Քանաքեռ-Զեյթուն Վարչական Շրջան

Քանաքեռ-Զեյթուն Վարչական Շրջան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի առանձնացված ստորաբաժանում:

26/05/2026
🔔Այսօր շրջանավարտների, ուսուցիչների և ծնողների համար կարևոր օր է։ Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում հնչում է վե...
22/05/2026

🔔Այսօր շրջանավարտների, ուսուցիչների և ծնողների համար կարևոր օր է։ Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում հնչում է վերջին զանգը, որն ազդարարում է դեպի մեծ կյանք տանող ճանապարհի սկիզբը։
🔹️Սիրելի' շրջանավարտներ, դուք գտնվում եք ձեր կյանքի կարևորագույն փուլում, որը լի է լինելու դժվարություններով և ժամանակի մարտահրավերներով , որոնք դուք հաղթահարելու եք ինքնուրույն՝ հիմք ունենալով դպրոցական տարիների փորձն ու գիտելիքները։ Ես վստահ եմ, որ այս տարիների ընթացքում ձեռք բերված փորձառությունն ու հմտությունները ձեր ամբողջ կյանքի ուղեցույցն են լինելու ճիշտ որոշումներ կայացնելու համար։
Շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ ձեռքբերումներով, վերելքներով և հաղթանակներով լի ապագա🎊🎉🔔

#2026վերջինզանգ

15/05/2026

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

FIP.AM փաստերի ստուգման հարթակն այսօր նյութ է հրապարակել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների ենթադրյալ գործողությունների վերաբերյալ, որին հարկ ենք համարում տալ պարզաբանում: Ըստ հրապարակման, վարչական շրջանի ղեկավարի հրահանգով, աշխատակիցներն իբր զբաղվել են նախընտրական քարոզչությամբ կամ քարոզչական պաստառների հետ կապված գործողություններով: Նշենք, որ տեսանյութի հրապարակման պահին և, մասնավորապես, դեռ մայիսի 8-ից վարչական շրջանի ղեկավարն արձակուրդում է, ինչպես նաև՝ մի շարք աշխատակիցներ, իրենց դիմումների համաձայն: Մյուս աշխատակիցները բացառապես կատարել են իրենց ծառայողական պարտականությունները: Վարչական շրջանի ղեկավարը նախընտրական քարոզչական նյութեր փակցնելու կամ քաղաքական որևէ գործընթացում ներգրավվելու ցուցում կամ հանձնարարական չէր կարող տալ և չի տվել: Միաժամանակ կարևոր ենք համարում նշել նաև, որ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն իր աշխատանքային գործունեությունն իրականացնում է բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում՝ պահպանելով քաղաքական չեզոքության սկզբունքը:

30/04/2026

Մայիսի 1-4-ը Երևանում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2026» վոլեյբոլի միջազգային մրցաշարը 🏐

Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա ուսումնասպորտային համալիր՝ միասին վայելելու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը:

🔹01.05, 11։00-15։00
🔹02.05, 12։00-18։00
🔹03.05, 12։00-16։00
🔹04.05, 10։00-14։30

📍 Մուտքն ազատ է

Address

11 Davit Anhaght
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+374 11518889

Alerts

Be the first to know and let us send you an email when Քանաքեռ-Զեյթուն Վարչական Շրջան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Քանաքեռ-Զեյթուն Վարչական Շրջան:

Share