Պետական գույքի կառավարման կոմիտե

Պետական գույքի կառավարման կոմիտե Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Պետական գույքի կառավարման կոմիտե, Government Organization, Տիգրան Մեծի պող. 4, Yerevan.

Կոմիտեի նպատակներն են`
- պետական գույքի կառավարման (այդ թվում՝ մասնավորեցման, օտարման, լուծարման, օգտագործման, սպասարկման) արդյունավետության բարձրացումը․
- պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը և գույքի հանրային օգտակարության բարձրացումը․
- պետական գույքի գույքագրումը և ամբող

ջական հաշվառումը.
պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետության բարձրացումը․
- պետական գույքի կառավարման ոլորտում պետություն-մասնավոր հատված փոխշահավետ գործընկերության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և նոր գործիքակազմի ներդրումը․
- պետական գույքային հարաբերությունների կարգավորումը և շարունակական բարեփոխումը:
Կոմիտեի խնդիրներն են՝
- պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման ծրագրային կառավարման բարեփոխումը․
- պետական գույքի մասնավորեցման, օտարման, երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալության, անհատույց օգտագործման տրամադրման ընթացակարգերի պարզեցումը, վարչարարության կրճատումը, գործընթացի թափանցիկության և հրապարակայնության ապահովումը․
- պետական գույքի գրավչությունը և վաճառքի խթանումն ապահովելու համար պետական գույքի մասնավորեցման և օտարման գործընթացում առավել գործուն և արդյունավետ գործիքակազմի կիրառումը․
- չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործվող պետական գույքը տնտեսական շրջանառության մեջ դնելու աշխատանքների իրականացումը․
- պետության գործառույթների համար անհրաժեշտ պետական գույքի կազմի և ճիշտ (նախընտրելի) կառուցվածքի սահմանումը․
պետական գույքի հաշվառման բնագավառում արդիական միջոցների ներդրումը․
- պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում արդյունավետ գործիքակազմի կիրառումը՝ կոնցեսիոն և հավատարմագրային կառավարման հանձնելու ճանապարհով․
- պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունքներից ելնելով պատասխանատվության և կատարված աշխատանքի խրախուսման բնագավառում նոր գործիքակազմի ներդրումը:

💻 Համայնքային գույքի աճուրդով օտարման գործընթացը թվայնացվում է։ ℹ️ Այսուհետ www.e-auctions.am հարթակում կիրականացվեն ոչ ...
22/04/2026

💻 Համայնքային գույքի աճուրդով օտարման գործընթացը թվայնացվում է։
ℹ️ Այսուհետ www.e-auctions.am հարթակում կիրականացվեն ոչ միայն պետական, այլ նաև համայնքային գույքի օտարման աճուրդները։
🗓️ Ապրիլի 8-20-ն անցկացված վերապատրաստումների ընթացքում 70 համայնքի շուրջ 200 աշխատակիցներ ստացան անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ էլեկտրոնային աճուրդների կազմակերպման նպատակով։
🔗 Այլ մանրամասներ՝ stateproperty.am/article/1692

ℹ️ Պետական գույքի կառավարման կոմիտեն www.e-auctions.am պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգի միջոցով օտարման է ն...
20/04/2026

ℹ️ Պետական գույքի կառավարման կոմիտեն www.e-auctions.am պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգի միջոցով օտարման է ներկայացրել Երևանում և ՀՀ մարզերում գտնվող մի շարք անշարժ գույքեր։
✅ Հետաքրքրված անձինք/կազմակերպությունները կարող են մասնակցել պետական գույքի օտարման գործընթացին՝ հավասար, թափանցիկ և հասանելի պայմաններով։
🏢 Գույքի ցանկը՝ stateproperty.am/article/1691
📞 011 52 39 86
📩 [email protected]

📌 Ներկայացված աճուրդներին մասնակցելու միջոցով քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են հավակնել վարձակալել տարածքնե...
18/04/2026

📌 Ներկայացված աճուրդներին մասնակցելու միջոցով քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են հավակնել վարձակալել տարածքներ՝ սննդի կազմակերպման (բուֆետ), մարզական, մշակութային, վճարային տերմինալի տեղադրման, գրասենյակային, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն իրականացնելու նպատակով։

Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել է վարձակալության ենթակա տարածքների առաջիկա աճուրդները։Ներկայացված աճուրդներին մասնակցելու միջոցով քաղաքացիներն.....

ℹ️ ՀՀ կառավարությունն ապրիլի 2-ի նիստում ընդունել է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ներկայացված հետևյալ նախագծե...
02/04/2026

ℹ️ ՀՀ կառավարությունն ապրիլի 2-ի նիստում ընդունել է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ներկայացված հետևյալ նախագծերը․
✅ Համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով՝ գործընթացի առավելագույն թափանցիկություն, մրցակցային հավասար պայմաններ և հանրային վերահսկողության բարձր մակարդակ ապահովելու նպատակով,
✅ Կոմիտեի կողմից իրականացված իրավական գործընթացի արդյունքում «Օպերա-Քլաբ» ՍՊԸ-ից պետությանը վերադարձված Թումանյան փողոց 54 և Մաշտոցի պողոտա 46 շինություն հասցեում գտնվող շենքից 1050 քմ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով կամրացվի Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին,
✅ Նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ պետությանն անհատույց հանձնվող շարժական գույքի ընդունման ընթացակարգը կբարեփոխվի՝ արդյունքում նվազեցնելով ավելորդ վարչարարությունը։
#ՊետգույքիՆախագծեր

02/04/2026

ℹ️ Պետական գույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել 33 անշարժ գույք։
📌 Որտե՞ղ են գտնվում այդ գույքերը,
📌 Ի՞նչ արժեքներով են ներկայացվել աճուրդի,
📌 Ի՞նչ նպատակային նշանակություն ունեն,
📌 Եվ ինչու՞ որոշվեց դրանք օտարել էլեկտրոնային աճուրդով։
⬇️ Նշված և այլ հարցերի պատասխանները՝ Լուրերի անդրադարձում։
🔗 33 անշարժ գույքի վերաբերյալ մանրամասնները՝ e-auctions.am/lot?category=1

ℹ️ Պետական գույքի կառավարման կոմիտեի ավելի քան երեք տասնյակ գույք ներկայացվեց անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի խոշոր...
30/03/2026

ℹ️ Պետական գույքի կառավարման կոմիտեի ավելի քան երեք տասնյակ գույք ներկայացվեց անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի խոշորագույն՝ TOON EXPO ցուցահանդեսին։
🔗 Մանրամասները՝ stateproperty.am/article/1690

📌 Ներկայացվել են «Մրցունակության հեռանկար» ուսումնասիրության նախնական արդյունքները, այդ թվում՝ Հայաստանում պետական մասնա...
20/03/2026

📌 Ներկայացվել են «Մրցունակության հեռանկար» ուսումնասիրության նախնական արդյունքները, այդ թվում՝ Հայաստանում պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման առանձնահատկություններին վերաբերող վերլուծությունները։
🔗 Մանրամասները՝ stateproperty.am/article/1686

ℹ️ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց պետությանը վերադարձված Երևանի Գ. Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող...
19/03/2026

ℹ️ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց պետությանը վերադարձված Երևանի Գ. Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող 7090 քմ մակերեսով հողամասը Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրացնելու վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագիծը։
📌 Փաստացի, նշված հասցեում գտնվող թվով 5 հողամաս վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել Շրջակա միջավայրի նախարարությանը։
📌 Հավելենք, որ 2026թ․ մարտի 19-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Կոմիտեին են փոխանցվել 34 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց։

ℹ️ Մարտի 18-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Բաբայանն ընդունել է Տնտեսա...
18/03/2026

ℹ️ Մարտի 18-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Բաբայանն ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD), ինչպես նաև «Սիվիտտա» ընկերության ներկայացուցիչներին։
✅ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման առանձնահատկություններին, կիրառվող մեխանիզմներին և նոր քաղաքականության մշակմանը:
🔗 Այլ մանրամասներ` stateproperty.am/article/1684

📢 Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է մրցույթՀաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության պետի թափու...
16/03/2026

📢 Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է մրցույթ
Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության պետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով։
🗓 Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 20.03.2026թ. ներառյալ
📝 Թեստավորման փուլը՝ 14.04․2026թ․, ժամը՝ 11:00
📄 Հարցազրույցի փուլը՝ 16.04.2026թ․, ժամը՝ 11:00
🔗 Կրթության, աշխատանքային ստաժի, պահանջվող մասնագիտական գիտելիքների, հմտությունների և այլ մանրամասների մասին` stateproperty.am/statement/1053

📢 «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է գույքի գնահատում իրականացնող լիցենզավորված մասնագետ ներգրավե...
12/03/2026

📢 «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է գույքի գնահատում իրականացնող լիցենզավորված մասնագետ ներգրավելու մասին։
✅ Աշխատանքային պարտականությունների շրջանակում հիմնականում իրականացվելու է տրանսպորտային միջոցների գնահատում։
✅ Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
📞 Մանրամասների համար զանգահարել 010 561421 հեռախոսահամարին։

05/03/2026

ℹ️ Պետական գույքի կառավարման կոմիտեի 2025 թվականի գործունեության հիմնական ուղղություններն ու արձանագրված արդյունքները․ դիտեք Լուրերի ռեպորտաժում։

Address

Տիգրան Մեծի պող. 4
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411523536

Alerts

Be the first to know and let us send you an email when Պետական գույքի կառավարման կոմիտե posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Պետական գույքի կառավարման կոմիտե:

Share