ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Government Organization, Մյասնիկյան 5/1, Yerevan.

⚖ ՀԾԿՀ-ի նոր կարգավորումը գազամատակարարման ոլորտում՝ թափանցիկություն, ճշգրիտ հաշվառում և վստահություն ⚖Հանրային ծառայութ...
03/06/2026

⚖ ՀԾԿՀ-ի նոր կարգավորումը գազամատակարարման ոլորտում՝ թափանցիկություն, ճշգրիտ հաշվառում և վստահություն ⚖

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ, 2026 թվականի հունիսի 3-ի նիստում ընդունել է որոշում՝ ուղղված ոչ կենցաղային սպառողների բնական գազի հաշվառման գործընթացի թափանցիկության, ճշգրտության և արդյունավետության բարձրացմանը։
✅ Որոշմամբ սահմանվում է, որ ոչ կենցաղային սպառողների (տնտեսվարող սուբյեկտների) հաշվառման սարքերը այսուհետ կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաշվին և սահմանազատման կետում, անհրաժեշտության դեպքում, սպառողի տարածքից դուրս՝ գազաբաշխման համակարգի օպերատորի համար հասանելի վայրում։
✅Կարգավորումը նպատակ ունի ապահովել հաշվառման տվյալների առավել ճշգրիտ գրանցում, հեշտացնել սարքերի սպասարկումն ու ստուգումը, ինչպես նաև նվազեցնել հնարավոր վեճերի առաջացման ռիսկերը։ Հաշվիչների ցուցմունքների արձանագրման գործընթացում կապահովվի սպառողի և գազամատակարար ընկերության ներկայացուցիչների համատեղ մասնակցություն՝ երաշխավորելով տվյալների ճշգրտությունն ու հաշվարկների նկատմամբ փոխադարձ վստահությունը։
✅Որոշումը ևս մեկ քայլ է էներգետիկ ոլորտում կարգավորումների արդիականացման, ծառայությունների մատուցման որակի բարելավման և սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ ապահովելով հավասարակշռված, թափանցիկ և վստահելի միջավայր բոլոր շահագրգիռ կողմերի համար։

⚖ Սույն թվականի մայիսի 29-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Շ...
29/05/2026

⚖ Սույն թվականի մայիսի 29-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Շվեյցարական զարգացման կազմակերպության (Helvetas Swiss Intercooperation) հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին։
✅Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ինստիտուցիոնալ զարգացմանն ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։
✅Կողմերն անդրադարձել են էլեկտրական էներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներին՝ ընդգծելով կուտակիչ կայանների կարևորությունը էներգետիկ համակարգի ներկայիս ռեժիմների պայմաններում։
✅Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, և կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ հետագայում փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությամբ։

⚖ Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում կլիմայի քաղաքականութ...
22/05/2026

⚖ Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում կլիմայի քաղաքականության ախտորոշմանն ուղղված ԱՄՀ առաքելության ներկայացուցիչներին։
➡️Քննարկվել են կլիմայի քաղաքականության և օրենսդրության գնահատման, Ազգային հարմարվողականության ծրագրի, ֆինանսավորման կարիքների, ինչպես նաև Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDC) թիրախների իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։
➡️Կողմերը կարևորել են հետագա համագործակցության շարունակականությունը՝ կլիմայական քաղաքականության արդյունավետ իրականացման ուղղությամբ։

ՀԵՐՔՈՒՄԱյսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությու...
21/05/2026

ՀԵՐՔՈՒՄ
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը» վերնագրով հոդվածում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ բնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում։
Միաժամանակ ընդգծում ենք, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ցանկացած որոշման կամ գործընթացի դեպքում Հանձնաժողովը հանրությանը կտեղեկացնի սահմանված կարգով և պաշտոնական հարթակներով։
Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից։

⚖ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը Ազգային ժողովում ներկայացրել է 2025թ․ ՀԾԿՀ գործունեության մասին հաղորդումը։ԱԺ տնտեսական ...
19/05/2026

⚖ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը Ազգային ժողովում ներկայացրել է 2025թ․ ՀԾԿՀ գործունեության մասին հաղորդումը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 19-ին հրավիրված նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ ներկայացնելով 2025 թվականի գործունեության արդյունքները՝ նշել է, որ հաշվետու տարին նշանավորվել է ինչպես օրենսդրական լրամշակումներով, այնպես էլ շուկայի կառուցվածքային զարգացումներով: Մանրամասները հղմամբ՝ https://psrc.am/contents/newsPress/psrc-na

⚖ ✅Սույն թվականի մայիսի 13-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահն ընդունել է Եվրոպական ...
14/05/2026

⚖ ✅Սույն թվականի մայիսի 13-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահն ընդունել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) գլխավոր քարտուղարի տեղակալ Ռաֆայել Անոտոյին և Հայաստանում CEER գրասենյակի ներկայացուցիչ Արմին Բյումին։
⚖ ✅Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են էներգետիկ ոլորտում փորձի փոխանակումը և միջազգային համագործակցության ընդլայնումը։
Քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև ՀԾԿՀ ինստիտուցիոնալ անկախության կարևորությանը՝ որպես արդյունավետ և թափանցիկ կարգավորման առանցքային նախապայմանի։
⚖ ✅CEER ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանը կազմակերպության համար հանդիսանում է առաջնահերթ գործընկեր ուղղություններից մեկը և պատրաստակամություն հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը։
⚖ ✅ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդգծել է, որ երկկողմ համագործակցության շրջանակում նախատեսվող միջոցառումներն ու մասնագիտական քննարկումները, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ CEER հայաստանյան գրասենյակը գտնվում է ՀԾԿՀ-ում, նպատակահարմար է կազմակերպել Հայաստանում՝ նպաստելով ոլորտային երկխոսության և տարածաշրջանային համագործակցության խորացմանը։
⚖ ✅Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակական զարգացման պատրաստակամությունը՝ կարևորելով էներգետիկ կարգավորման ոլորտում արդյունավետ գործընկերության ամրապնդումը։

⚖ Սույն թվականի մայիսի 13-ին կայացած նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) համաձայնություն...
13/05/2026

⚖ Սույն թվականի մայիսի 13-ին կայացած նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) համաձայնություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության (ՀԱԷԿ) 2026 թվականի ներդրումային ծրագրին՝ 3 404,5 մլն դրամ ծավալով՝ առանց ավելացված արժեքի հարկի։
⚖ Ներդրումային ծրագիրն ուղղված է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տեխնիկական վերազինմանն ու արդիականացմանը, ինչպես նաև կայանի շահագործման կազմակերպման համար անհրաժեշտ այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներին։

Սույն թվականի մայիսի 12-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամները և աշխատակազմը՝ նախագահ ...
12/05/2026

Սույն թվականի մայիսի 12-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամները և աշխատակազմը՝ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ, մասնակցեցին «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» (EU4Energy) ծրագրի կողմից և ՀԾԿՀ-ի աջակցությամբ կազմակերպված բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկմանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Ապիտոնյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, էներգետիկ ոլորտի շահագրգիռ կողմերը և միջազգային գործընկերները։
✅Քննարկման առանցքում էին էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացումը, այդ թվում շուկայի ազատականացման, կուտակիչ կայանների կարգավորմանն առնչվող հարցերը, ինչպես նաև «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակումը և կարգավորման մեխանիզմները։
✅ՀԾԿՀ նախագահը իր ելույթում ընդգծեց․ «Հայաստանի էներգետիկ ոլորտը ներկայումս գտնվում է կարևոր վերափոխումների փուլում: Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն շուկայի ազատականացման ուղղությամբ տարվող մեր աշխատանքները, որոնց նպատակն է ապահովել մրցակցային, թափանցիկ և արդյունավետ շուկայի ձևավորումը։ Առանցքային է «Էլեկտրաէներգիայի մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական դաշտի շարունակական կատարելագործումը՝ ապահովելու համար ոլորտի կայուն և կանխատեսելի զարգացումը: Հատուկ կարևորություն ունի նաև էներգիայի կուտակիչ կայանների զարգացումը, ինչը կնպաստի էներգահամակարգի ճկունության բարձրացմանը, վերականգնվող էներգիայի ինտեգրմանը և մատակարարման հուսալիության ապահովմանը»։
✅Կլոր սեղան-քննարկումը հնարավորություն ստեղծեց եվրոպական կարգավորող մարմինների հետ կիսվել փորձով և գիտելիքով: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել սերտ համագործակցությունը՝ ուղղված էներգետիկ ոլորտի կայունության և տնտեսական գրավչության բարձրացմանը:

Սույն թվականի մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակ...
11/05/2026

Սույն թվականի մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Որպես հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող մարմին՝ ՀԾԿՀ ներկայացուցիչները ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ քննարկել են ջրամատակարարման և էներգամատակարարման ոլորտներում առկա համակարգային խնդիրները։ Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ՄԻՊ-ի կողմից կձևավորվի մասնագետների խումբ, և առանձնացված խմբի կողմից կկազմակերպվեն այցելություններ ՀԾԿՀ՝ մատակարարման գործառույթներին ավելի պատշաճ ծանոթանալու համար։ Ինչպես նաև ձեռք են բերվել պայմանավորվածություններ բարձրացված հարցերի շուրջ հետագայում ՀԾԿՀ-ի կողմից կազմակերպվող մոնիթորինգներին մասնակցելու ուղղությամբ։

Address

Մյասնիկյան 5/1
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410584529

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Share