ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of Armenia

ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of Armenia Welcome to the official page of the Security Council of Armenia.

The Security Council of Armenia is the highest decision-making defence and law enforcement body in the Republic of Armenia. The Security Council defines main defense policy directions, as well as approves development plans for the Armed Forces of Armenia and other militarized forces.

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը ՀՀ պաշտպանության և իրավապահ մարմինների որոշումների կայացման բարձր

ագույն մարմինն է: Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղություններն, ինչպես նաև հաստատում է Հայաստանի զինված ուժերի և այլ ռազմականացված ուժերի զարգացման ծրագրերը:

Մայիսի 19-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսին։ԱԽ քարտուղարը ողջունել է...
19/05/2026

Մայիսի 19-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսին։

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը։

Կողմերը քննարկել են Հայաստան–Լիտվա երկկողմ հարաբերությունների ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր և նախանշել հետագա համագործակցության ուղիները։

Զրուցակիցները նաև անդրադարձել են Հայաստան–ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերին, ինչպես նաև ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը՝ գոհունակությամբ ընդգծելով Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանին փոխանցված Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացման առաջընթացի առաջին զեկույցը, որում բարձր է գնահատվել ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Վերլուծության, պլանավ...
06/05/2026

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի տնօրեն Թղիստան Օղոյին։

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցն անցել է շատ բարձր մակարդակով՝ արտացոլելով երկու երկրների միջև առկա հարաբերությունների ամրությունն ու դարավոր բարեկամությունը: Երկուստեք ընդգծվել է «Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագրի ստորագրման կարևորությունը, ինչպես նաև վստահություն են հայտնել, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ՝ ընդգրկելով համագործակցության բոլոր հնարավոր ոլորտները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու վերահաստատել դրանց շարունակական առաջմղման հանձնառությունը:

Մայիսի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերին:Կողմերը գոհունակո...
06/05/2026

Մայիսի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերին:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Վաշինգտոնյան համաձայնագրերն ու մատնանշել դրանց շրջանակում իրականացվող համագործակցության շոշափելի արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրագործման շրջանակում տարվող աշխատանքներին ու դրանց հետագա ընթացքին:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդա...
06/05/2026

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են օրերս Երևանում անցկացված ԵՔՀ գագաթնաժողովի և Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի կարևորությունն ու ընդգծել Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խրախուսանքի խոսքերն ուղղված եվրոպական ընկերություններին Հայաստանում ներդրումներ անելու հետ կապված:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխ...
06/05/2026

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի գլխավորած պատվիրակությանը:

Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

Պետեր դը Ռուվերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ուրախ է Հայաստանի համար այս պատմական ժամանակահատվածում գտնվել Երևանում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների, Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի ու դրա արդյունքների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ու դրա արդյունքում ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունների մասին:

Մայիսի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել ...
06/05/2026

Մայիսի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Եվրոպան՝ ուժի և գերակայության նոր ձևերի միջև․ աշխարհաքաղաքական դերակատարություն մասնատվող աշխարհում» խորագրով պանելային քննարկմանը:

ԱԽ քարտուղարն իր խոսքում նշել է, որ այսօր ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, իսկ Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, որտեղ կարևոր դեր է վերապահված բազմազանեցման քաղաքականությանը:

Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանը հակամարտությունների գոտուց վերածվել է կայունության և խաղաղության տարածաշրջանի։ Նա նաև նշել է, որ խաղաղության հիմնական շահառուները հենց տարածաշրջանի երկրներն են։ Այս համատեքստում Գրիգորյանն ընդգծել է, որ խաղաղության հաստատումն է, որ մեծացրել է միջազգային հանրության ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ։

Մայիսի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգությա...
03/05/2026

Մայիսի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելին:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք կարևոր հարցերի, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Նիստին, բացի ԱԽ անդամներից, ...
30/04/2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են ԱԽ իրավասության ընթացիկ հարցեր։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում, Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտ...
23/04/2026

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում, Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ, մասնակցել է «Ռազմավարական բաժանարար գծեր․ հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագրով պանելային քննարկմանը։

Արմեն Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, կարևորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու ընդգծել դրա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա:

Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է ապաշրջափակման կարևորության մասին՝ անդրադառնալով արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին ու ստեղծվելիք տնտեսական հնարավորություններին:

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Ա...
22/04/2026

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Address

Baghramyan Avenue 24
Yerevan
0019

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410590221

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of Armenia:

Share