11/05/2026
👥 Այսօր Ջրային կոմիտեն հյուրընկալել էր ջրային ոլորտին առնչվող գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև հանրային և բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ անդամներին։
💧📊 Հանդիպում-քննարկման նպատակն էր ներկայացնել ոլորտում իրականացվող աշխատանքները, բարձրացնել իրազեկվածության մակարդակը և քննարկել համագործակցության հնարավոր շրջանակները։
📅 Հանդիպման ընթացքում մասնակիցներին է ներկայացվել Ջրային կոմիտեի դերը, գործառույթները, առաջնահերթությունները, ինչպես նաև ՋԿ-ի մասնակցությամբ և աջակցությամբ իրականացված, ընթացիկ ու նախատեսվող խոշոր ծրագրերը։
⚠️🌍Այնուհետև անդրադարձ է կատարվել ոլորտի արդիական խնդիրներին և մարտահրավերներին: Ներկաները բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը ոլորտային խնդիրների վերաբերյալ: Միաժամանակ ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ՝ ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։
🤝🌐Կարևորելով հանրային իրազեկման, վերլուծական աշխատանքի և քաղաքացիական հասարակության մասնակցության դերը՝ Ջրային կոմիտեն շահագրգիռ կողմերին է ներկայացրել բաց և շարունակական համագործակցության հնարավոր ուղղություններ, մասնավորապես՝
• հանրային իրազեկման բարձրացում և տեղեկատվության տարածում,
• ոլորտային գործընթացների մոնիթորինգ և վերահսկողություն,
• կրթական և իրազեկման ծրագրերի իրականացում,
• համայնքային զարգացման և մասնակցային ծրագրերի խթանում և այլն։
#Ջրայինկոմիետ #ջուր #ՀԿ #Հանդիպում