ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA, Government Organization, Anastas Mikoyan 109/8, Yerevan.
(1)

30/06/2023

🎞️ Սույն վավերագրական ֆիլմը պատրաստել է Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այն ներկայացնում է նախարարության պատմությունը՝ ստեղծման օրվանից առ այսօր: Շուրջ 35 տարիների պատմություն ունեցող կառույցը բազմաթիվ փորձություններ հաղթահարելով` գրանցեց մեծաթիվ հաջողություններ ու ձեռքբերումներ:

Հետայսու Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները փոխանցվում են Ներքին գործերի նախարարությանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, հարգելի՛  վետերաններ, սիրելի՛ քաղաքացիներԻր գործառույթները շո...
29/06/2023

Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, հարգելի՛ վետերաններ, սիրելի՛ քաղաքացիներ

Իր գործառույթները շուրջ 3 տասնամյակ կառուցվածքային տարբեր ձևաչափերով իրագործելուց հետո ԱԻ նախարարությունն այսուհետ իր գործունեությունը ծավալելու է ՆԳՆ կազմում՝ հավատարիմ մնալով իր կարևորագույն արժեքներին, սկզբունքներին և նպատակներին։

Սկիզբ առնելով Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո տիրող ճգնաժամային պայմաններում՝ կառույցը սկսել է գործել որպես ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն, իսկ 1991թ. հուլիսից ստեղծվում է ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, որի նպատակն է կազմակերպել բնակչության, շենքերի և կառույցների սեյսմիկ պաշտպանությունը։

Երկրի համար պատմական և քաղաքական դժվար պայմաններում հնարավոր է լինում ոչ միայն պահպանել վարչության առաջնային կառուցվածքը, այլև զարգացնել և ընդլայնել ենթակառուցվածքները, այդ թվում՝ արագ արձագանքման փրկարարական ջոկատները, որոնք հիմք են դառնում ԱԻ նախարարության ձևավորմանը։
2008 թվականին ստեղծվում է ԱԻ նախարարությունը, որը ներառում է փրկարար ծառայությունը, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, Հայպետհիդրոմետը, Պետական ռեզերվների գործակալությունը և Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը։

Ստեղծման օրվանից ի վեր գերատեսչությունը կատարել է իր առջև դրված բոլոր առաջադրանքները, նպաստել քաղաքացիական պաշտպանության ձևավորմանը, իրագործել մի շարք կրթական ծրագրեր՝ նպաստելով բնակչության շրջանում բարձր քաղաքացիական գիտակցության ձևավորմանը՝ ներառելով նախակրթարաններից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Անցնող տարիների ընթացքում գերատեսչությունը ունեցել է մի շարք ձեռքբերումներ՝ շենքային, գույքային, տեխնիկական վերազինում, և բարելավումներ։ Միջազգային գործընկերների հետ պարբերաբար շփումները, հանդիպումները, փորձի փոխանակման և համատեղ իրականացրած բազմաթիվ աշխատանքները նպաստել են ԱԻ նախարարության աշխատակիցների զարգացմանը, որի արդյունքում այսօր նրանք կարող են աշխարհի ցանկացած կետում կատարել իրենց առջև դրված խնդիրները։

Նախարարության անխափան աշխատանքի և հասարակության շրջանում բարձր վստահության ձեռքբերման գրավականը եղել և մնում են գերատեսչության նվիրյալ աշխատակիցները, ովքեր անցնող տարիների ընթացքում իրենց անձնուրաց աշխատանքի, ինչու՞ ոչ, կյանքի գնով ապացուցել են, որ մշտապես պատրաստ են առաջինը օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուր իրավիճակում։

ԱԻ նախարարության այսօրվա հաջողությունների մեջ իր անուրանալի դերն է ունեցել յուրաքանչյուրը՝ փրկարարը, սեյսմոլոգը, տեխանվտանգության մասնագետը, հոգեբանը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցը, կրթական մասի պատասխանատուները, վարչական մասի աշխատակիցը․․․ ԲՈԼՈՐԸ, քանի որ ամբողջի հաջողությունը պայմանավորվում է անհատների անմնացորդ և պարտաճանաչ աշխատանքով։

Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել այս տարիներին ԱԻ կայացմանը նպաստած գործընկերներիս՝ հիմնավոր ժառանգության համար, ինչպես նաև իմ ղեկավարման շրջանում գաղափարներիս իրագործմանը նպաստած աշխատակիցներին և գործընկերներին։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԻ նախարարության ղեկավարումն ինձ վստահելու, գերատեսչությանը մշտապես աջակցելու համար: Շնորհակալություն օրենսդիր, գործադիր և պետական այլ կառույցների գործընկերներիս՝ համատեղ կատարած աշխատանքի համար: Շնորհակալություն միջազգային մեր գործընկերներին և նախարարության հետ համագործակցած պետություններին։

Դե իսկ ամենամեծ շնորհակալությունը ցանկանում եմ հայտնել ՀՀ քաղաքացուն, ով մշտապես գնահատել և արժևորել է այս մարդասիրական կառույցի կատարած աշխատանքը։

Այսօր՝ հունիսի 27-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերատեսչության վերջ...
27/06/2023

Այսօր՝ հունիսի 27-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերատեսչության վերջին հանդիսավոր նիստը։

Նիստին մասնակցում էին ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամները։

Նախարար Փամբուխչյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնեց ԱԻՆ աշխատակազմին՝ ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար։ Գերատեսչության ղեկավարը հատուկ ընդգծեց իր ղեկավարման օրոք իրականացված համատեղ աշխատանքի և ձեռքբերումների արդյունքները՝ հույս հայտնելով, որ ԱԻՆ փորձառու աշխատակիցները շատ մոտ ապագայում կկարողանան համալրել պետական այլ մարմինների շարքերը՝ գրանցելով նորանոր հաջողություններ։

Նիստի ավարտին ԱԻՆ ստորաբաժանումների մի շարք աշխատակիցներ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով պարգևատրվեցին «Համագործակցություն հանուն փրկության», «ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալներով, «Օգնություն, արիություն, փրկություն» հուշամեդալով, պատվոգրերով և հուշանվերներով։

Հարգելի՛ քաղաքացիներ, գործընկերներ,Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 30-ից դ...
26/06/2023

Հարգելի՛ քաղաքացիներ, գործընկերներ,

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 30-ից դադարեցվում է գերատեսչության գործունեությունը:

Համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի՝ ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառում Է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները:

ԱԻ նախարարության գործունեության ոլորտներին առնչվող Ձեր հարցերը, առաջարկությունները, դիմումներն ու նամակները այսուհետ կարող եք ներկայացնել Ներքին գործերի նախարարություն՝ mia.gov.am էլ. փոստի, ինչպես նաև e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 29-ի...
29/05/2023

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկվել է ԱԻՆ-ի 2022 թ. կատարողականը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հավաստմամբ 2022 թվականին նախարարությանը հատկացվել է 14 մլրդ 205 մլն դրամ, փաստացի իրականացվել է 14 մլրդ 944 մլն դրամի ծախս, ինչը 2.3 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից՝ 2022 թվականի կատարողականը կազմել է 96.1 տոկոս:

Իրականացվել է 5 ծրագիր,17 միջոցառում:

Ըստ նախարարի՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է բնական եւ տեխնածին աղետների ռիսկերի նվազմանը, հնարավոր հետեւանքների կանխարգելմանն ու վերացմանը:

Իրականացվել է 8 վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստում է անցել 151 փրկարար ծառայող, որից 20-ը՝ արտերկրում:

Աշխատանքներ են իրականացվել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ՀՀ տարածքում տեղակայված հակաճառագայթային թաքստոցների եւ ապաստանների ստեղծման ուղղությամբ: Կազմվել է աշխատանքների իրականացման ժամանակացույց, որի համաձայն՝ ՀՀ տարածքում սկսել են հակաճառագայթային թաքստոցների եւ ապաստարանների տեղակայման ուսումնասիրություններ:

2022 թվականի սեպտեմբերին հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը վերաորակավորվել է եւ ստացել հավաստագիր 5 տարի ժամկետով՝ երկարաձգելով ՄԱԿ-ի միջազգային քաղաքային որոնողափրկարարական խմբի անդամագրումը: Նախարարը հիշեցրել է՝ այս խումբը Սիրիայում եւ Թուրքիայում իրականացրել է փրկարարական աշխատանքներ:

Հաշվետու տարում ձեռք է բերվել ԱԻՆ ՓԾ կարիքների համար անհրաժեշտ երկու անօդաչու թռչող սարք: Փրկարար ծառայությունը համալրվել է 17 ԱԹՍ-ով, երկու ստորջրյա դրոնով, երկու գիշերային տեսանելիության սարքով, մեկ լազերային թեոդոլիտ սարքով, մեկ փրկարարական ժամանակակից ավտոմեքենայով, հրշեջ համազգեստով:

Ըստ Արմեն Փամբուխչյանի՝ ԱԹՍ-ներն արդեն կիրառվել են արտակարգ դեպքերի ժամանակ՝ օդային հետախուզություն իրականացնելու նպատակով:

Կառավարության որոշմամբ փրկարար ծառայությանը հատկացվել է 782 մլն դրամ: Ձեռք են բերվել ժամանակակից հրշեջ փրկարարական մեքենաներ:

Այսօր՝ մայիսի 19-ին Ռուս-Հայկական  մարդասիրական արձագանքման  կենտրոնը նշում է ստեղծման 8 ամյակը։ Այդ առիթով կազմակերպված...
19/05/2023

Այսօր՝ մայիսի 19-ին Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը նշում է ստեղծման 8 ամյակը։ Այդ առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները և Կոտայքի մարզի Գետարգել գյուղի դպրոցականները։

Միջոցառման ընթացքում Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատի մասնագետները չորքոտանի գործընկերների հետ ցուցադրական գործողություններ են իրականացրել։

Կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը և համատնօրեն Յուրի Պոլեշչուկը հյուրերին ներկայացրել են անգարատիպ բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարական աշխատանքների ընթացքը։

Հիշեցնենք, որ 2022-ին կառույցը Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության կողմից արժանացել է բարձր գնահատականի և ճանաչվել որպես տարածաշրջանային ուսումնական կենտրոն։ 2023 թվականից վերապատրաստման նպատակով նախատեսվում է մի շարք երկրներից ուսումնական կենտրոն գործուղել փրկարարների։

Միջոցառման ավարտին Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը վկայականներ է հանձնել կենտրոնի ուսումնական բազայում՝ «Ճոպանային համակարգի օգտագործմամբ բարձրության վրա աշխատանքների կատարման տեխնիկան և անվտանգության մեթոդները» որակավորման բարձրացման ծրագրով վերապատրաստում անցած ՆԳՆ Փրկարար ծառայության մասնագետներին։

Հարգելի՛ քաղաքացիներ, գործընկերներ,Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ նախկինում գործող Ճգնաժամային կառավ...
12/05/2023

Հարգելի՛ քաղաքացիներ, գործընկերներ,

Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ նախկինում գործող Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը ներկայումս գործում են Ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո։

Նշված կառույցների աշխատանքներին և գործառույթներին վերաբերող հարցերով այսուհետև կարող եք դիմել ՆԳ նախարարություն։

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից տեղական ժամանակով ժամը՝ 20:17-ին, գրանց...
11/05/2023

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից տեղական ժամանակով ժամը՝ 20:17-ին, գրանցվել է հյուսիսային լայնության 39.59⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Երևան քաղաքից 65 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում 2-3 բալ, Կոտայքի մարզում 2-3 բալ, Արարատի մարզում 3-4 բալ ուժգնությամբ։

Հայաստանում այսօր համապետական շաբաթօրյակ է: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ղեկավար կազմի և նախարարութ...
29/04/2023

Հայաստանում այսօր համապետական շաբաթօրյակ է:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ղեկավար կազմի և նախարարության ենթակա կառույցների աշխատակիցներն ԱԻՆ վարչական շենքի և մերձակա տարածքներում իրականացրել են մաքրման և բարեկարգման
աշխատանքներ:

#ՀամապետականՇաբաթօրյակ

Հարգանքի տուրք՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակինԱյսօր՝ ապրիլի 24-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար կազմը Հայոց ...
24/04/2023

Հարգանքի տուրք՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Այսօր՝ ապրիլի 24-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։

ԱԻ նախարարի տեղակալներ Արտյուշ Գրիգորյանն ու Արա Նազարյանը, գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը և գերատեսչության աշխատակիցները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Address

Anastas Mikoyan 109/8
Yerevan
0054

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA:

Share