01/06/2026
🎈Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ջերմորեն շնորհավորում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Արդի թվային դարաշրջանում երեխաների իրավունքների պաշտպանությունը բոլորիս կոլեկտիվ պատասխանատվությունն է՝ պետության, ծնողների, կրթողների և ողջ հասարակության:
Երեխայի իրավունքների պաշտպանությունը սկսվում է նրա գաղտնիության և թվային անվտանգության հանդեպ հարգանքից։ Մեր ընդհանուր նպատակն է ստեղծել այնպիսի ապահով միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է վստահորեն երազել ու բացահայտել աշխարհը:
Վերոգրյալի համատեքստում, Գործակալության կողմից նախկինում մշակվել են երեխաների վերաբերյալ անձնական տվյալների մշակման թեմայով ուղեցույցներ, որոնք նախատեսված են աջակցելու պետական մարմիններին, կրթական հաստատություններին, մասնագետներին, լրատվամիջոցներին և այլ դերակատարներին՝ այս հարցերում առավել զգույշ և իրավաչափ գործելու համար։
Մաղթում ենք մեր մանուկներին խաղաղ, ժպիտներով ու անվտանգությամբ լեցուն մանկություն:
Ուղեցույցները հասանելի են հետևյալ հղումներով
1.https://pdpa.am/public/uploads/12.pdf
2.https://pdpa.am/public/uploads/6.pdf
3.https://pdpa.am/public/uploads/1.pdf