ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն/Probation service of Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն/Probation service of Armenia

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն/Probation service of Armenia Պրոբացիայի ծառայություն

Քննարկում Հայաստանում բանկերի միության և վճարահաշվարկային կազմակերպությունների հետՊրոբացիայի ծառայությունում քննարկվել ե...
31/05/2026

Քննարկում Հայաստանում բանկերի միության և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ

Պրոբացիայի ծառայությունում քննարկվել են տուգանքների վճարման գործընթացի բարելավման և թվայնացման հնարավորությունները:

Ծառայությունը կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ նվիրված ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված տուգանքի ձևով պատժի դատապարտված անձի կողմից տուգանքի վճարման գործընթացի պարզեցմանը և թվային լուծումներով գործընթացը առավել մատչելի դարձնելուն։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության անդամ բոլոր բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ինչպես նաև հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում ընդգծվել է պետական և մասնավոր հատվածների համագործակցության կարևորությունը՝ ուղղված վճարահաշվային ծառայությունների հասանելիության բարձրացմանը, գործընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը, վճարային տերմինալներով իրականացնող ծառայությունների ցանկում Պրոբացիայի ծառայությանը ընդգրկելու և թվային գործիքների կիրառմամբ ծառայությունների ընդլայնման ու զարգացման հնարավորություններին։
Մասնակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև Պրոբացիայի ծառայության «e-Probation» էլեկտրոնային կառավարման համակարգի և վճարահաշվարկային համակարգերի միջև տեխնիկածրագրային փոխգործելիության ապահովմանը վերաբերող հարցեր։

Արդյունքում, ընդծելով բոլոր կողմերի համար սույն ձեռնարկի բարեհաջող իրագործման հարցում շահագրգռվածությունը, քննարկման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում ապահովել անհրաժեշտ իրավական ու տեխնիկական պայմաններ ու հնարավորություններ, համագործակցության հուշագրերի կնքում՝ հնարավորինս կարճ ժամկետում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար:

Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը պարգևատրվել է  հուշամեդալով։
28/05/2026

Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը պարգևատրվել է հուշամեդալով։

22/05/2026

Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներն այցելել են Պրոբացիայի ծառայություն

Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներն այցելել են Պրոբացիայի ծառայությունՀայաստանի եվրոպական համալսարանի Իրավագիտու...
22/05/2026

Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներն այցելել են Պրոբացիայի ծառայություն

Հայաստանի եվրոպական համալսարանի Իրավագիտության և Հոգեբանության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով հյուրընկալվել են Պրոբացիայի ծառայությունում։

Այցի շրջանակում ուսանողները հանդիպում և մասնագիտական քննարկում են ունեցել Ծառայության պետի հետ։ Հանդիպման ընթացքում Գուրգեն Աֆրիկյանը ներկայացրել է Ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, առաքելությունն ու գործառույթները, ինչպես նաև քրեական արդարադատության համակարգում պրոբացիայի ինստիտուտի կարևորությունն ու վերասոցիալականացման ոլորտում իրականացվող աշխատանքները։

Ծառայության պետը կարևորել է տեսական գիտելիքների և գործնական փորձի համադրման անհրաժեշտությունը՝ ընդգծելով ապագա մասնագետների մասնագիտական կողմնորոշման և ոլորտային կարողությունների զարգացման նշանակությունը։

Այնուհետև ուսանողների համար կազմակերպվել է ճանաչողական շրջայց Ծառայության ստորաբաժանումներում՝ Երևանի քաղաքային մարմին, Վերասոցիալականացման և վերականգնողական բաժին, ինչպես նաև Էլեկտրոնային հսկողության բաժին, որտեղ ծանոթացել են ստորաբաժանումների գործունեությանը, հիմնական գործառույթներին, աշխատանքային գործընթացներին և շահառուների հետ տարվող աշխատանքների առանձնահատկություններին։

Այցն անցել է հետաքրքիր և բովանդակալից մթնոլորտում՝ նպաստելով ուսանողների մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը և պրոբացիայի համակարգի գործունեության վերաբերյալ առավել խորքային պատկերացումների ձևավորմանը։

Հանդիպման ավարտին մի շարք ուսանողներ հետաքրքրվածություն են հայտնել իրենց ուսումնական պրակտիկան Պրոբացիայի ծառայություն իրականացնելու, իսկ որոշ ուսանողներ՝ կամավորության հիմունքներով ներգրավվելու Ծառայության գործունեությանը։

15/05/2026

Հեռավար կրթությունը հասանելի կդառնա տնային կալանքում գտնվող անձանց

Այցելություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՊրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերա...
13/05/2026

Այցելություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի հետ համագործակցության շրջանակում բաժնում հաշվառված թվով 12 շահառուներ մասնակցել են ճանաչողական մշակութային այցի։

Այցի ընթացքում շահառուներին ներկայացվեց հայ ժողովրդի պատմությունը 20-րդ դարի սկզբին, Հայոց ցեղասպանության ընթացքը, ինչպես նաև դրան նախորդած և հաջորդած ժամանակաշրջանների կարևոր իրադարձությունները։ Մասնակիցները ծանոթացան ցեղասպանությանը վերաբերող լուսանկարների, քարտեզների, զոհերի անձնական իրերի, արխիվային փաստաթղթերի և տարբեր երկրների արձագանքների հետ։

Թանգարանային շրջայցը հնարավորություն տվեց շահառուներին առավել խորությամբ ճանաչելու ազգային պատմությունը, արժևորելու պատմական հիշողության պահպանման կարևորությունը և ձևավորելու պատասխանատու վերաբերմունք ազգային ու համամարդկային արժեքների նկատմամբ։

Միջոցառման իրականացումը միտված էր շահառուների մշակութային իրազեկվածության բարձրացմանը, առողջ և բովանդակալից ժամանցի խթանմանը, ինչպես նաև հանրային մշակութային կյանքին նրանց մասնակցության հնարավորությունների ընդլայնմանը։

Համամարզային շաբաթօրյակի շրջանակում իրականացվել են հանրօգուտ աշխատանքներՍյունիքի մարզում կազմակերպված համամարզային շաբաթ...
13/05/2026

Համամարզային շաբաթօրյակի շրջանակում իրականացվել են հանրօգուտ աշխատանքներ

Սյունիքի մարզում կազմակերպված համամարզային շաբաթօրյակի շրջանակում հանրօգուտ աշխատանքների են մասնակցել Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի Գորիսի տեղամասի աշխատակիցներն ու մարզային մարմնում հաշվառված թվով 14 շահառուներ։

Միջոցառման ընթացքում իրականացվել են մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ Գորիսի զինվորական պանթեոնում և հարակից տարածքում։ Աշխատանքների շրջանակում պանթեոնի տարածքում հիմնվել է նաև ծաղկանոց։

Նախաձեռնությունը նպատակ ուներ խթանելու շահառուների մասնակցությունը հասարակական կյանքին, ձևավորելու պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ, ինչպես նաև նպաստելու դրական վարքագծային փոփոխությունների ձևավորմանը։

Պրոբացիայի շահառուները մասնակցել են «Քաղաքացիական մասնակցություն և ընտրողների կրթություն» թեմայով դասընթացինՊրոբացիայի ծ...
11/05/2026

Պրոբացիայի շահառուները մասնակցել են «Քաղաքացիական մասնակցություն և ընտրողների կրթություն» թեմայով դասընթացին

Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզային մարմնում հաշվառված թվով 7 շահառուներ մասնակցել են Կապան համայնքի «Երիտասարդական կենտրոն» ՀՈԱԿ-ում կազմակերպված «Քաղաքացիական մասնակցություն և ընտրողների կրթություն» թեմայով մեկօրյա դասընթացին։

Դասընթացը կազմակերպվել էր «Մենք» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության և German Marshall Fund of the United States - Transatlantic Foundation (Black Sea Trust for Regional Cooperation)-ի ֆինանսական աջակցությամբ։ Միջոցառման աշխատանքներին աջակցել է նաև «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն, որը Ծառայության հետ համագործակցության շրջանակներում նպաստում է շահառուների վերասոցիալականացմանն ու վերաինտեգրմանը։

Դասընթացի նպատակն էր բարձրացնել շահառուների իրավագիտակցությունը, նպաստել նրանց ընտրական իրավունքի և պարտականությունների վերաբերյալ իրազեկվածության ամրապնդմանը, ինչպես նաև խթանել հետաքրքրությունը ժողովրդավարական թվային հարթակների նկատմամբ։ Մասնակիցները ծանոթացել են e-draft և e-request հարթակների հնարավորություններին, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս ներգրավվելու որոշումների կայացման գործընթացներում։

Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր։

Հանրօգուտ աշխատանք՝ Շողակաթ այգու տարածքումՊրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվել է հանրօգուտ աշխատանքային միջոցառու...
11/05/2026

Հանրօգուտ աշխատանք՝ Շողակաթ այգու տարածքում

Պրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվել է հանրօգուտ աշխատանքային միջոցառում, որի շրջանակում ծառայության աշխատակիցներն ու թվով 15 շահառուներ մասնակցել են Շողակաթ այգու տարածքում իրականացված շաբաթօրյակին։

Միջոցառման ընթացքում իրականացվել են տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանն ու համայնքային միջավայրի բարելավմանը։

Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն շահառուների սոցիալական պատասխանատվության ձևավորման, աշխատանքային հմտությունների զարգացման և թիմային համագործակցության ամրապնդման գործում։

Address

Գարեգին Նժդեհի 23/1
Yerevan
0026

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410440832

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն/Probation service of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն/Probation service of Armenia:

Share