National Institute of Labour and Social Research

National Institute of Labour and Social Research Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1961 թվականին: Ազգային ինստիտուտի գործունեության հիմնական նպատակն է սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ գիտական, կիրառական հետազոտությունների իրականացումը, ոլորտի մասնագետների շարունակական կրթությունը, գիտավերլուծական և գործնական ունակությունների բարձ

րացումը, ինչպես նաև սոցիալական ինովացիաների և սոցիալական բարեփոխումների մշակումը։

National Institute of Labour and Social Research operating under the Ministry of Labour and Social Affairs of the Republic of Armenia, is a State Non-Commercial Organization which was founded in 1961. The mission of NILSR is to carry out scientific and practical research on the issues of social protection, to provide the specialist of the field with continuing education, to increase their analytical and practical skills, as well as to develop social innovations and reforms.


“Национальный институт труда и социальных исследований” государственная некоммерческая организация (ГНКО) Министерства труда и социальных вопросов, которая была основана в 1961 году. Oсновной целью НИТСИ является проведение научных и прикладных исследований по вопросам социальной защиты, продолжительное обучение специалистов сферы, повышение их научно-аналитических и практических навыков, а также развитие социальных инноваций и разработка социальных реформ.

✔️Աշխատանքի և սոցիլական հետազոտությունների ազգային ինստիտուտում այսօր ավարտվեց խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերա...
03/04/2026

✔️Աշխատանքի և սոցիլական հետազոտությունների ազգային ինստիտուտում այսօր ավարտվեց խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստման հերթական դասընթացը։

🔶Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի մասնակցությունը Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) միջոցառ...
01/04/2026

🔶Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի մասնակցությունը Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) միջոցառմանը

Մարտի 25–26-ը Ֆլորենցիայում կայացած Եվրոպական կրթական հիմնադրամի (European Training Foundation – ETF) Skills Lab Network of Experts ցանցի միջոցառման շրջանակում Ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սարգսյանը մասնակցել է «From skills anticipation to policy action» թեմայով քննարկումներին և հանդես եկել պանելային ելույթով։

Քննարկման առանցքային հարցն էր՝ ինչպես ապահովել, որ հմտությունների պահանջարկի կանխատեսումը վերածվի քաղաքական որոշումների։

Ներկայացման ընթացքում ընդգծվել է, որ հմտությունների կանխատեսումը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ այն ուղղակիորեն կիրառվում է զբաղվածության ծրագրերի, կրթական քաղաքականության և պետական ռեսուրսների բաշխման մեջ։

Ներկայացվել են Հայաստանի կողմից ձևավորվող տվյալահեն համակարգի հիմնական ուղղությունները՝

• աշխատաշուկայի կանխատեսման մեխանիզմների զարգացում,

• ակտիվ զբաղվածության ծրագրերում արդյունքահեն ֆինանսավորման կիրառություն,

• կրթական համակարգի և գործատուների միջև կապի ուժեղացում։

Միջոցառումը հնարավորություն է տվել ներկայացնելու Հայաստանի փորձը, ինչպես նաև քննարկելու հետազոտության և քաղաքականության միջև կապերի ամրապնդման և հմտությունների զարգացման ճկուն համակարգերի ձևավորման հարցերը։

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը շարունակելու է աշխատանքը՝ ապահովելով վերլուծությունից դեպի քաղաքական որոշումներ անցումը։

✔️Ձեզ ենք ներկայացնում ենք Սոցիալական աջակցության և սոցիալական ինովացիաների բաժնի 3 տարիների կատարած աշխատանքը։
27/03/2026

✔️Ձեզ ենք ներկայացնում ենք Սոցիալական աջակցության և սոցիալական ինովացիաների բաժնի 3 տարիների կատարած աշխատանքը։

📌 Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման շրջանակում Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստի...
19/03/2026

📌 Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման շրջանակում Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում հաջողությամբ ավարտվել է բժիշկների և հարբժշկական ծառայություններ մատուցող մասնագետների վերապատրաստման ծրագիրը։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ձեռք են բերել նոր գիտելիքներ և գործնական հմտություններ՝ ուղղված ժամանակակից մոտեցումների կիրառմանը, գնահատման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը։ Ծրագիրը կարևոր քայլ է համակարգի զարգացման և մասնագիտական կարողությունների ամրապնդման ուղղությամբ։

📢 Հաստատվել է զբաղմունքների, պաշտոնների և կարողունակությունների նոր ազգային դասակարգիչը 2026 թ․ փետրվարին հաստատվել է «Հ...
11/03/2026

📢 Հաստատվել է զբաղմունքների, պաշտոնների և կարողունակությունների նոր ազգային դասակարգիչը

2026 թ․ փետրվարին հաստատվել է «Հայաստանի Հանրապետության զբաղմունքների, պաշտոնների և կարողունակությունների ազգային դասակարգիչը», որը հանդիսանում է աշխատաշուկայի կառավարման և հմտությունների քաղաքականության կարևոր համակարգային հիմք։
Դասակարգչի առաջին տարբերակը մշակվել և հաստատվել էր Ազգային ինստիտուտի կողմից դեռևս 2009 թ․՝ այն ժամանակ գործող միջազգային մոտեցումների հիման վրա։ Հետագա տարիներին իրականացվել են մի շարք վերանայումներ և ճշգրտումներ՝ աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։
Վերջին տասնամյակում աշխատաշուկան ենթարկվել է էական կառուցվածքային փոփոխությունների․ զարգացել են նոր մասնագիտություններ, ձևավորվել են աշխատանքի նոր ձևաչափեր, փոխվել են պահանջվող հմտությունների և կարողունակությունների շրջանակները։ Այս համատեքստում 2023 թ․ մեկնարկել է դասակարգչի ամբողջական վերամշակման գործընթացը, որն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից՝ ՄԱԶԾ-ի Armenia National SDG Innovation Lab-ի հետ համագործակցության շրջանակում։
Մոտ երեք տարվա աշխատանքից հետո մշակվել և հաստատվել է նոր դասակարգիչը, որը հիմնված է եվրոպական ESCO համակարգի մոտեցումների վրա։ Այն առաջին անգամ մեկ միասնական համակարգում միավորում է զբաղմունքները, պաշտոնները և կարողունակությունները՝ ստեղծելով աշխատաշուկայի վերլուծության և կառավարման առավել ժամանակակից և ամբողջական գործիք։
Նոր դասակարգիչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ ձևավորել զբաղվածության քաղաքականությունը, ուժեղացնել կրթության և աշխատաշուկայի միջև կապը, ինչպես նաև ապահովել կրթական ծրագրերի մշակման և հմտությունների զարգացման գործընթացների ավելի նպատակային և տվյալահեն կազմակերպում։
Դասակարգչի ներդրումը կարևոր քայլ է Հայաստանի աշխատաշուկայի ինստիտուցիոնալ արդիականացման և միջազգային մոտեցումներին համահունչ հմտությունների կառավարման համակարգի ձևավորման ճանապարհին։
Իրավական ակտը հասանելի է Arlis-ում։
Հղումը՝ https://arlis.am/hy/acts/222121/latest

✔️Ձենք ենք ներկայացնում Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի Մոնիթորինգի և գնահատման բաժնի վերջի...
06/03/2026

✔️Ձենք ենք ներկայացնում Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի Մոնիթորինգի և գնահատման բաժնի վերջին 3 տարիների կատարած աշխատանքը։

🔶Փետրվարի 25-ին և 26-ին Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը Սոցիալական բարեկեցության քաղաքականո...
27/02/2026

🔶Փետրվարի 25-ին և 26-ին Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը Սոցիալական բարեկեցության քաղաքականության և հետազոտությունների եվրոպական կենտրոնի (Ավստրիա) հետ համատեղ կազմակերպել և անց է կացրել թեմայով միջազգային վեբինարը:
Վեբինարին մասնակցել են եվրոպական (Ավստրիա, Դանիա, Իսպանի, Հյուսիսային Մակեդոնիա) և հետխորհրդային երկրների (Մոլդովա, Վրաստան, Ուզբեկստան) պետական և հասարակական ոլորտների ներկայացուցիչները:
🔹Վեբինարի ընթացքում ներկայացվել է մասնագիտական տնային խնամքի կազմակերպման և տրամադրման՝ մասնակից երկրներում ձևավորված փորձը, մեկնաբանվել են ոլորտի միջազգային իրավական կարգավորումները:

🔸Հայաստանյան կողմից վեբինարին մասնակցել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները, ինչպես նաև ոլորտի անկախ հետազոտողներ և փորձագետներ:

✔️Շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կատարած աշխատանքը 2023-2025 թվականների ընթացքում։
26/02/2026

✔️Շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կատարած աշխատանքը 2023-2025 թվականների ընթացքում։

✔️Ձեզ ենք ներկայացնում 2021 թվականից առ այսօր ՀՀ հանրակրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման գո...
23/02/2026

✔️Ձեզ ենք ներկայացնում 2021 թվականից առ այսօր ՀՀ հանրակրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման գործում մեր գրանցած հաջողությունները։ Ոլորտում ակտիվ աշխատանքները շարունակվում են։

✔️Փետրվարի 9-ին Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը հյուրընկալել էր  Տաջիկստանի և Ուզբեկստանի կ...
10/02/2026

✔️Փետրվարի 9-ին Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը հյուրընկալել էր Տաջիկստանի և Ուզբեկստանի կառավարությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում Ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սարգսյանը և տնօրենի տեղակալ Եվգինե Վարդանյանը ներկայացրել են Հայաստանում զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումները, այդ բարեփոխումների շրջանակում Ազգային ինստիտուտի՝ որպես հետազոտական և վերապատրաստման կենտրոնի հիմնական դերակատարումը, ինչպես նաև պատասխանել մասնակիցներին հուզող հարցերին:

📣❗️Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում մեկնարկում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատո...
05/02/2026

📣❗️Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում մեկնարկում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի հերթական խմբի հավաքագրումը։
🖊Ընդունելությունն այս պահին բաց է.

📩📞Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարեք՝ 044 208353 հեռախոսահամարին կամ գրեք անձնական նամակ։

📢 Հայտարարություն՝ փորձագետների ներգրավման վերաբերյալԱշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը, ՀՀ աշ...
03/02/2026

📢 Հայտարարություն՝ փորձագետների ներգրավման վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, մեկնարկում է բնակչության տարբեր խմբերի խնամքի ոլորտում ապաինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները և համագործակցության է հրավիրում փորձագետների։

🔹 Փորձագետների հիմնական առաջադրանքներն են՝
• ապաինստիտուցիոնալացման միջազգային և տեղական փորձի ուսումնասիրություն
• գործողությունների և միջոցառումների փաթեթի մշակում՝ ըստ շահառու խմբերի
• միջոցառումների իրականացման ժամանակացույցի մշակում
• պատասխանատու կառույցների գործառույթների սահմանում
• միջգերատեսչական համագործակցության ձևաչափերի առաջարկում
• ֆինանսական գնահատման իրականացում
• համայնքահենք ծառայությունների զարգացման առաջարկների ներկայացում

🔹 Ներգրավվում են փորձագետներ հետևյալ ուղղություններով՝
• երեխաների խնամք
• տարեցների խնամք
• հաշմանդամություն ունեցող անձանց խնամք
• ֆինանսական ոլորտ
• իրավական ոլորտ

Փորձագետները կարող են դիմել անհատապես կամ խմբով։

📅 Առաջադրանքի կատարման վերջնաժամկետ՝ 1 հունիսի, 2026 թ.
📅 Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 13 փետրվարի, 2026 թ.

✔️Դիմելու ընթացակարգին, փորձագետներին ներկայացվող պահանջներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով
https://drive.google.com/file/d/1BiSy5-KlP2Od3UQoj5Y8Fw0F1s-1tfqO/view?usp=drivesdk

Address

68 Karapet Ulnetsi Street
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410208344

Alerts

Be the first to know and let us send you an email when National Institute of Labour and Social Research posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to National Institute of Labour and Social Research:

Share