«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ “Hydrometeorology and Monitoring Center” SNCO
«Центр гидрометеорологии и мониторинга» ГНО

🏭☁️ Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը (2026թ․)Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը...
03/06/2026

🏭☁️ Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը (2026թ․)

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

◾️Վանաձոր քաղաքում՝

✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 24-ին և 27-ին,
✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին և 27-28-ը,
✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 25-ին։

◾️Արարատ քաղաքում՝ մայիսի 23-26-ը:
◾️Գյումրի քաղաքում՝ մայիսի 23-ին, 25-ին և 27-ին։
◾️Հրազդան քաղաքում՝ մայիսի 24-26-ը և 28-ին։

🚗💨Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 27-ից հունիսի 2-ը (2026թ․)✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույ...
03/06/2026

🚗💨Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 27-ից հունիսի 2-ը (2026թ․)

✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ մայիսի 27-ին, 29-31-ը,
◾️ Արաբկիրում` մայիսի 27-ին և 29-ին,
◾️ Նոր Նորքում՝ մայիսի 29-ին,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։

✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հունիսի 2-ին,
◾️ Նոր Նորքում` մայիսի 28-ին, 30-ին և հունիսի 1-2-ը,
◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։

✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

#Օդիորակ

03/06/2026

🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
հունիսի 3-8-ը

🟦 Երևանում հունիսի 3-6-ին առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-8-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
🟦 Հանրապետության տարածքում հունիսի 3-ին և 5-6-ին առավելապես կեսօրից հետո, 4-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 7-8-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 5-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

👉Հայաստանի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումներին ծանոթացեք հղումով՝

https://www.meteomonitoring.am/web/meteorology/weather-forecast-in-armenia/1

#եղանակըՀայաստանում #եղանակնայսօր #հունիսի3

 #ճանաչողականայց #Հայհիդրոմետ  📌 Մայիսի 22-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Արթիկի օդերևութ...
02/06/2026

#ճանաչողականայց
#Հայհիդրոմետ

📌 Մայիսի 22-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Արթիկի օդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալել էր Արևշատի Մետաքսեի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին։

✅ Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել են օդերևութաբանական կայանի առօրյա գործունեությանը, եղանակային դիտարկումների իրականացման գործընթացին և տվյալների հավաքագրման ու փոխանցման համակարգին։

Մասնագետները ներկայացրել են օդերևութաբանական կայանի աշխատանքը, ցուցադրել օդի ջերմաստիճանի, հարաբերական խոնավության, մթնոլորտային ճնշման, քամու ուղղության և արագության, ինչպես նաև տեղումների չափման համար նախատեսված սարքավորումները։

🌊💧Ջրամբարների լցվածությունը հունիսի 2-ի դրությամբ (2026թ.) 🚰📊   #ջրամբարներ✔️ Հետևեք մեզ նաև տելեգրամում։Եղե՛ք տեղեկացվա...
02/06/2026

🌊💧Ջրամբարների լցվածությունը հունիսի 2-ի դրությամբ (2026թ.) 🚰📊

#ջրամբարներ

✔️ Հետևեք մեզ նաև տելեգրամում։

Եղե՛ք տեղեկացված 👇
https://t.me/Armhydromet

02/06/2026

🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
հունիսի 2-7-ը

⬜ Երևանում հունիսի 2-6-ին առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
⬜ Հանրապետության տարածքում հունիսի 2-ի ցերեկը, 3-6-ին առավելապես կեսօրից հետո, 7-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

👉Հայաստանի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումներին ծանոթացեք հղումով՝

https://www.meteomonitoring.am/web/meteorology/weather-forecast-in-armenia/1

#եղանակըՀայաստանում #եղանակնայսօր #հունիսի2

 #ճանաչողականայց #Հայհիդրոմետ  📌 Մայիսի 22-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրիի օդերևո...
02/06/2026

#ճանաչողականայց
#Հայհիդրոմետ

📌 Մայիսի 22-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրիի օդերևութաբանական կայանը, ճանաչողական այցի շրջանակում, հյուրընկալել էր Ջրափիի միջնակարգ դպրոցի աշակերտներին։

✅ Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել են օդերևութաբանական կայանի գործունեությանը, դիտարկումների կազմակերպման գործընթացին և եղանակային տվյալների հավաքագրման կարևորությանը։ Նրանց ներկայացվել են կայանում կիրառվող օդերևութաբանական չափիչ սարքավորումները, դրանց նշանակությունն ու աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև այն հիմնական ցուցանիշները, որոնք պարբերաբար չափվում և գրանցվում են մասնագետների կողմից։

📚Ճանաչողական այցի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել օդերևութաբանության ոլորտին, խորացնել նրանց բնագիտական գիտելիքները և խթանել հետաքրքրությունը շրջակա միջավայրի ուսումնասիրության նկատմամբ։

 #ճանաչողականայց #Հայհիդրոմետ  📌 Մայիսի 19-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի օդերևո...
01/06/2026

#ճանաչողականայց
#Հայհիդրոմետ

📌 Մայիսի 19-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի օդերևութաբանական կայանը, ճանաչողական այցի շրջանակում, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան №3 հիմնական դպրոցի:

✅ Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել են ագրոօդերևութաբանական կայանի չափիչ սարքավորումներին, դրանց աշխատանքի սկզբունքներին, դիտարկումների և գրանցումների գործընթացին։ Իրականացվել են նաև հողի ջերմաստիճանի և խոնավության որոշում տարբեր խորություններում։

Address

46 Charents Str
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410555502

Alerts

Be the first to know and let us send you an email when «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ:

Share