ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով Standing Committee on Defense and Security of the National Assembly of the Republic of Armenia

ArmLur.am Ժողովուրդ օրաթերթ-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդր...
03/06/2026

ArmLur.am Ժողովուրդ օրաթերթ-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ

Աջակցեք մեր լրատվականին Patreon-ում՝ ⬇️ ⬇️ ⬇️https://www.patreon....

03/06/2026
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյա...
03/06/2026

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՏՀՏ գործատուների միության կողմից համատեղ կազմակերպված հունիսի 3-ին և 4-ին անցկացվելիք RISE expo 2026 ցուցահանդեսին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արթուր Երոյանը, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր:

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, որից հետո հյուրերը կատարեցին շրջայց և ծանոթացան տեղական ռազմաարդյունաբերական ապրանքներին, այնուհետև տեղի ունեցավ պանելային քննարկում:

Այս երկու օրերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացված են լինելու ավելի քան 40 տեղական կազմակերպությունների ռազմաարդյունաբերական և նորարական բազմաթիվ տեխնիկաներ, որոնց հետ կարող եք ծանոթանալ դուք ինքներդ:

Ցուցահանդեսը բաց է բոլորի համար:

National Assembly of Armenia / Ազգային ժողով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
#ՀՀԱԺՊաշտպանությանԱնվտանգությանՀարցերիՄշտականՀանձնաժողով
#ՀՀԱԺՊԱՆԳ

Վիլնյուսում կայացած գարնանային նստաշրջանում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը հռչակագիր է ընդունել ի պաշտպանություն ավելի...
01/06/2026

Վիլնյուսում կայացած գարնանային նստաշրջանում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը հռչակագիր է ընդունել ի պաշտպանություն ավելի կայուն և ուժեղ Անդրատլանտյան դաշինքի ստեղծման: Հռչակագիրը ներկայացրել է ՆԱՏՕ ԽՎ փոխնախագահ սեր Ալեք Շելբրուկը։

1. ՆԱՏՕ-ն շատ սերունդների ընթացքում կատարելագործում է զսպման և պաշտպանության իր համակարգը, որը հիմնված է Հյուսիսատլանտյան դաշինքի պատմական վերակառուցման վրա: ՆԱՏՕ-ի երկրները կառուցում են ավելի ուժեղ և պատասխանատու Եվրոպա ՝ որպես ավելի կայուն և վստահելի տրանսատլանտյան դաշինքի հիմք:

2. Որպես ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անդամներ՝ մենք հստակ պատասխանատվություն ենք կրում այդ կետերին համապատասխանելու համար։ Մենք մոբիլիզացնում ենք մեր խորհրդարանները, որպեսզի ՆԱՏՕ-ին տրամադրենք մշտական քաղաքական աջակցություն և ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են ցանկացած ուղղությունից բխող ցանկացած սպառնալիքից զսպելու և պաշտպանվելու համար: Մենք շարունակելու ենք համագործակցել մեր քաղաքացիների հետ ՝ ամրապնդելու պաշտպանական մշակույթը, ժողովրդավարության պատրաստվածությունն ու կայունությունը:

3. Աճող սպառնալիքների և ռազմավարական մրցակցության ժամանակ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը կշարունակի մնալ եզակի հարթակ դաշնակիցների միասնությունը, համերաշխությունն ու համախմբվածությունը խթանելու, անդրատլանտյան կապերն ամրապնդելու և հավաքական պաշտպանություն ապահովելու համար: ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ մեր երկրների ռազմական հզորության ավելացման կարևոր գործոն։ Մենք կօգտագործենք մեր խորհրդարանական մանդատները հանրային աջակցությունը պահպանելու, Ժողովրդավարական լեգիտիմությունն ամրապնդելու և ապահովելու համար, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ մնա կանխել պատերազմը, պաշտպանել մեր ազատությունն ու մեր ապրելակերպը:

Վեհաժողովը, որին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի 32 անդամ եւ գործընկեր երկրների օրենսդիրներ, Վիլնյուսում իր քառօրյա նստաշրջանի ավարտին ՆԱՏՕ-ի երկրների կառավարությունների համար ընդունել է մի շարք քաղաքական հանձնարարականներ:

Ամբողջական նյութը` https://www.nato-pa.int/news/supporting-quantum-leap-deterrence-and-defence-parliamentary-agenda-stronger-nato

National Assembly of Armenia / Ազգային ժողով

#ՀՀԱԺՊաշտպանությանԱնվտանգությանՀարցերիՄշտականՀանձնաժողով
#ՀՀԱԺՊԱՆԳ

Վիլնյուսում ընթացող ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները շարունակվում են: ՆԱՏՕ ԽՎ հանձնաժողովների նիստերի ընթացքու...
31/05/2026

Վիլնյուսում ընթացող ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները շարունակվում են:

ՆԱՏՕ ԽՎ հանձնաժողովների նիստերի ընթացքում ընդունվել են պաշտպանության և անվտանգության, մարդու իրավունքների, տնտեսական և այլ ոլորտների մի շարք բանաձևեր:

Իր խոսքում ՆԱՏՕ ԽՎ նախագահ Մարկոս Պերեստրելլոն նշել է. «Մենք պետք է արագացնենք, պարզեցնենք եւ բարձրացնենք պաշտպանական համագործակցության արդյունավետությունը։ Եվ մենք պետք է ավելացնենք պաշտպանական արտադրությունը։ Հիմա կարճաժամկետ պատասխան գործողությունների ժամանակը չէ։ Եկել է հետևողական, համակարգված գործողությունների ժամանակը՝ գործողություններ, որոնք կամրապնդեն Հյուսիսատլանտյան դաշինքը երկարաժամկետ հեռանկարում»։

Նիստերի ընթացքում ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը առանձնազրույցներ է ունեցել ՆԱՏՕ ԽՎ նախագահ Մարկոս Պերեստրելլոյի և այլ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ:

Վեհաժողովը, թեև ինստիտուցիոնալ առումով առանձնացված է ՆԱՏՕ-ից, կարևոր կապող օղակ է ծառայում ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ անդամ երկրների խորհրդարանների միջև: Այն ապահովում է ՆԱՏՕ-ի քաղաքականության ավելի մեծ թափանցիկություն և նպաստում Հյուսիսատլանտյան միության օրենսդիրների և քաղաքացիների շրջանում Հյուսիսատլանտյան Միության նպատակների և խնդիրների ավելի լավ ընկալմանը։

National Assembly of Armenia / Ազգային ժողով

#ՀՀԱԺՊաշտպանությանԱնվտանգությանՀարցերիՄշտականՀանձնաժողով
#ՀՀԱԺՊԱՆԳ

ՀՀ ԱԺ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագ...
30/05/2026

ՀՀ ԱԺ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ 2026թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Լիտվայի Վիլնյուս քաղաքում մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին:

Անդրանիկ Քոչարյանը կմասնակցի Ժողովրդավարության և անվտանգության հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Տնտեսական եվ անվտանգության հարցերի, Քաղաքական հարցերի, Գիտության և տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովների, ինչպես նաև՝ լիագումար նիստի աշխատանքներին:

Հայկական պատվիրակության հետ ՆԱՏՕ ԽՎ քառօրյա աշխատանքներին է մասնակցում նաև Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը:

National Assembly of Armenia / Ազգային ժողով

#հհաժպաշտպանությանանվտանգությանհարցերիմշտականհանձնաժողով
#ՀՀԱԺՊԱՆԳ

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
28/05/2026

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Factor ...

Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
20/05/2026

Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ

Երբ դիմակավորված անձինք են խոսում մահվան սպառնալիքի մասին, գործ ունենք ահաբեկչության նախապատրաստման հետ

Ս.թ. մայիսի 11-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարութ...
11/05/2026

Ս.թ. մայիսի 11-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:

Նիստի օրակարգում դրված էին ՀՀ կառավարության կողմից ներկայացված Անձը հաստատող փաստաթղթի մասին (երկրորդ ընթերցում), «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում) և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) նախագծերը:

Հիմնական զեկույցով հանդես եկան ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանն ու ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, իսկ հարակից զեկույցներով` ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը։

Նախագծերը ստացան դրական եզրակացություն:

National Assembly of Armenia / Ազգային ժողով
ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia
ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia
#հհաժպաշտպանությանևանվտանգությանհարցերիմշտականհանձնաժողով
#ՀՀԱԺՊԱՆԳ

Ս.թ. մայիսի 6-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությ...
06/05/2026

Ս.թ. մայիսի 6-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:

Նիստի օրակարգում դրված էին ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում) և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում) նախագծերը:

Հիմնական զեկույցով հանդես եկան ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը և ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը, իսկ հարակից զեկույցներով` ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նախագծերը ստացան դրական եզրակացություն:

National Assembly of Armenia / Ազգային ժողով
ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia
#հհաժպաշտպանությանևանվտանգությանհարցերիմշտականհանձնաժողով
#ՀՀԱԺՊԱՆԳ

Address

Բաղրամյան 19
Yerevan
0065

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share