19/01/2026
🎬 Արա Հարությունյանին նվիրված «Ժառանգություն» վավերագրական ֆիլմի ցուցադրություն
Շառլ Ազնավուրի անվան գրադարանը բացառիկ հնարավորություն ունի հյուրընկալելու և ցուցադրելու մեծանուն քանդակագործ Արա Հարությունյանի ստեղծագործական ժառանգությանը նվիրված «Ժառանգություն» վավերագրական ֆիլմը։
«Քոչար» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված ֆիլմը ներկայացնում է Մեծ Վարպետի ստեղծագործական ուղին՝ ընդգրկելով արժեքավոր տեսաքրոնիկա և մոնումենտալ արվեստի բացառիկ նմուշներ, որոնք նշանակալի դեր են ունեցել ժամանակակից Հայաստանի մշակութային ինքնության ձևավորման գործում։
🎤 Միջոցառման հատուկ հյուրերն են
• Արա Հարությունյանի դուստրը՝ Սուսաննա Հարությունյանը
• Վիգեն Ավետիսը
• Ռուբեն Քոչարը
• Նարինե Քոչարը
• Գրիգոր Ախինովը
Ներկաները հնարավորություն կունենան շփվելու հյուրերի հետ, ուղղելու հարցեր և մասնակցելու ջերմ ու բովանդակալից հանդիպմանը։
✨ Սիրով հրավիրում ենք արվեստի և մշակույթի բոլոր սիրահարներին՝ միասին բացահայտելու Արա Հարությունյանի հարուստ և անանց ստեղծագործական ժառանգությունը։
⚠️ Տեղերը սահմանափակ են։
Միջոցառմանը մասնակցությունը նախապես ամրագրելու համար
խնդրում ենք կապ հաստատել՝
📞 011 55 45 60 հեռախոսահամարով կամ
📧 գրել մեր էլ. հասցեին՝ [email protected]։