1-03 Yerevan Ambulance «Շտապբուժօգնություն» ՓԲԸ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • 1-03 Yerevan Ambulance «Շտապբուժօգնություն» ՓԲԸ

1-03 Yerevan Ambulance «Շտապբուժօգնություն» ՓԲԸ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from 1-03 Yerevan Ambulance «Շտապբուժօգնություն» ՓԲԸ, Emergency rescue service, 8 Hndkastan Street, Армения, Yerevan.

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն իրականացնում է Երևանի բնակչության արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնություն` մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 44 գծային բրիգադներով, 2 ֆելդշերական և 1 հոգեբուժական բրիգադով:

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բուժաշխատողներ,Այսօր ցանկանում եմ ձեզ դիմել ոչ միայն որպես ղեկավար, այլ՝ որպես մարդ, ով պ...
01/06/2026

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բուժաշխատողներ,

Այսօր ցանկանում եմ ձեզ դիմել ոչ միայն որպես ղեկավար, այլ՝ որպես մարդ, ով պատիվ է ունեցել աշխատելու ձեզ հետ՝ մի մեծ ընտանիքում, որի անունը շտապբուժօգնություն է։

Ես ավարտում եմ իմ գործունեությունը տնօրենի պաշտոնում։

Խորին շնորհակալություն եմ հայտնում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բոլոր աշխատակիցներին՝ ձեր նվիրումի, տոկունության, մասնագիտական բարձր պատասխանատվության և մարդկայնության համար։ Շտապբուժօգնության համակարգը ուժեղ է հենց ձեր շնորհիվ։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր ամենադժվար պահերին կանգնել են կողքիս, հավատացել մեր աշխատանքին և միասին կրել այս մեծ պատասխանատվությունը։ Միաժամանակ, իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ առողջապահության նախարարին և առողջապահության նախարարության ողջ անձնակազմին՝ առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքի համար։

Իմ խորին երախտագիտությունն ու առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ մշտական վստահության, սկզբունքային աջակցության և շտապբուժօգնության ծառայության զարգացման նկատմամբ ցուցաբերած հետևողական ուշադրության համար։ Քաղաքապետի աջակցությամբ և հստակ տեսլականի շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել բազմաթիվ կարևոր ծրագրեր ու բարեփոխումներ, որոնք նպաստեցին ծառայության տեխնիկական վերազինմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը և քաղաքացիներին մատուցվող բժշկական օգնության որակի բարձրացմանը։

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանին՝ ոլորտի խնդիրների նկատմամբ ցուցաբերած մշտական հոգատար վերաբերմունքի, օպերատիվ արձագանքի և արդյունավետ համագործակցության համար։ Մեր համատեղ աշխատանքի ընթացքում բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ իրականացվեցին փոխըմբռնման, գործընկերային վստահության և մեկ ընդհանուր նպատակի՝ երևանցիներին առավել հասանելի և որակյալ շտապբուժօգնություն ապահովելու գաղափարի շուրջ։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանին՝ ամենօրյա համագործակցության, մասնագիտական աջակցության և համակարգի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։

Մաղթում եմ բոլորիդ անվտանգ հերթապահություններ, ուժ, առողջություն, մասնագիտական նոր հաջողություններ և կայուն խաղաղություն։

Շնորհակալ եմ միասին անցած ճանապարհի, ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների և ստեղծած արժեքների համար։ Ինձ համար մեծ պատիվ էր ղեկավարել այս բացառիկ կոլեկտիվը և աշխատել մարդկանց հետ, որոնց համար մասնագիտությունը պարզապես աշխատանք չէ, այլ առաքելություն։

Վստահ եմ, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն շարունակելու է զարգանալ, ամրապնդվել և ծառայել մեր քաղաքացիներին նույն պատասխանատվությամբ, նվիրումով և պատվով։

Հարգանքով՝
Ռ. Ա. Գրիգորյան

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։Այս օրը մ...
28/05/2026

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։

Այս օրը մեր ժողովրդի պատմության ամենափառավոր ու նշանակալի էջերից մեկն է՝ ազգային միասնության, կամքի, արժանապատվության և անկախ պետականության վերածննդի խորհրդանիշը։

Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին, ովքեր ամեն օր իրենց մասնագիտական պարտքը կատարում են բարձր պատասխանատվությամբ՝ ծառայելով մարդկանց կյանքին և առողջությանը։

Թող Հանրապետության օրը յուրաքանչյուրիս համար լինի նոր ուժի, հույսի և միասնականության խորհրդանիշ։
Մաղթում եմ խաղաղություն, անվտանգություն, առողջություն և բարօրություն մեր պետությանն ու ողջ հայ ժողովրդին։

Հարգանքով՝
Տնօրեն Ռ.Ա. Գրիգորյան

20/05/2026
🚑🎂🚑
13/05/2026

🚑🎂🚑

Սիրելի՛ բուժքույրեր,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ։Շտապբուժօգնության համակարգում բուժքույ...
12/05/2026

Սիրելի՛ բուժքույրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ։

Շտապբուժօգնության համակարգում բուժքույրի դերը բացառիկ կարևորություն ունի։ Ձեր մասնագիտական հմտությունները, արագ կողմնորոշվելու կարողությունը և մարդկային վերաբերմունքը հազարավոր քաղաքացիների համար դարձել են հույսի ու փրկության խորհրդանիշ։
Շնորհակալություն եմ հայտնում ձեր նվիրումի, բարեխիղճ ծառայության և մարդկային բարձր արժեքները պահպանելու համար։

Մաղթում եմ ձեզ առողջություն, ընտանեկան ջերմություն, խաղաղություն, մասնագիտական նոր հաջողություններ և անսպառ ուժ՝ շարունակելու ձեր կարևորագույն առաքելությունը։

Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ բուժքույրեր։

Հարգանքով`
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն`
Ռ.Ա. Գրիգորյան

Մարդիկ  ապրում և աշխատում են իրենց համար,իսկ ՆՐԱՆՔ՝ ամեն օր ուրիշի կյանքի համար։ 🚑❤️
11/05/2026

Մարդիկ ապրում և աշխատում են իրենց համար,
իսկ ՆՐԱՆՔ՝ ամեն օր ուրիշի կյանքի համար։ 🚑❤️

🎖 Շնորհավոր մայիսի 9 🎖
09/05/2026

🎖 Շնորհավոր մայիսի 9 🎖

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ 🚑               1️⃣➖0️⃣3️⃣
08/05/2026

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ 🚑
1️⃣➖0️⃣3️⃣

🚑Մի փոքրիկ ձեռք… մի մեծ վստահություն բժշկի հանդեպ։ Այդ պահին բժշկի ձեռքը դառնում է կյանքի ամենաամուր հենարանը։
02/05/2026

🚑Մի փոքրիկ ձեռք… մի մեծ վստահություն բժշկի հանդեպ։
Այդ պահին բժշկի ձեռքը դառնում է կյանքի ամենաամուր հենարանը։

Հարգելի´  գործընկերներ.Շնորհավորում եմ ձեզ Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։Այս օրը բացառիկ առիթ է բարձր գնահ...
01/05/2026

Հարգելի´ գործընկերներ.
Շնորհավորում եմ ձեզ Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։

Այս օրը բացառիկ առիթ է բարձր գնահատելու ձեր ամենօրյա անձնուրաց աշխատանքը, որի հիմքում կանգնած է մարդկային կյանքի նկատմամբ անսահման պատասխանատվությունն ու նվիրումը։ Դուք այն մարդիկ եք, ովքեր անկախ օրվա ժամից, եղանակից կամ հանգամանքներից, առաջինն եք արձագանքում օգնության կանչին՝ հաճախ վտանգելով ձեր սեփական անվտանգությունը՝ հանուն մեկ այլ կյանքի փրկության։

Ձեր մասնագիտական բարձր պատրաստվածությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը և հոգատար վերաբերմունքը ձևավորում են այն վստահությունը, որով հասարակությունը դիմում է շտապբուժօգնությանը։ Ձեր կատարած աշխատանքը պարզապես մասնագիտություն չէ՝ դա առաքելություն է, որն արժանի է ամենաբարձր գնահատանքի։

Շնորհավոր 🚑

Հարգանքով
Տնօրեն` Ռ.Ա. Գրիգորյան
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ

Address

8 Hndkastan Street, Армения
Yerevan
0015

Telephone

1-03

Alerts

Be the first to know and let us send you an email when 1-03 Yerevan Ambulance «Շտապբուժօգնություն» ՓԲԸ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to 1-03 Yerevan Ambulance «Շտապբուժօգնություն» ՓԲԸ:

Share