28 16 87

#ԽաչատուրԱբովյան

🥳Հունիսի 1-ը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում անցավ գունեղ, ջերմ և երաժշտական մթնոլորտում։🌟«Բյուր աստղ» համերգային ծրա...
01/06/2026

🥳Հունիսի 1-ը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում անցավ գունեղ, ջերմ և երաժշտական մթնոլորտում։

🌟«Բյուր աստղ» համերգային ծրագրի փոքրիկները փայլեցին իրենց տաղանդով՝ ներկաներին պարգևելով գեղեցիկ կատարումներ, ժպիտներ և անմոռանալի հույզեր։

Շնորհավորում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը և մաղթում անհոգ ու երջանիկ մանկություն բոլոր փոքրիկներին։ 💙✨

✒️ «Մեկ երեխա տեսնելիս, սիրտս հետը գնում ա։ Ութ տարեկան վախտս էլ էս պակասությունն ունեի։ Հենց ձեռս փող կընկներ թե չէ, իս...
01/06/2026

✒️ «Մեկ երեխա տեսնելիս, սիրտս հետը գնում ա։ Ութ տարեկան վախտս էլ էս պակասությունն ունեի։ Հենց ձեռս փող կընկներ թե չէ, իսկույն կվազեի բազարը, միրգ կառնեի ու իմ թայդաշ երեխեքանցը կուտացնեի։ Շատ էլ ծեծ եմ կերել էս մասին, ամա, խելքս գլուխս չի՛ էկել»: ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

🎊 Շնորհավո՜ր Երեխաների պաշտպանության միջազգային օր։

#Հունիսի1 #ԵրեխաներիՊաշտպանությանՕր #ԽաչատուրԱբովյան

🥳Օլիմպիադայի հարգելի՛ մասնակիցներ, հրապարակում ենք արդյունքները։🧷Արդյունքների բողոքարկման համար կարող եք դիմել 24 ժամվա ...
01/06/2026

🥳Օլիմպիադայի հարգելի՛ մասնակիցներ, հրապարակում ենք արդյունքները։

🧷Արդյունքների բողոքարկման համար կարող եք դիմել 24 ժամվա ընթացքում։

📌Հիշեցնենք, որ օլիմպիադայի պաշտոնական ամփոփումը տեղի կունենա Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում հունիսի 4-ին՝ ժամը 13:00-ին։

🎓Հաղթողները կպարգևատրվեն առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներով, մրցանակներով, իսկ բոլոր մասնակիցները կստանան գովասանագրեր։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին աջակցության, իսկ դպրոցներին՝ ակտիվ մասնակցության և ներգրավվածության համար։

😇Մաղթում ենք հետագա հաջողություններ և նոր ձեռքբերումներ։

ԱԲՈՎՅԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ N Դպրոցների ցանկ ԵՐԵՎԱՆ 1 1. ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց (1 խումբ) 2. ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց (2 խումբ) 14 10 2 3. Երևանի Հայ-չինական բարեկամության...

🇦🇲 Մայիսի 28-ը հայ ժողովրդի կամքի, ազատատենչ ոգու և դարավոր պայքարի հաղթական արգասիքն է։ 1918 թվականի այս օրը վերածնվեց ...
28/05/2026

🇦🇲 Մայիսի 28-ը հայ ժողովրդի կամքի, ազատատենչ ոգու և դարավոր պայքարի հաղթական արգասիքն է։ 1918 թվականի այս օրը վերածնվեց հայոց պետականությունը՝ հիմք դնելով ազգային ինքնիշխանությանը և քաղաքական զարթոնքին։

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը շնորհավորում է բոլորիս այս նվիրական տոնի առթիվ։ Թող անկախության խորհուրդը և կրթված, լուսավոր պետություն ունենալու ձգտումը միշտ անսասան մնան մեզանում։

#Մայիսի28 #ԱռաջինՀանրապետություն #ՀանրապետությանՕր #ԽաչատուրԱբովյան #ԱբովյանիՏունԹանգարան

👪 Սիրելի՛ ծնողներ, շտապե՛ք գրանցել ձեր երեխաներին այս ամառային դպրոցին, պարգևե՛ք նրանց հետաքրքիր և օգտակար ժամանց։ԾՐԱԳՐՈ...
26/05/2026

👪 Սիրելի՛ ծնողներ, շտապե՛ք գրանցել ձեր երեխաներին այս ամառային դպրոցին, պարգևե՛ք նրանց հետաքրքիր և օգտակար ժամանց։

ԾՐԱԳՐՈՒՄ.
🎨 նկարչություն,
🧵ասեղնագործություն,
🐑 թաղիքագործություն,
🤾‍♂️ ազգային բակային խաղեր,
🎎 տիկնիկային ինտերակտիվ ներկայացումներ,
👩‍🎓 կրթական ծրագրեր,
🏛 այցելություն թանգարաններ։

Ե՞ՐԲ`
🗓 հունիսի 10-ից հունիսի 24-ը,
⏰️ ժամը՝ 10:00-13:00:

ՈՐՏԵ՞Ղ`
📍 Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում (Պերճ Զեյթունցյան 4)։

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ`
🧒 10-13 տարեկան երեխաները։

☎️ Արժեքներին ծանոթանալու կամ գրանցվելու համար զանգահարել
010 284686 հեռախոսահամարով։

🏡 Նշենք, որ թանգարանն ունի 1 հեկտար կանաչապատ և պարսպապատ տեսահսկվող տարածք:

🎊Հունիսի 1-ը թանգարանում լինելու է տոնական ու երաժշտությամբ լի։Հունիսի 1-ին՝ ժամը 14:00-ին, սիրով հրավիրում ենք Խաչատուր...
25/05/2026

🎊Հունիսի 1-ը թանգարանում լինելու է տոնական ու երաժշտությամբ լի։

Հունիսի 1-ին՝ ժամը 14:00-ին, սիրով հրավիրում ենք Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան՝ ներկա գտնվելու «Բյուր աստղ» խորագրով համերգային ծրագրին և ցուցահանդեսին։

«Մաեստրո» հասարակական մշակութային կազմակերպությունը, համագործակցելով Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամ հետ, պատանի շնորհալի երաժիշտների և կատարողների մասնակցությամբ այդ օրը հանդես կգա երաժշտական կատարումներով՝ երեխաներին պարգևելով գեղեցիկ ու հիշարժան տոն։

«Մաեստրո» ՀՄԿ-ի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Բյուր աստղ» համատեղ նախագիծը սիրով սպասում է արվեստի բոլոր սիրահարներին։

🏛️ Երևան, Պերճ Զեյթունցյան 4
📞 +374 10 28-16-87, +374 33 28-46-86

#ԲյուրԱստղ #համերգ #ցուցահանդես #ԽաչատուրԱբովյան

22/05/2026
20/05/2026

‼️ Կայացավ աբովյանագիտական հանրապետական օլիմպիադան

«Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 185-ամյակին նվիրված օլիմպիադային մասնակցեցին ՀՀ տարբեր դպրոցների ավելի քան 250 աշակերտներ։

Տեսանյութում ներկայացվում են այս աննախադեպ և մեծամասշտաբ օլիմպիադայի մանրամասները։

Շնորհակալ ենք լուսաբանման համար։

Օլիմպիադայի հարգելի՜ մասնակիցներ, տեղադրում ենք սույն թվականի մայիսի 19-ին տեղի ունեցած աբովյանագիտական հանրապետական օլի...
20/05/2026

Օլիմպիադայի հարգելի՜ մասնակիցներ, տեղադրում ենք սույն թվականի մայիսի 19-ին տեղի ունեցած աբովյանագիտական հանրապետական օլիմպիադայի թեստը։

Արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն հունիսի 1-ին։

Ստորև նշվածներից ո՞րն է Խ. Աբովյանի առաջին բանաստեղծությունը (0.25): ա. «Ետու՞ր զվերջին հանբոյր հրաժարման» բ. «Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց» գ. «Նախ...

Address

Perch Zeytuntsyan, 4
Yerevan
0052

Opening Hours

Monday 09:30 - 17:00
Tuesday 09:30 - 17:00
Wednesday 09:30 - 17:00
Thursday 09:30 - 17:00
Friday 09:30 - 17:00
Saturday 10:00 - 15:00

Telephone

+37410284686

Alerts

Be the first to know and let us send you an email when Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Khachatur Abovyan House-Museum posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Khachatur Abovyan House-Museum:

Share