Ազգային Առաջընթաց Կուսակցություն

Ազգային Առաջընթաց Կուսակցություն «Ազգային առաջընթաց» կուսակցության պաշտոնական էջ:

https://www.facebook.com/share/p/1Qb4iFTAxm/
31/12/2025

https://www.facebook.com/share/p/1Qb4iFTAxm/

Մոտենում է 2026թ։

Երկար չեմ ցանկանա գրել 2025թ մասին, այլ կցանկանամ խոսենք 2026թ մասին։

Թող մեր ազգի քաղաքական հասունությունը, գիտակցությունը և իր սեփական պատմության իմացությունը կրկնապատկվի, քանի որ դրանից է կախված մեր քաղաքական ընտրությունը, իսկ դրանից էլ կախված է մեր առօրյա կյանքը ու ապագան։

Կցանկանամ` կեղծ թեզերին զոհ չգնանք, իսկ այդպիսի թեզեր շատ են մեր կյանքում։

Կեղծ խաղաղասիրությունից սկսած մինչև կեղծ արևմտամետություն, նախկին֊ներքա կեղծ պայքարից մինչև կեղծ եկեղեցասիրություն ու կեղծ հավատք։ Հայ ազգը պետք է դուրս մնա այս երկու հակադիր բևեռների քարոզից, այդ երկու բևեռն էլ իրար արժեն, իրար չեն զիջում իրենց հակա֊ազգային ու հակապետական էությամբ։

Մեր 3000 ամյա պատմության 70% պատերազմի կամ մեզ նվաճելու ու կեղեքելու մասին է։ Սա փաստ է։

Ինչ խաղաղության մասին է խոսքը։

Մենք երբևէ ագրեսոր չեն եղել գլոբալ իմաստով, բայց շրջապատված ենք եղել Իրան, Ռուսաստան ու Թուրքիա ագրեսորներով։ Եթե հայերն էլ ունենային կայսրություն, ապա այո` լինելու էին ագրեսոր։ Դա է իրերի բնական վիճակը, դա չընդունելը վնասու է միայն այդ իրողությունը չընդունողին։

Նման պայմաններում խաղաղասիրություն քարոզել սեփական ժողովրդին նշանակում է զինաթափել ազգին, վերացնել մեր ազգի մեջ եղած առանց այն էլ թույլ պայքարի ոգին, հարատևելու ձգտումը։ Քրիստոնեության սխալ քարոզը, ի դեմս մեր եկեցեցու, նման խաղաղասիրության ու հնազանդության քարոզով կործանեց մեր պետականությունը դեռ Արշակունիների ու Բագրատունիների ժամանակ, հետո դարձավ պետության փոխարինող կառույց ու այսօր պարծենում է, որ ինքը ազգապահպան գործառույթ է արել։ Սա է պարադոքսը այն իրականության, որ մատուցվում է իշխող էլիտաների կողմից։

Ուզում եմ հայ ազգը հասկանա ի վերջո թե ինչպես են իրեն մոլորեցնում թե ներկաները թե նախկինները և թե եկեղեցին։ Սրանք բոլորն էլ իրար արժեն բառի վատ իմաստով։

Կյանքը պայքար է, թե անհատի թե պետության մակարդակով, հրաժարվել պայքարից` կնշանակի հրաժարվել գոյությունից։

Մենք պետք է արթնացնենք մեր ազգի գոյատևելու, պայքարելու, ոտքի կանգնելու ու հաղթելու ցանկությունը, որ հաղթահարի իր պարտված ու նվաստացած կարգավիճակը, հավատա իր ուժերին ու իր վաղվա օրվան ու վերջապես ստանձնի իր կարգավիճակին ու պատվին արժանի կեցվածք։

Այս ամենը հնարավոր է, պետք է միայն հավատալ ու գործել։

Շնորհավոր լինի գալիք 2026թ։

#ազգայինառաջընթացլինելուէ
#ազգայինառաջընթաց
#այլընտրանք2026
#այլընտրանքլինելուէ
#ՀայկԳրիգորյան

02/04/2025

Այսպիսով, մարտի 30 ընտրությունների արդյունքներով,

Ազգային առաջընթաց կուսակցությունը, բացի Երևանի ավագանու 5 անդամից, այսուհետ կունենա նաև 2 ավագանու անդամ Փարաքար համայնքում։

Կարևոր արձանագրում է նաև այն, որ Գյումրիում ու Փարաքարում ավագանի անցած կուսակցությունների շարքում Ազգային առաջընթաց կուսակցությունը միակն է, որը ոչ ՔՊ է կամ ՔՊ արբանյակ, և ոչ էլ նախկին է կամ նախկինների արբանյակ։

#այլընտրանքլինելուէ
#ազգայինառաջընթացլինելուէ
#այլընտրանք2026

31/03/2025

Գյումրիում ոչ մեկին չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն, անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ`

Սարիկ Մինասյան, «ՔՊ»
Վարդան Ղուկասյան, «ՀԿԿ»
Մարտուն Գրիգորյան, «ՄՔ դաշինք»
Ռուբեն Մխիթարյան, «ԻՀՀ»
Կարեն Սիմոնյան, «ՄՀ դաշինք»

Փարաքարում անցողիկ շեմը հաղթահարել է 3 ուժ`
Միասնություն դաշինք` Վոլոդյա Գրիգորյան, ստացել է մեծամասնություն,
ՔՊ` Լյուդվիգ Գյուլնազարյան
Ազգային Առաջընթաց Կուսակցություն ` Դավիթ Մինասյան

Ինչպես նկատում եք, մենք միակ ընդդիմադիր ուժն ենք, որ ոչ ՔՊ է, և ոչ էլ նախկինների մոդիֆիկացիա։

Այլընտրանքը ձևավորվում է։

#այլընտրանքլինելուէ
#ազգայինառաջընթացլինելուէ
#ազգայինառաջընթաց
#ՀայկԳրիգորյան

11/03/2025
https://www.facebook.com/share/p/17hEtFdrct/
01/03/2025

https://www.facebook.com/share/p/17hEtFdrct/

Փարաքար համայնքի
Փարաքար, Թաիրով, Մերձավան, Նորակերտ, Մուսալեռ, Պտղունք, Արևաշատ, Այգեկ և Բաղրամյան գյուղերի սիրելի բնակիչներ,

"Ազգային առաջընթաց" կուսակցությունը և Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը որպես ցուցակի առաջին համար, համատեղ հայտարարում են մարտի 30֊ին Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության մասին։

Շատերիդ է հայտնի, որ Դավիթ Մինասյանը շուրջ 5 տարի անձնվիրաբար ծառայել է այս համայնքին` իր ուշադրության կենտրոնում պահելով բոլոր 9-ը բնակավայրերը` արդար ու հավասարաչափ զարգացման միտումով։ Դուք նաև քաջատեղյակ եք նրա կատարած աշխատանքների ու ծրագրերի մասին։

"Ազգային առաջընթաց" կուսակցությունը, լինելով Երևան քաղաքի ավագանու մաս, լավատեղյակ է տեղական ինքնակառավարման խնդիրներից և ունի դրանց ուղղված իր լուծումները, որոնք արդյունավետ կերպով կիրառում է նաև Երևանում։

Մենք համագործակցում ենք միայն արդյունք ցույց տված և բնակիչներին ծառայող թեկնածուների հետ, ինչպիսին է Դավիթ Մինասյանը, և վստահեցնում` մեր հաղթանակով ոչ միայն վերջ ենք դնելու Քաղաքացիական պայմանագրի ապաշնորհ կառավարմանը, այլև Փարաքարը զարգացնելու լիովին նոր մոտեցումներ ենք բերելու մեզ հետ։

«Ազգային առաջընթաց» կուսակցության և Դավիթ Մինասյանի թիմերի համատեղ աշխատանքով Փարաքար համայնքում հիմք կդրվի և կձևավորվի բարենպաստ իրավաքաղաքական նոր միջավայր, որի արդյունքում բնակիչներն ի վիճակի կլինենք լիարժեք իրացնել իրենց քաղաքացիական ու քաղաքական իրավունքներն ու ազատությունները տեղական ինքնակառավարման ոլորտում։

Ավագանու նիստերը չեն լինելու ձևական։ Համայնքի ղեկավարն աշխատելու է հաշվետու և թափանցիկ, բնակիչների խնդիրները լուծվելու են ամենօրյա ռեժիմով, բյուրոկրատական անհիմն ու կրկնվող գործընթացները վերացնելու ենք։
Օրենքը պահպանվելու է ու խստորեն կատարվելու է, համայնքի բյուջեն հաստատվելու է մինչև ֆինանսական տարվա սկիզբ, մրցույթներն իրականացվելու են թափանցիկ ու արդար եղանակով, հատուկ ուշադրություն ենք դարձնելու սպորտին ու երիտասարդների կյանքի կազմակերպմանը, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացմանը։

#ազգայինառաջընթացլինելուէ
#փարաքարումազգայինառաջընթացլինելուէ
#ազգայինառաջընթացլինելուէ
#ազգայինառաջընթաց
#ՀայկԳրիգորյան
#այլընտրանքլինելուէ

20/02/2025

#ազգայինառաջընթացլինելուէ #ազգայինառաջընթաց

18/02/2025

https://www.facebook.com/share/15NZQdNt6M/

Երևանի ավագանու անդամ, Ազգային առաջընթաց կուսակցության ղեկավար, փաստաբան։ Yerevan City Councilmember, Member of CLRAE 🇪🇺 Head of National Progress Party, Attorney
LLM in Consitutional and Tax law (UW), Certificate in Political Science (Cambridge)

Address

Komitas 16
Yerevan
0012

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ազգային Առաջընթաց Կուսակցություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share