Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն Migration and Citizenship Service of Ar

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն Migration and Citizenship Service of Ar

Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն Migration and Citizenship Service of Ar Բարի գալուստ ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջ:

2023 թ-ից Ներքին գործերի նախարարության կազմում գործում է
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը

Զանգերի կենտրոն՝ 84-22
ՀՀ-ից դուրս գտնվելու դեպքում ՝ (+374) 10 300 159

08/06/2026

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները․

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 2435 անձ, տեղեկանք է ստացել 1172-ը։

Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 1221 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 1725 զանգ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 1745 քաղաքացու։

ℹ️Պարզաբանում․ մեդիատիրույթում հերթական կեղծ տվյալն է տարածվել Հարգելի քաղաքացիներ, հերթական կեղծ տվյալն է տարածվել Yerk...
07/06/2026

ℹ️Պարզաբանում․ մեդիատիրույթում հերթական կեղծ տվյալն է տարածվել

Հարգելի քաղաքացիներ,

հերթական կեղծ տվյալն է տարածվել Yerkir.am լրատվամիջոցի կողմից։ Հրապարակվել է ընտրացուցակից հատված, որտեղ, ըստ էության գրառում կատարողը, նկատի ունենալով օտարերկրյա անվանմամբ և հայրանվանմամբ ընտրողին, նշում է իբր Ադրբեջանի հանրապետության քաղաքացի է։

Հավաստիացնում և վերահաստատում ենք, որ ընտրացուցակներում առկա բոլոր անձինք ՀՀ քաղաքացիներ են և այսօր ստացված բոլոր ահազանգերի դեպքում ընտրողները ազգությամբ հայեր են։

Հորդորում ենք զերծ մնալ թյուր տեղեկություններ տարածելուց։

07/06/2026

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները․

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 2398 անձ, տեղեկանք է ստացել 1152-ը։
Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 1205 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 1725 զանգ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 1745 քաղաքացու։

07/06/2026

Ընտրական իրավունքը չի բխում հաշվառումից և այն չի չեղարկվում հաշվառման բացակայությունից․ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

Պարզաբանում․ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը, որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը, պարզ մոլորեցում է...
07/06/2026

Պարզաբանում․ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը, որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը, պարզ մոլորեցում է

Արձագանքելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության վայրում՝ Իսակովի փողոց, 23/7-ում հասցեում հաշվառված հավելյալ անձի վերաբերյալ ահազանգին՝ հայտնում ենք, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա են «Իսակովի 23/7 կից հողատարածք» «Իսակովի 23/7 հարակից շինություն», ինչպես նաև՝ «23/7 հող․ կից տնակ» հասցեները։ Մեդիա տիրույթում տարածում ստացած լուսանկարի առնչությամբ պարզաբանում ենք, որ նշված անձը հաշվառված է Իսակովի 23/7 հասցեի հարակից տարածքում գտնվող շինություններից մեկում։ Հասցեի մանրամասները ընտրողների ցուցակում չեն արտացոլվել։ Հաշվառման հիմքերը պատշաճ ուսումնասիրվել են․ հաշվառումն իրավաչափ է, որևէ խախտում չի հայտնաբերվել։

📌Նախնական ցուցակները հրապարակվում են քվեարկության օրվան նախորդող 40-րդ օրը, որպեսզի ընտրողները բավարար ժամանակ ունենան ցուցակները ուսումնասիրելու և անճշտությունները բարձրաձայնելու համար։ Հայտնում ենք, որ Ռ․Քոչարյանի ընտանիքից նմանօրինակ որևէ մտահոգություն չի բարձրաձայնվել։

📌Կրկին հիշեցնում ենք, որ հաշվառման բերումով անձը ո՛չ ձեռք է բերում և ո՛չ էլ զրկվում է ընտրելու իրավունքից։ Հաշվառումը տեխնիկական միջոց է անձին այս կամ այն ընտրատեղամասի ցուցակում ընդգրկելու համար։ Հաշվառում չունեցող անձինք ևս կարող են իրացնել իրենց ընտրելու իրավունքը։

Հետևապես, որևէ հաշվառում որակել՝ որպես ընտրակեղծիքի աղբյուր, պարզ մոլորեցում է։

07/06/2026

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները․

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում է ներկայացրել 1650 անձ։
Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 916 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 820 զանգ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 1250 քաղաքացու։

07/06/2026

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները․

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել է 1326 անձ։ Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 752 անձ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 820 զանգ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 316 քաղաքացու։

ℹ️Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է վավեր անձը հաստատող փաստաթուղթՀարգելի՛ քաղաքացիներ,ինչպես ...
07/06/2026

ℹ️Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է վավեր անձը հաստատող փաստաթուղթ

Հարգելի՛ քաղաքացիներ,

ինչպես բազմիցս իրազեկել ենք 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին կարող է քվեարկել վավեր կամ ոչ ավել, քան 6 ամսով վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթով։

Բոլոր այն քաղաքացիները, ում անձնագիրը գտնվում է որևէ դեսպանությունում, քվեարկելու իրենց իրավունքը կարող են իրացնել այլ վավեր անձը հաստատող փաստաթղթով (նույնականացման քարտ, կենսաչափական կամ ոչ կենսաչափական անձնագիր)։

Եթե անձի նույնականացման քարտի ժամկետը լրացած է, ապա կարող է դիմել ՄՔԾ ցանկացած ստորաբաժանում, ներկայացնել նույնականացման քարտի փոխանակման դիմում, ստանալ ժամանակավոր անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ, որով կարող է իրացնել ընտրելու իրավունքը։

Ուշադրություն, սիրելի' հայրենակիցներ։

Այն իրավիճակներում, երբ անձի միակ անձնագիրը չի գտնվում իր մոտ, իսկ նույնականացման քարտ անձը երբեք չի ունեցել, ապա քվեարկելու իրավունքը իրացնելու միակ տարբերակը անձնագրի փոխանակման դիմում ներկայացնելն է, որի հիման վրա կտրամադրվի ժամանակավոր անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ։ Սա նշանակում է, որ քաղաքացու մոտ չգտնվող (օրինակ՝ դեսպանությունում) անձնագիրը կճանաչվի անվավեր։ ՄՔ ծառայության աշխատակիցները որևէ կերպ կաշկանդված չեն նման գործողություն իրականացնելու առումով, սակայն սա պետք է լինի քաղաքացու գիտակցված նախընտրությունը։

Նման իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ էր նախապես հոգալ անձնագիրը հետ ստանալու հանգամանքի մասին, ինչը և պատշաճ արել են մեր մի շարք հայրենակիցներ։

ℹ️Հերքում․ ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայ...
07/06/2026

ℹ️Հերքում․ ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն այսօր՝ Կենտրոնական ընտրական հաննձաժողովում իր ասուլիսի ժամանակ, պարզաբանել է, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սուվորովի փողոց, տուն 82 հասցեում Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ։

Նշենք, որ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կապ է հաստատվել քաղաքացու հետ: Վերջինիս ներկայացվել է բնակչության պետական ռեգիստրում փաստացի և մշտական հաշվառման կարգը։ Նրան նաև պարզաբանվել է, որ Ազգային ժողովի ընտրությունների ընտրացուցակում կարող են ընդգրկվել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Միաժամանակ տեղեկացվել է, որ նշված հասցեում հաշվառված անձանց, ինչպես նաև հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ։

ՆԳ նախարարությունը հորդորում է չտարածել մանիպուլացնող տեղեկություններ և հրապարակել միայն ճշտված տեղեկատվություն։

07/06/2026

ℹ️Իրազեկում․ ինչպե՞ս իրացնել ընտրելու իրավունքն այսօր

Address

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Թաիրով 14
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411371008

Alerts

Be the first to know and let us send you an email when Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն Migration and Citizenship Service of Ar posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն Migration and Citizenship Service of Ar:

Share