ReForm Armenia

ReForm Armenia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ReForm Armenia, Political organisation, Yerevan.

«Անտեսել պետք չէ»   Բոլոր այն ուժերը և քաղաքական գործիչներն ովքեր փորձում են անտեսել կամ առհամարել նախկին քաղաքական գործ...
29/09/2018

«Անտեսել պետք չէ»

Բոլոր այն ուժերը և քաղաքական գործիչներն ովքեր փորձում են անտեսել կամ առհամարել նախկին քաղաքական գործիչներց և քաղաքական ուժերից սպասվող վտանգները, նշանակում է կա՜մ կորցրել են իրականության զգացումը, կա՜մ փորձում են փափուկ բարձ դնել ներկայիս իշխանությունների գլխի տակ, այդպիսով թուլացնելով նրանց զգոնությունը: Շատ վտանգավոր իրավիճակ կստեղծվի, եթե մեկ ընդհանուր դրոշի տակ համախմբվեն Ռ. Քոչարյանը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և մնացած փոքր և միջին քաղաքական ուժերը, որոնք երկար տարիներ եղել են երկրի իշխանության գլխին: Այս աստիճան ինքնավստահությունը, որն այսօր տիրում է ներկայիս իշխանությունների մոտ, կարող է ճակատագրական լինել: Չմոռանանք, որ նախկին քաղաքական ուժերն իրենց իշխանությունը կորցրեցին, հենց ինքնավստահության պատճառով:

«Գյուղերը կրկին անտեսված են»Ցավալի է, որ հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ չունի գյուղական համայնքն...
29/09/2018

«Գյուղերը կրկին անտեսված են»

Ցավալի է, որ հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ չունի գյուղական համայնքների խնդիրներին անդրադառնալու համար: Նախ նկատենք, որ գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական խնդիրներն այնքան շատ են, որ հետհեղափոխական էյֆորիան շատ մեծ տեմպերով սկսել է նվազել: Այսօր գյուղացին կրկին մենակ է իր խնդիրների հետ: Ոչ մի գյուղական համայնքում չեք հանդիպի մարդկանց, որոնք կողջունեն կառավարության՝ համայնքների խոշորացման ծրագիրը, դրա մասին շատ լավ գիտի նաև վարչապետը, բայց մինչ օրս ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Գյուղական շատ համայնքներում մինչ օրս լուրջ խնդիրներ կան ոռոգման և խմելու ջրի հետ կապված, կառավարությունը կրկին ոչ մի տեսանելի քայլեր չի կատարում և նմանատիպ խնդիրներ իրոք բազմաթիվ են, սակայն ոչ մի տեսանելի քայլեր չկան: Գյուղացին այսօր կարիք ունի պետական աջակցության, իսկ այդ աջակցության բացակայությունը շատ կարճ ժամանակ հետո կրկին բերելու է անվստահություն սեփական իշխանությունների հանդեպ: Կցանկանանք նկատել, որ մարզերում և հատկապես գյուղերում իշխանությունների նկատմամբ անվստահությունը, ինքնին մեծ վտանգ է իշխանության համար: Յուրաքանչյուր գյուղացի կարիք ունի պետական աջակցության, նման պայմաններում միանշանակ կարող ենք ասել որ կայուն և ապահով գյուղացին, կայուն և ապահով պետության հիմնական գրավականն է:

«Մեծ է վտանգը»   Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո, բավականին վատ կացության մեջ է հայտնվել Բարգավաճ Հայաստա...
29/09/2018

«Մեծ է վտանգը»

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո, բավականին վատ կացության մեջ է հայտնվել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Ակնհայտ է, որ նրա շատ անդամներ չհասկացան, որ երկրում իրողություններ են փոխվել և պետք է վերջ դնել նախկին իշխանություններից ժառանգություն մնացած գործելաոճին: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում նրանք այնպիսի սխալներ թույլ տվեցին, որը ուղղակիորեն ազդեց նրանց առանց այնել օր օրի իջնող վարկանիշի վրա: ԲՀԿ-ն անկասկած մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն ինչ կարգավիճակով դա այսօր մեծ հարցականի տակ է: ԲՀԿ-ն շատ լուրջ պետք է վերանայի իր քաղաքականությունը, հակառակ դեպքում կարող է չհուսալ, որ մարզերում կունենա ավելի մեծ ընտրազանգված՝ քան Երևանում:
Այսօրվա իշխանությունները պետք է գիտակցեն մի կարևոր հանգամանք, որ ԲՀԿ-ին այս չափ պատվազրկելու գործընթացի արդյունքում, նրանք կորցնելու են ԱԺ-ում վերջինիս աջակցությունը, ինչը ժամանակին օգնեց նրանց իշխանության գալ: Իշխանությունների կողմից ԲՀԿ-ին կորցնելու դեպքում, մեծ է հավանականությունը, որ Աժ-ում կմիավորվեն ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն, որոնց միավորման դեպքում անչափ տհաճ անակնկալներ է սպասվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Փաստացի երկրի ներքաղաքական կյանքում շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, ամենավտանգավորն այն է, որ նման քաղաքական պրոցեսների արդյունքում մենք կարող ենք ականատես լինել հակասահմանադրական գործողությունների:

«Կոչ Շարմազանովին»   Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, վերջերս լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում...
29/09/2018

«Կոչ Շարմազանովին»

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, վերջերս լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում, բավական ուշագրավ դիտարկումներ էր արել: Նախ նշել էր, որ իրենք ամեն գնով պաշտպանում և պահպանում են Սահմանադրությունը և այսօր նրանք ակնհայտ տեսնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արվում են հայտարարություններ և փորձեր են կատարվում կատարել որոշակի գործընթացներ, որոնք հակասահմանադրական են: Եվ իրոք, իրավական տեսանկյունից կան նման գործընթացներ, բայց դա անհասկանալի և ըմբռնելի չէ ժողովրդի կողմից, երբ դրա մասին խոսում է այն քաղաքական գործիչը, որը մինչ օրս մաս է կազմում մի քաղաքական ուժի, որը երկար տարիներ թալանել և կեղեքել է հայ ժողովրդին, որը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իր իսկ սեփական ժողովրդի նկատմամբ և այսօր հայտնվելով իշխանական կուլիսներում փորձում է սահմանադրական կարգի պաշտպանի և երկիրը հակասահմանադրական գործընթացներից փրկելու քայլեր նախաձեռնողի դիրքում հանդես գալ: Կներե՜ք բայց ոչ, դա հասկանալի և ընդունելի չէ մի ժողովրդի կողմից, ով ձեր կառավարման տարիներին մատնվել է անտերության, խոնարհվել սովի և անարդարության առաջ: Ձեզ պարոն Շարմազանով, սեփական իմիջը փրկելու համար ավելի լավ կլինի Ձեր ժողովրդավարության և ժողովրդականության վերաբերյալ գիտելիքները ներդնեյք գիտական աշխատություններում, քան փորձեր կատարեյք այդ գիտելիքներն օգտագործել ի պաշտպանություն մի ռեժիմի, որը ժողովրդավարության քողի տակ թալանել է մի ամբողջ պետություն, դժբախտացրել իր երկրի հազարավոր քաղաքացիների:

«Մտահոգիչ լուրեր Ադրբեջանից»   Օրերս՝ համաձայն Ադրբեջանի և Բելոռուսիաի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի, Ադրբ...
29/09/2018

«Մտահոգիչ լուրեր Ադրբեջանից»

Օրերս՝ համաձայն Ադրբեջանի և Բելոռուսիաի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի, Ադրբեջանին է մատակարարվել «Պոլոնեզ» օպերատիվ-տակտիկական հրթիռների հերթական խմբաքանակը: Նշենք, որ Ադրբեջանն այդ հրթիռային համակարգերի նկատմամբ հետաքրքրություն սկսեց ցուցաբերել այն բանից հետո, երբ Հայաստաը ձեռք բերեց «Իսկանդեր» գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգերը:

«ԼԳՏԲ-ի ֆենոմենը»    Օրերս Երևանյան ակումբներից մեկում (անունը չի նշվում՝ գովազդ չդիտարկելու համար) տեղի է ունեցել այսպե...
29/09/2018

«ԼԳՏԲ-ի ֆենոմենը»

Օրերս Երևանյան ակումբներից մեկում (անունը չի նշվում՝ գովազդ չդիտարկելու համար) տեղի է ունեցել այսպես կոչված ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչների հավաքույթ՝ փարթի, որին հրավիրված են եղել կառավարության անդամներ, նրանց նախօրոք հորդորված է եղել, որ հավաքույթին ներկայանան ոչ աշխատանքային հագուստով՝ ավելորդ ուշադրություն չգրավելու համար: Հոյակապ է, որ նոր իշխանությունների օրոք «ժողովրդավարության» այսպիսի պրոգրեսիա ենք արձանագրել, սակայն շատ ցավալի է, որ մեր իշխանության որոշ անդամներ, չեն գիտակցում հայ ընտանիքի դերը մեր ազգապահպանության գործում և պետական մակարդակով ԼԳՏԲ համայնքի քարոզներին և ցուցաբերվող աջակցությանը զուգահեռ, կարելի է նույն ոգևորությամբ մեծարել հայ ընտանիքի բարոյական կերպարի և ազգապահպանության գործում անփոխարինելի դերի մասին:
Դարեր շարունակ հայապահպանության գործում անուրանալի ավանդ են ունեցել հայ առաքելական եկեղեցին և հայ ավանդական ընտանիքը, այսօր պետական բոլոր այրերին կցանկանայ հորդորել, որ անկախ իրենց «ժողովրդավարական» հայացքներից, պետք չէ վտանգել և պետակա աջակցությունից դուրս թողնել այն հիմնական մասնիկները, որոնք հիմնական դերակատարություն ունեն աշխարհում մեր ազգապահպանության գործում:

«ՏԱՐՕՐԻՆԱԿ Է, ԲԱՅՑ ՓԱՍՏ»Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեմայով քննարկումներ սկսելուն ընդառաջ, բոլոր ...
29/09/2018

«ՏԱՐՕՐԻՆԱԿ Է, ԲԱՅՑ ՓԱՍՏ»

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեմայով քննարկումներ սկսելուն ընդառաջ, բոլոր քաղաքական ուժերը՝ հատկապես խորհրդարանական, սուզվել են ջրի հատակը, մինչև հասկանան ինչ օրակարգ է առաջարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տարօրինակ չէ, որ այդ քննարկումներին չի սպասում ՀՀԿ-ն որոնք արդեն, հիստերիկ կերպով ակտիվացել են և պարզ է, որ ամեն գնով փորձելու են խոչընդոտել վարչապետին՝ իր նպատակին հասնելու համար: Ավելի ուշագրավ է, որ հեղափոխությունից հետո, երբ սկսվեց այսպես կոչված «քաղբանտարկյալների» ազատ արձակման պրոցեսը, այն միանգամից սկսվեց Սասնա ծռերի անդամներից և նրանք միանգամից ակտիվ կերպով սկսեցին ներգրավվել երկրի ներքաղաքական կյանքի մեջ: Նրանք արդեն հիմնել են կուսակցություն, իրենց անվերապահ աջակցությունը հայտնել վարչապետին և արդեն պատրաստվում են մասնակցել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ակնհայտ է, որ նրանք ձգտելու են Աժ-ում ստանձնել Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդիմության դերը: Բայց տարօրինակ է, որ քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսեց հենց նրանցով, և նրանցով էլ ավարտվեց, անհասկանալի կերպով այդ գործընթացից դուրս մնացին Շանթ Հարությունյանը և նրա թիմակիցները, ինչպես նաև Սասնա ծռերի այն անդամները, որոնք գաղափարական հակասություններ ունեն Ժիրայր Սեֆիլյանի հետ: Ավելի ուշագրավ է այն փաստը, որ Սասնա ծռերի բոլոր անդամների գրավները վճարում էին ԲՀԿ-ից:
Անկասկած ներքաղաքական կյանքում տեղի են ունենում երևույթներ, որոնց խորը վերլուծությունը շատ մտորումների տեղիք է տալիս: Ակնհայտ է, որ բացի պարզ երևացող գործընթացներից, երկրում տեղի են ունենում գործընթացներ, որոնց իրական պարզաբանումը չի տրվում ժողովրդին:

«ԿԵՆԱՑ ՄԱՀՈՒ ԿՌԻՎ»   Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ թե պատրաստվում է բանակցություններ սկսել քաղաքական ուժերի...
27/09/2018

«ԿԵՆԱՑ ՄԱՀՈՒ ԿՌԻՎ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ թե պատրաստվում է բանակցություններ սկսել քաղաքական ուժերի հետ Ազգային ժողովը լուծարելու վերաբերյալ, ավելի բուռն բորբոքեց ներքաղաքական կյանքը: Տրամաբանական է, որ այդ հայտարարությունը բուռն արձագանք ստացավ ՀՀԿ-ի կողմից և արդեն այսօր ՀՀԿ-ն հրավիրեց գերագույն մարմնի նիստ: Կարելի է ասել, որ երկրում սկսվում է իսկական մահ ու կյանքի պայքար:
Նախ թե՜ Փաշինյանը և թե՜ ՀՀԿ-ն գիտակցում են, որ այդ ընտրություններում մեկ կողմի հաղթանակը փաստացի կնշանակի մյուսի մահը: Ստեղծված իրավիճակի և հնարավոր հետագա զարգացումների վերլուծությունը հուշում է, որ Հայաստանում փաստացի վտանգված է ժողովրդավարությունը, ներքախաքական զարգացումները կոնկրետ շեղվել են ժողովրդավարության բոլոր սկզբունքներից:
Փաշինյանն այսօր վերածվել է դասական դիկտատորի և բոլոր ընդդիմացողներին սպառնում է ուժայիններով կամ ժողովրդին փողոց հանելու միջոցով երկրի բնականոն կյանքը խաթարելով:
ՀՀԿ-ն ունենալով հսկայական ֆինանսական ռեսուրսներ, մեծ աջակցություն Հայաստանի հիմնական դաշնակից Ռուսաստանի կողմից, վերջին երկու օրերին ակտիվորեն անցել է հարձակման, բացահայտ կերպով ինչ որ ծուղակ լարելով Փաշինյանի դեմ:
Պարզ է, որ քաղաքակիրթ ոչ մի եղանակով այս ուժերից ո՜չ մեկը, ո՜չ էլ մյուսն իրենց դիրքերը չեն զիջելու: Փաշինյանն ամեն գնով փորձելու է պահել իշխանությունը, իսկ ՀՀԿ-ն՝ ամեն գնով տապալել Փաշինյանին և վերադարձնել կորցրած իշխանությունը: Ցավոք այս ուժերի պայքարը կարող է բարձր ամբիոններից դուրս գալ փողոց, իսկ այդ դեպքում տուժողը կլինի ո՜չ մեկը, ոչ է՜լ մյուսը, այլ այն հասարակ ժողովուրդը, որը ստրկորեն դաժան 20 տարիներ է անցկացրել ՀՀԿ-ի իշխանության օրոք և փողոց է դուրս եկել Փաշինյանի ժողովրդավարական կոչերին հավատալով: Սա կռիվ է, ո՜չ թե Հանրապետությունում ժողովրդավարության հաստատման, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, այլ իշխանական աթոռների պահպանման:
Իրոք որ անչափ մտահոգիչ է Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակը:

Հեղափոխությունն ինքնի մեծ հույսեր արթնացրեց հայ ժողովրդի մոտ, հատկապես հեղափոխությունը մեծ ոգևորությամբ դիմավորեցին գյու...
27/09/2018



Հեղափոխությունն ինքնի մեծ հույսեր արթնացրեց հայ ժողովրդի մոտ, հատկապես հեղափոխությունը մեծ ոգևորությամբ դիմավորեցին գյուղերում: Գյուղական համայնքների բնակիչներն, Հայաստանի անկախացումից հետո թաղվել են սոցիալ տնտեսական բարդ խնդիրների մեջ, որոնք այդպես էլ լուծում չստացան նախկին իշխանություւների օրոք, գյուղացին երբեք չզգաց պետական աջակցություն իրեն հուզող հարցերի շուրջ, ընդհակառակը տեսան միայն մարզերում օր օրի հարստացող և ուժեղացող չինովնիկների, որոնք ուղղակի թալանում և միայն անձնական նպատակների համար էին օգտագործում պետության կողմից տրամադրվող բոլոր օգնությունները: Ցածր սոցիալական վիճակը, աշխատատեղերի բացակայությունը շատ գյուղացիների ստիպեց բռնել արտագաղթի ուղին, իսկ տեղում մնացողների վերածեցին ակտիվ բողոքականների:
Այսօր գյուղական համայնքը քան երբևէ կարիք ունի իշխանության աջակցության, չնչին աջակցությունը՝ գյուղացիների շրջանում կմեծացնի ոգևորությունը, դրանով ավելի հեշտացնելով Փաշինյանի ճանապարհը դեպի Ազգային ժողով: Բայց նաև պետք է գիտակցել, որ գյուղական համայնքների անտեսումը, նոր իշխանությունների համար կարող է դառնալ ճակատագրական սխալ: Գյուղական համայնքներում առկա դժգոհություններն ինքնին կբերեն ընդիմական ուժերի ակտիվացմանը, որը կարող է նաև պարարտ հող նախապատրաստել երկրում իշխանության փոփոխման համար:

«Աննկատ վերելք»Մինչ իրենց հիմնական համարող քաղաքական ուժերը զբաղված են միմյանց հայհոյանքներ հասցնելու գործընթացով, ծածու...
26/09/2018

«Աննկատ վերելք»

Մինչ իրենց հիմնական համարող քաղաքական ուժերը զբաղված են միմյանց հայհոյանքներ հասցնելու գործընթացով, ծածուկ իր քարոզարշավն է սկսել Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը, որը օր օրի ավելացնում է իր համախոհների բանակը: Քաղաքական այս բարդ պրոցեսների արդյունքում, երբ Նիկոլ Փաշինյանը զբաղված է երկրի նախկին իշխանական ուժերի մաքրման գործընթացով, պարարտ հող է ստեղծվել ժողովրդական հարգանք վայելող ուժերի համար այս ժամանակահատվածն օգտագործել աննկատ քարոզարշավ իրականացնելու համար: Այսօր հաշվի առնելով քաղաքական իրողություններն ու ներկայիս իշխանությունների անողոք պայքարը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի դեմ, կարելի է արդեն հստակ ասել, որ սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հիմնական ընդիմության դերակատարությունը բաժին կընկնի հենց Սասնա Ծռեր համահայկական կուսակցությանը:

Բարդ է պատկերացնել Ալիևի այն հայտարարությունները, թե նա պատրաստ է Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանն օր օրի ավ...
26/09/2018

Բարդ է պատկերացնել Ալիևի այն հայտարարությունները, թե նա պատրաստ է Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանն օր օրի ավելացնում և արդիականացնում է իր ռազմական տեխնիկան և այդ քաղաքականությանը զուգահեռ հայտարարում ամբողջ աշխարհին, որ Հայաստանը սրում է լարվածությունը առաջնագծում և անդադար հրահրում ռազմական գործողություններ: Այս ամենի հետ զուգահեռ կա ևս մեկ իրողություն որին անդրադառնալ ուղակի չենք կարող, բանն այն է, որ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերը լծվել են իշխանական համակարգում իրենց դիրքերի ամրապնդման կամ պահպանման գործին, անտեսելով տարածաշրջանում տեղի ունեցող կտրուկ շրջադարձերը: Հետհեղափոխական շրջանում ժողովուրդը կարող է կորցնել զգոնությունը, բայց քաղաքական ուժերը դրա իրավունքը չունեն: Այսօրվա քաղաքական բոլոր ուժերին կհորդորենք ցուցաբերել բարձր զգոնություն և հարգանք իրար նկատմամբ, թող բոլորը հիշեն թե որտեղ է իրական թշնամին և չփորձեն իրենց քաղաքական պայքարի արդյունքում պառակտել հասարակությանը: Հայ ժողովուրդն այսօր ունի մեկ ընդհանուր թշնամի և բոլորիս քայլերը պետք է ուղղված լինեն այդ թշնամուն սանձահարելու և ծնկի բերելու ուղղությամբ:

«Անանուն պայքար»Համացանցն իրոք որ յուրահատուկ պայքարի միջոց է և ամեն քաղաքական ուժ կամ անհատ փորձում է յուրովի օգտագործե...
26/09/2018

«Անանուն պայքար»

Համացանցն իրոք որ յուրահատուկ պայքարի միջոց է և ամեն քաղաքական ուժ կամ անհատ փորձում է յուրովի օգտագործել համացանցի հնարավորությունները: Փաշինյանական պռոպագանդան իրոք շատ բարձր մակարդակի վրա է: Այսօր ակնհայտ է ժողովուրդի անվերապահ աջակցությունը նրա, ուստի համացանցում նրա առաքյալների հիմնականում զբաղմունքը մնում է նախկին պաշտոնավորների կամ քաղաքական ուժերի վարկաբեկումը և հանրության շրջանակներում անդադար նրանց կեղտոտ և հանցավոր անցյալի վերաբերյալ պատմություններով հետհեղափոխական էյֆորիկ ֆոնի պահպանումը: Գրեթե նույն մարտավարությունն է ընտրել Քոչարյանը՝ հսկայական ֆինանսական միջոցներ ներդնելով «սև PR»-ի մեջ,ստեղծել են հակաիշխանական մի մեծ բանակ, որոնք կրնկակոխ հետևում են Փաշինյանի և նրա թիմակիցների գործողություններին, ստեղծված յուրաքանչյուր առիթ օգտագործոլով հակափաշինյանական հոդվածներ հրատարակելու համար: Պարզագույն պայքարի միջոց է ընտրել Ծառուկյանը, անհամեմատ թույլ է նրա կողմնակիցների բանակը համացանցում, նա մինչ օրս գերադասում է հույսը դնել հին փորձված և արդեն ավանդական դարձած մեթոդների վրա՝ թաղային խուժանների, ընտրակաշառք բաժանելու և որոշ անհատների մեծ գումարներ խոսք տալու միջոցով, ապահովել իրեն հասանելիք ձայներ, սակայն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները նրան պետք է հասկացրած լինեին, որ հին և իրենց համար ավանդական դարձած միջոցները, երկրում հաստատված նոր իրողությունների հետ համահունչ չեն և չեն կարող նրան ապահովել նույնիսկ մինիմալ ձայներ:
Պարզ է, որ մնացած բոլոր քաղաքական ուժերը չունեն այն ֆինանսական ռեսուրսները որոնք ունեն վերը նշված ուժերը, այդ իսկ պատճառով նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է համակերպվել նույնիսկ ամենամինիմալ ձայներին, և կոալիցիա կազմել քաղաքական ամենահարմար փաթեթ առաջարկած ուժի հետ:
Անկախ քաղաքական ուժերի ընտրած պայքարի միջոցից, այսօր ժողովուրդի ինքնագիտակցությունը անհամեմատ ավելի բարձր է քան 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ: Դժվար է պատկերացնել, որ ժողովուրդը երկրի իշխանությունը կրկին կհանձնի մի քաղաքական ուժի, որի ճիրան երում մաքառել է շուրջ 20 տարի: Բոլոր քաղաքական ուժերը պետք է գիտակցեն ամենակարևորը, որ ժողովրդի հետ յուրաքանչյուր անարդար խաղի մեջ մտնելու դեպքում շատ կարճ ժամանակում վերածվելու են քաղաքական դիակների:
Արձանագրենք հետևյալը, որ անկախ նրանից թե ժողովուրդն ում կվստահի պառլամենտում մեծամասնություն լինելու իրավունքը, յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է գիտակցի ժողովրդին ծառայելու իր սուրբ պարտականության մասին:

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when ReForm Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share