26/03/2020
ԾՈՎԻՆԱՐ
հատված. XXIII
Ու մերկաիրան լուսեղեն կույսը մտավ Վանա ծով.
Ուղեկցող արա՛նք շրջին գլխներն խորին հարգանքով.
Չքնաղ աղջիկը իր գեղեցկությամբ ահ էր ներշնչում,
Իսկ ծովը, ահա, քսվում է նրան, խորունկ հառաչում,
Ջուրը շոյում էր բոցե մարմինը, հասնում շուրթերին,
Գալար էր տալիս, պլլվում, քսվում, հալվում ու փերին
Մի ընդարմացնող, նվաղկոտ մի դող զգաց մարմնում՝
Ներսը փլչում էր իրենից անկախ ու քնքշանում.
Ջուրը հեշտանքով սիրո ծաղիկն էր շոյում ու փարում...
Մարդկանց աչքից զատ՝ էն հեռու՜, հեռու՜ մշուշված դարում,
Ասում են, Հու՛րը միացավ Ծովին, ջրերը՝ լույսին
Ու Ծովի Ոգի՛ն մեղմիկ շշնջաց լույսիրան կույսի՛ն.
_Քո շողշողանքից, չքնա՜ղ Ծովինա՛ր,
Շուտով կցնծա աշխարհը արար՝
Արև կբերես երկու լուս զավակ՝
Բարու՛ և ուժի՛ բույլը անքանակ-
Նրանցից մեկը, ինչպես լեռ ու սար,
Նրան կկոչե՛ս Ուժի Սարասար-
Զորավիգ ու հույս քեզ ու քո ազգի՛ն,
Ոչի՛նչ չի հաղթի նրա կուռ բազկին:
Իսկ էն մյուսը, նորից ժե՛ռ ու սար,
Կլինի Բարու, Լույսի՛ Բաննասար,
Կձգտի վերև՝ Հավերժի՛ն Անհուն,
Ազգիդ կբերի փառավոր անուն.
Քո անբախտ ազգը՛ կմխիթարվի,
Լսել եմ նրա ողբի ու ցավի
Աղաղակները՝ գահերի՛ն վերի,
Գուցե վերջ լինի, իմ չքնա՜ղ փերի...
Երբ ձենը լռեց Ծովային Ոգու, վախեցած փերին,
Կուսական կուրծքը հևիհև, վետ- վետ՝ շողշողուն ջրին
Շոյելով, կարծես, իր հրաժեշտն էր տալիս ակամա,
Էն Ծովի Ոգու՛ն, որը, ասում են, կապրի մինչ հիմա՛...
XXIV
Մե՛նք էլ ենք ապրում, բայց Վանա Ծովը մնաց մեզնից դուրս.
Թու՜րք ու եզդիներ ոչխա՛րն են փռել՝ խեղճ Ծո՛վը անհույս,
Խոր թառաչանքով ու հառաչանքով կանչու՜մ է, կանչու՜մ իր Ծովինարի՛ն,
Իսկ մենք մոռացած ծովային Ոգու՛ն՝ պաշտում ենք քարին...
2006թ.