Երևանի ավտոբուս

Երևանի ավտոբուս Միացեք «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի էջին

🚌 Կարևոր իրազեկում հանրային տրանսպորտից օգտվող ուղևորների համար։
16/06/2026

🚌 Կարևոր իրազեկում հանրային տրանսպորտից օգտվող ուղևորների համար։

06/06/2026

🚌 «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն»-ի և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից ներդրվել է թվային նոր լուծում: Դրա նպատակն է բարելավել երթակարգավարի ու վարորդի միջև օպերատիվ կապը, ինչպես նաև բարձրացնել հանրային տրանսպորտի չվացուցակների կատարման վերահսկելիությունը։

🚍Ծրագրով 15 ավտոբուսներում տեղադրվել են էլեկտրոնային սարքեր, որոնցով վարորդը կարող է կապ հաստատել երթակարգավարի հետ, ստանալ հրահանգներ և փոխանցել անհրաժեշտ տեղեկություններ։

18/05/2026

📢ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի պնդումը, թե իբր «Երևանի ավտոբուս» ընկերությունը դիզվառելիքի ձեռքբերման գործընթացում չարաշահումներ է թույլ տվել՝ համայնքին հասցնելով 60 մլն դրամի վնաս, սուտ է և իրականությանը չի համապատասխանում: Տվյալները բաց են, փաստերը՝ հասանելի:

Եվ այսպես՝ «Երևանի ավտոբուս» ընկերության կարիքների համար դիզելային վառելիք ձեռք բերելու համար նախապես կազմակերպվել է գնման բաց, մրցակցային և թափանցիկ 3 ընթացակարգ՝ ԵԱ-ԷԱՃԱՊՁԲ-26/11, ԵԱ-ՀԲՄԱՊՁԲ-26/17 և ԵԱ-ԷԱՃԱՊՁԲ-26/20 ծածկագրերով։ Այսինքն, ընկերությունը սկզբնապես ընտրել է ոչ թե հրատապ կամ սահմանափակ, այլ մրցակցային ձևաչափ՝ շուկայի մասնակիցներին հնարավորություն տալով ներկայացնել գնային առաջարկներ։ Ընթացակարգերը, սակայն, չեն կայացել, քանի որ դրանց մասնակցել է միայն «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որի ներկայացրած գնային առաջարկները գերազանցել են սահմանված նախահաշվային՝ 1 լիտրի դիմաց 500 դրամ արժեքը` կազմելով 1 լիտրի դիմաց 550 դրամ: Բացի այդ, նույն ընկերությունը, լինելով դիզվառելիքի գործող մատակարարը, 2026-ի մարտի 24-ին պաշտոնապես հրաժարվել է պայմանագրով նախատեսված գնով դիզելային վառելիքի լրացուցիչ քանակ մատակարարելու առաջարկից՝ պատճառաբանելով համաշխարհային գնաճը։

Դիզվառելիքի պաշարների սպառման և մայրաքաղաքի հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքի խաթարման իրական վտանգի պայմաններում, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, «Երևանի ավտոբուս» ընկերությունը, առաջնորդվելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, կազմակերպել է մեկ անձից գնման հրատապ ընթացակարգ՝ ԵԱ-ՄԱԱՊՁԲ-26/25 ծածկագրով։

Հրատապ գնման հրավերն ուղարկվել է 7 հնարավոր մասնակցի։ Սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել երկու ընկերություն՝ «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ» ընկերությունը՝ 1 լիտրի դիմաց 550 դրամ և «Պրեմիում Օիլ» ընկերությունը՝ 1 լիտրի դիմաց 545 դրամ գնային առաջարկով։ Քանի որ օրենքով և հրավերով սահմանված ժամկետում ներկայացված առաջարկների համեմատությամբ նվազագույն գինն առաջարկել է «Պրեմիում Օիլ»-ը, հենց այդ հիմքով էլ «Երևանի ավտոբուս» ընկերությունն ընտրել է նրան, ինչը բխել է գնումների գործընթացում մրցակցության, թափանցիկության ու մասնակիցների նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքներից։


Ուշագրավ է, որ «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ» ընկերությունը հետագայում՝ 2026-ի մայիսի 13-ի գրությամբ, ինքն է հայտնել, որ շուկայում վառելիքի գների նվազումը սկսվել է դեռևս մայիսի 3-ից, իսկ որոշ լցակայաններում դիզելային վառելիքի արժեքը կազմել է 510-520 դրամ։ Մինչդեռ նույն ընկերությունը 2026-ի մայիսի 5-ին տվյալ գնման ընթացակարգի շրջանակում ներկայացրել է 550 դրամ գնառաջարկ և մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտը՝ մայիսի 6-ը՝ ժամը 10։00-ն, այն չի փոփոխել։

Գնման ընթացակարգի արդյունքներով 2026 թվականի մայիսի 6-ին սահմանված կարգով հրապարակվել է պայմանագիր կնքելու որոշման հայտարարությունը և միայն դրանից հետո՝ 2026 թվականի մայիսի 7-ին, «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ» ընկերությունը դիմել է «Երևանի ավտոբուս» ընկերությանը և առաջարկել 400.000 լիտր դիզելային վառելիքը մատակարարել 1 լիտրը 500 դրամով։

«Գնումների մասին» օրենքի և գնման հրավերի պայմանների համաձայն՝ մասնակիցը կարող է փոփոխել հայտը միայն մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտը, հետևաբար «Երևանի ավտոբուս» ընկերությունը ոչ միայն պարտավոր չէր ընդունել ժամկետից հետո ներկայացված առաջարկը, այլև չուներ դրա իրավական հնարավորությունը։ Հակառակ մոտեցումը կխախտեր գնումների մասին օրենսդրությունը, հավասար մրցակցության, թափանցիկության և մասնակիցների նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքները։

«Երևանի ավտոբուս» ընկերությունը գործել է օրենքի շրջանակում՝ ընտրելով սահմանված ժամկետում ներկայացված նվազագույն գնային առաջարկը, առաջնորդվելով մայրաքաղաքի հանրային տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու առաջնահերթությամբ:

Հետևաբար, առաջարկում ենք նախընտրական ինքնահաստատման և քվե կորզելու փորձերը չկիրառել մի ոլորտում, որտեղ մաթեմատիկական պարզ հաշվարկով, փաստերով հնարավոր է ջրի երես հանել ցանկացած ապատեղեկություն և պաշտոնապես հայտարարում ենք, որ Երևանի ավտոբուս» ընկերության հեղինակությունն արատավորող պնդումները զրպարտություն են, որոնք պետք է արժանանան իրավական գնահատականի:

15/05/2026

📢 Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանի հերթական` ինչպես ինքն է նշում «կասկածելի դրսևորումով» «բացահայտման» վերաբերյալ ցանկանում ենք խորը մտահոգություն հայտնել առ այն, որ ավագանու անդամը, որը ողջ օրը խոսում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից և մայրաքաղաքի հանրային տրանսպորտից, նվազագույն պատկերացում անգամ չունի վարորդներին տրվող ուղեգրերի բովանդակությունից և կառուցվածքից, ինչի վառ ապացույցը երթուղու ծառայության չվացուցակը երթուղու ելքերի քանակից չտարբերելն է։

14/05/2026

📢 Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Թևոսյան և Աշոտ Հովհաննիսյան փողոցներում մի քանի մարդատար մեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած վթարների պատճառով «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, հետևաբար կլինեն որոշակի ուշացումներ։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը։

13/05/2026

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք և առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ունեցող վարորդներ։

Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ (հասցե՝ ք. Երևան, Թևոսյան 9) յուրաքանչյուր երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 10:00-16:00-ն։

05/05/2026

✅ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անդրադարձը ուղեվարձի վճարման կարգապահությանը, ինչպես նաև «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդներին։

📢 Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Աղեկյանի՝ 26․04․2026 թ․ «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահա...
27/04/2026

📢 Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Աղեկյանի՝ 26․04․2026 թ․ «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը» վերտառությամբ գրառման և կից տեսանյութի՝ հայտնում ենք՝

տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ ամենայն հավանականությամբ առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ, այդ թվում՝ ձեռքը մեկնել է մեկ այլ՝ մանկահասակ երեխայի ուղղությամբ, ինչից հետո վերջինս վախեցել է և սկսել գոռալ, իսկ մյուս ուղևորը, որը եղել է ծնողի կամ խնամակալի հետ, իջել է ավտոբուսից։ Տեսանյութը արվել է հենց այդ պահին, և անգամ տեսանյութում երևում է լուռ նստած վարորդը։

Նշյալ միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ, ուստի կոչ ենք անում զերծ մնալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և ընկերության վարորդների վերաբերյալ անհարկի շահարկումներից, իսկ օգտատիրոջը հորդորում ենք հեռացնել իրականության հետ բացարձակապես կապ չունեցող գրառումը։

Միաժամանակ պատրաստ ենք ցանկության դեպքում օգտատիրոջը ցուցադրել ավտոբուսի տեսախցիկներով արձանագրված դեպքի եղելությունը։

🚌 Ի գիտություն ուղևորների` ⬇️
22/04/2026

🚌 Ի գիտություն ուղևորների` ⬇️

Հարգելի՛ քաղաքացիներ,

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից 22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, հետևյալ երթուղիներով՝

🔹հ.1 եթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:
Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - «Հրազդան» մարզադաշտ:

🔹 Հ. 2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի- Քըրք Քըրքորյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով:

22/04/2026

🚌 Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգում առկա իրողությունների, ապագայի տեսլականի և ուղեվարձի վճարման կարգապահության վերաբերյալ

Address

Թևոսյան 9
Yerevan
0076

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411674420

Alerts

Be the first to know and let us send you an email when Երևանի ավտոբուս posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Երևանի ավտոբուս:

Share

Category