ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia

ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia The official page of the Office of the President of the Republic of Armenia

29/05/2026

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել բացման խոսքով:

Ավելին` https://shorturl.at/EsGZp

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ մի խումբ քաղաքացիներ արժանա...
28/05/2026

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ մի խումբ քաղաքացիներ արժանացել են պետական բարձր պարգևների։

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նստավայրում, որտեղ պետական պարգևները հանձնվել են նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և հյուրեր։

Ողջունելով ներկաներին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ՝ բարձր գնահատելով պարգևների արժանացած քաղաքացիների ներդրումն ու ծառայությունները հայրենիքի զարգացման գործում։

Ավելին` https://shorturl.at/Dmioi
Տեսանյութը` https://youtu.be/A8QtuDuAJM0?si=-qgzhT2P51a3uKI4

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձ...
28/05/2026

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձր ղեկավարության հետ Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Հանրապետության օրվա առիթով կազմակերպված տոնական զորահանդեսին։

Ավելին` https://bit.ly/4dCPr28

Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի առթիվ։1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը, հա...
28/05/2026

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի առթիվ։

1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը, հաղթահարելով պատերազմի, ցեղասպանության և պետականազրկման ծանրագույն հետևանքները, վերականգնեց իր անկախ պետականությունը։ Դարերի ընդմիջումից հետո ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետությունը ոչ միայն քաղաքական իրողություն էր, այլև ազգային կամքի, ինքնության պահպանման և ապագայի հանդեպ հավատքի վերածնունդ։

Առաջին Հանրապետության հիմնադրումը տեղի ունեցավ բացառիկ ծանր պայմաններում։ Գոյաբանական սպառնալիքների, մարդկային ու նյութական ահռելի կորուստների պայմաններում մեր ժողովուրդը կարողացավ ձևավորել պետական կառավարման համակարգ, ազգային բանակ, դիվանագիտական հարաբերություններ և միջազգային ներկայություն։

Թեպետ Առաջին Հանրապետության գոյությունը տևեց ընդամենը երկու տարի, դրա պատմական նշանակությունն անհամեմատ ավելի լայն ու խորքային է։ Այն դարձավ հայկական պետականության վերածննդի հիմքը և անկախ ապրելու մեր ժողովրդի կամքի կենսունակության ամենախոսուն ապացույցը։

Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ։ Այն ամենօրյա պատասխանատվություն է՝ պահանջող քաղաքական հասունություն, ազգային ինքնագիտակցություն և հանրային համերաշխություն։

Այսօր ևս Հայաստանը կանգնած է բարդ և վճռորոշ մարտահրավերների առաջ։ Մեր ինքնիշխանության ամրապնդումը, պետական ինստիտուտների կայուն զարգացումն ու անվտանգ ապագայի կառուցումը պահանջում են հավաքական պատասխանատվություն և պետական մտածողություն։ Մեր պատմական փորձը վկայում է, որ հայ ժողովուրդը կարողացել է հաղթահարել ամենածանր փորձությունները, երբ առաջնորդվել է միասնականության, փոխադարձ հարգանքի և ազգային համախմբման սկզբունքներով։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր փորձություն են լինելու մեր ժողովրդավարության, պետական համակարգի կայունության և հանրային հասունության համար։ Դրանք պետք է դառնան ազատ կամարտահայտման, օրենքի գերակայության և քաղաքական մշակույթի ամրապնդման հերթական հաստատումը։ Ժողովրդավարական պետության ամրությունը սկսվում է քաղաքացու պատասխանատու մասնակցությունից և հանրային վստահության պահպանությունից։

Այս օրը մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ անկախությունն ու պետականությունը ձեռք բերված և անփոփոխ արժեքներ չեն, այլ դրանք պահպանելու, ամրապնդելու և հաջորդ սերունդներին փոխանցելու շարունակական հանձնառություն են։

Մաղթում եմ, որ համերաշխության, պատասխանատվության և պետական մտածողության շնորհիվ կարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և կառուցել անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ ապագա։

Տոնդ շնորհավո՛ր, Հանրապետություն:

27/05/2026

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մերի Ալավերդյանի երդման արարողությունը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետությ...
12/05/2026

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոմա Ջեհու-Ապպիան (նստավայրը՝ Մոսկվա)։

Ողջունելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման։

«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ։ Մենք վերջին տարիներին մեր արտաքին քաղաքականությունը ուղղել ենք նաև դեպի Ենթասահարական Աֆրիկա։ Եվ այդ համատեքստում շատ կարևոր է Գանայի դերը՝ որպես մայրցամաքի կայունությունն ապահովող և նաև Աֆրիկյան միությունում կարևորագույն ազդեցություն ունեցող երկիր։
Կարծում եմ՝ մենք առաջին հերթին պետք է զարգացնենք մեր հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները, որոնք մանրամասն քննարկման կարիք ունեն։

Այնպես որ, շնորհավորում եմ նաև այն առումով, որ այժմ ունենք դեսպան, որը պատրաստակամ կլինի աշխատել այս ուղղությամբ և առաջ տանել մեր համագործակցությունը»,- նշել է Հանրապետության նախագահը։
Նախագահը կարևորել է երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումը և բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ որպես համագործակցության զարգացման կարևոր նախադրյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության, կրթության, զբոսաշրջության, թանկարժեք մետաղների և քարերի մշակման, ինչպես նաև այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են նաև ուսանողների փոխանակման ծրագրերի և կրթական կապերի զարգացման հեռանկարներին։
Դեսպան Կոմա Ջեհու-Ապպիան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Հանրապետության նախագահին փոխանցել Գանայի Հանրապետության նախագահ Ջոն Դրամանի Մահամայի ջերմ ողջույնները։

«Շնորհակալություն, պարոն նախագահ, այս հնարավորության համար։ Մենք մշտապես բաց ենք ձեր երկրի նման երկրների հետ համագործակցության հնարավորությունների իրագործմանը»,- նշել է դեսպանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով կապերի ամրապնդման հնարավորություններին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հ...
12/05/2026

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության դեսպան Թուֆիկ Ջուամայը։

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Ավելին՝ https://bit.ly/4wEd5mi

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավու...
11/05/2026

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել առաքելության բազմամյա գործունեության համար: «Դուք կարևորագույն առաքելությամբ եք հիմա Հայաստանի Հանրապետությունում: Կարող եմ ասել, որ մեր ժողովրդավարական ինստիտուտների կայացման, հատկապես՝ ընտրական ինստիտուտի ձևավորման գործում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դերը շատ զգալի և կարևոր է։ Վստահ եմ, որ այս անգամ ևս ձեր աջակցությամբ, օգնությամբ և մեթոդաբանության կիրառմամբ մենք կանցկացնենք ժողովրդավարական, ազատ և թափանցիկ ընտրություններ։ Այս ամենի արդյունքում ամենակարևորն այն է, որ ժողովուրդը վստահ լինի, որ իր ձայնն իսկապես տեղ է հասել»,- նշել է նախագահը։

Ավելին` https://bit.ly/4dAVHqT

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախաձեռնությամբ իրականա...
11/05/2026

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախաձեռնությամբ իրականացվող «Երևանյան քաղաքացիական ճամփորդություն» կրթական նախագծի շրջանակներում նախագահական նստավայր այցելած Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների:

Սովորողները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել համալիրի պատմությանը: Շրջայցի ավարտին նրանք հանդիպել են նախագահին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դպրոցականների հետ զրուցել է կրթության, գիտակից ու պատրաստված քաղաքացի դառնալու կարևորության և մի շարք այլ թեմաների մասին:

Հանդիպման ավարտին սովորողները նախագահին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը տարբեր թեմաների վերաբերյալ:

09/05/2026

Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագաh Վահագն Խաչատուրյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին:

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ:

Նախագահը ծաղիկներ է դրել զոհվածների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Address

Մարշալ Բաղրամյան 26/1
Yerevan
0019

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia:

Share