Armenian State “Barekamutyun” Dance Ensemble

Armenian State “Barekamutyun” Dance Ensemble Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն՝ Արվեստի հայկական հետքերով

1987թ. դեկտեմբերի 17-ին բալետմայստեր Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Բարեկամություն» պետական անսամբլը: Առաջին օրվանից անսամբլը հանրությանը գրավել է իր բազմաժանր պարացանկով, տարբեր ազգերի ժողովրդական պարերի վառ շարքով՝ ի նշան խորհրդային երկրների բարեկամության: Հայկական ազգային պարը անսամբլի միջոցով ներկայացվել է հանդիսատեսին դասական, խորեոգրաֆիկ ոճով, իսկ Նորայր Մեհրաբյանի բեմադրությո

ւնները ստեղծել են նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում: Հայկական պարերը բեմադրվել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Ավետ Տերտերյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ռուբեն Ալթունյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Գրիգոր Հախինյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների մշակումների հիման վրա: Բացի ժողովրդական, հայ դասական կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունների վրա բեմադրված պարերից, բեմադրվել են նաև պարային համարներ Մոցարտի, Ա.Բորոդինի, Էլթոն Ջոնի, Կառլ Օրֆի և այլ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա: Անսամբլում բեմադրվել են հետևյալ պարերը՝ «Հոյ Նազան», «Ալ-Այլուղս», «Ազգագրական պարերի շարք», «Գյումրվա շորոր», «Սիրեցի, յարս տարան», «Թամզարա», «Մեր Դարը», Ա.Խաչատրյանի «Լեռնեցիներ», «Վարդագույն աղջիկներ», «Լեզգինկա», «Գարուն Երևան», «Ուզունդարա», Կոմիտասի «Ծիրանի ծառ», «Կռունկ», «Չինարես», Խ.Ավետիսյանի «Զարթոնք», Ա.Բաբաջանյանի «Նոկտյուրն», Ռ.Ամիրխանյանի «Հայի աչքեր», Խ.Ներսիսյանի «Խաղ-պար», Տ.Մանսուրյանի «Մեղեդի», «Գարուն», Ա.Տերտերյանի «Եռաբլուր», Գ.Երանյանի «Կիլիկիա», Սայաթ-Նովայի «Էշխեմեդ», «Աշխարհումս», Գ.Եղիազարյանի «Վաղարշապատ» և այլն: Բեմադրվել են նաև այլ ազգերի պարեր՝ ուկրաինական, լիտվական, վրացական, մոլդավական, գնչուական, ռուսական, ուզբեկական, հունական, արաբական, հրեական, իսպանկան, հնդկական, բելոռուսական, իտալական, բուլղարական, Գ.Հախինյանի «Լոռեցի Սաքոն», Ա.Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Ա.Բորոդինի «Պոլովեցյան պարեր», Ռ.Դավթյանի, Գ.Եղիազարյանի, Է.Բաղդասարյանի «Մարո», Ա.Խաչատրյանի «Շամիրամի տեսիլքը», Կոմիտսաի, Ա.Հովհաննեսի, Յ.Բախի «Արշիլ Գորկի» մեկակտանի խորեոգրաֆիկ նեկայացումները, Էլթըն Ջոնի «Ճանապարհ», Լորիս Ճգնավորյանի «Վերջին Կենտավրոսի մահը», Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա», Ավետիս Բերբերյանի «Մենություն» բեմադրությունները: Հյուրախաղերով անսամբլը հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ Իրան, Չինաստան, Լիբանան, Ֆրանսիա, Իսրայել, ԱՄԷ, Ռուսաստան, Անգլիա, Սիրիա, Հնդկաստան, Գերմանիա, Ուկրաինա, ԱՄՆ, Եգիպտոս: 2009թ. անսամբլը ներգրավվել է «Սպարտակ» բալետի բեմադրական աշխատանքներում /բեմադրիչ` Յուրի Գրիգորովիչ/: 2008թ. անսամբլն արժանացել է «Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ» կոչման: 2013թ. անսամբլը մասնակցել է «Super Dance from folk to modern» պարի միջազգային փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակի։ 2015թ. իրականացրել է «Երգենք և պարենք հանուն խաղաղության» փառատոնը, որի շրջանակներում կազմակերպվել է «Բարեկամութան կամուրջներ» խաղաղասիրական համերգը` Եվրոպայից և Արևելյան գործընկերության 8 երկրներից ժամանած 40 երիտասարդ արտիստների մասնակցությամբ: Նույն թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում շվեդական արքայական բալետի և Բավարիայի պետական բալետի առաջատար մենապարողների մասնակցությամբ «Հզոր զգացմունքներ» պարային շոուի հետ ներկայացել է «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերայով: 2019թ. անսամբլ պետական այցով մեկնելլ է Պեկին` մասնակցելու «Ասիական քաղաքակրթական ֆորում» գալա-համերգին: Նույն թվականին Հ.Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ներկայացրել է պրեմիերա՝ «Մարո» պոեմի հիման վրա ստեղծված համանուն մեկ ակտանի խորեոգրաֆիկ ներկայացումը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 2021թ. անսամբլի պարացանկը համալրվել է «Լույս ի լուսո» խորեոգրաֆիկ ներկայացումով՝ նվիրված ղարաբաղյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին, իսկ ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված պետական միջոցառման շրջանակներում ներկայացրել է պրեմիերա՝ «Անկախության կերտում» բեմադրությունը: 2022թ. «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում անսամբլը ներկայացրել է պրեմիրերա` առասպելաբանական հնագույն վեպի հիման վրա ստեղծված «Լեգենդ Հայկի մասին» մեկ ակտանի խորեոգրաֆիկ ներկայացումը։ Անսամբլում խորեոգրաֆիկ բեմադրություններ է իրականացրել նաև բալետի արտիստ, բալետմայստեր Արսեն Մեհրաբյանը: 2022թ. անսամբլը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում: 2024թ․ անսամբլի գեղարվեստական մասով խորհրդական է նշանակվել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանն, իսկ գլխավոր բալետմայստեր՝ Զոհրաբ Բակալյանը:

🔵Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն:🟠Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլ:📌28.05....
01/06/2026

🔵Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն:

🟠Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլ:

📌28.05.2026 | մենահամերգ | Վաղարշապատ

🔻«Խաղ պար»
Բեմադրությունը
Նորայր Մեհրաբյանի | ՀՀ ժողովրդական արտիստ:

National Center of Folk Music and Dance

01/06/2026

🎶 «ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՐԱՅԻՆ ԵՐԵԿՈ». ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ

🇦🇲 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը ձեզ կներկայանա իր ամբողջ շուքով, հին և նոր պարային բեմադրություններով:

✨ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա «Խաչատրյանական հնչյուններով պարային երեկո» խորագիրը կրող համերգային երեկոն:

❗️ Բաց չթողնեք հայկական և միջազգային պարերի հետ առերեսվելու այս բացառիկ հնարավորությունը:

📅 2026թ․ հունիսի 10, 🕕 18:00
📍 ք․ Արտաշատ, Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն
🎟️ Տոմսերը` https://www.tomsarkgh.am/hy/event/50978/Հայաստանի-Բարեկամություն-պետական-ան.html
📞 +374 55 526 477 | +374 91 526 477 | +374 33 300 175

🔸 Անսամբլի հիմնադիր` Նորայր Մեհրաբյան /ՀՀ ժողովրդական արտիստ/
🔸 Անսամբլի գեղարվեստական ղեկավար` Զոհրաբ Բակալյան /ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալակիր/
🔸 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն` Արմեն Սարգսյան

01/06/2026

🎈Սիրելի՛ երեխաներ,

🔵Ժողովրդական երաժշտարվեստի և պարարվեստի պետական ստուդիան սրտանց շնորհավորում է ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ։

✨Այս գեղեցիկ օրը ևս մեկ առիթ է արժևորելու ձեր ժպիտը, երազանքները, ստեղծագործ միտքն ու անսպառ էներգիան։ Դուք մեր ժողովրդի ապագան եք, մեր մշակույթի շարունակողներն ու պահպանողները։
Թող ձեր մանկությունը լինի անհոգ, երջանիկ և լի սիրով, իսկ յուրաքանչյուր օրը՝ նոր բացահայտումներով, հաջողություններով և ոգեշնչմամբ։

♥️Մաղթում ենք, որ երաժշտությունն ու պարը միշտ ուղեկցեն ձեզ՝ զարգացնելով ձեր տաղանդները, հարստացնելով ձեր հոգևոր աշխարհը և պարգևելով գեղեցիկ հիշողություններ։ Թող ձեր բոլոր երազանքները գտնեն իրենց ճանապարհը դեպի իրականացում, իսկ ձեր կյանքը լցվի բարությամբ, ջերմությամբ և խաղաղությամբ։

☺️Շնորհավո՛ր հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

🔵Ժողովրդական երաժշտարվեստի և պարարվեստի պետական ստուդիա

🔵Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն:🟠Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլ:Չինական...
31/05/2026

🔵Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն:

🟠Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլ:

Չինական պար | «ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ»

Երաժշտությունը՝
Սուն Ջղըանի

Բեմադրությունը՝
Վան Շիչի, Վանուշ Բաբայանի
____________________________

🔵 National Center for Folk Music and Dance

🟠 Honored Collective of Armenia — “Barekamutyun” State Ensemble

Chinese Dance | “After the Rain”

Music by:
Sun Zhian

Choreography by:
Wang Shiqi, Vanush Babayan
__________________________

🔵 亚美尼亚国家民族音乐与舞蹈中心

🟠 亚美尼亚功勋艺术团体——“友谊”(Barekamutyun)国家歌舞团

中国舞《雨后》

音乐:
孙志安

编导:
王诗琪、瓦努什·巴巴扬

National Center of Folk Music and Dance

29/05/2026

🔵ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ և ՊԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ:

🟠ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈւՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ:

🔻ԵՏՆԱԲԵՄԻ ԻՐԱՎԻՃԱԿ:

📌ՎԱՂԱՐՇԱՊԱՏՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻՑ:

National Center of Folk Music and Dance

29/05/2026

🔵ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՒ ՊԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ:

🟠ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ:

🔴ԵՏՆԱԲԵՄ | ՇՈւՏՈՎ

National Center of Folk Music and Dance

📌ԿԱՅԱՑԱՎ🔴 ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ`  ՎԱՂԱՐՇԱՊԱՏՈՒՄ 🇦🇲 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Վաստակավոր կոլեկտիվ Հայաստ...
28/05/2026

📌ԿԱՅԱՑԱՎ

🔴 ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ` ՎԱՂԱՐՇԱՊԱՏՈՒՄ

🇦🇲 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը ներկայացավ իր ամբողջ շուքով, հին և նոր պարային բեմադրություններով:

🔹 Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատ:

🔻 Անսամբլի հիմնադիր` Նորայր Մեհրաբյան /ՀՀ ժողովրդական արտիստ/
🔻 Անսամբլի գեղարվեստական ղեկավար` Զոհրաբ Բակալյան /ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալակիր/
🔻 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն` Արմեն Սարգսյան

National Center of Folk Music and Dance

Address

30 Vardanants
Yerevan
0070

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37433300175

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian State “Barekamutyun” Dance Ensemble posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Armenian State “Barekamutyun” Dance Ensemble:

Share