Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն/ Коммунистическая партия Армении

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն/ Коммунистическая партия Армении

Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն/ Коммунистическая партия Армении Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն/ Коммунистическая партия Армении, Political Party, Улица Закияна 10, Yerevan.

Օրեր առաջ, հենց փառավոր Հաղթանակի 80-ամյակի սրբազան օրը, մենք ականատես եղանք մի աննախադեպ ազգային խայտառակության, որը խո...
16/05/2025

Օրեր առաջ, հենց փառավոր Հաղթանակի 80-ամյակի սրբազան օրը, մենք ականատես եղանք մի աննախադեպ ազգային խայտառակության, որը խորը վիրավորանք է մեր ժողովրդի պատմական հիշողությանը։
Հանրային հեռուստատեսության եթերից ինքնակոչ «ռազմական փորձագետ» հոխորտացողը (և դա դեռ բավական չէ՝ նա նաև ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետն է, որը շատ մեծ հարցական է դառնում, թե ինչպես կարող է նման ոչ կոմպետենտ և պարտության սիմվոլներից մեկը համարվողն ուսուցանել մյուսներին) ամենանողկալի ձևով արդարացրեց ֆաշիստական Գերմանիայի գործողությունները, նրանց հետ համագործակցած հայ դավաճաններին և «միֆազերծեց» մեր սրբազան Հաղթանակի փառապանծ պատմությունը։
Թերևս այս թեմային մենք չէինք անդրադառնա՝ հաշվի առնելով, որ սա հստակ ուղղորդված ծրագիր է, և այն ասպարեզ նետողներն ակնկալում են հենց թեմայի ակտիվ շահարկումը, բայց հանգամանքների բերումով իրավիճակն այնպես դասավորվեց, որ այս տխմար մտքերին աջակից կանգնեցին շատերը և սկսեցին լայնորեն տարածել հանրության շրջանում։
Չցանկանալով շատ խորանալ, հնչեցված բոլոր կեղծիքներից կենտրոնանանք միայն մեկի վրա՝ Ստալինգրադի ճակատամարտը: Այն, որ այդ ճակատամարտն իսկապես վճռորոշ էր հայ ժողովրդի համար, վաղուց ապացուցված անժխտելի փաստ է։ Բայց մեր նորօրյա «ռազմական մտքի իմաստակը» հանդգնում է պնդել, որ եթե ԽՍՀՄ-ը, այսինքն՝ մենք, պարտվեինք Ստալինգրադում, ապա Գերմանիան՝ Բուլղարիայի և հայ նացիստների օգնությամբ, կգրավեր Թուրքիան և կստեղծեր «Մեծ Հայաստան»՝ վկայակոչելով «Գերտրուդա» օպերացիան։
Նախ, այս մարդանմանին հարկավոր է հիշեցնել, որ իր վերոնշյալ օպերացիան իրականում բոլորովին այլ նպատակներ էր հետապնդում, և որ այն չեղարկվել է հենց այն ժամանակ, երբ Թուրքիան պայմանագիր է կնքել Գերմանիայի հետ՝ 1941 թվականին։ Այդ օպերացիայի մեջ չկա ոչ մի կետ, որտեղ խոսվում է «Մեծ Հայաստանի» մասին։ Դրան, երևի, ավելորդ չէ հիշեցնել Հիտլերի ողբերգական խոսքերը. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ջարդերը»։ Ավելորդ չէ նաև հիշեցնելը, որ Գերմանիայի կողմից գործի էր դրված «ՕՍՏ» ծրագրի իրականացումը, համաձայն որի՝ ԽՍՀՄ բոլոր պետությունները դիտարկվում էին որպես Գերմանիայի համար հումքի արտահանման պարարտ հողեր, իսկ տեղի բնակիչները՝ անվճար աշխատուժ՝ ենթակա բնաջնջման։
Ինչևէ։ Մեծ Հայրենականում մեր հերոսական հաղթանակը հարցականի տակ դնողը և ֆաշիզմն ուղղակի կամ անուղղակի արդարացնողը ոչ միայն Հայաստանի, այլև համայն մարդկության թշնամին է։ Հավանաբար, սրանց հաջորդ քայլը լինելու է իրենց հարազատ պապերի գերեզմանին ուղղակիորեն թքելը, որովհետև այդ նողկալի գործողությունն անուղղակի կերպով արդեն կատարվել է։
Մենք խորապես և վճռականորեն դատապարտում ենք տեղի ունեցածը և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը դիմում ենք, որպեսզի այս հայտարարությունն ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին, որտեղ բարձրաստիճան պետական պաշտոնյան (ինչն ինքնին անընդունելի է, քանի որ, հաշվի առնելով դրա գործունեությունը, վաղուց էր պետք դրան զրկել համազգեստ կրելու իրավունքից) արդարացնում է ֆաշիզմը։
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, որպես Մեծ Հաղթանակի կազմակերպիչ և հպարտ ժառանգ, անսասան հետևողական է լինելու, որպեսզի նման երևույթներն իսպառ արմատախիլ լինեն մեր հայրենիքից։

ՀԿԿ Կենտկոմ

Հայաստանում նշվեց Մեծ Հայրենական պատերազմում Փառավոր հաղթանակի 80-ամյակը.Հայաստանում այսօր կրկին բարձրացավ Հաղթանակի փառ...
09/05/2025

Հայաստանում նշվեց Մեծ Հայրենական պատերազմում Փառավոր հաղթանակի 80-ամյակը.
Հայաստանում այսօր կրկին բարձրացավ Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը. Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ հանդիսավորապես նշվեց Մեծ Հայրենական պատերազմում տարած պատմական հաղթանակի 80-ամյա հոբելյանը՝ արժանի հարգանք մատուցելով հերոսների անմահ հիշատակին և ոգեշնչելով նոր սերունդներին:
Առավոտյան Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամները, ձեռքներին բարձր պահելով Հաղթանակի փառահեղ դրոշը, գնացին «Հաղթանակ» զբոսայգի: Այստեղ, Անմար կրակի առջև, նրանք խոնարհվեցին և ծաղկեպսակներ դրեցին՝ խորին երախտագիտություն հայտնելով այն քաջարի հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն խաղաղության և ազատության սրբազան գաղափարների: Հանուն նրանց, ովքեր փրկեցին աշխարհը դարչնագույն ժանտախտից։
Այնուհետև՝ միջոցառման մասնակիցները Ստեփան Շահումյանի հրապարակից երթով շարժվեցին դեպի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատուն: Այստեղ, ժողովրդական հիացմունքի ալիքների ներքո, բացվեց Հաղթանակի դրոշի հսկայական՝ 200 մետրանոց կրկնօրինակը, որը հպարտորեն ծածանվեց՝ խորհրդանշելով մեր ժողովուրդների անքակտելի բարեկամությունը և միասնական պատմական ճակատագիրը:
Հաղթական երթն ավարտվեց «Կիրովի» անվան մանկական զբոսայգում, որտեղ մեծ ոգևորությամբ մեկնարկեց միջոցառման հանդիսավոր մասը: Սրտառուչ խոսքով հանդես եկավ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը, ով դիմեց ներկաներին.
«Այսօր մեծ հպարտության և անսահման երախտագիտության զգացումով նշում ենք մարդկության պատմության ամենաողբերգական և հերոսական էջերից մեկի՝ Մեծ Հայրենական Պատերազմում Հաղթանակի 80-ամյա հոբելյանը: Ութ տասնամյակ է անցել այն պատմական օրից, երբ համաշխարհային ֆաշիզմը ծնրադրեց մեր հայրենիքի առջև, իսկ կարմիր դրոշը ծածանվեց Ռայխստագի վրա՝ ազդարարելով արդարության հաղթանակը չարիքի նկատմամբ:
Թող այս փառահեղ տոնը լինի միասնության, հայրենասիրության և խաղաղասիրության խորհրդանիշ մեր ժողովրդի համար: Թող մեր հերոսների անմահ սխրանքները ոգեշնչեն նոր սերունդներին և առաջնորդեն մեզ դեպի նոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Փա՛ռք Մեծ Հայրենական Պատերազմում տարած Հաղթանակին: Փա՛ռք մեր հերոսներին:
Փա՛ռք մեր անպարտելի ժողովրդին:»
Ծափողջյունների ներքո տեղի ունեցավ ՀԿԿ շարքերի հանդիսավոր համալրում: Նոր անդամատոմսեր ստացան երիտասարդ կոմունիստներ՝ Հրաչ Դրամփյանը, Ռազմիկ Սարգսյանը, Հրայր Դադիկյանը և Դավիթ Հովսեփյանը, ովքեր սրբազան երդում տվեցին հավատարիմ մնալ հայրենիքին և կուսակցության վեհ գաղափարներին:
Հանդիսության մթնոլորտն առավել ներդաշնակ էր դարձնում դաշտային խոհանոցը, որտեղ ռուսական սահմանապահ ծառայության հոգատարությամբ պատրաստված ռազմաճակատային շիլան վառ հիշեցում էր այն դժվարին, բայց փառահեղ տարիների մասին, երբ մեր հայրենիքի ճակատագիրը կերտվում էր մարտի դաշտում: Հարակից վրանում բաժանվող «Հայաստանի Կոմունիստ» պաշտոնաթերթի թարմ համարները ոգեշնչում էին ներկաներին պատմական հիշողության անխաթար պահպանման կարևորությամբ:
Հուզիչ և միաժամանակ բոլորին հոգեհարազատ համերգային ծրագրում հնչեցին հայրենասիրական երգեր հայերեն և ռուսերեն լեզուներով, իսկ ազգային պարերը խորհրդանշեցին մեր ժողովրդի անկոտրում ոգին: Միջոցառմանը ողջ օրվա ընթացքում միացան բազմաթիվ քաղաքացիներ՝ ապացուցելով, որ մեր ժողովուրդը խորապես գնահատում է խաղաղության և ազատության համար մղված պայքարի արժեքը և հավատարիմ է մնում խորհրդային ժառանգությանը:
Հաղթանակի օրվա տոնակատարություններ տեղի ունեցան նաև Գյումրիում։ Քաղաքում կազմակերպվել էր հայ-ռուսական համատեղ միջոցառում՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության և ռուսական 102-րդ ռազմաբազայի համագործակցությամբ։ Միջոցառմանը մասնակցեցին Գյումրու քաղաքապետը, ՀԿԿ Գյումրու քաղկոմի ներկայացուցիչները՝ Կենտկոմի երկրորդ քարտուղար Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ, բազայի ղեկավարությունը և այլ պաշտոնյաներ։
Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններ Հայաստանի Կոմունիստական կուսակցության ջանքերով տեղի ունեցան նաև Հանրապետության բոլոր քաղաքներում: Տեղական կուսակցական կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվեցին հիշատակի միջոցառումներ, դպրոցականների մասնակցությամբ ծաղիկներ դրվեցին հուշարձաններին և հարգանքի տուրք մատուցվեց զոհված հերոսներին:
Այսպիսով, մայիսյան այս փառահեղ օրը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և ողջ հայ հասարակությունը վերստին հաստատեցին, որ պատմական հիշողությունը, հայրենասիրությունն ու սխրանքի հանդեպ երախտագիտությունը մեր ժողովրդի հոգևոր արժեքների հիմնաքարերն են և կմնան հավերժ: Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը դարձավ ոչ միայն անցյալի հիշատակման, այլև ապագայի նկատմամբ հավատի ու հույսի վառ դրսևորում:

Հայաստանի Սովետական սպաների միությունը կոչ է անում Գյումրի քաղաքի այն ազգաբնակչությանը, որը ծառայել է Սովետական բանակում...
20/03/2025

Հայաստանի Սովետական սպաների միությունը կոչ է անում Գյումրի քաղաքի այն ազգաբնակչությանը, որը ծառայել է Սովետական բանակում և հավատարիմ է մնացել աշխատավոր ժողովրդին տրված երդմանը, մարտի 30-ին կայանալիք Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկել Հայաստանի Կոմունիստական կուսակցության օգտին, որի նախընտրական ցուցակը գլխավորում է Վարդան Ղուկասյանը։

Հայաստանի Սովետական սպաների միության Կենտրոնական Կոմիտե

https://hayastan.news/am/post/39159
25/02/2025

https://hayastan.news/am/post/39159

Փետրվարի 23-ին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը անցկացրեց տոնական միջոցառում, նվիրված Սովետական բանակի և ռազմածովային նավատորմի կազմավորման 107 տարեդարձին....

25/02/2025

Участники праздничных мероприятий, 23 февраля, с 200 метровым копией знамени «Победы», в сопровождении русского духового оркестра направились к мемориальному комплексу «Мать Армения» в Гюмри, где возложили цветы в память героев, погибших в борьбе против фашизма.

Փետրվարի 23ին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը անցկացրեց տոնական միջոցառում, նվիրված Սովետական բանակի և ռազմածովա...
24/02/2025

Փետրվարի 23ին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը անցկացրեց տոնական միջոցառում, նվիրված Սովետական բանակի և ռազմածովային նավատորմի կազմավորման 107 տարեդարձին՝ ի աջակցություն ռուսական 102-րդ ռազմաբազայի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչության։
Առավոտյան ՀԿԿ Երևանի քաղկոմի կոմունիստները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին «Հաղթանակ»զբոսայգում գտնվող Անմար կրակին։ Այնուհետև ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհվեցին Ալեքսանդր Մյասնիկյանի և Ստեփան Շահումյանի հուշարձաններին։
ՀԿԿ Կենտկոմի դիմաց բացվել էր դաշտային խոհանոց՝ ռազմաճակատային շիլայով, որի իրագործումը հնարավոր եղավ շնորհիվ ԱԴԾ սահմանապահ վարչության։
Միջոցառումը բացվեց տոնական համերգով։ Արտիստները կատարեցին հայերեն և ռուսերեն ստեղծագործություններ՝ օրվա խորհրդին համապատասխան,, արտացոլելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը:։ Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը տեսակապով՝ Դոնբասից։
-Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սովետական բանակի և ռազմածովային նավատորմի օրվա կապակցությամբ։ Սովետական բանակը կազմավորվեց, որպես սոցիալիստական նվաճումների և խորհրդային ժողովրդի պաշտպան։ Իր մեծ և անուրանալի ներդրումն ունեցավ սովետական բանակի կազմավորման գործում նաև հայ ժողովուրդը՝ քաղաքացիական կռիվներից մինչև Բեռլինի գրավում։
Այսօր ես այստեղից՝ «Սաուր Մոգիլայից» իմ շնորհավորանքն եմ հղում ոչ միայն հայ, այլև Դոնբասի հերոսական ժողովրդին։ Հայ ժողովրդից ավելի լավ ոչ մեկ չի հասկանա Դոնբասի ժողովրդի ցավն ու վիշտը։ Ինչպես մենք, այնպես էլ նրանք, տեսել են ցեղասպանություն, արտագաղթ, տարածքների բռնազավթում, հայրենազրկում։ Բայց Դոնբասի հերոսական ժողովրդի պայքարը տվեց իր բաղձալի արդյունքը, և ինչպես 1943թ, երբ հենց այստեղից սկսվեց արևելյան Եվրոպայի ազատագրումը, այնպես էլ հիմա, կրկին Դոնբասից է ընթանում նէոֆաշիզմի դեմ պայքարը։
Թանկագին բարեկամներ, թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել բոլորիս այս հրաշալի օրվա կապակցությամբ։
Փառք Սովետական Կարմիր բանակին և ռազմածովային նավատորմին։
Փռք Հայաստանի և Դոնբասի հերոսական ժողովրդին։
Հավերժ փառք մեր դարավոր եղբայրությանն ու բարեկամությանը,- իր ելույթում ասաց ընկեր Ղազարյանը։ Այնուհետև ցուցադրվեց տեսանյութ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախագահ Դենիս Պուիշիլինի և ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի պաշտոնական հանդիպումից։ Դոնեցկի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ցուցաբերած աջակցության, հումանիտար օգնության համար, իսկ Երջանիկ Ղազարյանն ասաց, որ հայ կոմունիստներն առաջինն էին, որ աջակցեցին Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիան և լավ են հասկանում այն դժվարություններն ու տառապանքները որի միջով անցել են Դոնբասի հերոսական ժողովուրդը։
Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Հայաստանի Կոմունիստական Երիտասարդական միության ներկայացուցիչ Հրայր Դադիկյանը, ով իր ելույթում կոչ արեց երիտասարդներին հավատարիմ մնալ իրենց հաղթանակած պապերի նվիրական գաղափարին և բարձր պահել հերոսական նախնիների անունն ու սխրանքը։
Համերգի ավարտին մասնակիցները Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց բացեցին «Հաղթանակի» մեծ դրոշը և փողային նվագախմբի ուղեկցությամբ երթով շարժվեցին Ստեփան Շահումյանի հրապարակ։
Շահումյանի հրապարակից մասնակիցներն ավտոշարասյունով ուղևորվեցին Գյումրի։
Տոնական միջոցառումների մասնակիցները, «Հաղթանակի» մեծ դրոշով, ռուսական փողային նվագախմբի ուղեկցությամբ շարժվեցին դեպի Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցին ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների հիշատակին։
Գյումրու թիվ 8 զինվորական թաղամասում ևս տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ համերգ, հյուրասիրություն։ Գյումրիի բնակիչները մեծ ուրախությամբ ու խանդավառությամբ մասնակցեցին միջոցառմանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Գագիկ Մանուկյանը, ով շնորհավորեց բոլորին փետրվարի 23ի կապակցությամբ, նշելով Կարմիր բանակի ստեղծման բարդ և դժվարին ուղին ու հերոսական տարեգրությունը։ Գյումրիում ևս ելույթ ունեցան հայ և ռուս արտիստներ։
-Այսօր՝ փետրվարի 23-ին, հատկապես արդիական են հնչում հայտնի հայ բանաստեղծ ՍՈՂՈՄՈՆ ՏԱՐՈՆՑՈՒ այս տողերը։ «Մենք նշում ենք Խորհրդային Բանակի ծննդյան օրը՝ խորհրդային ողջ ժողովրդի սիրելի տոնը։ Մենք խոնարհվում ենք բոլոր հերոսական զինվորների առջև՝ հնագույն ժամանակներից մինչև օրս, ովքեր քաջաբար պաշտպանել են հայրենի հողը օտարերկրյա նվաճողներից»։
Ցավոք, այժմ աշխարհի տարբեր հատվածներում գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը, իշխանության են ձգտում ծայրահեղ ազգայնականները, մենք տեսնում ենք նաև ռուսատյացության դրսևորումներ։ Համաշխարհային հանրությունը պետք է ամեն կերպ խոչընդոտի նեոֆաշիզմի, շովինիզմի, քսենոֆոբիայի բոլոր ձևերի, ատելության, ռասայական և ազգային գերազանցության, ինչպես նաև ծայրահեղ ազգայնականության ցանկացած դրսևորումներին։ Հաղորդավարի այս խոսքերից հետո ցուցադրվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի Դոնբաս կատարած այցի մասին տեսահոլովակ՝ ԴԺՀ նախագահ Դենիս Պուշիլինի հետ նրա հանդիպման, հայ կոմունիստների կողմից ուղարկված հումանիտար օգնության և ազգաբնակչության հետ հանդիպման մասին։
Ելույթի համար խոսք տրվեց նաև Հայաստանի Կոմունիստական երիտասարդական միության անդամ, գյումրեցի, Ռազմիկ Դավթյանին։
«Իմ նախնիներից Սերոժ պապը ինքնակամ մեկնել է ճակատ 16 տարեկանում 1941 թվականին կեղծելով ծննդյան տարեթիվը և ասելով որ 18 տարեկան է: Նա 2 անգամ փախել է ֆաշիստական գերությունից ու միացել պարտիզաններին իսկ վերջում միացել Կարմիր բանակին և ազատագրել է ֆաշիստներից Չեխիան: Իսկ մյուս՝ Աղվան պապս, պաշտպանել է Կովկասը Գերմանական հորդաներից: Չնայած այդ ծանրագույն իրադարձություններին նրանք կռվել ու կերտել են այդ հաղթանակը: Այժմ մեր հերթն է կատարել անհնարինը: Այժմ մեր սերունդի ժամանակն է: Եկեք գետնով չտանք մեր պապերի պատիվը ու դառնանք արժանի նախնիներին - արժանի հետնորդներ»,-իր ելույթում ասաց Ռազմիկը։
Նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, որովհետև շարքային քաղաքացիները մեծ սիրով և ուրախությամբ են մասնակցում դրանց, վերհիշելով սովետական տարիների երանելի օրերը։ Նաև շատ լավ են հասկանում հայ և ռուս ժողովուրդների անխախտ բարեկամության անհրաժեշտությունը, առանց որի մեր շատ սիրելի Հայաստանի անկախությունը և գոյությունն ընդհանրապես, կդրվեն շատ մեծ հարցականի տակ։

Հանդիպել են ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը և ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը։
23/02/2025

Հանդիպել են ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը և ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը։

Շաբաթ օրը, փետրվարի 22-ին, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հանդիպում է ունեցել ՌԴ Կոմկուսի նախագահության անդամ Կազբեկ Տայսաևի և Հա...

Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը, ՌԴ Կոմկուսի պատվիրակության հետ միասին...
22/02/2025

Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը, ՌԴ Կոմկուսի պատվիրակության հետ միասին, որը գլխավորում է ՌԴ Կոմկուսի Կենտկոմի քարտուղար, ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհրդի նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Դաշնային Ժողովի եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը, աշխատանքային այցով գտնվում են Դոնբասում։
ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը, Հայաստանի կոմունիստների անունից մարդասիրական օգնություն է տարել Դոնբասի բնակչությանը։
Փետրվարի 21-ին պատվիրակությունն այցելել է «Սաուր-Մոգիլա» հուշահամալիր և ծաղիկներ է խոնարհել: Հուշարձանը նվիրված է 1943 թվականին Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում խորհրդային զորքերի կողմից Դոնբասի ազատագրմանը: Համալիրը ավերվել էր 2014 թվականին ԴԺՀ ապստամբների և ուկրաինական զինյալների միջև մարտերի ժամանակ և կրկին վերաբացվել է 2022 թվականին՝ վերականգնումից հետո:

- Հայ ժողովուրդը լավ է հասկանում ձեր ցավն ու վիշտը։ Որովհետև ինչպես դուք, այնպես էլ մենք տեսել ենք ցեղասպանություն, աքսոր, տարածքների բռնազավթում և այլն, ու այդ ամենը նրա համար, որ մենք հայեր էինք։ Նույնը տեղի ունեցավ նաև Դոնբասի մեր եղբայրների հետ զուտ այն պատճառով, որ նրանք կողմ էին Ռուսաստանի հետ մերձեցմանը, ցանկանում էին խոսել ռուսերեն լեզվով։ Բոլորիս հիշողության մեջ դաջված է, թե ինչպես էին այդ չմարդիկ այրում Օդեսայի արհմիությունների պալատը։ Այս ամենին հնարավոր չի ֆաշիզմից բացի այլ անուն տալ։ Սակայն ձեր հերոսական պայքարը տվեց իր բաղձալի արդյունքը։ Այսօր ազատագրվում է ամբողջ տարածաշրջանը հիտլերի հետնորդներից,-իր ելույթում նշել է Երջանիկ Ղազարյանը։

Այնուհետև պատվիրակությունն այցելել է ԴԺՀ Ստարոբեշևսկի շրջանում ժամանակավոր տեղակայման վայր: Շփվել են բնակչության հետ, հանդիպում են ունեցել Ստարոբեշևսկի շրջանի ղեկավար Նիկոլայ Միխայլովի և Ստարոբեշևսկի մունիցիպալ խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսեյ Չերկաշինի հետ: Քննարկել են առկա խնդիրները և նշել դրանց լուծման ուղիները:
ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը հանդիպել է նաև Դոկուչաևսկի ղեկավար Ալեքսանդր Կաչանովի և ԴԺՀ Դոկուչաևսկի քաղաքային խորհրդի նախագահ Նատալյա Նիկիֆորովայի հետ:
Հանդիպումների ավարտին Երջանիկ Ղազարյանը փոխանցել է մարդասիրական օգնություն Հայաստանի Կոմունիստական կուսակցության կողմից:

Այսօր Գյումրիում, տան դիմացից բերման են ենթարկվել և ապա ազատ արձակվել, Գյումրիում կայանալիք արտահերտ ՏԻՄ ընտրություններո...
20/02/2025

Այսօր Գյումրիում, տան դիմացից բերման են ենթարկվել և ապա ազատ արձակվել, Գյումրիում կայանալիք արտահերտ ՏԻՄ ընտրություններում ՀԿԿ կողմից առաջադրվող, անկուսակցական, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և իր թիկնպահը։ Ոստիկանները բիրտ ուժ են կիրառել բերման ենթարկվածների նկատմամբ։ Դեպքի մասին իմացել և անմիջապես քրեական ոստիկանության Շիրակի բաժանմունք է գնացել ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։
-Այս ապօրինությունները կապված են Գյումրիում կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունների հետ, սա ունի հստակ քաղաքական ենթատեքստ։ Որովհետև բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հայտնի բոլոր թեկնածուների ցանկում Վարդան Ղուկասյանը միակ հաղթող թեկնածուն է։ Այս ռեպրեսիվ մեթոդները չեն աշխատելու և մենք շարունակելու ենք մեր պայքարը։ Իշխանությունները ճնշում են գործադրում նաև Կոմունիստական կուսակցության վրա, օրեր առաջ եկավ դատարանի որոշումը, որը կայացվել էր շատ վաղուց, բայց մենք նոր ենք ստանում, որ մի ամսվա ընթացքում Կոմկուսը պետք է ազատի իր զբաղեցրած տարածքը։ Ես արդեն հայտնել եմ բոլոր լրատվամիջոցներին և բարեկամ դեսպանատներին, դիվանագիտական ներկայացուցչություններին ու եղբայրական կուսակցություններին այս ապօրինությունների մասին։ Այս երկու դեպքերն էլ փոխկապակցված են և մենք սա դիտարկում ենք ոչ այլ ինչ, քան քաղաքական բռնաճնշում։ Սա անընդունելի և դատապարտելի գործելաոճ է- ասաց ընկեր Մանուկյանը։
Վարդան Ղուկասյանը ևս շեշտեց, որ ինքը վախեցող չէ, այս բոլոր ապօրինությունները նոր չեն իր համար և որ նա չի նահանջելու, հանուն Գյումրիի, հանուն գյումրեցիների և արդարության հաղթանակի պայքարելու է մինչև վերջ։

Փետրվարի 23-ին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կազմակերպում է տոնական միջոցառումների շարք՝ նվիրված Սովետական բան...
18/02/2025

Փետրվարի 23-ին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կազմակերպում է տոնական միջոցառումների շարք՝ նվիրված Սովետական բանակի և ռազմածովային նավատորմի օրվան, ի աջակցություն ռուսական 102-րդ ռազմաբազայի և ԱԴԾ սահմանապահ վարչության։
Միջոցառման շրջանակներում կկազմակերպվի դաշտային խոհանոց՝ ռազմաճակատային շիլայով, ինչպես նաև տոնական համերգ, հայ և ռուս արտիստների մասնակցությամբ։
Սիրով հրավիրում ենք մեր հանրապետության բնակիչներին մասնակիցը դառնալ այս տոնական միջոցառումների։
Սկիզբը՝
Ք․Երևան, ժամը 11։00, Զաքյան փողոց 10
Ք․Գյումրի, ժամը 15։00, թիվ 8 զինվորական թաղամաս

09/02/2025

1886 թվականի փետրվարի 9-ին Դոնի Նախիջևան քաղաքում ծնվեց հայ և ռուս ականավոր հեղափոխական, Բելառուսական ԽՍՀ-ի և ԽՍՀՄ-ի ականավոր հիմնադիրներից մեկը , Խորհրդային Հայաստանի առաջին ղեկավար (ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ), մարքսիզմի տեսաբան, գրող և պատմաբան Ալեքսանդր Ֆյոդորովիչ Մյասնիկյանը։

Հատված «Երկունք» ֆիլմից, որտեղ Մյասնիկյանի դերում հանդես է գալիս Խորեն Աբրահամյանը։

Սիրելի՛ հայրենակիցներ,Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը խստորեն դատապարտում է տրանսպորտի գների անհիմն բարձրացումը,...
31/01/2025

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը խստորեն դատապարտում է տրանսպորտի գների անհիմն բարձրացումը, որը կրկին ծանր բեռ է դառնում մեր ժողովրդի ուսերին։ Այս որոշումը հարվածում է աշխատավորներին, ուսանողներին, թոշակառուներին և բոլոր նրանց, ում համար հասարակական տրանսպորտը կենսական նշանակություն ունի։ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մասնակցել է տրանսպորտի թանկացման դեմ բողոքի գործողություններին ու ստորագրահավաքներին, հիմա ևս չենք պատրաստվում նահանջել։
Մենք չենք կարող թույլ տալ, որ սոցիալական անարդարությունը շարունակվի։ Այդ պատճառով մենք կոչ ենք անում ամբողջ հայ ժողովրդին՝ բոյկոտել տրանսպորտի թանկացումը։ Պայքարենք մեր բռնադատված իրավունքների համար և չպարպենք մեր հիրավի արդար ցասումը։ Երևանի քաղաքային բյուջեն գոյանում է բացառապես ժողովրդի մուծած հարկերից և հենց մենք ենք այդ բյուջեյի տերը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր աշխատանքի արդյունքում ձևավորված բարիքները օրվա իշխանությունները ծառայեցնեն բացառապես իրենց անձնական կարիքների համար։
Հարկավոր է ստիպել իշխանություններին հաշվի նստել ժողովրդի հետ։
Ո՛չ տրանսպորտի թանկացմանը։
Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն

Address

Улица Закияна 10
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37433071917

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն/ Коммунистическая партия Армении posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն/ Коммунистическая партия Армении:

Share

ՀԿԿ

Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը Հայաստանում գործող քաղաքական կուսակցություն է։ Հիմնադրվել է 1921ին ։Ներկայումս՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատարն է Ե․ Յ․ Ղազարյանը։