Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia

Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia, Republic Square 4, Yerevan.
(1)

• Հայաստանի պատմության թանգարանն ազգային նշանակության մշակութային կազմակերպություն է, որն ավելի քան մեկ դար շարունակ ձեռք է բերում, հավաքում, հայտնաբերում, հաշվառում, պահպանում, ուսումնասիրում, մեկնաբանում և ցուցադրում Հայաստանին ու հայ ժողովրդին առնչվող նյութական և ոչ նյութական մշակութային արժեքներ՝ նպաստելով գիտության, կրթության, զբոսաշրջության զարգացմանը։
• Շուրջ չորս հարյուր հազար հնագիտակա

ն, ազգագրական, դրամագիտական և այլ հավաքածուների հիման վրա է թանգարանը փորձում կամրջել անցյալն ու ապագան։
• Թանգարանային հավաքածուն արտացոլում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից (մեզանից մեկ միլիոն ութ հարյուր հազար տարի առաջ) մինչև մեր օրերը։
• Թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի համար 439 օրենքով (09.09.1919թ.): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Բացվել է այցելուների համար 1921 թ. օգոստոսի 20-ին։ Կրել է անվանափոխություններ. Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության թանգարան (2003թ.)։

13/05/2026

🌗 Տարվա ամենասպասված գիշերը մոտ է․ ի՞նչ պատմություններ են մեզ միավորելու ա՛յս անգամ։
ՄԱՅԻՍԻ 16՝ 11:00-00:00 | Թանգարանների գիշեր
ՄԱՅԻՍԻ 18՝ 10:00-18:00 | Թանգարանների միջազգային օր
🔗 Ծրագիրը՝ museums.cultfoundation.am

🌗 The most anticipated night of the year is almost here... What stories will unite us this time?
MAY 16 | 11:00 AM - 12:00 AM | Museum Night
MAY 18 | 10:00 AM - 6:00 PM | International Museum Day
🔗 Program: museums.cultfoundation.am

#ԹանգարաններիՄիջազգայինՕր #ԹանգարաններիԳիշեր

1945 թ. մայիսի 8-ի գիշերը` լույս 9-ի առավոտյան, Բեռլինի Կարլսհորստ արվարձանում ֆաշիստական Գերմանիան ստորագրեց անվերապահ ...
09/05/2026

1945 թ. մայիսի 8-ի գիշերը` լույս 9-ի առավոտյան, Բեռլինի Կարլսհորստ արվարձանում ֆաշիստական Գերմանիան ստորագրեց անվերապահ անձնատվության ակտը։
Ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակում զգալի ներդրում ունեցավ նաև հայ ժողովուրդը` խորհրդային և արևմտյան դաշնակից երկրների բանակների կազմում, ընդհատակյա դիմադրական խմբերում։

📷 Լուսանկարում` մի խումբ հայ վետերաններ են Հաղթանակի զբոսայգում, մայիսի 9, 1985 թ.

#Մայիսի9 #ՀաղթանակիՕր #ՀՊԹ #արխիվ

🤲 Թանգարաններն ամբողջ աշխարհում մշակութային, սոցիալական և աշխարհաքաղաքական բաժանարարների միջև կամուրջներ են, որոնք խթանո...
08/05/2026

🤲 Թանգարաններն ամբողջ աշխարհում մշակութային, սոցիալական և աշխարհաքաղաքական բաժանարարների միջև կամուրջներ են, որոնք խթանում են երկխոսությունը, փոխըմբռնումը, ներառականությունն ու խաղաղությունը տարբեր համայնքների ներսում և դրանց միջև։
Ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կնշվի մայիսի 16-ին՝ ժամը 11։00-ից մինչև կեսգիշեր, իսկ Թանգարանների միջազգային օրը, որն այս տարի կրում է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագիրը, մայիսի 18-ին՝ ժամը 10։00-ից մինչև 18։00։
Թանգարանները միավորում են զանազան պատմություններ ու մարդկանց։
Նշե՛ք օրացույցում մայիսի 16-ը և 18-ը՝ դառնալու մշակութային այս տոնի մասնակիցը։

Ծրագրի մանրամասները՝ շուտով։

#ՀՊԹ #ԹանգարաններիՄիջազգայինՕր #ԹանգարաններիԳիշեր

07/05/2026

📷 Ապակե նեգատիվներ, գծանկարներ, փաստաթղթեր, նամակներ, 34 տարվա ընթացքում Ցոլակ և Արամ Դիլդիլյանների կողմից արված տասնյակ լուսանկարներ ու ընտանեկան ժառանգության այլ ուշագրավ իրեր՝ համադրված մայր թանգարանի ցուցանմուշների հետ․ Հայաստանի պատմության թանգարանում շարունակվում է «Դիլդիլյաններ․ լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։

#ՀՊԹ #ցուցահանդես #Դիլդիլյաններ #լուսանկարչություն

📆Մայիսի 6-ին «Yerevan Dialogue 2026» միջազգային ֆորումի շրջանակներում Երևանում գտնվող իտալացի դիվանագետ, Իտալիայի արտաքի...
06/05/2026

📆Մայիսի 6-ին «Yerevan Dialogue 2026» միջազգային ֆորումի շրջանակներում Երևանում գտնվող իտալացի դիվանագետ, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Գերարդո Ամադուցցիի պատվիրակությունը այցելել է Հայաստանի պատմության թանգարան։
📌Հյուրերը ծանոթացան թանգարանում գործող մշտական ցուցադրություններին, ինչպես նաև «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան», «Պատմական վերադարձ․ միջնադարյան գլուխգործոց Լոնդոնից» և «Դիլդիլյաններ․ լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» ժամանակավոր ցուցադրություններին։
✍️Շրջայցից հետո պարոն Գերարդո Ամադուցցին հանդիպեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հետ և իր տպավորությունների մասին գրառում կատարեց թանգարանի պատվավոր հյուրերի գրքում։

✨Հարգելի՛ հետևորդներ📌Սիրով տեղեկացնում ենք, որ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) միջազգային կոմիտեներում տեղի ունեց...
06/05/2026

✨Հարգելի՛ հետևորդներ
📌Սիրով տեղեկացնում ենք, որ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) միջազգային կոմիտեներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայաստանի պատմության թանգարանի փոխտնօրենները ընտրվել են խորհրդի անդամներ։ Մասնավորապես, Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը ընտրվել է «Թանգարանների անվտանգության միջազգային կոմիտեի» (International Committee for Museum Security) խորհրդի անդամ, իսկ մասնաճյուղերի գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը՝ «Գրական ու կոմպոզիտորների թանգարանների միջազգային կոմիտեի» (International Committee for Literary and Composers’ Museums) խորհրդի անդամ։
🤝Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նորանոր մասնագիտական հաջողություններ՝ ի շահ մեր մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման։

📖 Մայր թանգարանի ստեղծման և զարգացման ուղին՝ մեկ պատկերագրքումՀայաստանի պատմության թանգարանի վաճառասրահից կարող եք ձեռք ...
05/05/2026

📖 Մայր թանգարանի ստեղծման և զարգացման ուղին՝ մեկ պատկերագրքում

Հայաստանի պատմության թանգարանի վաճառասրահից կարող եք ձեռք բերել «Հայաստանի պատմության թանգարան. պատկերագիրք 105-ամյակի» խորագրով պատկերագիրքը, որը ներկայացնում է Հայաստանի ամենահին և կարևորագույն մշակութային հաստատություններից մեկի՝ Հայաստանի պատմության թանգարանի ստեղծման և զարգացման ուղին:

Պատկերագիրքն ընդգրկում է թանգարանի հիմնադրման, հավաքածուների ձևավորման, գիտական ու մշակութային գործունեության կարևոր փուլերը՝ 1919 թվականից մինչ օրս:
Այն բացահայտում է թանգարանի պատմամշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման ոլորտներում ունեցած նշանակալի ներդրումները՝ զուգահեռ անդրադառնալով գործունեության մարտահրավերներին և ձեռքբերումներին:

Պատկերագիրքը հարուստ է եզակի լուսանկարներով և փաստագրական նյութերով՝ ներկայացնելով թանգարանի բազմակողմանի դերը հայ ժողովրդի պատմության ու մշակույթի պահպանման գործում:
___
🏛 Հանրապետության հրապարակ 4
📞 055 520691

#ՀայաստանիՊատմությանԹանգարան #պատկերագիրք #ՀՊԹ

Շնորհավորում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։📷 Մայիսմեկյան տոնակատարություն, Մեղրի, 1...
01/05/2026

Շնորհավորում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։

📷 Մայիսմեկյան տոնակատարություն, Մեղրի, 1925թ․

#Մայիսի1 #ՀայաստանիՊատմությանԹանգարան #ԱշխատանքիՕր

💎 Պատմության մասնիկ, որը միշտ ձեզ հետ է․ Հայաստանի պատմության թանգարանի վաճառասրահից կարող եք ձեռք բերել «Խորանախաչ Անի»...
30/04/2026

💎 Պատմության մասնիկ, որը միշտ ձեզ հետ է․ Հայաստանի պատմության թանգարանի վաճառասրահից կարող եք ձեռք բերել «Խորանախաչ Անի» կախազարդը՝ պատրաստված Անիի Առաքելոց եկեղեցու 11-12-րդ դարերով թվագրվող խաչի նմանությամբ։
▫️ Նկարագրություն | Անհավասարաթև խաչ է: Կենտրոնը հարդարված է նշաձև ռելիեֆներով: Թևածայրերը կիսալուսնաձև են և ավարտվում են մեկական անզարդ գնդիկներով: Խաչաթևերի մակերեսի վրա կլորակ փորվածքներ կան, որոնք նախատեսված են եղել գունավոր ագուցվածքների համար:
▫️ Չափսեր | 4x3 սմ
▫️ Նյութ | արծաթ
▫️ Քաշը | 7,3 գ

💎 A fragment of history to carry with you always: available at the History Museum of Armenia gift shop, the “Ani Altar Cross” pendant is crafted after an 11th-12th century cross from the Church of the Apostles in Ani.
▫️ Description | An unequal-armed cross with a center decorated by almond-shaped reliefs. The edges of the arms are crescent-shaped and end in unadorned spheres. There are round depressions on the surface of the arms, probably for colored enchasing.
▫️ Dimensions | 4x3 cm
▫️ Material | Silver
▫️ Weight | 7.3 g

#ՀայաստանիՊատմությանԹանգարան #կախազարդ #Անի

👨‍🎓👩‍🎓 Նոր կրթական ծրագիր Հայաստանի պատմության թանգարանում🔎 Ծրագրի անվանում | «Հանդերձանք և աստիճանակարգ․ բացահայտիր եկե...
28/04/2026

👨‍🎓👩‍🎓 Նոր կրթական ծրագիր Հայաստանի պատմության թանգարանում
🔎 Ծրագրի անվանում | «Հանդերձանք և աստիճանակարգ․ բացահայտիր եկեղեցական աշխարհը»
🔎 Թիրախային լսարան | Միջին և ավագ դպրոցական տարիքի երեխաներ
🔎 Մասնակիցների քանակ | 15-20
🔎 Տևողություն | 45 րոպե
🔎 Նկարագրություն | Կանցկացվի շրջայց «Պետականության վերականգնման ուղիներով. 15-18-րդ դարեր» ցուցասրահում, կներկայացվեն Հայ եկեղեցու նվիրապետական աստիճանները, դիմելաձևերը և եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության մեջ։ Շրջայցից հետո մասնակիցները կբաժանվեն երկու խմբի և ստացած գիտելիքների հիման վրա կփորձեն նախապես պատրաստված պատկերներով հավաքել կաթողիկոսի հանդերձանքը և նշել յուրաքանչյուր մասի անվանումը, ինչպես նաև համապատասխանեցնել դիմելաձևը հոգևոր աստիճանին։

☎️ Մասնակցության համար զանգահարել՝ 055 520691

Երևան, Հանրապետության հրապարակ 4

#ԿրթականԾրագիր #ՀայաստանիՊատմությանԹանգարան #ՀՊԹ

Address

Republic Square 4
Yerevan
375010

Opening Hours

Tuesday 11:00 - 18:00
Wednesday 11:00 - 18:00
Thursday 11:00 - 18:00
Friday 11:00 - 18:00
Saturday 11:00 - 18:00
Sunday 11:00 - 17:00

Telephone

+37455520691

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia:

Share