15/06/2025
👩⚕️Այսօր Բուժաշխատողների օրն է․․․
Շնորհավորում ենք ու շնորհակալություն հայտնում բոլոր Բժշկական աշխատողներին, ովքեր ամեն օր նոր հույս ու նոր լույս են սփռում մեր առանձնահատուկ երեխաների և նրանց ընտանիքների կյանքում։
Դուք պարզապես աշխատանք չեք կատարում, Ձեր շնորհիվ հաշմանդամություն ունեցող երեխաներից շատերը սկսել են իրենց առաջին քայլերը կատարել, իրենց առաջին բառերն արտաբերել, հենց Ձեր շնորհիվ նրանք հավատում են իրենց հաջողություններին ու համառորեն շարժվում են դեպի նոր առաջընթացներ՝ Ձեր օգնությամբ։
Նախ Դուք եք հավատում մեր երեխաների հնարավորություններին ու Ձեր պրոֆեսիոնալ ու հոգատար նվիրումի շնորհիվ մեր երեխաները՝ բարելավում են իրենց կյանքի որակը, ներառվում են, ու ժպտում կյանքին։
Շնորհակալ ենք Ձեր անգնահատելի աշխատանքի, նվիրումի, մարդկային ու մասնագիտական բարձր որակների համար։ Թող ձեր աշխատանքը միշտ պարգևատրվի երեխաների անմեղ ու անհոգ ժպիտներով ու ծնողական երախտագիտությամբ։