ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ Urban Development Committee of Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ Urban Development Committee of Armenia

ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ Urban Development Committee of Armenia ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական էջ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե
Urban Development Committee of the Republic of Armenia

21/05/2026

🏡Սպասված փոփոխությունից հետո փոքր հողակտորների սեփականատերերն սկսել են տուն կառուցել
🎥 Հանրային հեռուստաընկերության անդրադարձը

📢📞Փոխվել է Քաղաքաշինության կոմիտեի թեժ գծի հեռախոսահամարը։ Հարգելի՛ քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ այսուհետ կարող եք զա...
15/05/2026

📢📞Փոխվել է Քաղաքաշինության կոմիտեի թեժ գծի հեռախոսահամարը։

Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ այսուհետ կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտե թեժ գծի նոր`📞 060-521-521 հեռախոսահամարով։

✅️Վերջին ժամանակահատվածում առաջացած տեխնիկական խնդիրները կարգավորվել են, և թեժ գիծը գործում է բնականոն ռեժիմով։ Հայցում ենք ձեր ներողամտությունն առաջացած անհարմարությունների համար։

Մենք շարունակաբար աշխատում ենք ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ` կարևորելով քաղաքացիների հետ արագ և արդյունավետ հաղորդակցությունը։

12/05/2026

🥊 🏗Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի կառուցումը շինարարական ակտիվ փուլում է

📌Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։ Նիստ...
07/05/2026

📌Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։ Նիստին ներկա է եղել նաև ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը։

🔸Քննարկվել և որոշվել է բազմակի կիրառման նպատակով հաստատել «Մետաղական կամրջային կառուցվածքի բազմակի օգտագործման օրինակելի նախագծային փաստաթղթերը», ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաձոր բնակավայրի 75 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման նախագիծը և Լոռու մարզի Սպիտակ քաղաքի N 8 հիմնական դպրոցի կառուցման նախագիծը։

🔹Ներկայացվել է նաև ճկուն հարկի մեթոդի կիրառմամբ կարկասապանելային բազմաբնակարան շենքերի սեյսմազինվածության բարձրացման և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի աջակցությամբ սոցիալական ծրագրի իրականացման գաղափարը։

🔸Դիտարկվել են Երևանում բազմաբնակարան շենքային համալիրի համար հակահրդեհային անվտանգության միջոցառումներ նախատեսող հատուկ տեխնիկական պայմանները։ Քննարկվել են նաև հետագայում շահագործումը մասնագիտացված կառույցների միջոցով իրականացնելու և նոր նորմերի համաձայն շենքի ամրությունը վերանայելու հարցերը։

‼️Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի անունով WhatsApp հավելվածում դարձյալ բացվել են կեղծ օգտահաշիվներ։ 🔹...
07/05/2026

‼️Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի անունով WhatsApp հավելվածում դարձյալ բացվել են կեղծ օգտահաշիվներ։

🔹Կոմիտեի նախագահի լուսանկարների օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարներից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ կամ կատարվում զանգեր։

❎Խնդրում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները, հնարավորության դեպքում հաշիվն արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։

✅«Մենք ուզում ենք ինստիտուցիոնալ համակարգ ստեղծել, որպեսզի տեխնիկական հսկողությունը ձևական բնույթ չկրի». Եղիազար Վարդանյ...
30/04/2026

✅«Մենք ուզում ենք ինստիտուցիոնալ համակարգ ստեղծել, որպեսզի տեխնիկական հսկողությունը ձևական բնույթ չկրի». Եղիազար Վարդանյան

📌Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է կոմիտեի համակարգմամբ ծրագրեր իրականացնող շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նա ներկայացրել է հիմնական սկզբունքները, որոնք առաջիկայում առաջնորդող են լինելու քաղաքաշինական ծրագրերն իրագործելիս։

🔹Մասնավորապես՝ հաստատվել է շինարարության գնագոյացման նոր քաղաքականությունը։ 💬«Երկար սպասված այս փոփոխության շնորհիվ առաջիկայում կարգավորումների ամբողջացումից հետո խորհրդային տարիների մեթոդաբանության փոխարեն հաշվի են առնվելու շուկայական իրական գները։ Բացի այդ, մասնագրերում սահմանվելու են կիրառվող նյութերի վերաբերյալ հստակ պահանջներ՝ ապահովելու կանխատեսելիություն և որակյալ արդյունք»,-տեղեկացրել է Եղիազար Վարդանյանը՝ նշելով, որ նոր մեթոդաբանությունն առաջնահերթ կկիրառվի կրթական և առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերում։

🔸Հաստատվել է քաղաքաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունների վարկանիշավորման կարգը։ Կոմիտեի նախագահը ներկայացրել է սահմանափակումների և արտոնությունների նախնական շրջանակը, որպեսզի հանդիպման մասնակիցների առաջարկները հաշվի առնելուց հետո վերջնական տարբերակը ներկայացվի Կառավարության հաստատմանը։ 💬«Պատշաճ վարքագիծ ունեցող կազմակերպությունները մրցույթներին մասնակցելիս հնարավորություն կունենան մրցակցելու վարկանիշային նույն խմբի կազմակերպությունների հետ։ Նույն հարթությունում այլևս չեն դիտարկվի գնային ցածր առաջարկի շնորհիվ մրցույթներում հաղթող և ծրագրերը ձախողող, ցածր վարկանիշ ունեցող կազմակերպությունները»,-ընդգծել է կոմիտեի նախագահը։

🔍Նա անդրադարձել է նաև տեխնիկական հսկողության պատշաճ իրականացման խնդրին՝ շեշտելով, որ պետական բոլոր պատվիրատուների մոտեցումը հստակ է. անհրաժեշտ են կտրուկ կարգավորումներ։

💬«Մեր նպատակը պատժելը չէ։ Մենք ուզում ենք ինստիտուցիոնալ համակարգ ստեղծել, որպեսզի տեխնիկական հսկողությունը ձևական բնույթ չկրի։ Այժմ քննարկում ենք թվային հարթակի կիրառմամբ տեխնիկական հսկողության եվրոպական մոդելը Հայաստանում ներդնելու, ինչպես նաև տեխնիկական հսկողության տոկոսն առնվազն կրկնակի բարձրացնելու նախաձեռնությունը»,-շեշտել է Վարդանյանը՝ վստահություն հայտնելով, որ նոր կարգավորումների ամբողջությամբ կիրառության մեջ մտնելուց հետո նոր դաշտ է բացվելու պատշաճ վարքագիծ ունեցող կազմակերպությունների համար։

❓Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են հնչեցրել՝ կապված ծրագրերում կիրառվող նախագծերի վերանայման, շինանյութերի գների տատանումների, նախագծերի փորձաքննությունների հետ։

✅Շինարարական ընկերություններին ներկայացվել է նաև կատարողականների ներկայացման նոր ձևաչափը։

🔹Կոմիտեի նախագահը հիշեցրել է դպրոցների, մանկապարտեզների, մարզական և առողջապահական հաստատությունների կառուցման նոր շրջափուլի մեկնարկի մասին, որը պահանջում է ընկերությունների ռեսուրսների մոբիլիզացիա։ Նա նաև տեղեկացրել է, որ վերանայվում են շինարարության տևողության նորմերը՝ նպատակ ունենալով օր առաջ և որակով շահագործման հանձնել կառուցվող օբյեկտները։

‼️💬«Որակի հարցում որևէ միլիմետր զիջում չի արվելու։ Անորակ աշխատանքը չի ընդունվելու, և հետևանքներն ու ֆինանսական բեռը շինարարին զուգահեռ կրելու են անորակ աշխատանքն ընդունած տեխհսկողները։ Փոխարենը որակյալ աշխատանքով օրինակ ծառայողներին պետությունը խրախուսելու է։ Յուրաքանչյուր շինարարի հաջողությունը ես համարում եմ մեր ոլորտային հաջողությունը»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։

📍Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտունի համայնքում այցելել է Աստղաձոր բնակավայրի ...
29/04/2026

📍Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտունի համայնքում այցելել է Աստղաձոր բնակավայրի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ նորակառույց մսուր-մանկապարտեզ։
🏗️Մանկապարտեզը կառուցվել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 927 մլն դրամ։ Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է, որ արդյունքում շահագործման է հանձնվել մեկհարկանի, 1290քմ ընդհանուր մակերեսով, 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի նոր շենքը, բարեկարգվել է բակը, տեղադրվել են 20 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան և արևային ջրատաքացուցիչներ։

🔗Ավելին՝ https://www.primeminister.am/hy/domestic-visits/item/2026/04/29/Nikol-Pashinyan-visiting-Gegharkunik-Marz/ [pp_gal_1]/63/

🖊️📐Հանդիպում ճարտարապետների հետԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Հայաս...
29/04/2026

🖊️📐Հանդիպում ճարտարապետների հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Հայաստանի ճարտարապետների պալատում հանդիպել են քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ՝ քննարկելու ոլորտային հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, ուսանողներն ու դասախոսները։

Մասնագիտական հանրության հետ քննարկվել են ոլորտային բարեփոխումների հիմնական ուղղությունները, առաջիկա ծրագրերը, համատեղ վերհանվել խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները։

✅Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը քաղաքաշինության ոլորտի բարեփոխումներից առանձնացրել է լիցենզավորված կազմակերպությունների վարկանիշավորումը, կառուցապատման թույլտվությունների թվայնացումը, տեխնիկական հսկողության թվային հարթակի ներդրման ու քաղաքաշինական կադաստրի ստեղծման նախաձեռնոթյունները։💬 «Առաջիկայում կարևորագույն քայլ է լինելու ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակումը, որի շրջանակում ակնկալում եմ մասնագիտական հանրության ակտիվ ներգրավումը, որպեսզի համատեղ ուժերով մշակենք զարգացման հեռանկարներ և գտնենք խնդիրների կարգավորման արդյունավետ տարբերակներ»,-ընդգծել է կոմիտեի նախագահը։

Ավելին՝ https://minurban.am/hy/news/news/handipvoum-tchartarapetneri-het-qnnarkel-en-volvortayin-harcer

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ ...
27/04/2026

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանոթացել է մայիսի 4-ին տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին:

Շրջայցին մասնակցել է նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ Միջոցառմանն ընդառաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը կոմիտեի համակարգմամբ ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության միջոցառումներով։

📍Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բագրատաշեն բնակավայրում ներկա է գտնվել «Մոդուլային» տի...
27/04/2026

📍Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բագրատաշեն բնակավայրում ներկա է գտնվել «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: 1293քմ ընդհանուր մակերեսով մսուր-մանկապարտեզը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։

✅Ծրագրի իրագործման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 919 մլն դրամ: Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է, որ իրականացվել է նաև տարածքի բարեկարգում, տեղադրվել են 20 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան և արևային ջրատաքացուցիչ։ Կառուցվել է ապաստարան, ոռոգման համակարգ, մոտ 1000 քմ խաղահրապարակ՝ արհեստական խոտածածկույթով։

🔗Ավելին՝ https://www.primeminister.am/hy/domestic-visits/item/2026/04/26/Nikol-Pashinyan-visit-to-Tavush/ [pp_gal_1]/34/

Address

Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության կոմիտե, Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411621769

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ Urban Development Committee of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ քաղաքաշինության կոմիտե/ Urban Development Committee of Armenia:

Share