Գրքեր Անտարեսից

Գրքեր Անտարեսից Գիրք կարդալը նորաձև է:

📖Ռ. Ֆ. Քուանի «Դեղնամորթը» խիստ լարված հոգեբանական թրիլեր է ամեն գնով ճանաչման ու հռչակի ձգտող երիտասարդ գրողի մասին, որ...
22/03/2026

📖Ռ. Ֆ. Քուանի «Դեղնամորթը» խիստ լարված հոգեբանական թրիլեր է ամեն գնով ճանաչման ու հռչակի ձգտող երիտասարդ գրողի մասին, որի ներաշխարհն աստիճանաբար քայքայվում է նախանձի ու ինքնարդարացման ճահճում:
📚Վեպի դեպքերի սրընթաց զարգացման հետ հեղինակը բացահայտում է գրահրատարակչական աշխարհի մութ կողմերը՝ միաժամանակ ընթերցողին մղելով մտորելու անհատի վրա սոցցանցային «պատերազմների» ու թրոլինգի ունեցած կործանարար ազդեցության, ժամանակակից հասարակության մեջ երկսայր սուր դարձած ռասիզմի և մշակութային բազմազանության շուրջ:
✍Թարգմանությունն անգլերենից՝ Արուս Մարգարյանի
Խմբագիր՝ Մարգարիտ Առաքելյան
_________

📍Գինը՝ 5990 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38

Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքները»📖Գիրքը ինքնահաղթահարման մասին է, առանց որի անհնար է իրականություն դարձնել ամենանվիր...
21/03/2026

Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքները»
📖Գիրքը ինքնահաղթահարման մասին է, առանց որի անհնար է իրականություն դարձնել ամենանվիրական երազանքներն ու ցանկությունները: Բարդ, հակասություններով լի ու անկանխատեսելի է ինքնահաղթահարման ճանապարհը. որքան էլ կարևոր է ուսուցչի դերը, այնուամենայնիվ, սեփական կամքն ու համառությունը ամենաորոշիչն են:
📕Տարօրինակ միլիոնատիրոջ և ինքն իրեն արժևորել փորձող հերոսի` մոգական երանգներով հանդիպումները աստիճանաբար բացահայտում են երազանքն իրականություն դարձնելու հոգեբանական հնարքներն ու գաղտնիքները:
✍Թարգմանությունն անգլերենից՝ Նոնա Դավթյանի
Խմբագիր Նելլի Հայրապետյան
______

📍Գինը՝ 5990 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38

📚Դաֆնի դյու Մորիե «Իմ զարմուհի Ռեյչլը» (Վեպ)Անգլիացի գրող Դաֆնի դյու Մորիեի վեպը, որը տպագրվել Է 1951 թվականին, սիրավեպի...
20/03/2026

📚Դաֆնի դյու Մորիե «Իմ զարմուհի Ռեյչլը» (Վեպ)
Անգլիացի գրող Դաֆնի դյու Մորիեի վեպը, որը տպագրվել Է 1951 թվականին, սիրավեպի և հոգեբանական թրիլերի հրաշալի համադրություն է: Սեր և ատելություն, պատիժ և հատուցում, բուռն կրքեր և իրադարձությունների խելահեղ արագություն. վեպի հերոսները ճաշակում են զգացմունքների ամբողջ գունապնակը և ներկայացնում մարդկային էության անսպասելի ու թաքնված նրբությունները:
✍Թարգմանությունն անգլերենից՝ Աստղիկ Աթաբեկյանի
Խմբագիր՝ Նելլի Հայրապետյան
________

📍Գինը՝ 5490 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38

📖Այն Ռենդի «Ակունքը» Ռուսաստանում ծնված, ազգությամբ հրեա ամերիկացի կին գրող և փիլիսոփա Սյն Ռենդի (1905-1982) ամենաճանաչվ...
19/03/2026

📖Այն Ռենդի «Ակունքը» Ռուսաստանում ծնված, ազգությամբ հրեա ամերիկացի կին գրող և փիլիսոփա Սյն Ռենդի (1905-1982) ամենաճանաչված գրական գործերից է: Տասներկու հրատարակչից մերժում ստանալուց հետո վեպը լույս է տեսել 1943-ին և անմիջապես բեսթսելեր դարձել: Սա միայն փայլուն ճարտարապետ Հաուարդ Ռորքի պատմությունը չէ, այլ պայքար հանուն անձի ազատության՝ ընդդեմ ամբոխի ճնշման, հանուն ստեղծագործ մտքի՝ ընդդեմ ավանդույթի կապանքների:
📚Ռորքն անսասան համոզմունքի տեր երիտասարդ է, որի նախագծերն ու գաղափարները նույնքան հեղափոխական են, որքան հենց ինքը: Հեշտ չէ տեղ գտնել մի աշխարհում, որը պաշտում է ավանդույթն ու միջակությունը, մինչդեռ դու հրաժարվում ես կրկնել անցյալը, մերժում ես սին փառքն ու հավատարիմ մնալով սկզբունքներիդ՝ մղվում հետին պլան:
«Ակունքն» ավելին է, քան պարզապես վեպը. անհատի մանիֆեստ է, որի շուրջ հեղինակը հյուսել է ազնվության, կրքի և խռովության գրավիչ սյուժե՝ մարտահրավեր նետելով այն ամենին, ինչին հավատում ենք: Գիրքն ընթերցողին տալիս է ամենավտանգավոր հարցը՝ դու ապրում ես ուրիշների հավանությանն արժանանալո՞ւ, թե՞ սեփական ես-ի կերտման, զարգացման համար:
✍Թարգմանությունն անգլերենից ՝ Արմինե Մուրադյանի
Խմբագիր՝ Գոհար Քալաշյան
______

📍Գինը`9990 դր.
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38

📚Հայկ Սիրունյանի «Մարմինների վրայով» վեպը բացում է մարդու գիտակցականի և անգիտակցականի սահմանները՝ ցույց տալով, թե ինչպես...
18/03/2026

📚Հայկ Սիրունյանի «Մարմինների վրայով» վեպը բացում է մարդու գիտակցականի և անգիտակցականի սահմանները՝ ցույց տալով, թե ինչպես է նա պայքարում իր ներսում ծավալվող հակասությունների դեմ:
Սիրո, ընկերության, պատերազմի, մահվան ու դավաճանության, քաղաքականության ու կյանքի փիլիսոփայության մասին հյուսված այս բազմաշերտ պատմության կենտրոնում մի հերոս է, որ քայլում Է սեփական հոգու լաբիրինթոսով՝ փորձելով գտնել ճշմարտությունը, «ներքին հավատի» կայունությունը և ներքին ազատության ճանապարհը:
📕Վեպը ոչ միայն արտաքին իրադարձությունների շղթա է, այլև հոգևոր ճանապարհորդություն՝ դեպի մարդու ներքին բևեռները, որտեղ իրականն ու երազը, հույսն ու հուսահատությունը միահյուսվում են մեկ ամբողջության մեջ:
✍Խմբագիր` Գագիկ Մինասյան
_______

📍Գինը՝ 3990 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38

Դավիթ Գասպարյան «Պարույր Սևակ: Կյանքը և ստեղծագործությունը»📖Մենագրությունը նվիրված է մեծ բանաստեղծի կյանքի և ստեղծագործո...
16/03/2026

Դավիթ Գասպարյան «Պարույր Սևակ: Կյանքը և ստեղծագործությունը»
📖Մենագրությունը նվիրված է մեծ բանաստեղծի կյանքի և ստեղծագործության վերլուծությանը: Բանաստեղծ, որ դժվարին ժամանակներում հավատարիմ մնաց մուսաների անեղծ ընկերությանը և իր անունն ընդմիշտ գրանցեց հայ գրականության պատմության մեջ:
📚Պարույր Սևակին նվիրված՝ Դ. Գասպարյանի երկրորդ մենագրությունն է: Առաջինը լույս է տեսել 2001 թվականին («Զանգակ», 464 էջ):
Հասցեագրվում է բոլոր նրանց, ում թանկ է Պարույր Սևակի անունն ու գործը:

✍Խմբագիր՝ Նարինե Ա. Հովհաննիսյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
_________

📍Գինը՝ 6990 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38

16/02/2026

Լավագույն գրքերը լավագույն զեղչով լավագույն խորհրդատուների մասնակցությամբ:

Send a message to learn more

Սթիվեն Քինգ «Ընտանի կենթանիների զերեզմանոց»: ՎեպԼուիս Քրիդն իր կնոջ և երեխաների հետ տեղափոխվում է գյուղական Մեյն՝ Լադլոո...
02/02/2026

Սթիվեն Քինգ «Ընտանի կենթանիների զերեզմանոց»: Վեպ
Լուիս Քրիդն իր կնոջ և երեխաների հետ տեղափոխվում է գյուղական Մեյն՝ Լադլոու փոքրիկ քաղաքը, որտեղ առաջին հայացքից ամեն ինչ խաղաղ է՝ երանելի փրկություն Չիկագոյի աղմուկից: Նրանց նոր հարևանը՝ ծերուկ Ջադ Քրանդլը, ծանոթացնում է ընտանի կենդանիների փոքրիկ գերեզմանոցին, որտեղ տեղացի երեխաները թաղում են իրենց սիրելի կենդանիներին: Բայց պարզվում է՝ գերեզմանոցն ու դրանից անդին ձգվող անտառը սարսափելի և զորեղ գաղտնիք ունեն, և շատ շուտով Լուիս Քրիդը ստիպված է սեփական փորձով բացահայտել, որ երբեմն մեռած մնալն ավելի լավ է..

🖋Թարգմանությունն անգլերենից՝ Յուրի Սարգսյանի
✍Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան
_______

📍Գինը՝ 6990 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38

📕 ГЮМРИ. Вернакуляр черного туфа.Фотографии Андрея ИвановаНа с. X-XI “Город моих воспоминаний“. Фотограф Гайк АдамянИсто...
01/02/2026

📕 ГЮМРИ. Вернакуляр черного туфа.
Фотографии Андрея Иванова
На с. X-XI “Город моих воспоминаний“. Фотограф Гайк Адамян
Исторические фотографии и открытки из коллекции Гайка Демояна на с25, 28, 56, 57, 79, 81, 145, 146.На с 157-159 кадры из фильмов “Родник Эгнар”, “Пощечина”,”Треугольник”, “Танго нашего детства”. Фото фрески Минаса Аветисяна в холле гостиницы Grand Hotel Gyumri by Apricot Hotels на с. 128, 132-133 предоставлено Ашотом Багдасаряном.
______

📍Цена 41.700 драм
🔖Закажите онлайн или посетите магазин «ДАРАН» (Исаакян, 16а)
Тел.: 010-56-80-38, 096-56-80-38

📚Էմմա Դոնոհյու «Սենյակ» (վեպ)Էմմա Դոնոհյուի մարդկային ու ցնցող վեպը գրված է հինգ տարեկան Ջեքի անունից՝ մի տղայի, որի միա...
31/01/2026

📚Էմմա Դոնոհյու «Սենյակ» (վեպ)
Էմմա Դոնոհյուի մարդկային ու ցնցող վեպը գրված է հինգ տարեկան Ջեքի անունից՝ մի տղայի, որի միակ իրականությունը այն սենյակն է, որտեղ նա ծնվել է, և որտեղ ապրում է մոր հետ՝ փակի տակ ու մեկուսացած արտաքին աշխարհից։
«Սենյակը» պատմում է գոյատևման, մայրական անսահման նվիրումի, մանկական վառ երևակայության ու մարդկային ուժի մասին։ Գիրքը 2010-ին հայտնվել է Բուքերյան մրցանակի հավակնորդների ցուցակում։

✍Թարգմանությունն անգլերենից՝ Լիլիթ Քալաշյանի
🖋Խմբագիր՝ Գոհար Քալաշյան
_____

📍Գինը՝ 6490 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38

Վահե Վայան «BONNE- NOUVELE»Մինչև վերջ չպատմվող պատմությունների ու դրանց շուրջ անընդհատ ներքին խորհրդածությունների հերթագ...
30/01/2026

Վահե Վայան «BONNE- NOUVELE»
Մինչև վերջ չպատմվող պատմությունների ու դրանց շուրջ անընդհատ ներքին խորհրդածությունների հերթագայություն է Վահե Վայանի «BONNE- NOUVELE» վիպակը: Հոգեբանական ապրումներն այստեղ գրեթե միշտ բախվում են արտաքին աշխարհի անտարբերությանն ու ուրիշ կանոններին, թեպետ միշտ էլ տեղ մնում է լավատեսության համար:

✍Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան
________

📍Գինը՝ 3490 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38

Նատալյա Բալայան «Ծաղիկներ» 🌹43 մոգական պատմություններ աշխարհի ծաղիկների մասին:📖Բոլոր ժամանակներում էլ աշխարհի տարբեր անկ...
29/01/2026

Նատալյա Բալայան «Ծաղիկներ» 🌹
43 մոգական պատմություններ աշխարհի ծաղիկների մասին:

📖Բոլոր ժամանակներում էլ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդիկ սքանչացել են մոգական գրավչությամբ օժտված և գաղտնիքների շղարշով պատված ծաղիկների հմայքով: Ծաղիկները սիրո և արագասահ կյանքի խորհրդանիշն են: Դրանց վաղանցիկ գեղեցկությունը միշտ բորբոքել է մարդկանց երևակայությունը: Մարդիկ ծաղիկներին մոգական հատկանիշներ են վերագրել, պոեմներ ձոնել, առասպելներ ու լեգենդներ հյուսել դրանց մասին:
Այս յուրօրինակ գիրքը ամենատարբեր ծաղիկների ու բույսերի մասին պատմող հեքիաթների, առասպելների ու լեգենդների ժողովածու է: Մեզ սրտամոտ անմոռուկն ու եռագույն մանուշակը, մեր պատերազմներում աճող շքեղ վարդերն ու արևադարձային անտառների տարաշխարհիկ բույսերը ձեր առջև կբացեն իրենց գաղտնիքները:
Երբևէ մտածել եք՝ ինչու՞ է արևածաղիկը գլուխը միշտ արևին դարձնում: Ցողաբույսը ինչո՞վ է սնվում: Ծաղիկների լեզվով երիցուկն ի՞նչ է նշանակում: Այս և այլ շատ հարցերի, ինչու չէ, երբեմն նաև արտառոց թվացող պատասխանները կգտնեք գրքում:
🌷 Ծաղիկների գաղտնիքները գրի է առել արվեստաբան, հոգեբան, արտթերապևտիկ մեթոդի հեղինակ Նատալյա Բալայանը, իսկ Եկատերինա Բելյավսկայայի գունագեղ նկարազարդումները կենդանի են դարձնում հրապուրիչ այդ պատմությունները:
Թող այս ուշագրավ ժողովածուն բնության ամենաչքնաղ արարչագործության՝ ծաղիկների բազմագույն ներկապնակով ձեզ պարգևի ընթերցանության անմոռանալի պահեր: Բացեք գիրքը, և ծաղիկների կախարդական աշխարհը ձեզ հեքիաթային ճամփորդության կտանի:

✍Թարգմանությունը՝ Արմինե Պապանյանի
Նկարազադումը՝ Եկատերինա Բելյավսկայայի
Խմբագիր՝ Շողեր Խաչատրյան
______

📍Գինը՝ 4990 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38

Address

Isahakyan 16
Yerevan
0025

Alerts

Be the first to know and let us send you an email when Գրքեր Անտարեսից posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Գրքեր Անտարեսից:

Share