ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական էջ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձեւավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը

05/06/2026

📌 Ծրագրեր, որ փոխեցին Հայաստանը, երկրի զարգացման ընթացքն ու տեմպը։

📌 ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) Հայաստանի փոխկառավարիչ Էդգար Մկրտչյ...
05/06/2026

📌 ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) Հայաստանի փոխկառավարիչ Էդգար Մկրտչյանը մասնակցում է ՎԶԵԲ 35-րդ տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին:

🔹 Միջոցառման շրջանակներում Էդգար Մկրտչյանը մասնակցել է «Դիմակայունությունից դեպի մրցակցություն. Հայաստանի ներդրումային նոր տեսլականը» խորագրով Հայաստանի ներդրումային հեռանկարների նիստին և հանդես եկել բացման խոսքով: Նիստը նվիրված է եղել մակրոտնտեսական կայունության, ընթացիկ բարեփոխումների և զարգացող ֆինանսական համակարգի պայմաններում կապիտալի շուկաների ընդլայնմանն ու տեղական ֆինանսական հաստատությունների կողմից ռազմավարական ծրագրերի ֆինանսավորման դերի ամրապնդմանը:

🔹 Էդգար Մկրտչյանն առանձին հանդիպում է ունեցել նաև ՎԶԵԲ-ի՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի տնօրեն Ռենե Վան Հելլի հետ՝ շնորհավորելով վերջինիս նույն պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և գոհունակություն հայտնելով արդյունավետ փոխգործակցության և ՎԶԵԲ-ի Տնօրենների խորհրդում Հայաստանի շահերը պատշաճ կերպով ներկայացնելու համար:

🔹 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի համար ՎԶԵԲ 2025-2030 թվականների ռազմավարությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ ՎԶԵԲ ռազմավարական և տարածաշրջանային կապակցվածության ծրագրերում ՀՀ ներգրավվածությունը:

📌 ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Մարինե Մելիքյանը և նույն վարչության հաշվառման և ս...
02/06/2026

📌 ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Մարինե Մելիքյանը և նույն վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ Ստելլա Մկրտչյանը մասնակցել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից կազմակերպված Ասիական տարածաշրջանային պետական պարտքի կառավարման ֆորումին:

🔹 Ֆորումի շրջանակներում Մարինե Մելիքյանը ներկայացրել է ՀՀ պետական պարտքի կառավարման բնագավառի ընթացիկ զարգացումները, օրենսդրական բարեփոխումները, մարտահրավերները, ինչպես նաև ծրագրերն ու սահմանված նպատակները:

📌 ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված միջոցառ...
29/05/2026

📌 ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված միջոցառմանը։

🔹 Միջոցառման շրջանակներում կազմակերպված «Կապիտալի շուկաները՝ որպես տնտեսական փոխկապակցվածության կամուրջ» խորագրով պանելային քննարկման ընթացքում Ավագ Ավանեսյանն անդրադարձել է կապիտալի շուկաների դերին տնտեսական կապերի խորացման, ներդրումային հոսքերի ընդլայնման և ֆինանսական համակարգերի ինտեգրման գործընթացներում։

📌 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ հայրենիքին մատուցած նշանակալի...
28/05/2026

📌 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արդյունավետ գործունեության և նվիրումի համար Հանրապետության տոնի առթիվ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը՝ Երախտագիտության մեդալով:

📌 Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:🔹 2026 թվականի հո...
25/05/2026

📌 Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

🔹 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,128 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 13.7 %-ով կամ 135.7 մլրդ դրամով:

🔹 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,002 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 7.6%-ով կամ 70.8 մլրդ դրամով:

🔹 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 125.8 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 60.9 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:

🔗 Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/4d5DXnL:

📌 Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվ...
25/05/2026

📌 Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.9 տոկոսով։

25/05/2026

📌 ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Մարինե Մելիքյանը համառոտ և մատչելի ձևով ներկայացրել է պետական գանձապետական պարտատոմսերի առանձնահատկությունները:

📌 ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «Executive Offsite Vol.1: Building the next generation of organiz...
21/05/2026

📌 ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «Executive Offsite Vol.1: Building the next generation of organizations» խորագրով միջոցառմանը, որը միավորում է ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, խորհրդատվական, ՏՏ և մի շարք այլ ոլորտների առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին։

🔹 Միջոցառման շրջանակներում նախարար Հովհաննիսյանը մասնակցել է «Կազմակերպությունները փոփոխվող տնտեսական և ֆինանսական միջավայրում» թեմայով քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել արագ փոփոխվող տնտեսական պայմաններում կազմակերպությունների կայունության և աճի հավասարակշռմանը, մարդկային կապիտալի արդյունավետ կառավարման և երկարաժամկետ ռազմավարական մտածողության կարևորությանը։

🔹 Քննարկվել են նաև փոփոխվող տնտեսական միջավայրում կազմակերպությունների առավել ճկուն և մրցունակ գործելու հնարավորությունները։ Այս համատեքստում նախարար Հովհաննիսյանը կարևորել է շարունակական զարգացման մշակույթը՝ ընդգծելով, որ կայուն հաջողության հասնելու ճանապարհին անհրաժեշտ է մշտապես ձգտել դեպի գերազանցություն։

📌 ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն ստորագ...
21/05/2026

📌 ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն ստորագրել են «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը՝ 264.4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, որից ֆինանսավորման ոչ արտոնյալ մասը կազմում է 240 մլն ԱՄՆ դոլար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ), իսկ արտոնյալ մասնաբաժինը՝ 24.4 մլն ԱՄՆ դոլար որպես դրամաշնորհային միջոցներ՝ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամից (GCFF)։

🔹 Համաշխարհային բանկի խմբի Գործադիր տնօրենների խորհրդի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 23-ին հաստատված, 284.4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիրը» նպատակաուղղված է շուրջ 109,000 տեղահանված անձանց բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը, հիփոթեքային շուկայի խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանն ու իրականացման գործընթացների կատարելագործմանը:

🔹 Հաջորդիվ ստորագրվել է ՎԶՄԲ հավելյալ միջոցներով ֆինանսավորվող «Կենսունակ մոլորակ» հիմնադրամի դրամաշնորհային համաձայնագիրը՝ 10 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

🔹 Միաժամանակ, Ծրագրի իրականացման նպատակով Ազգային Հիփոթեքային Ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեի միջև ստորագրվել է նաև վարկային համաձայնագիր՝ 10 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով՝ ՀՀ Կառավարության երաշխիքով: Երաշխավորման համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իսկ Համաշխարհային բանկի անունից՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։

Address

1 Melik Adamyan Street
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411800600

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ ֆինանսների նախարարություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ ֆինանսների նախարարություն:

Share