ԱՌԱՋ Արժանապատվության շարժում

ԱՌԱՋ Արժանապատվության շարժում Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ԱՌԱՋ Արժանապատվության շարժում, Political organisation, Yerevan.

«ԱՌԱՋ» Արժանապատվության շարժման հիմնական նպատակը հանրության արժանապատվության վերագտնումն ու ամրապնդումն է՝ արդարության, ինքնության և ազատության հիմքով։ Մենք նոր որակի շարժում ենք՝ իրական պատասխանատվությամբ ու հանրային շահի առաջնահերթությամբ:

03/06/2026
❗️ Բուժաշխատողներն ու ուսուցիչներն այլևս չեն անելու վարչարարական աշխատանք։ ✅ Բժիշկը բուժելու է, ուսուցիչը՝ սովորեցնի:
17/05/2026

❗️ Բուժաշխատողներն ու ուսուցիչներն այլևս չեն անելու վարչարարական աշխատանք։

✅ Բժիշկը բուժելու է, ուսուցիչը՝ սովորեցնի:

❗️Մենք եկել ենք ասելու՝ պաշտոնյան պետք է իր հարմարավետ գրասենյակից վերադառնա համայնքներ ու գյուղեր, մշտապես լինի մարդու ...
17/05/2026

❗️Մենք եկել ենք ասելու՝ պաշտոնյան պետք է իր հարմարավետ գրասենյակից վերադառնա համայնքներ ու գյուղեր, մշտապես լինի մարդու կողքին։

✅Համաչափ զարգացած պետությունը սկսվում է մի պարզ սկզբունքից․ պետությունը պետք է ծառայի մարդուն։

Ծանոթացե՛ք Լևոն Չուկակլյանն է՝ մեր շարժման համահիմնադիրը և Համակարգող Խորհրդի անդամ։ Ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 1-ին...
21/01/2026

Ծանոթացե՛ք Լևոն Չուկակլյանն է՝ մեր շարժման համահիմնադիրը և Համակարգող Խորհրդի անդամ։ Ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 1-ին՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։

🎓 Կրթություն
2003–2014 թթ․ սովորել է Արմավիրի թիվ 4 դպրոցում։
2014–2020 թթ․ ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը։
2022–2023 թթ․ նույն ֆակուլտետում շարունակել է ուսումնառությունը և ավարտել քաղաքագիտության մագիստրատուրան՝ «Ազգային անվտանգություն» կրթական ծրագրով։

🔸 Մասնակցել է կառավարման, ընտրական գործընթացների և սոցիալական ազդեցության ընդլայնմանն ուղղված մի քանի տասնյակ դասընթացների և վերապատրաստումների՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Լեհաստանում, Չեխիայում, Բելգիայում և այլ երկրներում։

👨‍💻 Մասնագիտական և աշխատանքային գործունեություն
2018 թվականից հանդիսանում է «ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն հասարակական կազմակերպության համահիմնադիր-նախագահը։ Երկու սոցիալական ձեռնարկատիրությունների հիմնադիր է։ Ղեկավարել է ավելի քան 30 կրթական, երիտասարդական, սոցիալական և համայնքային ծրագրեր։

Որպես փորձագետ և դասընթացավար համագործակցել է բազմաթիվ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ՝ անցկացնելով 300-ից ավել դասընթացներ՝ ավելի քան 5000 մասնակիցների համար։ Հեղինակ է մի շարք հետազոտական աշխատանքների, ոլորտային ուղեցույցների և հոդվածների։

2018 թվականից մինչ օրս ներգրավված է եղել տեղական և համապետական տարբեր ընտրություններում՝ որպես դիտորդական առաքելությունների համակարգող, ինչպես նաև հանդես է եկել որպես միջազգային դիտորդ՝ համագործակցելով միջազգային դիտորդական կազմակերպությունների հետ։

🔸 Կրթական և կառավարչական դերակատարում
2025 թվականից հանդիսանում է Հայաստանում Ֆրանսիական քոլեջի կառավարման ամբիոնի ղեկավարը՝ միաժամանակ դասախոսելով կառավարման և ձեռներեցության կրթական ծրագրերով։

🛡 Ծառայություն և ճգնաժամային գործունեություն
2015–2017 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում կամավորագրվել է՝ իրականացնելով թիկունքային տարբեր աշխատանքներ և նախաձեռնելով աջակցության ծրագրեր։
2020–2025 թթ․ գործընկերների հետ միասին աջակցություն է տրամադրել Արցախից բռնի տեղահանված շուրջ 1000 ընտանիքների, 100-ից ավելի անձանց ապահովել աշխատանքով և բիզնես հնարավորություններով։

🔸 Ամուսնացած է, ունի երկու դուստր։

🎯Լևոն Չուկակլյանի համոզմամբ՝ պետության կայուն և անվտանգ զարգացման առանցքում ազգային դիմակայունությունն է, որը ձևավորվում է արժանապատիվ քաղաքացու գիտակցությամբ, մարդկային ֆիզիկական ներուժի և իհարկե մտքի համախմբմամբ, ինչպես նաև հանրային պատասխանատվություն կրող կառույցների արդար, հաշվետու և թափանցիկ գործունեությամբ։

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ԱՌԱՋ Արժանապատվության շարժում posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share