Շենգավիթ վարչական շրջան

Շենգավիթ վարչական շրջան Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Շենգավիթ վարչական շրջան, Government Organization, Գարեգին Նժդեհի 26, Yerevan.

01/06/2026

Շենգավիթցին կիսվում է իր տպավորությամբ հունիսմեկյան համերգի մասին🎬

🎉Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի նախաձեռնությամբ "Միկա" մարզահամալիրում տեղի ունեցավ Փերփերի մեծ շոու համերգը` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։

🔹️Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով Շենգավիթ վարչական շրջանում կայացավ «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը ն...
01/06/2026

🔹️Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով Շենգավիթ վարչական շրջանում կայացավ «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունների միջև ։

Առաջին հորիզոնականը զբաղեցրեց N134 մսուր- մանկապարտեզը:

🎉Շնորհավորում ենք մասնակից և հաղթող թիմերին և մաղթում նոր հաջողություններ։

Արի՜, տոնի՜ր հունիսը 1-ը Շենգավիթի հետ🎉Երեխաների պաշտպանության միջազգային օրը գունավոր, ուրախ ու անմոռանալի դարձնելու հա...
30/05/2026

Արի՜, տոնի՜ր հունիսը 1-ը Շենգավիթի հետ🎉

Երեխաների պաշտպանության միջազգային օրը գունավոր, ուրախ ու անմոռանալի դարձնելու համար Շենգավիթ վարչական շրջանը նախաձեռնել է հեքիաթային երեկո նաև Շողակաթ զբոսայգում։

Մուտքն անվճար է🎈
Սկիզբը` 17։00

29/05/2026

Շենգավիթ վարչական շրջանի N146 մանկապարտեզում այսօր անցկացվեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը մանկապարտեզում» թեմայով ուսումնավարժանք։
Սաները մասնակցեցին նաև խաղարկային և ուսուցողական հատվածին՝ ծանոթանալով հրդեհային անվտանգության կանոններին և տարհանման գործընթացին։
_____________________________________________________________
Շենգավիթ վարչական շրջանը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտում շարունակաբար կազմակերպում է նման միջոցառումներ՝ ուղղված փոքրիկների գիտելիքների և ճիշտ կողմնորոշվելու հմտությունների զարգացմանը։

29/05/2026

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ն և «Հայաստանի խուլերի միավորում» -ը համատեղ մեկնարկել են «Հուզական աջակցության թեժ գիծ» ծառայությունը, որը ժեստերի լեզվով և բացառապես անվճար հասանելի կլինի լսողության խնդիր ունեցող այն շահառուների համար, ովքեր կունենան հուզական աջակցության կարիք:

Mental Health Awareness Initiative

29/05/2026

🔸Մեկնարկել են Աէրացիա թաղամասի 3-րդ հասցեի բարեկարգման նպատակով նախատեսված տարածքի բացազատման աշխատանքները։

Շենգավիթ վարչական շրջանի 2026 թվականի աշխատանքային ծրագրերով նախատեսվում է տարածքի համալիր բարեկարգում, որի արդյունքում կկառուցվի ֆուտբոլի դաշտ, մանկական խաղահրապարակ, ինչպես նաև կստեղծվի կանաչապատ հանգստի գոտի՝ հարմարեցված բնակիչների հանգստի ու ժամանցի առավել հարմարավետ կազմակերպմանը։

🎉Մայիսի 28-ը մեր ժողովրդի պայքարի, վերածննդի և հաղթանակի խորհրդանիշն է։Այս օրը հիշեցնում է, որ նույնիսկ ամենածանր ժամանա...
28/05/2026

🎉Մայիսի 28-ը մեր ժողովրդի պայքարի, վերածննդի և հաղթանակի խորհրդանիշն է։
Այս օրը հիշեցնում է, որ նույնիսկ ամենածանր ժամանակներում հայ ժողովուրդը կարողացել է կանգնել, համախմբվել և կերտել սեփական պետականությունը։
Թող անկախության ոգին, ազգային միասնությունն ու հայրենիքի հանդեպ սերը մշտապես ուղեկից լինեն հայ ժողովրդին։

Շնորհավոր Մայիսի 28՝ Հայաստանի առաջին հանրապետության օր 🇦🇲

27/05/2026

🎉Փերփերին գալիս է․․․

Շենգավիթ վարչական շրջանը սիրով հրավիրում է բոլոր փոքրիկներին ու մեծիկներին միասին տոնելու երեխաների ամենասիրված տոնը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Հունիսի 1
ժամը՝ 12։00
Միկա մարզահամալիր📍

🎈Փոքրիկ շենգավիթցիներ, ձեզ սպասվում է ուրախությամբ, երաժշտությամբ ու անակնկալ նվերներով լի տոնական միջոցառում։

Միացե՛ք մեզ՝ միասին ստեղծելու ջերմ, գունավոր և անմոռանալի օր։

Address

Գարեգին Նժդեհի 26
Yerevan
0026

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411518808

Alerts

Be the first to know and let us send you an email when Շենգավիթ վարչական շրջան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Շենգավիթ վարչական շրջան:

Share