ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am Խնդրում ենք մեկնաբանություններում պահպանել էթիկայի նորմերը։ Վիրավորանքը կհեռացվի։ Հարգանքով՝ ԱԱՏՄ

Հարգելի ընթերցողներ, էջի մեկնաբանություններում հայհոյանքներ, վիրավորանքներ, բռնության և ռասսայական խտրականության կոչեր չգրել։ Տեղեկացնում ենք, որ դրանք հեռացվելու են։ Նույն անձի կողմից խախտումը կրկնելու դեպքում օգտատիրոջ մուտքը էջ կսահմանափակվի։
Հարգանքով՝ ԱԱՏՄ

‼  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է  ✅  Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշ...
29/05/2026

‼ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է

✅ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնում փորձագետ ներգրավելու մասին։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 03.06.2026։
☎ Հեռախոսահամար՝ 010 65 03 05։
Մանրամասները՝ ԱԱՏՄ պաշտոնական կայքում ⤵
https://www.hlib.am/vacancy_announcement/

‼ Իրազեկման սեմինար` Գավառի բժշկական կազմակերպությունների բուժաշխատողների համար📌 2026 թվականի մայիսի 26-ին Առողջապահական...
27/05/2026

‼ Իրազեկման սեմինար` Գավառի բժշկական կազմակերպությունների բուժաշխատողների համար

📌 2026 թվականի մայիսի 26-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանի և մասնագիտական ստորաբաժանումների պետ-տեսուչների մասնակցությամբ, Գեղարքունիքի մարզում գործող «Սարուխանի բժշկական ամբուլատորիա» և «Լճափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ների բուժաշխատողների համար անցկացվել է իրազեկման սեմինար։

✍️ Սեմինարի ընթացքում ներկայացվել են բժշկական կազմակերպություններում դեղատոմսեր գրելու, էլեկտրոնային եղանակով դեղերի դուրսգրման կարգի և դեղատոմսերի ձևերին, բժշկական փաստաթղթերի վարման, բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման պահանջների պահպանման վերաբերյալ տեղեկատվություն։

📝 Ներկայացվել են նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները, կիրառման կարգը և աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները։

Սեմինարի ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում քննարկվել են մասնակիցներին հետաքրքրող ոլորտային հարցերը:

‼️ Իրազեկող այցեր՝ Մեղրիի դեղատներ 📍 2026 թվականի մայիսի 21-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարած...
22/05/2026

‼️ Իրազեկող այցեր՝ Մեղրիի դեղատներ

📍 2026 թվականի մայիսի 21-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի աշխատակիցները իրազեկման այցեր են իրականացրել Մեղրի քաղաքում գործող 3 դեղատներ։

💊 Այցերի ընթացքում ներկայացվել են էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի վերաբերյալ կարգավորումներն ու կիրառման ընթացակարգերը։

✍️ Հանդիպումներին մասնակցել են դեղատների աշխատակիցներ և դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողներ, որոնց հետ քննարկվել են ոլորտին առնչվող մասնագիտական հարցեր։

‼    Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր.💊 Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԿԱԷՄ» ՍՊ, «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ, «Թ...
22/05/2026

‼ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր.

💊 Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԿԱԷՄ» ՍՊ, «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ, «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերություններին 2026 թվականի մայիսի 15-ին տրվել է շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր՝ «Օմնիպաք (յոհեքսոլ), լուծույթ ներարկման, 350մգ յոդ/մլ, պլաստիկե սրվակներ 100մլ (10)», (արտադրող՝ ԳԵ Հելթքեյր, գրանցման հավաստագրի իրավատեր՝ ԳԵ Հելթքեյր, Նորվեգիա) դեղի՝ 17277315 (պիտանիության ժամկետ՝ 31.08.2028թ.), 17323704 (պիտանիության ժամկետ՝ 31.08.2028թ.), 17425028 (պիտանիության ժամկետ՝ 31.12.2028թ.) սերիաների վերաբերյալ։

❌ Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիաներով դեղի օգտագործումից:

🩸 «ՀԱՆՁՆԻ՛Ր ԱՐՅՈՒՆ, ՓՐԿԻ՛Ր ԿՅԱՆՔԵՐ». դոնորական արյան հավաքագրում Տեսչական մարմնում📍2026 թվականի մայիսի 19-ին Առողջապահակ...
20/05/2026

🩸 «ՀԱՆՁՆԻ՛Ր ԱՐՅՈՒՆ, ՓՐԿԻ՛Ր ԿՅԱՆՔԵՐ». դոնորական արյան հավաքագրում Տեսչական մարմնում

📍2026 թվականի մայիսի 19-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում, «Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանքեր» բարեգործական նախաձեռնության շրջանակներում, ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մասնագետների կողմից իրականացվեց արյան հավաքագրում։

💉Տեսչական մարմնի աշխատակիցներն արյուն հանձնեցին՝ աջակցելու արյան կարիք ունեցող քաղաքացիներին և նպաստելու կամավոր դոնորության տարածմանը։

‼️Նախաձեռնությունը նպատակ ուներ նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը արյունատվության կարևորության վերաբերյալ և խթանել կամավոր արյունատվության մշակույթը։

🩷Յուրաքանչյուր հանձնված արյուն կարող է դառնալ մեկ կյանքի փրկություն։

Տեսչական մարմինը հայտարարում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝✅Անձի ֆունկցիոնալության գնահատման վերահսկողությ...
18/05/2026

Տեսչական մարմինը հայտարարում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝

✅Անձի ֆունկցիոնալության գնահատման վերահսկողության վարչության գլխավոր տեսուչի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մասին։

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (https://cso.gov.am/internal-external-competitions) առցանց լրացնելով դիմումը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2026թ. մայիսի
25-ը։
Հեռ.՝ 010 65 05 53, Էլ. փոստ՝ [email protected]:
Մանրամասները՝ Տեսչական մարմնի պաշտոնական կայքում⤵️
https://www.hlib.am/vacancy_announcement/

‼️ Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ.💊 Ֆ. Հոֆման-Լյա Ռոշ ընկերության կողմից ստացված տեղեկատվությամբ՝ Տեցենտրիք (ատեզոլ...
15/05/2026

‼️ Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ.

💊 Ֆ. Հոֆման-Լյա Ռոշ ընկերության կողմից ստացված տեղեկատվությամբ՝ Տեցենտրիք (ատեզոլիզումաբ), խտանյութ կաթիլաներարկման լուծույթի, 60 մգ/մլ, 20 մլ ապակե սրվակ դեղի N H0044B01 սերիայի կեղծման մասին, օրիգինալ արտադրանքի հետ համեմատության արդյունքում ընկերությունը արձանագրել է փաթեթավորման և պիտակավորման էական տարբերություններ միաժամանակ փաստելով, որ H0044B01 (սրվակի պիտակի վրա նշված է N B0044) սերիայի համարով Տեցենտրիք դեղ ընկերության կողմից երբևէ չի արտադրվել։
❗Տեցենտրիք (ատեզոլիզումաբ) N H0044B01 սերիայի վերաբերյալ տվյալներ առկա չեն օրենսդրությամբ սահմանված կարգով ներմուծման փորձաքննություն անցած դեղերի բազայում։

📢 Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել N H0044B01 սերիայով դեղի օգտագործումից;
Меньше

‼    Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր.💊 Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԼՖԱ–ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲ, «ԹԵՈՖԱՐ...
15/05/2026

‼ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր.

💊 Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԼՖԱ–ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲ, «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ, «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ, «ՍԱՆՈՒՍ» ՍՊ, «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» Հ/Ձ ՍՊ ընկերություններին 2026 թվականի մայիսի 15-ին տրվել է շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր՝ «Դեկարիս (լևամիզոլ (լևամիզոլի հիդրոքլորիդ)), դեղահատեր, 50մգ; (2/1x2) բլիստերում», «Դեկարիս (լևամիզոլ (լևամիզոլի հիդրոքլորիդ)), դեղահատեր, 150մգ; (1/1x1) բլիստերում», «Դեկարիս (լևամիզոլ (լևամիզոլի հիդրոքլորիդ)), դեղահատեր, 150մգ; (2/1x2) բլիստերում», «Դեկարիս (լևամիզոլ (լևամիզոլի հիդրոքլորիդ)), դեղահատեր, 50մգ; (1/1x1) բլիստերում» դեղերի F16123G (պիտանիության ժամկետ՝ 06.30.2026), F16123E (պիտանիության ժամկետ՝ 06.30.2026), F16123M (պիտանիության ժամկետ՝ 06.30.2026), F2B242B (պիտանիության ժամկետ՝ 11.30.2027), F34065C (պիտանիության ժամկետ՝ 04.30.2028) F41091D (պիտանիության ժամկետ՝ 01.31.2029), F49127M (պիտանիության ժամկետ՝ 08.31.2029), F19057B (պիտանիության ժամկետ՝ 09.30.2026), F19057C (պիտանիության ժամկետ՝ 09.30.2026), F1A115G (պիտանիության ժամկետ՝ 10.31.2026), F21014D (պիտանիության ժամկետ՝ 01.31.2027), F23049B (պիտանիության ժամկետ՝ 03.31.2027), F23049G (պիտանիության ժամկետ՝ 03.31.2027), F31029A (պիտանիության ժամկետ՝ 01.31.2027), F34063B (պիտանիության ժամկետ՝ 04.30.2028), F34064A (պիտանիության ժամկետ՝ 04.30.2028), F35097A (պիտանիության ժամկետ՝ 05.31.2028), F43174B (պիտանիության ժամկետ՝ 03.31.2029), F48014K (պիտանիության ժամկետ՝ 07.31.2029) սերիաների վերաբերյալ։

📌 Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի մայիսի 15-ին ստացված թիվ 01/2542-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ առկա է հետկանչի ենթակա առաջին դասի թերություն (արձանագրվել է ծայրահեղ վնասակար (հրահանգում չնկարագրված) կողմնակի ազդեցության դեպք)։

❗Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա առաջին դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիաներով դեղերի օգտագործումից:
Меньше

‼  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է փորձագետներ ներգրավելու մասին.  ✅ Հյուսիսային տարածքային կեն...
14/05/2026

‼ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է փորձագետներ ներգրավելու մասին.

✅ Հյուսիսային տարածքային կենտրոնի Գյումրու բաժնում,

✅ Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության իրավական աջակցության բաժնում։

❗Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 19.05.2026։

Հեռախոսահամար՝ 010 65 03 05։

Մանրամասները՝ ԱԱՏՄ պաշտոնական կայքում ⤵
https://www.hlib.am/vacancy_announcement/
Меньше

‼️ Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ💊 2026 թվականի մայիսի  11-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրո...
13/05/2026

‼️ Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ

💊 2026 թվականի մայիսի 11-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 01/2457-26 գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել Պերջետա (պերտուզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 30մգ/մլ, ապակե սրվակ 14մլ ( գրանցման հավաստագրի իրավատեր՝ Ֆ․Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա), դեղի N7796 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։

📢 Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել N7796 սերիայով դեղի օգտագործումից;

Address

26 Araratyan
Yerevan
0046

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410650553

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am:

Share