Իսահակյան Գրադարան - Isahakyan Library

Իսահակյան Գրադարան - Isahakyan Library ԻՍԱՀԱԿՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

*Մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժին
*Տեղեկատու-մատենագիտական բաժին
*Գրականության համալրման և մշակման բաժին
*Գրացուցակների բաժին
*Սպասարկման բաժին
*Ընթերցասրահի բաժին
*Մամուլի բաժին
*Միջգրադարանային սպասարկման բաժին
*Ընթերցողների գրանցման և հաշվառման բաժին
*Հասարակական կապերի և միջոցառումների բաժին
*Տեխնիկական գրականության բաժին
/ Տիգրան Մեծ 30, հեռ.56-02-90, էլ-փոստ՝ yerevancclbra

[email protected],
վարիչ՝ Ալինա Պետրոսյան /
*Մանկական գրականության բաժին
*Ջ. Բայրոնի անվան Արվեստի գրականության բաժին
/ Մոսկովյան 31 /184 հեռ.53-35-93, էլ-փոստ՝ [email protected], վարիչ՝ Սոնա Հարությունյան /
*Ֆոնդերի օգտագործման և պահպանման բաժին 1
/ Աթոյան անցուղի 9 հեռ. 45-37-60/, Ֆոնդերի օգտագործման և պահպանման բաժին 2 / Էրեբունի 32/91 հեռ.45-9046/ վարիչ՝ Լարիսա Շահվերդյան
*Գործընթացների ավտոմատացման և թվայնացման բաժին
*Ամերիկյան անկյուն
*Բրիտանական կենտրոն
*Ֆրանկոֆոնիայի կենտրոն
*Ասիական կենտրոն
*Կադրերի և ընդհանուր բաժին
*Հաշվապահական հաշվառման բաժին


ԳՐԱԴԱՐԱՆ – ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ

Խ. Գյուլնազարյանի անվան թիվ 15 գրադարան-մասնաճյուղ
/Սայաթ-Նովա 37 հեռ. 55-62-20, էլ-փոստ՝ [email protected],
վարիչ՝ Սուսաննա Սոսոյան/

Թիվ 21 գրադարան-մասնաճյուղ
/ Բաղրամյան 20շ.թ.5 հեռ. 58-01-73, էլ-փոստ՝[email protected],
վարիչ՝ Սյուզաննա Նազարյան /

Թիվ 27 գրադարան-մասնաճյուղ
/Նորքի 5-րդ փ. 65 ԱՀԿ շ. հեռ. 65-20-65, էլ-փոստ՝ [email protected], վարիչ՝ Նաիրա Բեջանյան/

Ս. Վահունու անվան թիվ 28 գրադարան-մասնաճյուղ
/Մամիկոնյանց 21/47 հեռ. 23-43-79, էլ-փոստ՝ [email protected], վարիչ՝ Գայանե Ալեքսանյան/

Թիվ 29 գրադարան-մասնաճյուղ
/Կոմիտաս 6/17 հեռ. 27-22-90, էլ-փոստ՝ [email protected],
վարիչ՝ Սիրանույշ Կարապետյան /

Լ.Մոտալովայի անվան թիվ 33 գրադարան-մասնաճյուղ
/Կիևյան 1/58 հեռ. 27-08-31, Կիևյան 3/52 հեռ. 27-60-39,
էլ-փոստ՝ [email protected], վարիչ՝ Մերի Ղափլանյան /

Թիվ 36 գրադարան-մասնաճյուղ
/Ն.Զարյան 19/65 հեռ. 32-60-38, էլ-փոստ՝ [email protected]
վարիչ՝ Քրիստինե Գևորգյան/

Address

Nalbandyan 4/1
Yerevan
0010 YEREVAN

General information

1935թ. Օգոստոսի 15-ին Երևանում, Ամիրյան 26 հասցեում բացվեց առաջին մասսայական գրադարանը:Վարիչ նշանակվեց Թ.Բարխուդարյանը: 1938թ. Բացվեց գրադարանի ընթերցասրահը: Ընթերցողների թիվը հասնում էր 1100-ի: 1941թ. Գրադարանի վարիչ նշանակվեց Գարիկ Մկրտչյանը: 1941թ.Գրադարանի վարիչ նշանակվեց Մարուսյա Աբգարյանը: 1949թ. Գրադարանի տնօրեն նշանակվեց Վարվառա Գևորգի Մարգարյանը և աշխատեց մինչև 1992թ.: 1955թ. Գրադարանն անվանակոչվեց Ավ. Իսահակյանի անունով` Վարպետի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: 1964թ. Գրադարանում ստեղծվեց Կուլտուրայի ժողովրդական համալսարան` 4 ֆակուլտետով: 1979թ. Երքաղխորհրդի գործկոմի մայիսի 16-ի որոշմամբ մասսայական գրադարանների բազայի վրա ստեղծվեց Երևանի մեծահասակներին սպասարկող գրադարանների կենտրոնացված համակարգը` ԳԿՀ, որի կենտրոնական գրադարանը դարձավ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը: Նրա ենթակայության տակ գտնվում էին 47 գրադարան-մասնաճյուղեր: 1992թ. Գրադարանի տնօրեն նշանակվեց Կարինե Տիգրանի Եղիազարյանը: 1993թ. Բացվեցին գրադարանի արվեստի, մամուլի, օտար լեզվի և տեխնիկական գրականության բաժինները: 1993թ. Գրադարանում բացվեց Ավ. Իսահակյանի անվան հանդիսությունների դահլիճը: 1993թ. –ից Ավ. Իսահակյանի ծննդյան տարելիցի առթիվ պարբերաբար կազմակերպվում են «Պատանի և երիտասարդ ստեղծագործողների և կատարողների» հանրապետական մրցույթ-փառատոններ: 1995թ. Երքաղխորհրդի գործկոմի դեկտեմբերի 22-ի որոշմամբ միավորվեցին մեծահասակներին /ԳԿՀ/ և մանուկներին /ՄԳԿՀ/ սպասարկող գրադարանների կենտրոնացված համակարգերը և Ավ. Իսահակյանի անվան գրադարանը դարձավ միավորված համակարգի կենտրոնական գրադարան: Տնօրեն նշանակվեց Հասմիկ Վարդգեսի Կարապետյանը: 1998թ. Երևանի քաղաքապետարանի հոկտեմբերի 27-ի որոշմամբ գրադարանը դարձավ համայնքային գրադարանների համար մեթոդ-մատենագիտական համակարգող կենտրոն: 2000թ. Հրատարակվեց գրադարանում գործող «Բողբոջներ» գրական ստուդիայի սաների ստեղծագործությունների գրքույկը` «Առաջին ծիլեր» խորագրով: 2000թ-ից «Նախաբեմ»կրթամշակութային ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում է« Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը: 2001թ-ից գրադարանը դառնում է«Հայաստանի գրադարանների կոնսորցիում»-ի հիմնադիր անդամ: 2002թ -ից իրականացվում է «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառումների շարքը: 2002թ. ՀՀ կառավարության նոյեմբերի 28-ի որոշմամբ Ավ. Իսահակյանի անվան գրադարանը վերակազմակերպվեց «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» ՊՈԱԿ-ի` իր 7 գրադարան-մասնաճյուղերով: 2004թ -ից գրադարանը դարձել է«Հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանցի» ծրագրի մասնակից: 2005թ. Ապրիլին բացվեց Հայաստանում առաջին «Ամերիկյան անկյունը» ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակ ցությամբ: Այն հագեցված է տեղեկատվական ժամանակակից սարքավորումներով և ընթերցողներն անվճար օգտվում են ինտերնետային ծառայություններից: «ԱԱ»-ն պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ և ապահովված է էլեկտրոնային պարբերականների և այլ ռեսուրսների բաժանորդագրությամբ: 2005թ -ից գրադարանում ամեն շաբաթ կազմակերպվում է գեղարվեստական և մանկական ֆիլմերի անվճար ցուցադրություն: 2005թ -ից գրադարանում պարբերաբար կազմակերպվում են անգլերեն և արաբերեն լեզուների ուսուցման անվճար դասընթացներ: 2005թ. Հրատարակվեց գրադարանում գործող «Բողբոջներ» գրական ստուդիայի սաների ստեղծագործությունների երկրորդ գրքույկը` «Առաջին ծիլեր» խորագրով: 2005թ. -ից գրադարանում սկսեց գործել մանկական թատերական ստուդիան, որը բազմիցս մասնակցել է «Նռան Հատիկ» հանրապետական մանկապատանեկան , «Թատերական Լոռի», «Հայֆեստ» թատերական փառատոններին: 2008թ.–ի ապրիլին ՀՀ-ում գործող «Բրիտանական խորհրդի»աջակցությամբ կենտրոնական գրադարանում բացվեց «Բրիտանական կենտրոնը», որը ևս մատուցում է ինտերնետ և տեղեկատվական անվճար ծառայու- թյուններ: 2009թ. Երևանի քաղաքապետի 2009թ. սեպտեմբերի 7-ի թիվ 8141-Ա որոշմամբ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվեց «Ավ.Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի` իր 7 մասնաճյուղերով: 2010թ. Գրադարանի Բաղրամյան -20 հասցեում գործող մասնաճյուղում բացվեց « Ասիական կենտրոնը »` ՀՀ-ում Հնդկաստանի, Չինաստանի, Լիբանանի և Ղազախստանի դեսպանատների աջակցությամբ: 2010թ. հրատարակվեց գրադարանում գործող «Բողբոջներ» գրական ստուդիայի սաների ստեղծագործությունների երրորդ գրքույկը` «Առաջին ծիլեր» խորագրով: 2010թ. հոկտեմբերին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հիմնադրման 75, Ավետիք Իսահակյանի ծննդյան 135 և գրադարանը Վարպետի անունով կոչելու 55 ամյակներին նվիրված հանդիսությունը: Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը պարգևատրվեց Երևանի քագաքապետարանի « Երևան» ոսկե հուշամեդալով: ՀՀ Մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»-ով պարգևատրվեցին գրադարանի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Վերգուշ Առաքելյանը, գրադարանի մեթոդական աշխատանքների բաժնի վարիչ Գոհար Մարգարյանը: 2011թ. ապրիլ « Մարդկային ռեսուրսների զարգացման» հիմնադրամը (հոգեբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյան) գրադարանին նվիրեց 15 միավոր համակարգչային տեխնիկա: 2011թ. մայիս Ավ. Իսահակյանի ԿԳ-ում (Նալբանդյան 4/1) բացվեց ՀՀ-ում առաջին ինտերնետ-սրճարանը՝ անվճար Wi-Fi հնարավորություններով: 2011թ դեկտեմբեր Կգ-ն ՀՀ-ում առաջինը ավարտեց ֆոնդերի մուտքագրումը՝ «ALEPH» ծրագրով: Ստեղծվեց ԿԳ-ի էլեկտրոնային գրացուցակը: 2012թ. ապրիլի 20 Կգ-ում բացվեց «Իսահակյան» գրախանութը (Նալբանդյան4/1 հեռ 56 15 66) : 2012թ. ապրիլի 20 ԿԳ-ի բակում բացվեց «Գրքի պուրակը»: 2012թ. մայիսի 23 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ « Հայ գրատպության 500»-ամյակի կապակցությամբ, գրականության և գրահրատարակչական գործի բնագավառում ունեցած վաստակի համար «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն Հսամիկ Կարապետյանին շնորհվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում: 2012թ. հուլիս ԿԳ-ի արվեստի գրականության բաժնում ( Մոսկովյան 31/184/ հեռ. 53-35-93 ) բացվեց ԿԳ-ի «Իսահակյան » գրախանութի մասնաճյուղը: 2012թ. սեպտեմբեր ԿԳ-ում սկսվեց /ՀՀ-ում հանրային գրադարաններից առաջինը/ ընթերցողների՝ էլեկտրոնային սպասարկում և իրականացվեց գրադարանային գործառույթների ավտոմատացում: 2012թ. հոկտեմբեր «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ԿԳ-ին նվիրեց 25 միավոր համակարգչային նորագույն տեխնիկա: 2013թ հունվարից «Ա.Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի մասնաճյուղերում սկսվեց էլեկտրոնային գրացուցակների «ALEPH» ծրագրի գործարկումը: Ընթերցողները կարող են օգտվել «Ոսկե շղթա 1», «Ոսկե շղթա 2» և «Ոսկե շղթա 3» թվային գրականության բազաներից: Տեսողական խնդիրներ ունեցող ընթերցողների համար գրադարանում տեղակայված է նաև «Արև» ծրագիրը: 2014թ.-ի մարտին Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համագործակցության շնորհիվ Կենտրոնական գրադարանում բացվեց «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժինը, որը հագեցած է տեղեկատվական ժամանակակից սարքավորումներով, ֆրանսերեն լեզվով մեծարժեք գրականությամբ և էլեկտրոնային այլ բազաներով: 2015թ․ հոկտեմբերին Երևանի քաղաքապետարանի ծրագրով ավարտվեցին հիմնանորոգման աշխատանքները և իրենց դռները ընթերցողների առջև բացեցին ՀՈԱԿ-ի թիվ 15 գ/մ /Սայաթ-Նովա 37/, թիվ 21 գ/մ / Բաղրամյան 20/5 /, թիվ 28 գ/մ / Մամիկոնյանց 21/47 /, թիվ 29 գ/մ / Կոմիտաս 6/17 /, թիվ 36 գ/մ / Նաիրի Զարյան 19/65 /, ԿԳ-ի Արվեստի գրականության և ԿԳ-ի Տեխնիկական գրականության բաժինների ընդարձակ և լուսավոր սրահները։ 2015թ. հրատարակվեց գրադարանում գործող «Բողբոջներ»գրական ստուդիայի սաների ստեղծագործությունների թվով չորրորդ գրքույկը՝ «Առաջին ծիլեր» խորագրով, 2015թ. հրատարակվեց <<Ավ. Իսահակյանի անվան գրադարանը մամուլի էջերում (1935- 2015թ.)>> մատենագիտական ցանկը, 2015 թ. նոյեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանագրով ՝ Երևանի Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի հիմնադրման 80, Ավ. Իսահակյանի ծննդյան 140 և գրադարանը Վարպետի անունով կոչելու 60 - ամյակների կապակցությամբ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ -ի տնօրենի գիտական գծով տեղակալ Կարինե Մեհրաբյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: 2015 թ. նոյեմբերին ՀՀ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ՝ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ -ի 80 - ամյակի կապակցությամբ, գրադարանավարության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ -ի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը պարգևատրվեց Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով: 2016թ. ապրիլի 6-ին, ՀՀ կառավարության 1998թ փետրվարի 26-ի №116 որոշմամբ սահմանված կարգով՝ արտադրանքի և ծառայությոնների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով՝ ՀՀ կառավարության № 355-Ա որոշման համաձայն «Ավետիք Իսահակայանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ը արժանացավ դիպլոմի և մրցանակի: 2016թ․ գրադարանավարի մասնագիտական տոնի առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի Ընթերցասրահի բաժնի վարիչ Կլավդիա Նալբանդյանին պարգևատրեց Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով, իսկ Մամուլի բաժնի գլխավոր գրադարանավար Լաուրա Զարյանին՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով՝ երկարամյա գործունեության, հանրօգուտ և բարեխիղճ աշխատանքի համար։ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մասնագիտական տոնի առթիվ ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրով պարգևատրեց Կենտրոնական գրադարանի սպասարկման բաժնի առաջատար գրադարանավար Անահիտ Իսկանդարյանին և թիվ 36 գրադարան-մասնաճյուղի առաջատար գրադարանավար Կարինե Մկրտչյանին։ 2017թ. «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամի կողմից ընթերցողների հետ տարվող արդյունավետ աշխատանքի համար «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ը պարգևատրվել է «Կարեն Դեմիրճյան» մեդալով: 2017թ Գրադարանավարի օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվոգրեր հանձնեց «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի գրականության համալրման և մշակման բաժնի առաջատար գրադարանավար Ռիտա Կիրակոսյանին և տեխնիկական գրականության սպասարկման բաժնի վարիչ Էլմիրա Ազարյանին: ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի մանկական գրականության բաժնի վարիչ Արմինե Պետրոսյանին և մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի գրադարանավար Սյուզաննա Նազարյանին հանձնեց ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրեր՝ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար։ 2017թ. ավարտվել են «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի բոլոր գրադարան-մասնաճյուղերում ֆոնդերի ավտոմատացված գրացուցակների ստեղծման աշխատանքները: 2018. սկսվել են ընթերցողների էլեկտրոնային սպասարկումը և գրադարանային գործընթացների ավտոմատացումը ՀՈԱԿ-ի բոլոր գրադարան-մասնաճյուղերում:

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 10:00 - 16:00

Telephone

+37410589610

Alerts

Be the first to know and let us send you an email when Իսահակյան Գրադարան - Isahakyan Library posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Իսահակյան Գրադարան - Isahakyan Library:

Share

Category