Ապրելու Երկիր Կուսակցություն

Ապրելու Երկիր Կուսակցություն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ապրելու Երկիր Կուսակցություն, Political organisation, Թումանյան 27Ա, Yerevan.

Սիրելի՜ մանուկներ,Այսօր ձեր տոնն է, և այդ առիթով իմ ամենաջերմ մաղթանքներն եմ հղում ձեզ. առողջ լինեք, ապրեք խաղաղ ու ապահ...
01/06/2026

Սիրելի՜ մանուկներ,

Այսօր ձեր տոնն է, և այդ առիթով իմ ամենաջերմ մաղթանքներն եմ հղում ձեզ. առողջ լինեք, ապրեք խաղաղ ու ապահով հայրենիքում և սիրով լի ընտանիքներում, հնարավորություն ունենաք լիարժեք վայելելու մանկության անհոգ տարիները։

Թող ձեր օրերը լցված լինեն ժպիտներով ու ջերմությամբ, իսկ ձեր երազանքները միշտ ունենան թևեր ու հավատ՝ իրականություն դառնալու համար։

Յուրաքանչյուր երեխա արժանի է ապրելու խաղաղ, անվտանգ և պաշտպանված միջավայրում, ստանալու որակյալ կրթություն և ունենալու իր տաղանդն ու կարողությունները լիարժեք բացահայտելու հնարավորություն։

Մեր պարտքն է ստեղծել այնպիսի պետություն, որտեղ յուրաքանչյուր երեխայի իրավունքները կլինեն պաշտպանված, իսկ նրա արժանապատիվ ապագան՝ երաշխավորված։

Սիրելի՛ երեխաներ, միշտ պահպանեք ձեր սրտերի բարությունը, հավատն ու սերը:

Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

31/05/2026

Այս ընթացքում ականատես ենք այնպիսի խոսույթի տարածման, որը հարիր չէ պետական ու քաղաքական գործչին:

Ողբերգություն է ունենալ վարչապետ, ով բեմից տեռորի է ենթարկում իր ժողովրդին:

Սյուզաննա Ավետիսյան / Syuzanna Avetisyan
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ,
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու

31/05/2026

Գնացե՛ք ընտրության և ինքներդ որոշեք ձեր և ձեր երեխաների ապագան:

Մեսրոպ Առաքելյան - Mesrop Arakelyan
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր

29/05/2026

Ադրբեջանն ուզում է ապացուցել, որ Հայաստանի Հանրապետությունը ներքաշված է եղել այսպես կոչված՝ Ադրբեջանի «տարածքների նկատմամբ ոտնձգության գործընթացում»։

Հայ գերիների «դատավարությունները» հենց այս մասին են։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները լրջությամբ չեն վերաբերվում այդ գործընթացին:

Հանրապետության տոնն իր մեջ կրում է մեր ժողովրդի մեծ հաղթանակների և ազգային արժանապատվության գաղափարը։ Այս օրը հենց դրա մ...
28/05/2026

Հանրապետության տոնն իր մեջ կրում է մեր ժողովրդի մեծ հաղթանակների և ազգային արժանապատվության գաղափարը։ Այս օրը հենց դրա մասին է՝ չմոռանալ պատմական անցյալը, չդավաճանել ազգային ինքնությանը և չուրանալ այն հերոսական ճանապարհը, որով մեզ հասավ անկախ պետականությունը։

Այսօր Հանրապետության օրը նշում ենք չափազանց բարդ ու ճակատագրական պայմաններում։ Այժմ, երբ փորձ է արվում արժեզրկել ազգային ու հոգևոր հիմնասյուները, կասկածի տակ դնել մեր պատմությունը, փոխել մեր ինքնության խորհրդանիշները և հասարակությանը հեռացնել իր արմատներից, հայ ժողովուրդը պարտավոր է վեր հառնել՝ ապացուցելու, որ ժամանակավոր իշխանությունները չեն կարող մարել իսկական հայ լինելու հավաքական կամքը։

Զինանշանը, օրհներգը, պատմական հիշողությունն ու ազգային արժանապատվությունը քաղաքական ճաշակի հարց չեն․ դրանք մեր պետականության ողնաշարն են։ Եվ այն ժողովուրդը, որը հրաժարվում է իր արժեքներից, վաղ թե ուշ կանգնում է պետականության կորստի վտանգի առաջ։

Շնորհավոր Հանրապետության օրը, իմ ժողովուրդ։

Հիշե՛ք, որ, այո՛, մենք արժանի ենք մեզ Հանրապետություն ժառանգած հերոսների հետնորդը լինելու։ Իսկ դա նշանակում է մեկ բան՝ պաշտպանել հայ ժողովրդի ինքնությունը, պահպանել մեր պետությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանի Հանրապետության։

Մանե Թանդիլյան - Mane Tandilyan
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ

27/05/2026

Վալոդյա Գրիգորյանի նախընտրական հերթական խոստումը դառնում է իրականություն։

Մեր նախաձեռնությամբ Փարաքար համայնքին է տրամադրվել մարդատար ավտոբուս, որը ծառայելու է համայնքի բնակիչներին։

Փարաքար համայնքի սիրելի՛ բնակիչներ, օրեր առաջ համայնքի ավագանու կողմից ընդունված որոշմամբ, ավտոբուսն արդեն համայնքի սեփականությունն է, և առաջիկա շաբաթների ընթացքում այն կշահագործվի որպես ներհամայնքային տրանսպորտ։

Վալոդյա Գրիգորյանի հիշատակը վառ պահելը մեզ համար առաջին հերթին նրա գործը շարունակելն է։

Տարբեր մարդիկ՝ լրագրողներ, գերիների հարազատներ, ուղղակի սովորական մտահոգ քաղաքացիներ, ինձ հաճախ են հարցնում, թե իշխանութ...
26/05/2026

Տարբեր մարդիկ՝ լրագրողներ, գերիների հարազատներ, ուղղակի սովորական մտահոգ քաղաքացիներ, ինձ հաճախ են հարցնում, թե իշխանությունները ինչ են անում հայ գերիներին Բաքվի բանտերից վերադարձնելու համար։ Իրենք հարցն այդպես են ձևակերպում, որովհետև մտածում են, որ իշխանությունները ինչ-որ բան անում են, ուղղակի որովհետև չեն կարող չանել՝ մտածում են նրանք։

Հաճախ փորձում եմ նրբանկատորեն բացատրել այդ ակնհայտ անգործության հանգամանքը, որ չխեղեմ նրանց ակնկալիքներն ու պատկերացումներն իրենց հայրենի երկրից, պետությունից, չխորացնեմ նրանց հիասթափությունը։

Երեկ ԱԳ նախարար Միրզոյանն անթաքույց ցուցադրեց այս կառավարության վերաբերմունքն ու անգործությունը գերիների վերադարձի հարցի կապակցությամբ, լրագրողի հարցին ի պատասխան ասելով, թե՝ ծնգլ արեցիք ․․.

Ու էս «ծնգլահան» եղած դեմքով մարդն այդ հարցերով զբաղվելու անմիջական պատասխանատու պաշտոնյան է, ով միլիոններով պարգևավճարներ է ստացել իր աշխատանքը «լավ» կատարելու համար՝ ըստ Նիկոլ Փաշինյանի։

Այո՛, լավ էլ կատարել է. Բաքվի բանտերում հայ գերիների առկայությունը վկա ․․․

Թալին համայնքի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը հակահայ հայտարարություն է արել՝ «քարոզարշավի» շրջանակում թիրախավորելով և բա...
26/05/2026

Թալին համայնքի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը հակահայ հայտարարություն է արել՝ «քարոզարշավի» շրջանակում թիրախավորելով և բացահայտ սպառնալով բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին։

Լսո՞ւմ եք՝ սպառնում է, թե՝ «Էս պահվածքով երկար չեք ապրելու Հայաստանի Հանրապետությունում»։

Ասում է բազամազավակ, բռնի տեղահանված կնոջը, ով, ինչպես իրենք են սիրում կրկնել․ «տնավորվել» է Հայաստանի Հանրապետությունում։

Ասում է միայն այն պատճառով, որ մարդն անտարբեր է իր քարոզչության նկատմամբ։

Հետաքրքիր է, ո՞ւմ համար եք տեղ ազատում՝ արցախցիներին սեփական հայրենիքից վտարելու սպառնալիքներով։

Ես հասկանում եմ, որ դուք շատ հրապուրված եք 300 հազար ադրբեջանցիների վերադարձով ու լծված եք նրանց համար հարմարավետ պայմաններ ստեղծելու գաղափարին, բայց հիշե՛ք՝ Հայաստանը ձեր անձնական կալվածքը չէ, որ կարողանանք ձեր հակահայկական տենդագին երազանքներն իրականացնել։

Ոչ մի պատահական պաշտոնյա, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով մեկը, իրավունք չունի սեփականատիրոջ կեցվածքով հայտարարություններ անել, թե ով կարող է ապրել կամ չապրել իր հայրենիքում։

Արցախցին իր տանն է, իր հայրենիքում, և նրա՝ Հայաստանում ապրելու իրավունքը սակարկման ենթակա չէ։

Սեփական ժողովրդին թշնամի համարող ու Ադրբեջանի նախանշած նպատակներին կամա թե ակամա ծառայող ցանկացած պաշտոնյա պետք է հասկանա՝ հունիսի 7-ից հետո դեռ ապրելու ենք, ձեր իշխանությունը գնալու է, իսկ ձեր արած հայտարարությունների ու հակահայկական քայլերի համար պատասխանատվությունն անխուսափելի է լինելու։

Այսօր թիրախավորում են արցախցուն, վաղը՝ յուրաքանչյուր քաղաքացու, ով կհամարձակվի ունենալ կարծիք, հիշողություն ու արժանապատվություն կամ անհամաձայնություն հայտնել ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելուն։

Ձեր բարոյական սնանկությանը վերջ լինելու է, և դա լինելու է հունիսի 7-ին՝ արժանապատիվ հայի քվեարկությամբ։

Ո՛Չ ՄԻ ՁԱՅՆ ՔՊ-ին

Արաքսյա Գրիգորյան/Araqsya Grigoryan
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ

Դեպքի տեսագրությունը՝ մեկնաբանություններում

26/05/2026

ՔՊ-ն քաղաքական հակառակորդներին փորձում է ներկայացնել որպես պատերազմի կողմնակից՝ հասարակության մեջ վախի մթնոլորտ ձևավորելու և մարդկանց հոգեբանական ճնշման ենթարկելու նպատակով։

Սա գիտակցված քաղաքական մանիպուլյացիա է, որի միջոցով փորձում են շեղել հանրությանը իրական խնդիրներից։ Մեր քաղաքացիները չպետք է տրվեն վախի քաղաքականությանը։

Davit Manukyan / Դավիթ Մանուկյան
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ,
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու

25/05/2026

Մեր ժամանակների ամենաուժեղ հայի ուղերձը

Պարտադիր լսելու!!!

Address

Թումանյան 27Ա
Yerevan
0001

Alerts

Be the first to know and let us send you an email when Ապրելու Երկիր Կուսակցություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share